Iravunk.com | ԿԱՐԵՎՈՐԸ ՈՉ ԹԵ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ, ԱՅԼ ԿԼԻՆԻ՞ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԹԵ՞ ՈՉ
Եթե այդքան շատ եք ուզում Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, դրե՛ք մանդատները. Բաբկեն Հարությունյան Ադրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեոնը Այս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան Հայաստանը Իշխանությունը հասարակությանը դեպրեսիվ միջոցներով փորձում է լռեցնել. Արա Պողոսյան Կրեմլը վտանգավոր է համարում Ռուսաստանին բրիտանական զենքով հարվածելու մասին հայտարարությունը Օդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով Հնարավոր է լուրջ հարաբերությունների սկիզբ. մայիսի 4-ի աստղագուշակ Տարադրամի փոխարժեքները մայիսի 4-ին ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր

ԿԱՐԵՎՈՐԸ ՈՉ ԹԵ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ, ԱՅԼ ԿԼԻՆԻ՞ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԹԵ՞ ՈՉ

Վերլուծություն

Ազգային ժողովի  վերջին հարց ու պատասխանը  նմանվում էր  իսկապես,  ինչպես Նիկոլն ասաց, չորրորդ դասարանի մակարդակի  անիմաստ լեզվակռվի: «Հայաստան» դաշինքը փորձում էր ամեն կերպ ապացուցել, որ նրանք ընդդիմադիրներ են: Սակայն որեւէ լուրջ բովանդակային  քննարկում կազմակերպելու փոխարեն  զոռ տվեցին  լկտի բառապաշարին, ինչով ամբողջությամբ նմանվեցին Նիկոլին ու իր ՔՊ-ականներին, որոնք այս անգամ, ի դեպ, հունից դուրս չեկան: Եվ եթե «Հայաստան» դաշինքի նպատակը հերթական անգամ հրմշտոց սարքելն էր եւ հեռուստացույցով ցույց տալն էր, թե` տեսեք-տեսք ինչքան ենք մենք ընդդիմադիր,  ապա նիկոլականները սովորեցին, որ այդ  խաղը չպիտի խաղան եւ  ավելի շահեկան դուրս եկան: Թեեւ ամենաշահեկանը իրավիճակից դուրս եկավ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, որն պարզապես չմասնակցեց այդ թատերական ներկայացմանը:

Քոչարյանականները անիմաստ «բազարների » մեջ

 Ամենա «խիզախ տղեն» փորձեց ներկայանալ Ռոբերտ Քոչարյանի որդի` Լեւոնը: Նա  Նիկոլի հետ խոսում էր դու-ով եւ վիրավորանքներ արտաբերում: «Լսեցինք ձեր խեղճուկրակ պատասխանը Ալիևին, ինչո՞ւ եք այդքան վախեցած: Արձանագրո՞ւմ եք, որ բոլոր առաջարկներն Ալիևը մերժում է: Հիմա էլ նոր բան եք առաջարկում՝ սպառազինությունների փոխադարձ վերահսկում: Ալիևը թո՞ւյլ է տալիս քեզ վերահսկել Ադրբեջանի սպառազինությունը, թե՞ սա էլ է միակողմանի զիջում լինելու: Չե՞ք տեսնում, որ կեղծ խաղաղությունդ ձախողված օրակարգ է, ինքդ էլ ես ձախողված»,-ասաց նա:

Մինչ Փաշինյանի արձագանքը՝ Լևոն Քոչարյանին պատասխանեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը.

«Պարոն Քոչարյան, նախ կոռեկտ եղեք, ՀՀ ընտրված ղեկավարն է, հասկանում եմ եզակի դեպք է, ձեր համար զարմանալի է, դուք դրա փորձը չունեք, բայց կոռեկտ եղեք: Պարտվածը դուք եք այս պահին»:

Իսկ վարչապետը, ի պատասխան, ասաց. «Ես խորհուրդ կտայի Ձեզ, որպեսզի հաջորդ անգամ այդ նույն հարցը փորձեք հանգավորել, որպեսզի չորրորդ դասարանի պատշաճ ոտանավոր դառնա, և գուցե որոշակի դիտումներ ու հետաքրքրություն առաջացնի։

Ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ դպրոցական հանդեսում չեք, և ԱԺ-ում պետք է կարողանալ պատշաճ պահել, հակառակ դեպքում, կարծում եմ, առիթներ կունենաք վերհիշել, թե որտեղ եք գտնվում։ Սա ես Ձեզ հորդորում եմ և հույս ունեմ՝ հորդորը կրկնելու առիթ չեք տա»:

Պատկերացնո՞ւմ եք բանը հասել է նրան, որ Նիկոլը պարկեշտության դասեր է տալիս եւ ինչքան էլ տարօրինակ էր այդ դասը տեղին էր: Բանն այն է, որ Ազգային ժողովը էժանագին  շուկայանման լեզվակռվի վերածելը  խոսում է այն մասին, որ  թե՛ գլխավոր ընդդիմությունը, թե՛ իշխանությունը միմյանց  արժանի են ամբողջ պետությունը վերածելով  ցածրոակ «բազառների» մի դաշտի:

Ի պատասխան քոչարյանական դաշինքի  բազմաթիվ հարցերի, որոնցով իբր պետք է խեղճացնեին Նիկոլին, վերջինս ձեռ առնելով  ցինիկ պատասխանում էր, թե «խի՞ եք մոռացել դավաճան, հողատու… շուտ-շուտ ասեք, որ չմոռանաք»: Եվ, ի վերջո, մեղադրեց  քոչարյանականներին իրենց սկզբունքներից ետ կանգնելու մեջ:

Եվ իսկապես, եթե Նիկոլը  դավաճան ու հողատու է, ապա ի՞նչ իմաստ ունի նրան տալ հարցեր, իր հետ քննարկել ինչ-որ բան: Ի՞նչ ակնկալիքով է դա արվում: Արդյո՞ք այդ քննարկումից հետո Նիկոլը կդադարի լինել դավաճան ու հողատու, կամ արդյո՞ք հարց տալով կամ թեկուզ վիրավորելով հնարավոր է դավաճանին դարձնել ոչ դավաճան: Իհարե` ոչ: Այս դեպքում ո՞րն է «Հայաստան» դաշինքի հարց տալու կամ էլ թե չէ «քոքոզանալու» իրական նպատակը:

Հիմա ո՞վ է թալանչի…

Բազմիցս հնչել է այն գաղափարը, որ խորհրդարանական հիմնական ընդդիմությունը, այսինքն` «Հայաստան» դաշինքը  մնալով խորհրդարանում, մասնակցելով  ԱԺ նիստերին, ԱԺ հանձնաժողովների աշխատանքներին, գնալով ԱԺ-ից տարբեր գործուղումների եւ այն, ըստ էության, համագործակցության մեջ է Նիկոլի եւ իր թայֆայի հետ: Եվ ամբողջությամբ, այդ դեպքում, կրում է իշխանության հետ հավասար երկրում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը: Բազմիցս հարց է հնչել, թե ինչո՞ւ մինչ օրս  գլխավոր ընդդիմությունը  չի հրաժարվել  մանդատներից, քանի որ դավաճանի ու հողատուի հետ որեւէ հարցի քննարկում, որեւէ ֆորմատով շփումը նշանակում է հանդուրժողականություն այն քաղաքականության, որը այդ դավաճանն ու հողատուն իրականացնում է: Եվ այդ հարցի պատասխանը, թե ի՞նչ է անում  Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը խորհրդարանում մինչ օրս, այդպես էլ չի հնչել: Ակնհայտ է, որ եթե «Հայաստան» դաշինքը վայր դնի մանդատները, նույնը կանի նաեւ  «Պատիվ ունեմ»-ը եւ դա կառաջանի խորը քաղաքական եւ խորհրդարանական ճգնաժամ Նիկոլի համար:

Ազգային ժողովում հարց ու պատասխանը քոչարյանականներին ձեռնտու չի նաեւ այն պատճառով, որ տնտեսական հարթության մեջ Նիկոլին հաջողվում է իրեն իբր  մեղադրանք ներկայացնող հարցերը շուռ տալ հենց քոչարյանականների դեմ: Այսպես` «Հայաստան» դաշինքի պատգամավոր Նազարյանի հարցին «Սպարտակ» մարզադաշտի ու թենիսի կորտերի վերաբերյալ Նիկոլը  մեկնաբանեց այնպես, որ հենց նույն «Հայաստան» խմբակցության ներսում պետք է գտնել այն մարդկանց, ովքեր ժամանակին  միլիարդավոր դրամներ արժեցող պետական գույքը  զրո դրամով  փոխանցել են  ինչ-որ հ/կ-ների: Ինչքան էլ տարօրինակ է ո՛չ Նիկոլը հայտարարեց, թե կոնկրետ ո՞ւմ ի նկատի ունի, ո՛չ էլ «Հայաստան» խմբակցության ղեկավարը կամ նույն Լեւոն Քոչարյանը չպահանջեցին, որ հրապարակվեն կոնկրետ պատգամավորների անուններ, կոնկրետ գործարքներ, կոնկրետ հասարակական կազմակերպություններ: Երկու կողմն էլ տեղ թողեցին  համագործակցությունը շարունակելու համար եւ կամուրջներ չայրվեցին:

Մյուս կողմից, եթե Նիկոլը  ակնարկում է, որ այդ  միլիարդավոր դրամների գույքը ապօրինի է տրված եղել, ապա ինչո՞ւ է շարունակում այդ ապօրինությունները, չի կանխում դրանք եւ չի պատժում այդ ապօրինութնունները թույլ տված նախկին պաշտոնյաներին: Իր այդ անգործությունը նա  շղարշում է իբր իրավական պետություն լինելով: Այսինքն` ինքն իրեն հակասում է: Եթե գործարքը ապօրինի է, ապա իրավական պետության մեջ այն պետք է ստանա համապատասախան իրավական ընթացք, իսկ եթե գործարքը օրինական է, ապա ինչո՞ւ է  այդ դեպքում Նիկոլը խոսում միլիարդավոր դրամների մասին: Եվ, ընդհանրապես, այդ դեպքում ինչո՞ւ է ամեն քայլափոխին ղժղժում, թե նախկինների ժամանակ եղել է թալան: Այդ արտահայտությունը, իհարկե, դուր է գալիս ժողովրդի համապատասխան մասին, սակայն 6 տարի այն կրկնելով ու ամեն առիթով  հների հետ համեմատվելով Նիկոլը արդեն  համը հանում է: Միայն վերջին հարց ու պատասխանի ընթացքում  նա նախկիններիի հետ համեմատվեց ոչ միայն նշված մարզադաշտի հարցին պատասխանելով, այլ նաեւ հայ-ադրբեջանական բանակցությունների ու բանակում  ոչ մարտական կորուստների հարցերի շուրջ խոսելիս:

Վերադարձ դեպի Արցա՞խ, թ՞ե ինտեգրում ՀՀ-ում

Ի դեպ, կատարյալ շիլա-շփոթ է, թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության մտքերում արցախահայության եւ Արցախի ապագայի վերաբերյալ: Երկու կողմից էլ խոսում են արցախահայերին Հայաստանում ամբողջությամբ ինտեգրելու ծրագրերի անհարժեշտության մասին:

Միաժամանակ Նիկոլը անընդհատ խոսում է արցախահայերի բռնի տեղահանման մասին, իսկ  «Հայաստան» դաշինքի պատգամավորները իրենց առջեւ  դրել են Արցախի դրոշը, որը, ցավոք սրտի, մնացել է միայն իրենց սեղանների վրա եւ որպես լոկ բարի ցանկություն հիշատակում են արցախահայությանը Արցախ վերադառնալու մասին: Սակայն հարց է ծագում, եթե արցախցիները ամբողջությամբ ինտեգրվեն Հայաստանի Հանրապետությունում, ապա էլ ինչո՞ւ են վերադառնալու Արցախ, երբ խիստ մշուշոտ են այդտեղից Ադրբեջանի հեռանալու հնարավոր տարբերակները: Ի պատասխան ընդդիմության պահանջների, թե ապահովեք բնակարաններով արցախահայությանը, Նիկոլը գլուխ գովալով պատասխանում է, որ Հայաստանը աշխարհում միակ երկիրն է, որ ընդունեց 100 հազար փախստական առանց  վրանային ավանների: Իսկ Տավուշի մարզի  սահմանամերձ գյուղերում արցախահայերի համար կառուցվում են տներ:

Այն, որ Նիկոլը ամեն ինչ պետք է անի Արցախը մոռանալու եւ արցախցիներին  այնտեղ չվերադարձնելու համար ակնհայտ է: Սակայն ի՞նչ է իրականում ուզում «Հայաստան» դաշինքը: Հիշեցնենք, որ սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայի ժամանակ ընդդիմադիր հանրահավաքում, որտեղ  տոն էին տալիս, այսպես կոչված, «Փրկության կոմիտեի» անդամները, Նիկոլից պահանջ էր դրվում ոչ թե պաշտպանել Արցախը, այլ արագորեն այդտեղից տեղահանել արցախահայերին, դրանով դատարկելով Արցախը եւ այն հանձնելով Ադրբեջանի տնօրինմանը:

Եթե իսկապես ուզում ենք վերադարձնել Արցախը, ապա պետք է նայել, թե ինչպես դա իր համար արեց Ադրբեջանը, որը 30 տարի պահպանեց վրանային ավանները եւ բոլոր օտարերկրյա պատվիրակություններին անպայման տանում էր  այդտեղ ցույց տալու, թե ինչպես են «հայերը օկուպացրել» այդ մարդկանց  տները: Այնպես որ կա՛մ Արցախի վերադարձ, բռնի տեղահանվածների համար Արցախում եղած սեփականության վերականգնում եւ Արցախը կրկին հայկական բնակչության ետբնակեցում, կա՛մ  նիկոլական ծրագրեր Հայաստանում արցախցիներին ամբողջությամբ ինտգրելու, իսկ իրականում նաեւ  հնարավորինս Հայաստանից դուրս մղելու վերաբերյալ:

Իսկ Հայաստա՞նը

Սակայն Ացախի հարցը կարծես թե արդեն անցնում է եկրորդ պլան եւ առաջ է գալիս հենց Հայաստանի  ապագայի  կամ ավելի ճիշտ` ապագա չունենալու հարցը: Նիկոլը  ի պատասխան Ադրբեջանի շատ առարկայական պատերազմի սպառնալիքի, մանթրայի նման շարունակում է կրկնել «խաղաղության  պայմանագիր, խաղաղության դարաշրջան, խաղաղության խաչմերուկ», իսկապես խղճահարություն առաջացնող թեզերը: Բանակը ուժեղացնելու փոխարեն նիկոլականները  ընդունում են օրենք` փողով բանակ չծառայելու մասին ու հայտարարում, որ այդ հարցում «Հայաստան» դաշինքի հետ եկել են կոնսենսուսի: Եթե այդպես շարունակվի, ապա ցանկացած հանցագործություն ՀՀ քրեական օրենսգրքում պետք է ունենա  պատժի գումարային  էկվիվալենտը: Օրինակ` գողության համար 1 մլն, սպանության համար 10 մլն եւ այլն: Ու ամենատարօրինակն այն է, որ այս ծայրահեղ վտանգավոր  իրավիճակում Նիկոլը շարունակում է  գլուխ գովալ տնտեսական աճի վերաբերյալ, խոսում է բյուջետային մուտքերից ու  հպարտանում, թե քանի դպրոց է կառուցել: Արցախում նույնպես կառուցում էին դպրոցներ եւ խոսում `տնտեսական աճի մասին, սակայն ո՞ւմ մնացին այդ դպրոցները ու ճանապարհները: Եվ քանի կոպեկ արժե այն դպրոցը, որի պատմության դասագրքում չկա Արցախ, չկա հայոց ոգի, չկա հայկականություն:

Այդ գլուխ գովալը հավանաբար Նիկոլի համար արդեն մեկնարկած նախընտրական շոուի մի մասն է: Եվ այս ուղղությամբ նա նորանոր «PR» ակցիաներ է անում: Այդ նախընտրական տրամաբանության մեջ կարելի է դիտարկել նաեւ «Հանրային ձայն» կուսակցության  պառակտումը եւ այդ կուսակցության շուրջ ծավալվող իրադարձությունները: Հենց նույն նախընտրական տրամաբանության մեջ էլ տեղավորվում է նաեւ «Հայաստան» դաշինքի հռետորաբանությունը:

Սակայն ընտրությունները կլինեն, թե ոչ, այդքան էլ կարեւոր չէ: Կարեւոր է կլինի՞ Հայաստանը, թե՞ ոչ:

Ա. Հովհաննիսյան

 



Եթե այդքան շատ եք ուզում Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, դրե՛ք մանդատները. Բաբկեն ՀարությունյանԱդրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱյս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան ՀայաստանըԻշխանությունը հասարակությանը դեպրեսիվ միջոցներով փորձում է լռեցնել. Արա ՊողոսյանԿրեմլը վտանգավոր է համարում Ռուսաստանին բրիտանական զենքով հարվածելու մասին հայտարարությունըՕդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանովՀնարավոր է լուրջ հարաբերությունների սկիզբ. մայիսի 4-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիերՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացրել է ATAGS հրետանային համակարգըՎրաստանի նախագահը վետո է դրել «օֆշորների մասին» օրենքի վրա«Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը ԼՂ-ից ավելի քան 100 հզ․ էթնիկ հայ տեղահանվեց»․ Պետդեպի զեկույցը«Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Օրվա խորհուրդ. մայիսի 4Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ չի բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ. ՊՆԻնչ է կատարվում Օչերետինոյի ճակատում«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանողԻսրայելի հետ առեւտուրը դադարեցնելու մասին Էրդողանի խոսքը սովորական բլեֆ է. իրանական աղբյուրՌուսական բանակը հզոր հարձակում է սկսել Չասով Յարի հյուսիսային թեւում. ուկրաինական աղբյուրներ«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը«Ժողովուրդ». Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվելԽարկովի քաղաքապետին մեղադրել են ռուսական զորքերին աջակցելու մեջԱմերիկան ​​կորցրել է իր հեգեմոնական կարգավիճակը. Ժոզեպ ԲորելԵրեւանում «ջրհեղեղ» էՉի կարելի ասել պայքարն ավարտվել է, սա դեռ կուլմինացիոն կետը չէ. Անահիտ ՄութաֆյանՇտապ. Հենց այս պահին Մաշտոցի 7 հասցեում վերջին հարկի բնակիչների տանը «ռոմանտիկ» երեկո են անցկացնումԵրեխաներին մի՛ վանեք ձեզնից, մի՛ տվեք մանկատուն, սա ուղղակի սարսափելի է. Սարգիս Շողունց«ՇՈՒՏՈՎ ԴՈՒՔ ԿԼՍԵՔ ԻՄ ԱՆՈՒՆԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԵՎՈՐԳ ՋԱՎԱԽՅԱՆՀՀ-ն երախտապարտ է Հունգարիային, որը հանդես է գալիս հակահայկական քաղաքականությամբ. մեդալ են հանձնելԱմեն ինչ շարունակում է կախված մնալ ուկրաինական պատերազմիցԱլիեւը պահանջում է չմտնել մատի եւ մատանու արանքըՈւկրաինայի համար ճակատում իրավիճակը կրիտիկական է, բայց կարող է շատ ավելի վատթարանալ. ուկրաինական աղբյուրՇուտով ռուսական բանակը կմտնի Չասով Յար. այն հարավից մոտենում է քաղաքին. BILDԲեռլինում «պատահաբար» այրվում է ՀՕՊ համակարգեր արտադրող գործարանը, որը պետք է Ուկրաինային զինամթերք տար (Տեսանյութ)Կիրանցում ճանապարհը բացել են, կարմիրբերետավորները՝ հեռացելԵթե այս ներկայացումը նայելուց հետո՝ ինչ-որ մեկը որոշել է մնալ հայրենիքում, կարելի է համարել այն ստացված. Բեգ-ՎանյանԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասինԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն․ ՀՀ ՊՆԲացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում«ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՁՆԵՑ ՈՒ ԸՆԴՈՒՆՎԵՑ, ՑԱՎՈՔ ՉՀԱՍՑՐԵՑ ՎԱՅԵԼԵԼ ՈՒՍԱՆՈՂ ԼԻՆԵԼՈՒ ԲԵՐԿՐԱՆՔԸ». ՄԻՍԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ)Ասածս խնդրում եմ ընդունեք լուրջ, աղերսաբար խնդրում եմ... Նաիրա ԶոհրաբյանՄինչ ԱԺ-ում թեժ է, ՔՊ-ական Լուլուն ինտերնետով հագուստ է ընտրումՀայ փոքրիկները օգնեցին ռուս դերասանին «գործն ավարտին հասցնել»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода