ՇՏԱՊ. 23 օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վճակը կտրուկ վատացել է Բագրատ Սրբազանը կոչ արեց վաղը, ժամը 17։00-ին լինել Օպերային թատրոնի մոտ (տեսանյութ) Ռուսական բանակն ամբողջական վերականգնման լուրջ շանս ստացավ Այդպես էլ գաղտնի պահեցին, թե ինչ ասաց Պուտինը Նիկոլի ականջին Ժողովու'րդ ջան, ո՞նց եք, այսօր անձրև չկա չէ՞. Բագրատ Սրբազանը Տերունական աղոթքով սկսեց իր խոսքը Գյուրջինյանն իր ապօրինի քայլերը քողարկելու համար անհիմն մեղադրում է ուսանողներին ՓԱՆՋՈՒՆԻ Փաշինյանին փորձում են հաղթել Աստծո օգնությամբ. Коммерсантъ-ի անդրադարձը ԲԱՄԲԱՍԱՆՔ Ռուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը ՀՀ-ից դուրս կբերվեն. առաջիկայում կփակենք «Զվարթնոց»-ի սահմանային անցակետը. Բորտնիկով

Հասարակությունը պատրաստ չէ գնալ ռացիոնալ ընտրությունների. Արթուր Ղազարյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցն է քաղաքագետ ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ:

- 2023թ-ին Փաշինյանի իշխանությունն էլ ավելի ամրապնդե՞ց իր դիրքերը, թե՞ այդուհանդերձ 2024թ-ին կարող ենք իշխանափոխության կամ արտահերթ ընտրության հույսեր տածել:

- Անցած տարի այս օրերին ունեինք շրջափակված Արցախ, այսօր ունենք հայաթափված Արցախ, անցած տարի այս օրերին ունեինք Հայաստանից գերիներ, այս տարի մենք ունենք Արցախից բարձր ղեկավար կազմի գերիներ: Սրան գումարած այսօր մենք 2024թ. մտնում ենք կրկին անհասկանալի, մշուշոտ ապագայով: Անցած տարի այս ժամանակ հայ-ռուսական հարաբերություններն այնքան էլ ցածր մակարդակի չէին, այսօր տեսնում ենք, որ այն ծայրաստիճան լարված է: Արցախի հայաթափումից, դեպտեմբերի ագրեսիայից կամ ցեղասպան գործունեությունից հետո, կարծես թե, շրջանառվեց արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունները: Իհարկե, կարելի է երկու կողմից նայել այդ հարցին: Առաջինը, դա՝ լարվածությունը մեկ անգամ եւս թոթափել: Ներքին այս խռովությունը, լարվածությունը, դեպրեսիոն վիճակը, կապված նաեւ արցախահայերի արտագաղթի հետ, արտահերթ ընտրություններով, այսպես ասած, լիցքաթափելու այդ լարվածությունը: Մյուս կողմից, արտահերթ ընտրությունների եթե գնում է իշխանությունը, ընդդիմությունը, հասարակությունը այդ արտահերթ ընտրություններին որքանո՞վ է պատրաստ: Այլ բան է, երբ հասարակությունն է պատրաստ ռացիոնալ, ծրագրային, դասեր քաղած ընտրություն կատարելու, այլ բան է, երբ դա ցանկանում է իշխանությունը, կամ դա ցանկանում է ընդդիմությունը: Կարեւորն այն է, թե հասարակությունը որքանո՞վ է պատրաստ, այ սա է, որ չափելի չէ, քանզի այսքանից հետո հասարակության տրամադրությունները կամ վերաբերմունքը անցնող տարվա դեպքերին ու իրադարձություններին, կարծես թե, լոյալ լինի, ցավալի է, բայց դա փաստ է, եւ այդ վերաբերմունքով, այսինքն՝ օրակարգում կամ առաջանահերթությունները այլ բաների մեջ տեսնելով՝ հասարակությունը որքանո՞վ կարող է գնալ ու ծրագրային ընտրությունների մասնակցել, ընտրել ուժ, որը իր պատկերացումով կարող է կացնահարել այս իրավիճակը, այսինքն՝ Հայաստանի համար նոր էջ բացել: Սա այն հարցն է, որի պատասխանը ես չունեմ, որպես քաղաքագետ: Սրանից էլ հետեւում է, որ լինեն արտահերթներ, թե չլինեն, դա այնքան էական  չէ, որքանով հասարակության պատրաստվածությունը այդ ընտրություններին:

- Պարոն Ղազարյան, այսինքն հնարավո՞ր է, որ հնարավոր ընտրություններից հետո՝ կրկին նույն պատկերը ունենանք:

- Իսկ ո՞վ է  բացառում: Երեւանի ընտրությունները նաեւ ի նկատի ունենալով՝ հասկացանք, որ իշխանությունը չկարողացավ մեծամասնություն ապահովել, բայցեւ այնպես սրան նախորդել են այս տարի ՏԻՄ այլ ընտրություններ մարզերում, որոնք կրկին ուրիշ պատկեր են բերել: Ցավալի է, բայց փաստ, որ տասնամյակների ընթացքում մենք խնդիր ենք ունեցել գնալ ռացիոնալ ընտրությունների: Իսկ այսօր առավել եւս ես համոզված եմ, որ հասարակությունը պատրաստ չէ գնալ ռացիոնալ ընտրությունների եւ, բնականաբար, կարող է նույն իշխանությունը վերարտադրվել, կարող է նաեւ այլ իրավիճակ ստեղծվել, նաեւ այդ պրոցեսը կարող է կապվել արտաքին ուժերի հետ, բայց ինձ, որպես ՀՀ քաղաքացի, այնքան էլ չի հետաքրքրում կամ չի հուզում արտաքին խաղացողների դերակատարումն արտահերթ ընտրություններին, եթե պետք է լինեն: Ես ցանկանում եմ, որ մեր հասարակությունը ռացիոնալ գտնվի, օբյեկտիվ ընտրություն կատարի եւ գնա իրականում այն քաղաքական ուժի հետեւից, որն իրականում ապագայի նկատմամբ հույս կարթնացնի եւ կարդարացնի սպասելիքները:

- Իսկ ինչպե՞ս կգնահատեք 2023թ-ի ընթացքում ընդդիմության գործունեությունը, նրանք իրենց գործունեությամբ եւ քայլերով մոտեցրեցի՞ն Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումը: Ի՞նչ հնարավորություններ ուներ ընդդիմությունը, որը չի օգտագործել:

- Նախ, որպես այդպիսին, ընդդիմությունն արդեն երկար ժամանակ փորձում է փողոցային պայքարով ինչ-որ շարժում սկսել, որը ձնագնդիի էֆֆեկտով կհասնի մի իրավիճակի, երբ իշխանությունը տեղի տա եւ իշխանափոխություն տեղի ունենա, բայց մենք տեսանք, որ փողոցային պայքարը չկարողացավ այդ ձնագնդիի էֆֆեկտն ունենալ: Միգուցե ընդդիմությունը չկարողացավ ալտերնատիվ, համոզիչ մի ծրագիր ներկայացնել, որ հասարակությունը գնար դրա հետեւից, նկատի ունեմ՝ փողոց դուրս գար: Պարզ է, որ հասարակության մի ստվար զանգվածը դժգոհություն է արտահայտում, պարզապես այդ դժգոհություն արտահայտողների մեծ մասը տանը նստած է դժգոհում կամ իր նեղ շրջապատում: Իսկ բուն գործողության, պիկետների, պայքարի ձեւերի մասնակիցը չի լինում: Այս առումով ընդդիմությունը կարող էր եւ կկարողանար կամ տեղի կունենար իշխանափոխությունը, բայց այսօր փաստ ենք արձանագրում, որ դա տեղի չունեցավ, այսինքն՝ ընդդիմությունն իր մեղավորությունն ունի:

- Իսկ ժողովո՞ւրդը, ինչո՞ւ ավելի լայն զանգվածներ չմիացան ընդդիմության պայքարին ու կոչերին:

- Ընդդիմությունը միգուցե ճիշտ չէր թիրախավորում կամ ալտերնատիվ ծրագիր ներկայացնում, որը կրկին հասարաակությանն իր հետեւից կտաներ ու շարժումը ձնագնդիի էֆֆեկտ կունենար: Հենց այս առումով միգուցե ընդդիմությունը թերացավ, չասենք սխալվեց, իհարկե, թերություններ բոլորն ունեն՝ իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ: Բայցեւև այնպես, որպես այդպիսին, եկող տարին ի՞նչ կլինի, Հայաստանն ի՞նչ է ցանկանում վաղը տեսնել՝ սոցիալական վիճակը միանգամից բարելավվի՞, լավ հագնվե՞նք,  լավ ուտե՞նք, թե՞ կերտենք հզոր երկիր, պետականություն, ցավոք սրտի, այս բոլորը միանգամից հնարավոր չէ, դրա համար պետք է ընտրություն կատարենք եւ այդ ընտրության ուղին բռնենք:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



Ամուսնանում են ավելի քիչ, ամուսնալուծվում՝ ավելի շատ․ Վ. ՇահրամանյանՇՏԱՊ. 23 օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վճակը կտրուկ վատացել էԲոլոր ֆուտբոլիստներն ուզում են խաղալ բարձր մակարդակով։ Ռուսաստանում, ցավոք, դա հնարավոր չէ. Կարապետյանը` Սպերցյանի մասինԴեռ վաղ է խոսել. Տիկնիզյանի գործակալը` ֆուտբոլիստի Եվրոպա տեղափոխելու մասինԲագրատ Սրբազանը կոչ արեց վաղը, ժամը 17։00-ին լինել Օպերային թատրոնի մոտ (տեսանյութ)Ռուսական բանակն ամբողջական վերականգնման լուրջ շանս ստացավԱյդպես էլ գաղտնի պահեցին, թե ինչ ասաց Պուտինը Նիկոլի ականջինԺողովու'րդ ջան, ո՞նց եք, այսօր անձրև չկա չէ՞. Բագրատ Սրբազանը Տերունական աղոթքով սկսեց իր խոսքըԳյուրջինյանն իր ապօրինի քայլերը քողարկելու համար անհիմն մեղադրում է ուսանողներինՓԱՆՋՈՒՆԻՓաշինյանին փորձում են հաղթել Աստծո օգնությամբ. Коммерсантъ-ի անդրադարձըԲԱՄԲԱՍԱՆՔՌուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը ՀՀ-ից դուրս կբերվեն. առաջիկայում կփակենք «Զվարթնոց»-ի սահմանային անցակետը. ԲորտնիկովԷդվարդ Ասրյանը ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս․ ՊՆ-ն պարզաբանում է տարածվող լուրերըԶարմանքՀիմա Նիկոլն ի՞նչ անի, էս ճամպրուկը ո՞ւր դնիՀնդկաստանի ԶՈՒ պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԲայդենն արգելել է մինչև 2040 թվականը Ռուսաստանից ուրան ներկրելՄեր տարածաշրջանում տեղի ունեցած պատերազմը հետագա զարգացումների նախերգանք էր․ Նիկոլ ՓաշինյանՊՆ-ում ծավալվել են կառավարման կետեր, ընթանում են մարտավարամասնագիտական պարապմունքներՎարդան Մինասյանն ու նրա օգնականը չեն վերցրել իրենց մեդալները՝ ՀՖՖ-ի հետ տարաձայնության պատճառովՎրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի (տեսանյութ)Կոբախիձեն հայտնել է՝ Վրաստանում երբ վերջնականապես կընդունվի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքըԱդրբեջանը 5 ամսով երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքըԱդրբեջանն ու Ուկրաինան քննարկել են ռազմավարական գործընկերությունըUcom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը Արփի Դավոյա’ն, գնա ղուշբացությամբ զբաղվի, դու դրանից ավելի լավ ես, քան քաղաքականությունից. ՊետրոսյանԻնչպես են Դանիայում հայերը դիմավորել Նիկոլ ՓաշինյանինԱդրբեջանը 5 ամսով երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը«ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ ՀԱՂԹԵԼ ԵՄ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՕՐԸ»Խաղաղության պայմանագրի մանրամասներ չեմ կարող հայտնել, քանի որ կան սպեցիֆիկ կետեր. ԲայրամովԺնևում նախատեսվում է Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումըԼուսինե Թովմասյանը՝ իր մասնակցությամբ տեսանյութի մասինՀայ-ադրբեջանական կոնֆլիկտը մնացել է պատմության մեջ. ԱլիևՔոլեջի ուսանողները միացան Բագրատ սրբազանի շարժմանըՀՀ զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունըՀայաստանին և Ադրբեջանին խրախուսել եմ պահպանել խաղաղ բանակցությունների թափը. ԵԱՀԿ գործող նախագահԲագրատ սրբազանը քնեցԱնվերջ ստի ու անվերջ վախի սրանց քստմնելի կայսրությունը. Լիլիթ Գալստյան«ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԵԼ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳՐԻ ՀԱՄԱՐ». ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԲԵՆԻԿ ԽԼՂԱԹՅԱՆԻնչպես հայտնվեց «Հայրիկը սարդոստայնում». առաջնախաղ` ռուսական թատրոնի բեմումՓԱՐԻԶԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ 3 ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ԵՎ 2 ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՓողերը թալանու՞մ են, թե՞ ապաշնորհության հարց ա, ամբողջ քաղաքը փոս ա. ավագանու անդամ (տեսանյութ)ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել է Կիև«Բարի օր, լա՞վ եք». Բագրատ Սրբազանը մոտեցավ ոստիկանական մեքենային, օրհնեց վարորդին (տեսանյութ)Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ«Դե ձեռքդ դիր գլխիս, հայրաբար օրհնիր». Սրբազանը` արևելագետ Գուրգեն Մելիքյանին (տեսանյութ)«Ռուբեն ջան, արի՛, որ իմանան կիրթ մարդկանց հետ եմ», «Մեզ համար է պատիվ Ձեր կողքը կանգնել, Սրբազա՛ն»Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահինՈստիկանների մեծ մասն արդեն միացած է մեր շարժմանը. Սրբազան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода