Iravunk.com | ԿՈՌՈՒՊՑԻԱՆ` ՈՐՊԵՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՄԻՋՈՑ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան Համընդհանուր ու անսանձ համաճարակի է վերածվել օտար բառերի գործածությունը Հայաստանում. Այնթապլեան Գետը չտեսած բոբիկանալը անտեղի է, ոգևորությունը՝ նույնպես. Հովհաննես Ավետիսյան Գյումրին սգում է 3-րդ դասարանի աշակերտ Հայկի ողբերգական մահը. Սարսափազդու մանրամասներ Եթե Իսրայելն անմտորեն հարձակվի Իրանի վրա, այո՛, տարածաշրջանում մեծ պատերազմ կսկսվի. Իրանցի միջազգայնագետը փակագծեր է բացում Ձեր դիրքը կամ կենցաղը բարելավելու համար մի՛ զոհեք հայրենիքը. Յակոբ Այնթապլեան Դըմփ դըմփ-հուի պատճառով ընկանք կեղտահորը, տեսնենք այս քայլերթի հետևանքները ինչ հոր են նախապատրաստել. ԱՀ պատգամավոր Սիրազրկվել ենք մեր ջրից ավելի արյուն տեսած երկրում. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆ Սրբազանի շարժումը ռադիոտուն չի մտնում, էժան քայլ չի անում, փորձում են վարկաբեկել մեզ, չեն հաջողելու (տեսանյութ) Գործադիր իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դուրս է եկել իր սահմանադրական լիազորությունների շրջանակից. Փաստաբան

ԿՈՌՈՒՊՑԻԱՆ` ՈՐՊԵՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՄԻՋՈՑ

Վերլուծություն

­Նի­կո­լի թի­մում հեր­թա­կան կռիվն է ըն­կել: ­Նո­րից հար­վա­ծի տակ է պից­ցա­նե­րի ա­ռաք­ման սու­պեր­մաս­նա­գետ , հա­մա­տե­ղութ­յան կար­գով ՀՀ է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րար ­Վա­հան ­Քե­րո­բայ­նը: Իր նա­խա­րա­րութ­յու­նում ձեր­բա­կա­լութ­յուն­ներ են, խիստ մե­ղադ­րանք­ներ են ներ­կա­յաց­ված իր 31-ամ­յա փոր­ձա­ռու, վաս­տա­կա­շատ տե­ղա­կալ Ա­նի Իս­պիր­յա­նին:

Այս կա­պակ­ցութ­յամբ կա­րե­լի է ա­սել, որ ­Նի­կո­լը հա­տուկ է իշ­խա­նութ­յան մար­մին­նե­րում ներդ­նում կյան­քում ո­չինչ չտե­սած ու չա­րած մարդ­կանց, որ­պես­զի նրանք լի­նեն բա­ցար­ձակ կա­ռա­վա­րե­լի եւ երկ­րոր­դը` չու­նե­նան ո­րե­ւէ պատ­կե­րա­ցում ի­րենց իսկ գոր­ծի վե­րա­բեր­յալ: ­Միա­ժա­մա­նակ այդ­պի­սի դեղ­նակ­տուց­նե­րին շատ հեշտ է վա­խեց­նել, ե­թե հան­կարծ դրանք չնչին ան­գամ շեղ­վում են ­Նի­կո­լի ու­զած ճա­նա­պար­հից:

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՒ ՀԱՄԱՏԱՐԱԾ

­Սա­կայն մյուս կող­մից` ան­գամ ե­րա­զում նման պաշ­տոն­ներ չտե­սած ջա­հել­նե­րը, հայտն­վե­լով այս կամ այն նա­խա­րա­րի, փոխ­նա­խա­րա­րի բազ­կա­թոռ­նե­րում, ստա­նում են այն­պի­սի գլխապ­տույտ ու էյ­ֆո­րիկ ադ­րե­նա­լի­նի ար­տա­նե­տում­ներ, որ մո­ռա­նում են, թե՛ ա­ռողջ դա­տո­ղութ­յու­նը, թե՛ ան­գամ ինք­նա­պահ­պան­ման բնազ­դը եւ կորց­նե­լով ո­րե­ւէ զգու­շա­վո­րութ­յուն` անց­նում են կյան­քը վա­յե­լե­լուն:

­Կո­ռուպ­ցիան թա­փան­ցել է իշ­խա­նութ­յան բո­լոր մա­կար­դակ­նե­րը եւ ճյու­ղե­րը եւ մի կո­ռուպ­ցիոն սկան­դա­լը չմա­րած պայ­թում են մի քա­նի այլ նման­տիպ սկան­դալ­ներ, իսկ ­Նի­կո­լին մնում է միայն թե ձեւ տալ, թե պայ­քար է մղում կո­ռուպ­ցաիա­յի դեմ: ­Սա­կայն այդ դա­տար­կա­բա­նութ­յուն­նե­րին հա­վա­տա­ցող­նե­րը քչա­նում ու նվա­զում են:

­Միա­ժա­մա­նակ ­Նի­կո­լի հռե­տո­րա­բա­նութ­յու­նը կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քա­րե­լու վե­րա­բեր­յալ գրե­թե ոչ մի ան­գամ չի հաս­նում դա­տա­կան վճռին: Օ­րի­նակ, քա­նի՞ լուրջ դա­տա­կան վճիռ ե­ղավ ­Նի­կո­լի թմբա­կա­հա­րած նախ­կին­նե­րի կո­ռուպ­ցիա­յի վե­րա­բեր­յալ: Ա­ռա­վել եւս ­Նի­կո­լի օ­րոք կո­ռուպ­ցիոն սկան­դալ­նե­րը ի վեր­ջո ա­վարտ­վում են ոչ մի բա­նով: Այս կա­պակ­ցութ­յամբ կո­ռուպ­ցիոն սկան­դա­լի կի­զա­կե­տում հայտն­ված ­Վա­հան ­Քե­րոբ­յա­նը նշում է. «­Վեր­ջին ան­գամ, երբ Է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րութ­յու­նում նման դեպք ե­ղել էր 3 տա­րի ա­ռաջ եւ 3 տա­րի անց կա­յին մար­դիկ, ով­քեր ձեր­բա­կալ­ված էին, բեր­ման էին են­թարկ­վել, նրանց նկատ­մամբ մինչ օրս չկա դա­տա­կան վճիռ, չնա­յած է­լի նույն կերպ աղմ­կա­հա­րույց էր»։

­Կո­ռուպ­ցիոն բազ­մա­թիվ սկան­դալ­ներ պայ­թե­ցին նաեւ Ե­րե­ւա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նում` ավ­տո­բուս­նե­րի, տո­նա­ծա­ռի, թա­փա­ռող շնե­րի եւ այլ բազ­մա­թիվ գոր­ծեր: ­Տե­ղի ու­նե­ցան ձեր­բա­կա­լութ­յուն­ներ, սա­կայն մինչ օրս այդ­պես էլ հո­դա­բաշխ պա­տաս­խան հա­սա­րա­կութ­յու­նը չստա­ցավ, թե ով, ին­չի հա­մար եւ ինչ պա­տիժ կրեց: Այս օ­րե­րին ի­րենց սրբի տեղ դրած Ա­վին­յա­նին նույն­պես բազ­մա­թիվ կո­ռուպ­ցիոն բնույ­թի հար­ցադ­րում­ներ են հնչում, թե ո՞ւր են դուրս գրվում ձյան մաքր­ման հա­մար նա­խա­տես­ված գու­մար­նե­րը, եւ ին­չու Ե­րե­ւա­նի փո­ղոց­նե­րում գցած աս­ֆալ­տը թղթի նման կտոր-կտոր է լի­նում ա­ռա­ջին իսկ ձյան տե­ղում­ներից հե­տո:

­Բայց ­Տիգ­րան Ա­վին­յա­նի վե­րա­բեր­յալ, ա­վե­լի ճիշտ` իր ֆի­նան­սա­կան ե­կա­մուտ­նե­րի հետ կապ­ված հա­սա­րա­կութ­յու­նում առ­կա հար­ցադ­րում­նե­րը շա­րու­նա­կում են մնալ ան­պա­տաս­խան: ­Տա­րե­կան հաշ­վետ­վութ­յու­նում ­Տիգ­րա­նը նշել է, որ բա­ցի նրա­նից, որ ստա­ցել է որ­պես փոխ­քա­ղա­քա­պետ մոտ 1 մլն դ­րամ ամ­սա­կան աշ­խա­տա­վարձ, 7,2 մլն դ­րամ ստա­ցել է բիթ­քո­յին ար­տադ­րե­լուց, 4 մլն դ­րամ Գռ­զո­յի ­Հայ­բիզ­նես­բան­կի խորհր­դի ան­դա­մի աշ­խա­տա­վար­ձից: ­Հարց է ծա­գում` այդ ինչ­քա՞ն ժա­մա­նակ ու­ներ ­Տիգ­րան Ա­վին­յա­նը, որ հասց­նում էր զբաղ­վել, բա­ցի փոխ­քա­ղա­քա­պե­տի պար­տա­կա­նութ­յուն­նե­րից, նաեւ այլ գոր­ծե­րով: ­Սա­կայն ա­մե­նա­զար­մա­նա­լին իր տա­րե­կան հաշ­վետ­վութ­յան այն կետն է, որ նա ստա­ցել է 11 մլն դ­րամ իր հո­րից` Ար­մեն Մար­տի­րո­սի Ա­վին­յա­նից: Ընդ ո­րում, հան­րա­յին հար­ցադ­րում է հնչել նաեւ, որ նույն Ար­մեն Ա­վին­յա­նը 19 մլն դ­րամ նվի­րա­բե­րել է նաեւ իր հար­սին, այ­սինքն` Ա­վին­յան Տիգ­րա­նի տիկ­նո­ջը: Այս­պի­սով, այս հար­ցադ­րում­նե­րը շա­րու­նա­կում են մնալ ան­պա­տաս­խան եւ ցույց են տա­լիս ՔՊ-ի վեր­նա­խա­վում տի­րող բար­քե­րը:

­Մեկ այլ կո­ռուպ­ցիոն սկան­դալ պայ­թել է Ե­րե­ւա­նի ­Կենտ­րոն վար­չա­կան շրջա­նում: Հա­կա­կո­ռուպ­ցիոն դա­տա­րան որ­պես վկա է հրա­վիր­վե­լու հար­ցաքն­նութ­յան ­Կենտ­րոն վար­չա­կան շրջա­նի ղե­կա­վար ­Սամ­վել ­Ղու­կաս­յա­նը: Ն­շենք, որ ի­րա­վա­պահ­ներն այդ քրգոր­ծով կա­լա­նա­վո­րել են Ե­րե­ւան քա­ղա­քի ­Կենտ­րոն վար­չա­կան շրջա­նի ղե­կա­վա­րի աշ­խա­տա­կազ­մի կո­մու­նալ տնտե­սութ­յան եւ բազ­մաբ­նա­կա­րան շեն­քե­րի կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի հետ աշ­խա­տանք­նե­րի կազ­մա­կերպ­ման բաժ­նի պետ Տիգ­րան ­Ռա­ֆի­կի ­Մար­տի­րոս­յա­նին, նույն բաժ­նի ա­ռա­ջա­տար մաս­նա­գետ Ար­ման Ն­վե­րի ­Հա­րութ­յուն­յա­նին:

Ըստ նա­խաքն­նա­կան մարմ­նի պաշ­տո­նա­կան տե­ղե­կութ­յան՝ վեր­ջին­ներս ­Կենտ­րոն վար­չա­կան շրջա­նի՝ հրա­տապ լու­ծում պա­հան­ջող ըն­թա­ցիկ աշ­խա­տանք­ներն ի­րա­կա­նաց­նող «Աս­ֆալտ ­Քոնսթ­րաքշն» ՍՊ ըն­կե­րութ­յան տնօ­րեն ­Կա­մո ­Գե­րա­սի­մի ­Գե­ւորգ­յա­նի նկատ­մամբ ի­րենց ծա­ռա­յո­ղա­կան լիա­զո­րութ­յուն­նե­րի ի­րա­կա­նաց­ման հետ կապ­ված ընդ­հա­նուր բա­րե­հաճ վե­րա­բեր­մուն­քի հա­մար 2023 թվա­կա­նի հու­լի­սի 11-ին Ե­րե­ւան քա­ղա­քի ­Կենտ­րոն վար­չա­կան շրջա­նի աշ­խա­տա­կազ­մի վար­չա­կան շեն­քում ­Կա­մո ­Գե­ւորգ­յա­նից ստա­ցել են խո­շոր չա­փե­րով՝ 1.000.000 դրամ կա­շառք-գու­մար, ո­րը վեր­ջինս ան­ձամբ տվել է ­Տիգ­րան ­Մար­տի­րոս­յա­նին, ո­րը ստաց­ված կա­շառք-գու­մա­րից 150.000 դրա­մը հա­ջորդ օ­րը փո­խան­ցել է Ար­ման ­Հա­րութ­յուն­յա­նին։ Ն­կա­տենք, որ նա­խաքն­նա­կան մար­մի­նը պա­տաս­խա­նատ­վութ­յան չի կան­չել ­Կենտ­րո­նի թա­ղա­պետ ­Սամ­վել ­Ղու­կաս­յա­նին այն բա­նի հա­մար, թե ինչ­պես ե­ղավ, որ նրա են­թա­կա­նե­րը, ա­ռանց իր ի­մա­ցութ­յան, նման պատ­ժե­լի քայ­լի գնա­ցին։

Ար­դեն շուրջ մեկ ա­միս է, ինչ հան­րութ­յա­նը ներ­կա­յաց­վեց «դուշ-կա­խիչ» թա­տե­րա­կան ներ­կա­յա­ցու­մը: ­Սա­կայն մինչ օրս իր տե­ղում է ԿԳՄՍ նա­խա­րար ­Ժան­նա Անդ­րեաս­յա­նը, իսկ 70 ան­գամ թանկ գնա­հատ­ված ցնցու­ղի ձեռք­բեր­ման հա­մար հայտ­նի չէ, թե ում եւ ինչ մե­ղադ­րանք է ներ­կա­յաց­ված:

Այն, որ երկ­րում հա­մա­տա­րած կո­ռուպ­ցիա է ինք­նա­խոս­տո­վա­նութ­յամբ հան­դես ե­կավ նաեւ հենց ին­քը` ­Նի­կո­լը: Օ­րերս նա նշեց, որ շուրջ 10 հա­զար զո­րա­կո­չիկ­ներ չեն զո­րա­կոչ­վում բա­նակ եւ շատ հա­վա­նա­կան հա­մա­րեց, որ սա կո­ռուպ­ցիա­յի արդ­յունք է: ­Սա­կայն այդ հայ­տա­րա­րութ­յա­նը չհե­տե­ւե­ցին գործ­նա­կան քայ­լեր այդ հա­մա­տա­րած հա­մա­կար­գա­յին կո­ռուպ­ցիան հաղ­թա­հա­րե­լու ուղ­ղութ­յամբ: Այդ կա­պակ­ցութ­յամբ հի­շեց­նենք, որ ո­րոշ ժա­մա­նակ ա­ռաջ ­Նի­կո­լը պար­ծե­նում էր, թե երկ­րում հաղ­թա­հար­ված է հա­մա­կար­գա­յին կո­ռուպ­ցիան:

Ի դեպ, հա­մա­կար­գա­յին կո­ռուպ­ցիա­յի դրսե­ւո­րում էր նաեւ ­Ռու­սաս­տա­նում հայ­կա­կան մաք­սա­նենգ ծխա­խո­տի մեծ քա­նա­կութ­յամբ հայտն­վե­լը: ­Կա­լա­նա­վոր­վե­ցին մի շարք օ­դա­նա­վեր, ո­րոն­ցով տե­ղա­փոխ­վում էր այդ ա­պօ­րի­նի ծխա­խո­տը: ­Խո­սակ­ցութ­յուն­ներ տա­րած­վե­ցին, որ այդ գոր­ծի գլխին ­Նի­կո­լի ա­մե­նամ­տե­րիմ բա­րե­կամ­ներն են, սա­կայն հար­ցն այդ­պես էլ ո­րե­ւէ բա­ցատ­րութ­յուն չու­նե­ցավ:

Եվ վեր­ջա­պես կո­ռուպ­ցիա­յի գլխին հայտն­վել է հենց ­Նի­կո­լը իր կու­սակ­ցութ­յան հետ, երբ բա­ցե­իբաց Դ­վին հյու­րա­նո­ցում կազ­մա­կեր­պել էր դրա­մա­հա­վաք իր կու­սակ­ցութ­յան օգ­տին այդ­տեղ «պար­տա­դիր-կա­մա­վոր» կեր­պով բեր­ման են­թար­կե­լով ՀՀ բո­լոր քիչ թե շատ հայտ­նի բիզ­նես­մեն­նե­րին:

­Սա­կայն կո­ռուպ­ցիոն սկան­դալ­նե­րը պայ­թում են ոչ թե պա­տա­հա­կան տե­ղե­րում, այլ ըստ տրա­մա­բա­նութ­յան` դրան­ցով ­Նի­կո­լը «կար­գի է հրա­վի­րում» իր այն թի­մա­կից­նե­րին, ով­քեր կա՛մ ­Նի­կո­լի իշ­խա­նութ­յան վրա աչք են դրել, կա՛մ էլ խախ­տում են ­Նի­կո­լի դրած խա­ղի կա­նոն­նե­րը: ­Ժա­մա­նակ առ ժա­մա­նակ ­Նի­կո­լը հա­վա­քե­լով իր թի­մա­կից­նե­րին նրանց վրա մատ է թափ տա­լիս, սպառ­նում է, կամ ինչ­պես ըն­դուն­ված է ա­սել նի­կո­լա­կան շրջա­պա­տում, «վախ­նե­րը բռնում է»: ­Մա­մու­լու հայտն­վել է մի նի­կո­լա­կա­նի բո­ղոք. «­Նի­կո­լը սկսել է պող­պատ­յա ման­դա­տով «ջար­դել» դու­խա­վոր­ված յու­րա­յին­նե­րին, սրբութ­յուն-ըն­կե­րութ­յուն-ախ­պե­րութ­յուն չկա: Ա­մեն նիս­տի կու­սակ­ցութ­յու­նից մե­կին պուբ­լիչ­նի խայ­տա­ռա­կում է, ձեռ­քի հետ էլ հա­թա­թա տա­լիս, թե հա­տիկ-հա­տիկ սա­ղի վրա կոմպ­րո­մատ­նե­րի պապ­կա ու­նի, ու Աստ­ված չա­նի մե­կը լպտա ստեղ-ըն­դեղ, նախ­կին­նե­րին ե­րա­նի եք տա­լու»:

ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ ՈՒ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ ԲՌԻ ՄԵՋ ՊԱՀԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

Ինչ վե­րա­բեր­վում է Է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րութ­յան սկան­դա­լին, ա­պա այս­տեղ կա­լա­նա­վոր­վեց նաեւ Ա­լեն ­Սի­մոն­յա­նի եղ­բոր` ­Կառ­լեն ­Սի­մոն­յա­նի կի­նը` Ա­նի ­Գե­ւորգ­յա­նը: Ընդ ո­րում, սա վեր­ջին շրջա­նում Ա­լեն ­Սի­մոն­յա­նի ըն­տա­նի­քի դեմ երկ­րորդ «ոտնձ­գութ­յունն» է իշ­խա­նութ­յուն­նե­րի կող­մից: ­Մինչ այդ, լուրջ ֆի­նան­սա­կան ու ադ­մի­նիստ­րա­տիվ խնդիր­ներ ու­նե­ցավ Ա­լեն ­Սի­մոն­յա­նի կնոջ հե­ռուս­տա­տե­սութ­յու­նը: Հաս­կա­նա­լի է, որ ա­ռանց ­Նի­կո­լի կող­մից տրված «դաբ­րո­յի» նման ի­րա­դար­ձութ­յուն­ներ լի­նել չեն կա­րող:

­Բանն այն է, որ Ա­լեն ­Սի­մոն­յա­նը ներ­կա­յաց­նում է «ծայ­րա­հեղ սո­րո­սա­կան­նե­րի» իշ­խա­նա­կան թե­ւը: Այդ թե­ւը ­Նի­կո­լի հան­դեպ բա­վա­կա­նին կարծր ճնշում­ներ է ի­րա­գոր­ծում, ­Նի­կո­լի վրա «գործ է տա­լիս» ա­մե­րի­կա­ցի­նե­րին ու անգ­լիա­ցի­նե­րին եւ ա­մեն րո­պե պատ­րաստ է ­Նի­կո­լին գցել գա­հից եւ զբա­ղեց­նել իր տե­ղը: Ընդ ո­րում, ­Նի­կո­լի պաշ­տո­նան­կութ­յան գոր­ծում Ա­լեն ­Սի­մոն­յա­նը կա­րող է ու­նե­նալ ա­ռանց­քա­յին դեր, նախ որ­պես երկ­րի թիվ երկ­րորդ պաշ­տոն­յա, ո­րը ­Նի­կո­լի պաշ­տո­նան­կութ­յան դեպ­քում կա­րող է նրան փո­խա­րի­նել, եւ երկ­րորդ` վար­չա­պե­տի պաշ­տո­նան­կութ­յու­նը անց է կաց­վում խորհր­դա­րա­նով: Ա­լեն ­Սի­մոն­յա­նը մի կող­մից ցույց է տա­լիս ­Նի­կո­լին, որ կա­րող է գոր­ծել ի­րե­նից ան­կախ, մյուս կող­մից գնա­լով ու­ժե­ղաց­նում է իր ֆի­նան­սա­կան կա­րո­ղութ­յուն­նե­րը: Ըստ ՔՊ-ա­կան շրջա­նակ­նե­րի Ա­լեն ­Սի­մոն­յա­նի մեր­ձա­կա շրջա­պա­տը մշտա­պես հաղ­թող է դուրս գա­լիս տար­բեր մրցույթ­նե­րում, ինչ­պես դա նաեւ ե­ղավ Է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րութ­յու­նում վեր­ջին սկան­դա­լի դեպ­քում: Այդ ա­մե­նը լուրջ դժգո­հութ­յուն է ա­ռա­ջաց­նում ՔՊ-ա­կան­նե­րի մոտ, ո­րոնք նույն­պես ձգտում են ստա­նալ պե­տա­կան մրցույթ­նե­րից ի­րենց բա­ժի­նը, սա­կայն հայտն­վում են խա­ղից դուրս վի­ճա­կում:

­Նի­կո­լի թի­մի դժգո­հութ­յու­նը հա­մա­տա­րած ա­նօ­րի­նա­կութ­յան ու ան­պատ­ժե­լիութ­յան վերա­բեր­յալ դրսե­ւոր­վեց նաեւ այն­պի­սի կար­կա­ռուն «հե­ղա­փո­խա­կա­նի» խոս­քե­րում, ինչ­պես «Ի­րա­զեկ քա­ղա­քա­ցի­նե­րի միա­վո­րում» ՀԿ-ի ծրագ­րե­րի հա­մա­կար­գող ­Դա­նիել Իոան­նիս­յա­նը, ով հան­ցա­գոր­ծութ­յան մա­սին հա­ղոր­դում են ներ­կա­յաց­րել ԱԺ նա­խա­գահ Ա­լեն ­Սի­մոն­յա­նի՝ 2023թ.-ի ապ­րի­լի 2-ին տե­ղի ու­նե­ցած՝ քա­ղա­քա­ցու վրա թքե­լու աղմ­կա­հա­րույց մի­ջա­դե­պի մա­սով, ինչ­պես նաեւ ՔՊ խմբակ­ցութ­յան քար­տու­ղար Ար­թուր ­Հով­հան­նիս­յա­նի՝ նա­խորդ տա­րի ապ­րի­լի 4-ին ՄԻՊ թեկ­նա­ծու Էդ­գար Ղա­զար­յա­նի հաս­ցեին հնչեց­րած սպառ­նա­լիք­նե­րի մա­սով, սա­կայն ի­րա­վա­պահ մար­մին­նե­րը եր­կու դեպ­քով էլ քայլ չեն ձեռ­նար­կել, ու քրեա­կան հե­տապն­դում չի հա­րուց­վել իշ­խա­նութ­յան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի նկատ­մամբ:

«­Թե՛ Ա­լեն ­Սի­մոն­յա­նը, թե՛ Ար­թուր ­Հով­հան­նիս­յա­նը կա­տա­րել են քրեա­կան օ­րենսգր­քով ար­գել­ված ա­րարք եւ պետք է քրեա­կան հե­տապնդ­ման են­թարկ­վեն, բայց ար­դա­րա­դա­տութ­յան մար­մին­նե­րը՝ ի դեմս ՔԿ-ի, ­Դա­տա­խա­զութ­յան եւ դա­տա­րան­նե­րի, խախ­տե­լով օ­րեն­քը, ա­պօ­րի­նի պաշտ­պա­նութ­յան տակ են վերց­րել Ար­թուր Հով­հան­նիս­յա­նին եւ Ա­լեն ­Սի­մոն­յա­նին: Այս ա­մե­նին կգու­մա­րեմ նաեւ ­Տիգ­րան Ա­վին­յա­նի՝ ընտ­րութ­յուն­նե­րի ժա­մա­նակ տե­ղի ու­նե­ցած դեպ­քը, երբ նա գնաց ­Պո­լի­տեխ­նի­կա­կան հա­մալ­սա­րան. այս մա­սով էլ ենք հա­ղոր­դում ներ­կա­յաց­րել, եւ կրկին քրեա­կան հե­տապն­դում չհա­րուց­վեց: Այս դեպ­քե­րը գա­լիս են ցույց տա­լու, որ ­Հա­յաս­տա­նում ընտ­րո­վի ար­դա­րա­դա­տութ­յուն կա»,-ա­սաց Իոան­նիս­յա­նը:

­Հե­տաքր­քիր է նշել նաեւ, որ նույն կո­ռուպ­ցիոն մա­հա­կը ­Նի­կո­լն աշ­խա­տեց­նում է նաեւ ընդ­դի­մութ­յան հետ իր փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րում: ­Նիկո­լը կա­խում է ընդ­դի­մա­դիր­ների գլխին բա­ցա­հայտ­ման ­Դա­մոկլ­յան սու­րը, սա­կայն այդ­պես էլ գոր­ծը հան­գու­ցա­լուծ­մա­նը չի տա­նում, ե­թե ընդ­դի­մա­դիր­նե­րը ի­րենց պա­հում են խե­լոք եւ ­Նի­կո­լի գծած սահ­ման­նե­րից ներս: Այս­պես վեր­ջին հարց ու պա­տաս­խա­նի ժա­մա­նակ ­Նի­կո­լը հայ­տա­րա­րեց, որ չորս տա­րի զբաղ­վում է մի գոր­ծով, թե ինչ­պես ­Դո­սա­ֆի եւ մի շարք այլ ռազ­մա­կան ըն­կե­րութ­յուն­նե­րի մի­լիարդ­նե­րի պե­տա­կան գույ­քը զրո կո­պե­կով հանձն­վել էր ինչ-որ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի, ո­րոնք դրանք պար­զա­պես վա­ճա­ռել են: ­Նա ուղ­ղա­կիո­րեն այդ հան­ցան­քի մեջ մե­ղադ­րեց ԱԺ «­Հա­յաս­տան» խմբակ­ցութ­յան մեջ գտնվող մար­դկանց` չտա­լով նրանց կնոկ­րետ ա­նուն­նե­րը: ­Հե­տաքր­քիր է նշել, որ խմբակ­ցութ­յու­նը այդ­պես էլ ո­րե­ւէ պա­տաս­խան չհնչեց­րեց: Այդ կա­պակ­ցութ­յամբ այդ խմբակ­ցութ­յան պատ­գա­մա­վոր ­Գե­ղամ ­Նա­զար­յա­նը աաց. «Ի՞նչ եք կար­ծում, ցան­կա­ցած պո­պու­լիս­տա­կան ար­տա­հայ­տութ­յան պետք է պա­տաս­խա­նե՞նք»: Ակն­հայտ է, որ այս դեպ­քում էլ ընդ­դի­մութ­յու­նը խու­սա­փեց հար­ցից եւ «թռավ» թե­մա­յից: Իսկ արդ­յո՞ք հենց ­Նի­կո­լի այս մե­թո­դի մեջ չէ այն հար­ցի պա­տաս­խա­նը, թե ին­չու է խորհրդա­րա­նա­կան հիմ­նա­կան ընդ­դի­մութ­յու­նը այդ­քան հեզ ու հա­դուր­ժող ­Նի­կո­լի հան­դեպ:

Այս­պի­սով պետք է ար­ձա­նագ­րել, որ ­Հա­յաս­տա­նում կո­ռուպ­ցիան ստա­ցել է ան­նա­խա­դեպ ծա­վալ­ներ: Ի­րա­կան պայ­քար կո­ռուպ­ցիա­յի դեմ չի վար­վում` ան­կախ նրա­նից, որ ստեղծ­վել են բազ­մա­պի­սի նո­րա­նոր հա­կա­կո­ռուպ­ցիոն պե­տա­կան մար­մին­ներ: ­Պար­զա­պես ա­վե­լա­ցել են պե­տա­կան չի­նով­նիկ­ներ ի­րենց քար­տու­ղա­րու­հի­նե­րով, սպա­սար­կող անձ­նա­կազ­մով ու ավ­տո­մե­քե­նա­նե­րով: ­Սա­կայն պետք է ըն­դու­նել, որ ­Նի­կո­լը հան­ճա­րեղ կեր­պով կա­րո­ղա­նում է օ­գա­գոր­ծել կո­ռուպ­ցիոն թե­ման իր իշ­խա­նութ­յու­նը պահ­պա­նե­լու եւ ա­պա­հո­վագ­րե­լու նա­պա­տա­կով` հա­կա­կո­ռուպ­ցիոն մա­հա­կով սպառ­նա­լով թե՛ ընդ­դի­մութ­յա­նը, թե՛ իշ­խա­նութ­յան մեջ ե­ղած անվս­տա­հե­լի տար­րե­րին:

Ա. ­ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻՍ­ՅԱՆ



ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է ՀայաստանՀամընդհանուր ու անսանձ համաճարակի է վերածվել օտար բառերի գործածությունը Հայաստանում. ԱյնթապլեանԳետը չտեսած բոբիկանալը անտեղի է, ոգևորությունը՝ նույնպես. Հովհաննես ԱվետիսյանԳյումրին սգում է 3-րդ դասարանի աշակերտ Հայկի ողբերգական մահը. Սարսափազդու մանրամասներԵթե Իսրայելն անմտորեն հարձակվի Իրանի վրա, այո՛, տարածաշրջանում մեծ պատերազմ կսկսվի. Իրանցի միջազգայնագետը փակագծեր է բացումՁեր դիրքը կամ կենցաղը բարելավելու համար մի՛ զոհեք հայրենիքը. Յակոբ ԱյնթապլեանԴըմփ դըմփ-հուի պատճառով ընկանք կեղտահորը, տեսնենք այս քայլերթի հետևանքները ինչ հոր են նախապատրաստել. ԱՀ պատգամավորՍիրազրկվել ենք մեր ջրից ավելի արյուն տեսած երկրում. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆՍրբազանի շարժումը ռադիոտուն չի մտնում, էժան քայլ չի անում, փորձում են վարկաբեկել մեզ, չեն հաջողելու (տեսանյութ)Գործադիր իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դուրս է եկել իր սահմանադրական լիազորությունների շրջանակից. ՓաստաբանԱդրբեջանը թիրախավորում է Սրբազանին, նրան միացած հերոսածին ծնողներին, Եկեղեցուն, հասկանալի է՝ ինչու. Վարուժան ԳեղամյանՕրվա խորհուրդ. Մայիսի 5Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում մասնակցում է Սուրբ Պատարագի (ուղիղ)ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ«Էշություն» The Economist-ի՞ց, թե՞ փորձում են երկրորդ անգամ Մոսկվային «հարիֆացնել»ԿԱՅԱՑԵԼ Է ԽՍՀՄ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ, ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ ԳՆԵԼ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ Կառլովկա-Կրասնոգորովկա ուղղությամբ եւս ռուսական ակտիվ հարձակումը վերսկսված էՕչերետինոյի ուղղությունը. ռուսական ուժերը վերսկսել են հարձակումը (Քարտեզ)«Ատամի աճեցման դեղամիջոցը» մտնում է փորձարկումների փուլԱրեգակի վրա տեղի են ունեցել հինգ հզոր բռնկումՎրաստանում արեւմտյան հերթական հեղաշրջումը կարծես թե չի ստացվում (Տեսանյութ)Ֆրանսիացի կողոպտիչները հարձակվել են թանկարժեք քարերի մեծ բեռ տեղափոխող ավտոշարասյան վրա (Տեսանյութ, Ֆոտո)Ամերիկյան հերթական Abrams-ի եւ Bradley-ի ոչնչացման կադրերը (Տեսանյութ)Լեհաստանում տագնապի ահազանգ են հնչեցրել Ռուսաստանի զգուշացման պատճառովՊատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համարՄոսկվայի Սուրբ լճի մոտ պանթուրքիստական մինի պետությում է կառուցվում. Օլեգ ՑարևՊԱՏԻՎ և ՀԱՅՐԵՆԻՔ. Բագրատ Սրբազանի պայքարըԻ՞նչ ունեք իմ դեմ. Լեո Նիկոլյանն արդեն 14 օր է «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ է«Իրավունք»-ի լրագրողն արժանացել է պատվոգրի՝ «Արմմոնո»-յի կողմիցՈ՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքումՂազախստանը հայ-ադրբեջանական բանակցություններում ներկայանում է որպես չեզոք կողմ, բայց դա այդպես չէ. ԻգիթյանԻնչու տեղի չունեցավ կոմունիստերի մայիսմեկյան երթըՉարիքը Երեւանում է նստած. Սամվել ՆիկոյանԱմոթ բոլոր այն հայ տղամարդկանց ովքեր այսօր հոգևորականի կողքին չեն. ՇՊՌՈՏԻրանում ձկների անձրև է տեղացել (Տեսանյութ)Բագրատ Սրբազանը հանդիպեց իր շանը՝ Արքային (տեսանյութ)Դոնբասում ոչնչացված ՆԱՏՕ-ական զրահատեխնիկայի ցուցադրությունը հսկայական հետաքրքրություն է առաջ բերել (Ֆոտոշարք)ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել նաեւ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբՌԴ-ն «ռոզիսկ» է հայտարարել Զելենսկու նկատմամբՄայիսի 9-ին կլինենք Երևանում. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆՎրաստանի նախագահը կառավարող կուսակցությանը մեղադրել է Մոսկվային հաճոյանալու փորձի մեջԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏՈՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻ ՀԱՆԴԵՊ Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին. Միշել«ՀԱՃԱԽԵՑԻ ՍԱՄԲՈՅԻ, ՔԱՆԻ ՈՐ ՀԱՅՐՍ ԽՍՀՄ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ Է ԵՂԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐԹՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԹուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերություններըԱյս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան Հայաստանը. թյուրքագետ Վարուժան ԳեղամյանՍտեփանակերտի հերոսների պանթեոնն այլևս գոյություն չունիՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտնել է՝ ինչու Շուշի չի այցելումՌուսական հրետանին ծածկել է Արխանգելսկից փախչող ուկրաինական ուժերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода