Iravunk.com | Մեծ խաղը Հայաստանի շուրջ միայն թեժանում է
Տարադրամի փոխարժեքները մայիսի 4-ին ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր Տարադրամի փոխարժեքները մայիսի 4-ին Հնդկաստանը Հայաստանի համար արդիականացրել է ATAGS հրետանային համակարգը Վրաստանի նախագահը վետո է դրել «օֆշորների մասին» օրենքի վրա «Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը ԼՂ-ից ավելի քան 100 հզ․ էթնիկ հայ տեղահանվեց»․ Պետդեպի զեկույցը «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Օրվա խորհուրդ. մայիսի 4 Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ չի բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Մեծ խաղը Հայաստանի շուրջ միայն թեժանում է

Վերլուծություն

Չ­նա­յած այն բա­նին, որ վեր­ջին ժա­մա­նակ­ներս նկա­տե­լիո­րեն թու­լա­ցել է ա­մե­րիկ­յան եւ ա­րեւմտ­յան ազ­դե­ցութ­յու­նը հայ-ադր­բե­ջա­նա­կան գոր­ծըն­թաց­նե­րի հետ կապ­ված, բայց մեկ բան հաս­տատ է՝ Ա­րեւ­մուտ­քը հա­մա­ռո­րեն չի ցան­կա­նում այս հատ­վա­ծից հրա­ժար­վել: Ընդ ո­րում, ե­թե ա­մե­րի­կա­ցի­ներն այս փու­լում բա­վա­կա­նին զբաղ­ված են բա­զում այլ խնդիր­նե­րով, եւ ան­գամ դժվար է ա­սել, թե այդ ա­մե­նի վերջ­նարդ­յուն­քում ինչ կու­նե­նանք, բայց ա­հա Բ­րի­տա­նիան հա­զիվ թե ինք­նա­կամ այս մեծ խա­ղից ձեռք քա­շի:

ՆՈՐԻՑ  ՏԽՐԱՀՌՉԱԿ  «ԽԱՉՄԵՐՈՒԿԻ» ԱՌԱՋ

Այն, որ հենց Բ­րի­տա­նիան առն­վազն վեր­ջին 100 տա­րի­նե­րին ակ­տի­վո­րեն աշ­խա­տում է Հա­րա­վա­յին Կով­կա­սի մի­ջո­ցով կտրել Ռու­սաս­տա­նի շար­ժը դե­պի հա­րավ եւ, ա­ռա­ջին հեր­թին՝ Ի­րա­նի հետ կա­պը բա­ցա­ռել, հայտ­նի պատ­մութ­յուն է: Եվ ոչ միայն պատ­մութ­յուն, այդ գոր­ծըն­թացն այս պա­հին էլ ակ­տիվ ըն­թաց­քի մեջ է. ինչ­քան էլ, կրկնենք, ԱՄՆ-ն զ­բաղ­ված է ներ­քին եւ ար­տա­քին այլ խնդիր­նե­րով: Այդ փաս­տը, նաեւ՝ թե որն է խնդի­րը, նա­խօ­րեին հա­վել­յալ ան­գամ ի ցույց դրեց ուլտ­րա­լի­բե­րա­լիզ­մի գա­ղա­փա­րա­կան  հիմ­նաս­յու­նե­րից մե­կը հան­դի­սա­ցող Քար­նե­գի հիմ­նադ­րա­մի ոչ ան­հայտ ա­վագ փոր­ձա­գետ Թոմ դը Վաա­լը: Ըստ նրա՝ Զան­գե­զու­րը վճռո­րոշ եր­թու­ղի է ինչ­պես հյու­սիս-հա­րավ, այն­պես էլ ա­րե­ւելք-ա­րեւ­մուտք ուղ­ղութ­յուն­նե­րի հա­մար, եւ այդ ուղ­ղութ­յամբ մղվում է կա­տա­ղի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան պայ­քար: «Ո՞վ կհա­վա­տար մի քա­նի տա­րի ա­ռաջ, որ Կա­պան քա­ղա­քում կտես­նեք Եվ­րա­միութ­յան դրոշ­ներ, Ի­րա­նի դրոշ­ներ, որ ֆրան­սիա­ցի­նե­րը այն­տեղ հյու­պա­տո­սութ­յուն կու­զեն բա­ցել, որ ռուս­նե­րը այն­տեղ են, ու որ հան­կարծ սա կդառ­նա մի­ջազ­գա­յին մրցակ­ցութ­յան եւ դի­վա­նա­գի­տութ­յան կենտ­րոն, ինչ­պես դա ե­ղել է 1919-1920 թվա­կա­նին»,- ընդգ­ծում է փոր­ձա­գե­տը: «Իսկ ին­չո՞ւ է դա տե­ղի ու­նե­նում։ Դե, դա վճռո­րոշ եր­թու­ղի է ինչ­պես հյու­սիս-հա­րավ, այն­պես էլ ա­րե­ւելք-ա­րեւ­մուտք ուղ­ղութ­յուն­նե­րի հա­մար: Սկ­սենք դրա­նից: Դուք կհի­շեք, որ Նա­խի­ջե­ւա­նի Ջու­ղան խորհր­դա­յին-ի­րա­նա­կան եր­կա­թու­ղա­յին սահ­մա­նա­յին ան­ցա­կետ էր, մեծ սահ­մա­նա­կետ էր։ Եվ, ի­հար­կե, այն փակ­վեց, եւ ար­դեն 30 տա­րի գնացք­ներ չեն ան­ցել այն­տե­ղով: Բայց ե­թե Ս­յու­նի­քի, Զան­գե­զու­րի մի­ջով եր­կաթ­գի­ծը վե­րա­կա­ռուց­վի, ա­պա միան­գա­մից Ջու­ղան կրկին դառ­նում է Ռու­սաս­տա­նի եւ Ի­րա­նի եր­կա­թու­ղա­յին ան­ցու­մը: Այն­պես որ, Ռու­սաս­տանն ու Ի­րա­նը կրկին հա­յացք են նե­տում դե­պի այդ տա­րա­ծաշր­ջան։ Ադր­բե­ջա­նի հա­մար դա Թուր­քիա­յի հետ կապն է, իսկ Ա­րեւ­մուտ­քի հա­մար՝ նաեւ Ա­րե­ւելք-Ա­րեւ­մուտք նոր կա­պու­ղի՝ Թուր­քիա­յի, Հա­յաս­տա­նի, Ադր­բե­ջա­նի տա­րած­քով դե­պի Կենտ­րո­նա­կան Ա­սիա: Այս­պի­սով, միան­գա­մից այս փոք­րիկ՝ 43-կի­լո­մետ­րա­նոց եր­կա­թու­ղին բո­լո­րին է սկսում հե­տաքրք­րել: Եվ քա­նի որ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը փա­կել է այս բո­լոր Ա­րե­ւելք-Ա­րեւ­մուտք կա­պե­րը, Կով­կա­սում այս Ա­րե­ւելք-Հ­յու­սիս-­Հա­րավ կա­պու­ղի­նե­րը շատ ա­վե­լի կա­րե­ւոր են դառ­նում: Եվ ես են­թադ­րում եմ, որ սա է պատ­ճա­ռը, որ բո­լո­րը նա­յում են հա­րա­վա­յին Հա­յաս­տա­նում գտնվող այս փոք­րիկ շրջա­նի ուղ­ղութ­յամբ»:

­Կարճ ա­սած, Հա­յաս­տա­նը հեր­թա­կան ան­գամ կանգ­նել է չա­րա­բաս­տիկ «խաչ­մե­րու­կի» փաս­տի ա­ռաջ՝ դառ­նա­լով աշ­խար­հա­քա­ղա­քա­կան բարդ խա­ղե­րի թի­րախ: Միայն թե մեկ հարց էլ է ա­ռա­ջա­նում  դը Վաա­լի ներ­կա­յաց­րած այդ ե­լույ­թից. ին­չո՞ւ հան­կարծ ո­րո­շեց ա­վե­լորդ ան­գամ հրա­պա­րա­կավ խո­սել այդ, կա­րե­լի է ա­սել, դա­սագր­քա­յին ճշմար­տութ­յուն­նե­րից:  Չ­նա­յած, «Ա­զա­տութ­յա­նը» տված նրա հար­ցազ­րույ­ցի տո­ղա­տա­կե­րում կա­րե­լի է այդ հար­ցի պա­տաս­խա­նը տես­նել: Այս­պես, խոս­քը տա­նե­լով այն ուղ­ղութ­յամբ, որ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի արդ­յուն­քում ռուս­նե­րի հա­մար շատ ա­վե­լի է կա­րե­ւոր­վել հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յու­նը, դը Վաալ հաս­նում է այն հայտ­նի քա­րոզ­չա­կան տրյու­կին, թե այդ պատ­ճա­ռով էլ Ար­ցա­խը հա­յա­թափ­վեց. ռուս­նե­րի հա­մար Ադր­բե­ջանն ա­վե­լի կա­րե­ւոր է դար­ձել: Սա­կայն այդ հայտ­նի քա­րո­զը ու­նի մեկ թե­րութ­յուն, 2020թ.-ին ուկ­րաի­նա­կան պա­տե­րազմ չկար, այ­սինքն՝ Ռու­սաս­տա­նը չու­ներ Ադր­բե­ջա­նի վրա հիմն­վե­լու ներ­կա­յաց­ված խնդի­րը, բայց Ադր­բե­ջա­նը հար­ձակ­վեց: Ու որ­պես այդ հա­կա­սութ­յան բա­ցատ­րութ­յուն, դը Վաա­լը 2020թ. պա­տե­րազ­մի ողջ պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը դնում է Նի­կո­լի վրա. «­Կոնկ­րե­տաց­նեմ։ Այդ պա­հը 2019-ին էր։ Մենք տե­սանք ռազ­մա­կան հա­մազ­գես­տով Իլ­համ Ա­լիե­ւին՝ Ս­տե­փա­նա­կեր­տի հրա­պա­րա­կում տո­նա­կա­տա­րութ­յան այդ սար­սա­փե­լի տե­սա­րան­նե­րը, բայց նույն հրա­պա­րա­կում 2019-ին, ե­թե հի­շո­ղութ­յունս չի դա­վա­ճա­նում, Փա­շին­յա­նը նույն­պես ե­լույթ ու­նե­ցավ՝ ա­սե­լով, որ «Ար­ցա­խը Հա­յաս­տան է, եւ վերջ»: Կար­ծում եմ՝ դա այն պահն էր, երբ Ադր­բե­ջա­նը նույն­պես հրա­ժար­վեց դի­վա­նա­գի­տութ­յու­նից ու փոխ­զի­ջում­նե­րից ու սկսեց շարժ­վել դե­պի պա­տե­րազմ»:

­Կարճ ա­սած, ա­րեւմտ­յան ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կութ­յան կա­ռույ­ցի ներ­կա­յա­ցու­ցի­չը պա­տե­րազ­մի թիվ 1 մե­ղա­վոր է հռչա­կում Նի­կո­լին: Չէ, նա սխալ չէ: Միայն թե մինչ այս Ա­րեւ­մուտ­քից Փա­շին­յա­նին ուղղ­ված նման կոնկ­րետ մե­ղադ­րանք­ներ չէին գա­լիս ու հան­կարծ հի­մա գա­լիս են, այն էլ՝ նման ծան­րա­գույն մե­ղադ­րանք: Թե ին­չու հան­կարծ ի­րենց իսկ կող­մից սնված-մե­ծաց­րած Նի­կո­լին հան­կարծ ո­րո­շե­ցին ներ­կա­յաց­նել պա­տե­րազ­մա­կան թիվ 1 մե­ղա­վոր, կա­րե­լի է կռա­հել դը Վաա­լի մեկ այլ մտքից: Այս­պես, նա պնդում է, որ ինչ­քան էլ նի­կոլ­յան իշ­խա­նա­կան հա­մա­կար­գը, դեմ գնա­լով ռուս­նե­րին, այն միտքն է քա­րո­զում, թե՝ «Ա­րեւ­մուտ­քը մեզ կօգ­նի», ի­րա­կա­նում ա­մե­նե­ւին էլ այդ­պես չէ: «Ինչ վե­րա­բե­րում է անվ­տան­գութ­յա­նը, ա­պա ես խիստ կաս­կա­ծում եմ, որ ԵՄ-ն կամ ՆԱՏՕ-ն ներդ­րում­ներ կա­նեն Հա­յաս­տա­նի զին­ված ու­ժե­րում: Հա­յաս­տա­նը դե­ռեւս ՀԱՊԿ ան­դամ է»,- ա­սում է դը Վաա­լը:

ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՎԱԾԸ

Ամ­բող­ջաց­նենք Քար­նե­գի հիմ­նադ­րա­մի կար­կա­ռուն ներ­կա­յա­ցուց­չի խոս­քը: Ընդ­հա­նուր ի­մաս­տը սա է. Ա­րեւ­մուտքն ու Ռու­սաս­տա­նը պայ­քա­րում են հա­յաս­տան­յան կո­մու­նի­կա­ցիոն հա­մա­կար­գի հա­մար, բայց Հա­յաս­տա­նը ՀԱՊԿ-ի կազ­մում է, ո­րը էա­պես սահ­մա­նա­փա­կում է Ա­րեւ­մուտ­քի հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը: Պետք է ՀԱՊԿ-ից դուրս գալ, ո­րը Փա­շին­յանն այդ­պես էլ չի ա­նում: Արդ­յուն­քում, Ա­րեւ­մուտ­քը նրան հի­մա հա­մա­րում է պա­տե­րազ­մի եւ հա­յաս­տան­յան մյուս ող­բեր­գութ­յուն­նե­րի հիմ­նա­կան մե­ղա­վոր:

­Սա Նի­կո­լը պետք է հա­մա­րի ի­րեն ուղղ­ված սպառ­նա­լի՞ք. թե­րեւս՝ ա­յո: Հաշ­վի առ­նե­լով նաեւ, որ այդ մե­ղադ­րանք-սպառ­նա­լիք­ներն ի հայտ ե­կան Փա­շին­յա­նի պե­տեր­բուրգ­յան այ­ցից ան­մի­ջա­պես հե­տո: Ա­մեն դեպ­քում, դա­տե­լով ա­րեւմտ­յան աղբ­յուր­նե­րից, Սանկտ Պե­տեր­բուր­գում ե­ղել են պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ, ո­րոնք, մեղմ ա­սած, ցան­կա­լի չեն: Օ­րի­նակ, ա­մե­րիկ­յան մեկ այլ «ու­ղե­ղա­յին կենտ­րոն»՝ «Stratfor»-ը, 2024 թվա­կա­նի մա­սին կան­խա­տե­սում է. «Ե­րե­ւա­նը, հա­վա­նա­բար, կըն­դու­նի Հա­յաս­տա­նի հա­րա­վով տա­րանց­ման եւ սահ­մա­նա­զատ­ման հար­ցե­րում Բաք­վի ա­ռաջ քա­շած պա­հանջ­նե­րը»: Եվ դա ան­կախ Ա­րեւ­մուտ­քի հետ Ե­րե­ւա­նի ու­նե­ցած « ա­ճող կա­պե­րին»: Ա­վե­լին, «Stratfor»-ում կար­ծում են նաեւ, որ չնա­յած Մոսկ­վա­յից հե­ռա­նա­լու Ե­րե­ւա­նի ցան­կութ­յան մա­սին ա­ճող ազ­դան­շան­նե­րին, այ­նո­ւա­մե­նայ­նիվ՝ «­Ռու­սաս­տա­նի ազ­դե­ցութ­յու­նը Հա­րա­վա­յին Կով­կա­սում չի նվա­զի այն­քան, որ այ­լեւս չլի­նի էա­կան, քա­նի որ Հա­յաս­տա­նը կմնա ՀԱՊԿ-ում, իսկ երկ­րի տնտե­սութ­յու­նը սեր­տո­րեն կապ­ված ռու­սա­կան տնտե­սութ­յան հետ»:

Ի­մաս­տը գրե­թե նույնն է, ինչ Քար­նե­գի հիմ­նադ­րա­մի մոտ. Նի­կո­լը «չար­դա­րաց­րեց իր նկատ­մամբ ցու­ցա­բեր­ված բարձր վստա­հութ­յու­նը»: Այն է՝ ՀԱՊԿ-ից եւ ԵՏՄ-ից դուրս չի գա­լիս՝ դրա­նից բխող բո­լոր, այդ թվում՝ կո­մու­նի­կա­ցիոն հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ:

 Այս ֆո­նին, թե­րեւս, հա­վել­յալ ազ­դակ դար­ձավ դեռ միայն ան­ցած տա­րե­վեր­ջին հեր­թա­կան ան­գամ ԿՀՎ եւ MI6 այ­ցե­լած ԱԽՔ Ար­մեն Գ­րի­գոր­յա­նի վեր­ջին ե­լույ­թը` Վե­հա­փա­ռին ե­թե­րից զրկած Հ1-ով: «­Մենք ո­րե­ւէ ակն­կա­լիք չու­նենք ՀԱՊԿ-ից, ո­րով­հե­տեւ 2022 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րին կամ դրա­նից ա­ռաջ, երբ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան վրա լայ­նա­ծա­վալ հար­ձա­կում­ներ էին տե­ղի ու­նե­ցել, Հա­յաս­տա­նը դի­մել է ՀԱՊԿ-ին` ակն­կա­լե­լով օգ­նութ­յուն, որ­պես­զի մեր սու­վե­րեն տա­րած­քը պաշտ­պան­վի։ Մենք ո­րե­ւէ ա­դեկ­վատ ար­ձա­գանք ՀԱՊԿ-ից չենք ստա­ցել եւ ժա­մա­նա­կի ըն­թաց­քում հաս­կա­ցել ենք, որ այս ա­ռու­մով չենք կա­րող ո­րե­ւէ ակն­կա­լիք ու­նե­նալ»,- ա­սաց Գ­րի­գոր­յա­նը:

­Սա հին տրյուկն է, այս մա­սին ար­դեն ի­մաստ ան­գամ չու­նի խո­սել: Սա­կայն ԱԽՔ-ի խոս­քից հե­տաքր­քիր հար­ցեր ա­ռա­ջա­նում են: Ա­մե­նա­կա­րե­ւո­րը՝ ի՞նչ ա­սել է «ո­րե­ւէ ակն­կա­լիք չու­նենք ՀԱՊԿ-ից»: Դա նշա­նա­կո՞ւմ է, որ Գ­րի­գոր­յա­նը ա­վե­լորդ է հա­մա­րում Հա­յաս­տա­նի՝ ՀԱՊԿ-ում մնա­լը: Շատ պարզ պատ­ճա­ռով՝ ե­թե «ո­րե­ւէ ակն­կա­լիք չու­նենք», մնում ենք այդ կա­ռույ­ցում, որ ի՞նչ: Ու սա այն դեպ­քում, երբ դեռ միայն վեր­ջերս էր Միր­զո­յան Ա­րա­րա­տը հրա­պա­րա­կավ պնդում, թե ռուս­նե­րի հետ թշնա­մա­կան հա­րա­բե­րութ­յուն­ներ չու­նեն, կան ըն­դա­մե­նը ո­րոշ հա­կա­սութ­յուն­ներ, ո­րոնք փոր­ձում են բա­նակ­ցե­լով լու­ծել: Ու ա­հա ԿՀՎ եւ MI6-ի այ­ցե­լու Գ­րի­գոր­յա­նը փոր­ձում է միան­գա­մայն հա­կա­ռակ տրա­մա­բա­նութ­յո՞ւ­նը ա­ռաջ տա­նել: Ն­կա­տենք, հենց այն տրա­մա­բա­նութ­յու­նը, որն այդ­քան ընդգծ­ված է ա­րեւմտ­յան «ու­ղե­ղա­յին կենտ­րոն­նե­րի» հի­շա­տակ­ված հայ­տա­րա­րութ­յուն­նե­րում:

Ի­հար­կե, ա­վե­լորդ է հեր­թա­կան ան­գամ այն հար­ցը հնչեց­նել, թե ի պաշ­տո­նե ըն­դա­մե­նը տեխ­նի­կա­կան հար­ցե­րով զբաղ­վե­լու ի­րա­վա­սութ­յուն ու­նե­ցող Գ­րի­գոր­յա­նի այդ ի՞նչ գործն է պե­տա­կան ա­ռաջ­նա­յին նշա­նա­կութ­յան հար­ցե­րի մեջ քի­թը խո­թե­լը: Ինչ է, սա պետք է հա­մա­րել հա՞յտ, թե, տե­սեք, Նի­կո­լը ՀԱՊԿ-ից դուրս չի գա­լիս, ես լի­նեի, դուրս կգա­յի…

Ա­մեն դեպ­քում` այն, որ Ա­րեւ­մուտքն այդ­քան մտա­հոգ­ված է տա­րա­ծաշր­ջա­նա­յին հար­ցե­րով, գա­լիս է ա­վե­լորդ ան­գամ հու­շե­լու՝ մեծ խա­ղը Հա­յաս­տա­նի շուրջ դեռ միայն թե­ժա­նում է:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ



Տարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիերՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացրել է ATAGS հրետանային համակարգըՎրաստանի նախագահը վետո է դրել «օֆշորների մասին» օրենքի վրա«Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը ԼՂ-ից ավելի քան 100 հզ․ էթնիկ հայ տեղահանվեց»․ Պետդեպի զեկույցը«Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Օրվա խորհուրդ. մայիսի 4Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ չի բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ. ՊՆԻնչ է կատարվում Օչերետինոյի ճակատում«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանողԻսրայելի հետ առեւտուրը դադարեցնելու մասին Էրդողանի խոսքը սովորական բլեֆ է. իրանական աղբյուրՌուսական բանակը հզոր հարձակում է սկսել Չասով Յարի հյուսիսային թեւում. ուկրաինական աղբյուրներ«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը«Ժողովուրդ». Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվելԽարկովի քաղաքապետին մեղադրել են ռուսական զորքերին աջակցելու մեջԱմերիկան ​​կորցրել է իր հեգեմոնական կարգավիճակը. Ժոզեպ ԲորելԵրեւանում «ջրհեղեղ» էՉի կարելի ասել պայքարն ավարտվել է, սա դեռ կուլմինացիոն կետը չէ. Անահիտ ՄութաֆյանՇտապ. Հենց այս պահին Մաշտոցի 7 հասցեում վերջին հարկի բնակիչների տանը «ռոմանտիկ» երեկո են անցկացնումԵրեխաներին մի՛ վանեք ձեզնից, մի՛ տվեք մանկատուն, սա ուղղակի սարսափելի է. Սարգիս Շողունց«ՇՈՒՏՈՎ ԴՈՒՔ ԿԼՍԵՔ ԻՄ ԱՆՈՒՆԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԵՎՈՐԳ ՋԱՎԱԽՅԱՆՀՀ-ն երախտապարտ է Հունգարիային, որը հանդես է գալիս հակահայկական քաղաքականությամբ. մեդալ են հանձնելԱմեն ինչ շարունակում է կախված մնալ ուկրաինական պատերազմիցԱլիեւը պահանջում է չմտնել մատի եւ մատանու արանքըՈւկրաինայի համար ճակատում իրավիճակը կրիտիկական է, բայց կարող է շատ ավելի վատթարանալ. ուկրաինական աղբյուրՇուտով ռուսական բանակը կմտնի Չասով Յար. այն հարավից մոտենում է քաղաքին. BILDԲեռլինում «պատահաբար» այրվում է ՀՕՊ համակարգեր արտադրող գործարանը, որը պետք է Ուկրաինային զինամթերք տար (Տեսանյութ)Կիրանցում ճանապարհը բացել են, կարմիրբերետավորները՝ հեռացելԵթե այս ներկայացումը նայելուց հետո՝ ինչ-որ մեկը որոշել է մնալ հայրենիքում, կարելի է համարել այն ստացված. Բեգ-ՎանյանԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասինԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն․ ՀՀ ՊՆԲացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում«ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՁՆԵՑ ՈՒ ԸՆԴՈՒՆՎԵՑ, ՑԱՎՈՔ ՉՀԱՍՑՐԵՑ ՎԱՅԵԼԵԼ ՈՒՍԱՆՈՂ ԼԻՆԵԼՈՒ ԲԵՐԿՐԱՆՔԸ». ՄԻՍԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ)Ասածս խնդրում եմ ընդունեք լուրջ, աղերսաբար խնդրում եմ... Նաիրա ԶոհրաբյանՄինչ ԱԺ-ում թեժ է, ՔՊ-ական Լուլուն ինտերնետով հագուստ է ընտրումՀայ փոքրիկները օգնեցին ռուս դերասանին «գործն ավարտին հասցնել»Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾԴատախազը վարչության պետին ազատել է գործից՝ Աշոտյանի գործովԿեցցեն սակավաթիվ խիզախները, ովքեր այս ճակատագրական օրերին համարձակվեցին կանգնել Նիկոլի հեռացման խրամատում. Չախալյան Արցախցին ընդդեմ Սոցապ նախարարությանՍիրահարվել եմ Երեւանին... Իմ սիրտն արդեն ձեզ հետ է. Նիկոլայ ԲալոբանԹուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում. ՊՆ ղեկավարԱդրբեջան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода