Iravunk.com | Նիկոլի շուրջ իր իսկ սարքած օղակը սեղմվում է
«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ չի բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ. ՊՆ Ինչ է կատարվում Օչերետինոյի ճակատում «Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ «Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող Իսրայելի հետ առեւտուրը դադարեցնելու մասին Էրդողանի խոսքը սովորական բլեֆ է. իրանական աղբյուր Ռուսական բանակը հզոր հարձակում է սկսել Չասով Յարի հյուսիսային թեւում. ուկրաինական աղբյուրներ «Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից «Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը

Նիկոլի շուրջ իր իսկ սարքած օղակը սեղմվում է

Վերլուծություն

Ե­լույ­թը, ո­րը Գա­վա­ռում տե­ղի ու­նե­ցած ՔՊ նա­խա­ձեռ­նող խմբի նիս­տի ժա­մա­նակ նա­խօ­րեին ու­նե­ցավ Նի­կոլ Փա­շին­յա­նը, մի կող­մից, հրամց­վեց` որ­պես Ա­լիե­ւի վեր­ջին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի պա­տաս­խա­նը: Բայց մի փոքր ա­վե­լի խո­րը նա­յե­լով` այդ ե­լույ­թը նաեւ Նի­կո­լի կող­մից «ինք­նա­խոս­տո­վա­նա­կան ցուց­մունք» էր: Բայց ի­րա­կա­նում այս­տեղ կա­րե­լի է էլ ա­վե­լի խո­րը հիմ­քեր գտնել:

ՊԱՏԱՍԽԱՆ` ԱԼԻԵՎԻՆ

­Վեր­ջին օ­րե­րին Բաք­վից հնչող հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը հա­մա­րում եմ լրջա­գույն հար­ված խա­ղա­ղութ­յան գոր­ծըն­թա­ցին՝ Ա­լիե­ւին ար­ձա­գան­քեց Նի­կոլն իր ե­լույ­թով: «Ա­ռա­ջին պատ­ճառն այն է, որ մենք մի քա­նի ան­գամ հրա­պա­րա­կա­յին, ար­ձա­նագր­ված պայ­մա­նա­վոր­վել ենք, որ Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ խա­ղա­ղութ­յու­նը, ինչ­պես նաեւ սահ­ման­նե­րի դե­լի­մի­տա­ցիան եւ դե­մար­կա­ցիան պետք է հիմն­ված լի­նեն 1991 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րի Ալ­մա­թիի հռչա­կագ­րի հի­ման վրա… Այս պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ ար­ձա­նագր­վել են ե՛ւ 2022 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րի 6-ի Պ­րա­հա­յի հան­դիպ­ման եւ արդ­յուն­քում ըն­դուն­ված քա­ռա­կողմ հայ­տա­րա­րութ­յու­նում, ե՛ւ Սո­չիում տե­ղի ու­նե­ցած հան­դիպ­ման ժա­մա­նակ, ե՛ւ 2023 թվա­կա­նի հու­լի­սի 15-ին Բր­յու­սե­լում տե­ղի ու­նե­ցած ե­ռա­կողմ հան­դիպ­ման ժա­մա­նակ: Ին­չու եմ հար­ված հա­մա­րում վեր­ջին օ­րե­րին Ադր­բե­ջա­նից հնչող հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, ո­րով­հե­տեւ այն, ինչ նրանք ա­սում են, ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով ու­ղիղ հա­կա­սում է այս տրա­մա­բա­նութ­յա­նը եւ այս պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յա­նը»,- ա­սաց Փա­շին­յա­նը:

­Կարճ ա­սած, ըստ Նի­կո­լի, Ա­լիե­ւը նախ­կին ա­սած­նե­րից «թռնում» է: Ու հենց այդ փաստն է, որ Նի­կո­լի հայ­տա­րա­րութ­յու­նը վե­րա­ծում է «ինք­նա­խոս­տո­վա­նա­կան ցուց­մուն­քի»:

Այս­պես, ըստ էութ­յան, Վո­վա­յիչն ա­սաց հե­տեւ­յա­լը. այն քա­ղա­քա­կան կուր­սը, ո­րը նրան պար­տադր­վեց Պ­րա­հա­յում, եւ ո­րի արդ­յուն­քում հա­յա­թափ­վեց Ար­ցա­խը, այս պա­հին, մեղմ ա­սած, լիա­կա­տար ձա­խող­ման շե­մին է: Թե ին­չու է Ա­լիեւն այդ­պես վար­վում, դա ար­դեն հար­ցի մյուս կողմն է. ա­սենք, Ա­րեւ­մուտ­քը Պ­րա­հա­յի փու­լում կեղծ խոս­տում­ներ հրամց­րեց Նի­կո­լին, կամ խոս­տում­նե­րը կեղծ չէին, բայց հի­մա չի կա­րո­ղա­նում խոս­տա­ցա­ծը կա­տա­րել, այն է՝ Ա­լիե­ւին այդ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի հի­մա վրա բա­նակ­ցա­յին սե­ղա­նի մոտ «բեր­ման են­թար­կել» եւ այլն: Դ­րա­նից հար­ցի էութ­յու­նը չի փոխ­վում. Նի­կոլն է, որ մտել է մի գոր­ծըն­թա­ցի մեջ, որն էն գլխից էր ակն­հայտ, որ ձա­խող­ման է տա­նե­լու, եւ հի­մա նա ինքն է խոս­տո­վա­նում այդ փաս­տը: Կարճ ա­սած, թույլ է տվել հեր­թա­կան կո­պիտ սխա­լը, ո­րի արդ­յուն­քում ոչ միայն մա­զա­չափ ան­գամ չի մո­տե­ցել իր քա­րո­զած «խա­ղա­ղութ­յան օ­րա­կար­գին», դեռ մի բան էլ, կրկնենք, հա­յա­թափ­վել է Ար­ցա­խը:

Ընդ ո­րում, ա­մե­նա­վատն ան­գամ նման սխալ թույլ տա­լը չէ, ա­մե­նա­վատն այն է, որ դա ուղ­ղե­լու քայ­լեր եւս այս պա­հին տե­սա­նե­լի չեն: Ա­մեն դեպ­քում, Նի­կո­լի նույն ե­լույթն ան­գամ այդ մա­սին է վկա­յում: Ն­րա խոս­քով. «Ա­ռա­ջար­կում ենք, ա­սում ենք՝ ե­կեք անվ­տան­գութ­յունն ա­պա­հո­վե­լու հա­մար զոր­քե­րը Ալ­մա­թա­յի հռչա­կագ­րով սահ­ման­ված սահ­մա­նագ­ծից հա­յե­լա­յին հետ քա­շենք, որ բա­խում­նե­րի վտան­գը չե­զո­քաց­նենք, Ադր­բե­ջա­նը սա մեր­ժում է։ Ա­սում ենք՝ ե­կեք սահ­մա­նա­յին շրջան­նե­րը ա­պա­ռազ­մա­կա­նաց­նենք, Ադր­բե­ջա­նը սա մեր­ժում է։ Ես կա­րող եմ ու­րիշ ա­ռա­ջարկ ա­նել՝ ե­կեք սպա­ռա­զի­նութ­յուն­նե­րի վե­րահսկ­ման վե­րա­բեր­յալ պայ­մա­նա­գիր կնքենք…»: Ու տես­նես Փա­շին­յա­նը գո­նե չնչին չա­փով հա­վա­տո՞ւմ է, որ Ա­լիեւն այ­սօր­վա իր շա­հե­կան դիր­քե­րը կթող­նի եւ կա­սի` թե լավ, Նի­կոլ ջան, ա­րի բա­նա­կումս զեն­քե­րի «ռե­ւի­զիա» ա­րա:

Այդ դեպ­քում, ին­չո՞ւ է Նի­կո­լը հրա­պա­րա­կավ ա­ռա­ջար­կում մի բան, ո­րին, են­թադ­րում ենք, ան­գամ ին­քը չի հա­վա­տում, բայց նման ա­ռա­ջարկ­նե­րով էլ ա­վե­լի է թու­լաց­նում, դրսի հա­մար ծի­ծա­ղե­լիութ­յան աս­տի­ճան հասց­նում Հա­յաս­տա­նի դիր­քե­րը: Սա Բաք­վին ուղղ­ված հրա­վե՞ր է, թե, ա՛յ Ա­լիեւ, ա­վե­լի թույլ ենք, քան պատ­կե­րաց­նում ես, էլ ին­չո՞ւ ես հարց­նում, վերց­րու ու­զածդ: Թե՞ նման հայ­տա­րա­րութ­յուն­ներ Նի­կոլն ա­նում է, քա­նի որ ա­սե­լու այլ բան չու­նի, եւ այս վար­կածն իր հեր­թին է խո­սում Պ­րա­հա­յից սկսած ողջ քա­ղա­քա­կան կուր­սի տա­պալ­ման մա­սին:

ԱՌԱՆՑՔԸ` ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻԱՆԵՐԻ ՀԱՐՑՆ Է

Ի­րա­կա­նում այս ա­մենն էլ ա­վե­լի խո­րը ի­մաստ ու­նի: Նախ նկա­տենք, որ ե­թե ան­գամ ա­ռաջ­նորդ­վենք այն վար­կա­ծով, որ Նի­կոլն Ա­լիե­ւին դրդում է հեր­թա­կան պա­տե­րազ­մի, դա պրակ­տիկ հե­ռան­կար­ներ չի կա­րող ու­նե­նալ: Այն պարզ պատ­ճա­ռով, որ նոր պա­տե­րազմ սկսել-չսկսե­լը ո´չ Ա­լիե­ւի ո­րո­շե­լիք բանն է եւ ո´չ­ էլ՝ Նի­կո­լի: Նոր պա­տե­րազ­մը, ի­հար­կե, Ա­րեւ­մուտ­քին ձեռն­տու է՝ ՌԴ-ի եւ Ի­րա­նի դեմ երկ­րորդ ճա­կատ բա­ցե­լու հա­մար: Բայց հենց նույն պատ­ճա­ռով դրան կտրուկ դեմ են ռուս­ներն ու պար­սիկ­նե­րը: Ա­ռա­վել եւս` ներ­կա ի­րա­վի­ճա­կում, երբ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում կրքերն այս­քան շի­կա­ցել են, եւ Մոսկ­վան ու Թեհ­րա­նը հաս­տատ ա­մեն բան կա­նեն, որ ի­րենց հա­մար կա­պի օ­ղակ հան­դի­սա­ցող Հա­րա­վա­յին Կով­կա­սում ռազ­մա­կան պայթ­յուն­ներ չլի­նեն: Այս տե­սանկ­յու­նից, պա­տա­հա­կան չէր, որ Հա­յաս­տա­նում Ի­րա­նի դես­պան Մեհ­դի Սոբ­հա­նին իր հեր­թին շտա­պեց ար­ձա­գան­քել Ա­լիե­ւի վեր­ջին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րին, թե՝ «­Մենք միշտ ա­ջակ­ցել ենք Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան ինք­նիշ­խա­նութ­յանն ու տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յա­նը…»:

­Բա­ցի այդ, մեկ նյո­ւանս եւս հաշ­վի առ­նենք: Փաստն այն է, որ ինչ­պես Ա­լիեւն իր հայ­տա­րա­րութ­յուն­նե­րով, այն­պես էլ Փա­շին­յա­նը իր պա­տաս­խան­նե­րով, պտտվե­ցին-պտտվե­ցին ու նո­րից հա­սան նույն բա­նին՝ «­Զան­գե­զու­րի մի­ջանցք» կամ Հա­յաս­տա­նով Նա­խի­ջե­ւա­նի հետ կապ աս­վա­ծին: Դա մեկ բան է նշա­նա­կում. Ա­լիե­ւը շա­րու­նա­կում է «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը» կա­պել նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի հետ, եւ կա­րե­լի է են­թադ­րել, որ այդ հար­ցը նաեւ Նի­կո­լի հետ Սանկտ Պե­տեր­բուր­գում ան­ցած տա­րե­վեր­ջի «ոտ­քի վրա» հան­դիպ­ման հիմ­քե­րից է ե­ղել: Իսկ ա­հա Նի­կո­լը, ում այս տա­րեսկզ­բից սկսած բա­ռա­ցիո­րեն «պա­շա­րել» են ա­րեւմտ­յան չի­նով­նիկ­նե­րը, նաեւ իր վեր­ջին ե­լույ­թում սկսեց բա­վա­կա­նին «տա­րօ­րի­նակ» մտքեր հնչեց­նել. «2020 թ. նո­յեմ­բե­րի 9–ի հայ­տա­րա­րութ­յու­նը ստո­րագ­րած կող­մե­րից եր­կու­սը ստո­րագր­ման պա­հից սկսած մին­չեւ 2023 թ. սեպ­տեմ­բեր ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը ցույց են տվել, որ այդ փաս­տա­թուղթն ի­րենց հա­մար գո­յութ­յուն չու­նի… Չի կա­րող այն­պես լի­նել, որ ե­ռա­կողմ հայ­տա­րա­րութ­յան եր­կու կող­մի հա­մար այս փաս­տա­թուղթն այ­լեւս չկա, իսկ 3-րդ կող­մի հա­մար այն շա­րու­նա­կի գո­յութ­յուն ու­նե­նա»: Գե­ղե­ցիկ «փա­թե­թա­վո­րում» ու­նի, բայց այդ­պես չէ: Նո­յեմ­բե­րի 9-ի փաս­տաթղ­թի շատ դե­տալ­ներ հենց Նի­կոլն է Ա­լիե­ւի հետ միա­սին խախ­տել: Սկ­սած հայ­կա­կան զոր­քե­րը փաս­տաթղ­թի ստո­րագր­ման պա­հին ե­ղած դիր­քե­րից հետ քա­շե­լուց, վեր­ջաց­րած Ալ­մա-Ա­թա­յի մա­սին Պ­րա­հա­յի թե­զով, ո­րը խաչ քա­շեց հայ­կա­կան Ար­ցա­խի վրա, եւ ո­րը միայն ըն­դու­նե­լուց հե­տո Նի­կոլն ու Ա­լիե­ւը, որ­պես կա­տար­ված փաստ, հրամց­րել են Պու­տի­նին: Եվ ե­թե այդ­քա­նից հե­տո նո­յեմ­բե­րի 9-ի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րից մնա­ցել է միայն կո­մու­նի­կա­ցիա­նե­րի վե­րա­գոր­ծարկ­ման կե­տը, դա հենց Նի­կո­լի «պրա­վալ­նի» քա­ղա­քա­կա­նութ­յան արդ­յունքն է:

­Բայց դրանք էլ մի կողմ. Հա­յաս­տա­նի հա­մար, հաշ­վի առ­նե­լով նաեւ Նի­կո­լի այս վեր­ջին հայ­տա­րա­րութ­յու­նը, դա գոր­ծո՞ղ, թե՞ ար­դեն չգոր­ծող փաս­տա­թուղթ է: Ե­թե չգոր­ծող է, դա պետք է հայ­տա­րա­րել պաշ­տո­նա­պես, ին­չը նի­կոլ­յան իշ­խա­նութ­յու­նը չի ա­նում: Ե­թե գոր­ծող է, ա­պա պետք է այն կա­տա­րել, ան­գամ ե­թե մնա­ցել է դրա 9-րդ կե­տը. վեր­ջին հաշ­վով Փա­շին­յանն ինքն է միանձն­յա կեր­պով դա ստո­րագ­րել, հի­մա ո՞ւմ է մե­ղադ­րում:

Ու «ա­մե­նա­տա­րօ­րի­նակն» այն է, որ մինչ հի­մա խո­սում են, թե այդ 9-րդ կետն ի­րե­նից ինչ է են­թադ­րում: «­Տենց բան ընդ­հան­րա­պես գո­յութ­յուն չու­նի, ոչ մի տեղ գրած չի, որ ՌԴ-ն ՀՀ ո­րե­ւէ տա­րած­քում կո­մու­նի­կա­ցիա­յի անվ­տան­գութ­յուն պետք է ա­պա­հո­վի, ընդ­հա­կա­ռա­կը` գրած է, որ ՀՀ-ն պետք է ա­պա­հո­վի, եւ բնա­կան է, ո՞վ պետք է ու­րիշ ա­պա­հո­վի… Ով, որ Զան­գե­զու­րի մի­ջանց­քի վե­րա­բեր­յալ ար­տա­հա­յութ­յուն կգտնի, խոս­տա­նում եմ դրա­մա­կան պար­գեւ, ցա­վոք, նման ար­տա­հայ­տութ­յուն գո­յութ­յուն չու­նի»,- հայ­տա­րա­րեց Փա­շին­յա­նը: Ի­հար­կե, նա ճիշտ է, այդ փաս­տաթղ­թում «­Զան­գե­զու­րի մի­ջանցք» տեր­մին չկա: Բայց պատ­րա՞ստ է նաեւ դրա­մա­կան պար­գեւ տալ նրան, ով կմատ­նան­շի, որ «ՌԴ-ն ՀՀ ո­րե­ւէ տա­րած­քում կո­մու­նի­կա­ցիա­յի անվ­տան­գութ­յուն պետք է ա­պա­հո­վի»: Ո­րե­րորդ ան­գամ ստիպ­ված ենք կրկնել այդ 9-րդ կե­տը. «Ա­պաշր­ջա­փակ­վում են տա­րա­ծաշր­ջա­նում բո­լոր տնտե­սա­կան եւ տրանս­պոր­տա­յին կա­պե­րը: Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յու­նը ե­րաշ­խա­վո­րում է Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տութ­յան ա­րեւմտ­յան շրջան­նե­րի եւ Նա­խի­ջե­ւա­նի Ինք­նա­վար Հան­րա­պե­տութ­յան մի­ջեւ տրանս­պոր­տա­յին հա­ղոր­դակ­ցութ­յան անվ­տան­գութ­յու­նը՝ քա­ղա­քա­ցի­նե­րի, տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րի եւ բեռ­նե­րի՝ եր­կու ուղ­ղութ­յուն­նե­րով ան­խո­չըն­դոտ տե­ղա­շար­ժը կազ­մա­կեր­պե­լու նպա­տա­կով: Տ­րանս­պոր­տա­յին հա­ղոր­դակ­ցութ­յան նկատ­մամբ վե­րահս­կո­ղութ­յունն ի­րա­կա­նաց­վում են Ռու­սաս­տա­նի ԱԴԾ սահ­մա­նա­պահ ծա­ռա­յութ­յան մար­մին­նե­րը»: Այ­սինքն, Նի­կոլն իր ստո­րագ­րութ­յամբ խոս­տա­ցել է ինչ­պես Ադր­բե­ջա­նի եւ Նա­խի­ջե­ւա­նի մի­ջեւ «անվ­տան­գութ­յուն», այն­պես էլ՝ «եր­կու ուղ­ղութ­յուն­նե­րով ան­խո­չըն­դոտ տե­ղա­շարժ»: Հի­մա՝ Հա­յաս­տա­նի սահ­մա­նը մաք­սա­կե­տով հա­տե­լը «խո­չըն­դո՞տ» է, ինչ­պես պնդում է Ա­լիե­ւը, թե՝ ոչ, ինչ­պես պնդում է Նի­կո­լը: Հենց դա է, որ պայ­մա­նա­գիր ստո­րագ­րե­լով, պետք էր պարզ գրել, ին­չը Նի­կո­լը չի ա­րել: Բայց այն, որ «­Ռու­սաս­տա­նի ԱԴԾ սահ­մա­նա­պահ ծա­ռա­յութ­յան մար­մին­ներ» տեր­մի­նը կա, դա ստո­րագ­րել է Նի­կոլն ու հի­մա էլ ա­սում է, թե`«­Տենց բան ընդ­հան­րա­պես գո­յութ­յուն չու­նի», դրան ար­դեն չգի­տես էլ ինչ ա­նուն տաս:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Արդ­յուն­քում, ու­նենք նման վի­ճակ: Մի կող­մից, կա Ա­րեւ­մուտ­քի պա­հան­ջը՝ ոչ մի ռու­սա­կան վե­րահս­կո­ղութ­յուն: Մ­յուս կող­մից` շարժ­վե­լով ա­րեւմտ­յան պա­հանջ­նե­րով, Նի­կո­լը ստիպ­ված ար­դեն խոս­տո­վա­նում է, որ հե­րիք չէ, ինքն ի­րեն դրել է փա­կու­ղու մեջ՝ չկա­տա­րե­լով իր իսկ ստո­րագ­րա­ծը, հի­մա էլ, երբ նույն Ա­րեւ­մուտ­քը չի կա­րո­ղա­նում ազ­դել Ա­լիե­ւի վրա, այդ փա­կու­ղին միայն խո­րա­նում է:

Ընդ ո­րում, որ­քան էլ Փա­շին­յանն այս պա­հին սկսի նյար­դա­յին ե­րանգ­նե­րով իր կող­մից ստո­րագ­րած նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նա­գիր կամ Պ­րա­հա­յի փաս­տա­թուղթ քննա­դա­տել, դրա­նից բան չի փոխ­վում: Կա փա­կու­ղի, եւ ե­թե դրա­նից ելք չգտնի, այն կշա­րու­նա­կի միայն էլ ա­վե­լի խո­րա­նալ՝ ար­դեն խեղ­դե­լու աս­տի­ճան:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ



«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանողՏավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ չի բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ. ՊՆԻնչ է կատարվում Օչերետինոյի ճակատում«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանողԻսրայելի հետ առեւտուրը դադարեցնելու մասին Էրդողանի խոսքը սովորական բլեֆ է. իրանական աղբյուրՌուսական բանակը հզոր հարձակում է սկսել Չասով Յարի հյուսիսային թեւում. ուկրաինական աղբյուրներ«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը«Ժողովուրդ». Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվելԽարկովի քաղաքապետին մեղադրել են ռուսական զորքերին աջակցելու մեջԱմերիկան ​​կորցրել է իր հեգեմոնական կարգավիճակը. Ժոզեպ ԲորելԵրեւանում «ջրհեղեղ» էՉի կարելի ասել պայքարն ավարտվել է, սա դեռ կուլմինացիոն կետը չէ. Անահիտ ՄութաֆյանՇտապ. Հենց այս պահին Մաշտոցի 7 հասցեում վերջին հարկի բնակիչների տանը «ռոմանտիկ» երեկո են անցկացնումԵրեխաներին մի՛ վանեք ձեզնից, մի՛ տվեք մանկատուն, սա ուղղակի սարսափելի է. Սարգիս Շողունց«ՇՈՒՏՈՎ ԴՈՒՔ ԿԼՍԵՔ ԻՄ ԱՆՈՒՆԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԵՎՈՐԳ ՋԱՎԱԽՅԱՆՀՀ-ն երախտապարտ է Հունգարիային, որը հանդես է գալիս հակահայկական քաղաքականությամբ. մեդալ են հանձնելԱմեն ինչ շարունակում է կախված մնալ ուկրաինական պատերազմիցԱլիեւը պահանջում է չմտնել մատի եւ մատանու արանքըՈւկրաինայի համար ճակատում իրավիճակը կրիտիկական է, բայց կարող է շատ ավելի վատթարանալ. ուկրաինական աղբյուրՇուտով ռուսական բանակը կմտնի Չասով Յար. այն հարավից մոտենում է քաղաքին. BILDԲեռլինում «պատահաբար» այրվում է ՀՕՊ համակարգեր արտադրող գործարանը, որը պետք է Ուկրաինային զինամթերք տար (Տեսանյութ)Կիրանցում ճանապարհը բացել են, կարմիրբերետավորները՝ հեռացելԵթե այս ներկայացումը նայելուց հետո՝ ինչ-որ մեկը որոշել է մնալ հայրենիքում, կարելի է համարել այն ստացված. Բեգ-ՎանյանԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասինԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն․ ՀՀ ՊՆԲացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում«ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՁՆԵՑ ՈՒ ԸՆԴՈՒՆՎԵՑ, ՑԱՎՈՔ ՉՀԱՍՑՐԵՑ ՎԱՅԵԼԵԼ ՈՒՍԱՆՈՂ ԼԻՆԵԼՈՒ ԲԵՐԿՐԱՆՔԸ». ՄԻՍԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ)Ասածս խնդրում եմ ընդունեք լուրջ, աղերսաբար խնդրում եմ... Նաիրա ԶոհրաբյանՄինչ ԱԺ-ում թեժ է, ՔՊ-ական Լուլուն ինտերնետով հագուստ է ընտրումՀայ փոքրիկները օգնեցին ռուս դերասանին «գործն ավարտին հասցնել»Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾԴատախազը վարչության պետին ազատել է գործից՝ Աշոտյանի գործովԿեցցեն սակավաթիվ խիզախները, ովքեր այս ճակատագրական օրերին համարձակվեցին կանգնել Նիկոլի հեռացման խրամատում. Չախալյան Արցախցին ընդդեմ Սոցապ նախարարությանՍիրահարվել եմ Երեւանին... Իմ սիրտն արդեն ձեզ հետ է. Նիկոլայ ԲալոբանԹուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում. ՊՆ ղեկավարԱդրբեջան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենըԹուրքիան հայտարարեց Իսրայելի հետ առևտրի դադարեցման մասինMI6. Ռուսական բանակի պլանավորում է շրջապատել Կոնստանտինովկան և ՍլավյանսկըՏարադրամի փոխարժեքները մայիսի 3-ինՈստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել ԿիրանցՕրվա խորհուրդ. Մայիսի 3Լեո Նիկոլյանի վիճակը կրիտիկական էԳտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. պատգամավոր (տեսանյութ)ՓՐԿԵՑ ԾԱՌԱՅԱԿԻՑՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ, ՑԱՎՈՔ ԻՆՔԸ ՉՓՐԿՎԵՑ.. ՀԵՐՈՍ ՍԵՐԳԵՅ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода