Iravunk.com | Ամերիաբանկը միանալու է Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբին որպես ինքնուրույն լիիրավ անդամ
Ամոթ բոլոր այն հայ տղամարդկանց ովքեր այսօր հոգևորականի կողքին չեն. ՇՊՌՈՏ Իրանում ձկների անձրև է տեղացել (Տեսանյութ) Բագրատ Սրբազանը հանդիպեց իր շանը՝ Արքային (տեսանյութ) Դոնբասում ոչնչացված ՆԱՏՕ-ական զրահատեխնիկայի ցուցադրությունը հսկայական հետաքրքրություն է առաջ բերել (Ֆոտոշարք) ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել նաեւ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ ՌԴ-ն «ռոզիսկ» է հայտարարել Զելենսկու նկատմամբ Մայիսի 9-ին կլինենք Երևանում. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆ Վրաստանի նախագահը կառավարող կուսակցությանը մեղադրել է Մոսկվային հաճոյանալու փորձի մեջ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏՈՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻ ՀԱՆԴԵՊ Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին. Միշել

Ամերիաբանկը միանալու է Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբին որպես ինքնուրույն լիիրավ անդամ

Տնտեսություն

«Ամերիաբանկ»  ՓԲԸ-ն և BOGG PLC-ն («ԲիՕՋիՋի» բաց բաժնետիրական  ընկերությունը, այսուհետ` Խումբ) համաձայնություն են ձեռք բերել Միացյալ Թագավորությունում (ՄԹ) գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբում Ամերիաբանկի ինքնուրույն լիիրավ անդամ դառնալու շուրջ: Գործարքի համաձայն` Խումբը կդառնա Ամերիաբանկի հիմնական բաժնետեր: Բանկում իր բաժնեմասնակցությունը 10%-ի չափով կպահպանի նաև Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ)։

ՄԹ գործող ընթացակարգի համաձայն՝ ՄԹ Ֆինանսական ծառայությունների վերահսկող մարմինը (Financial Conduct Authority, FCA) հաստատել է ֆինանսական գործարքի շրջաբերականը։ Որպես հաջորդ քայլ` գործարքը պետք է հաստատվի կողմերի ընդհանուր բաժնետերերի ժողովների, ինչպես նաև հավանության արժանանա կարգավորող մարմինների՝ ներառյալ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Խումբը Միացյալ Թագավորությունում գրանցված միջազգային ֆինանսական ընկերություն է, որի բաժնետոմսերը ցուցակված են Լոնդոնի ֆոնդային բորսայի հիմնական շուկայի պրեմիում հարթակում: Այն ներառված է FTSE-250 ինդեքսի ցանկում: Խմբի բաժնետերերի ցանկում են աշխարհի խոշորագույն ֆինանսական ընկերություններից JP Morgan-ը, BlackRock-ը, Vanguard Group-ը, Schroders-ը, Norges Bank Investment Management-ը և այլն:

Գործարքի վերջնական հաստատումից հետո Ամերիաբանկը` որպես Խմբի ինքնուրույն լիիրավ և լիարժեք իրավունակությամբ ընկերություն, կշարունակի բիզնեսի ընդլայնումն իր բրենդի ներքո և գործող ղեկավար թիմի առաջնորդությամբ` հավատարիմ իր որդեգրած ռազմավարական նպատակներին, հռչակած արժեքներին, առաքելությանն ու տեսլականին։

Վերջին տարիների տեխնոլոգիական զարգացման և գրանցած նշանակալի հաջողությունների այս փուլում Ամերիաբանկը Խմբի հետ բանակցություններն ու դրանց արդյունքում հնարավոր գործարքը  դիտարկում է որպես իր երկարաժամկետ զարգացման ուղիներից մեկը։ Գործընթացի  բարեհաջող ավարտից հետո Ամերիաբանկը կդառնա միջազգային շուկայում ցուցակված ֆինանսական խմբի անդամ և այսպիսով կստանա հասանելիություն համաշխարհային ֆինանսական շուկաներին՝ կապիտալի ներգրավման ու ներդրումների համար, և կշարունակի առաջարկել իր հաճախորդներին ամենաարդիական ֆինանսական պրոդուկտներն ու տեխնոլոգիական նոր լուծումները:  

Նշենք նաև, որ գործարքի կապակցությամբ Խումբը նախաձեռնելու է վերաբրենդավորման և վերանվանման գործընթաց, որն ընդգծելու է իր միջազգային գործունեության ընդլայնման այս նոր փուլը:

 

Ամերիաբանկ ՓԲԸ

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը։ Հանդիսանալով դինամիկ զարգացող ունիվերսալ բանկ՝ Ամերիաբանկն իր սպասարկման բազմաֆունկցիոնալ հարթակի միջոցով մատուցում է նորարարական բանկային ծառայությունների ընդարձակ փաթեթր՝ թվային պրոդուկտների և էկոհամակարգերի հստակ շեշտադրմամբ։ Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ ապահովելով սպասարկման բարձր որակ և ժամանակակից բանկային փորձառություն զարգացող թվային միջավայրում։

Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականություն՝ նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 



Ամոթ բոլոր այն հայ տղամարդկանց ովքեր այսօր հոգևորականի կողքին չեն. ՇՊՌՈՏԻրանում ձկների անձրև է տեղացել (Տեսանյութ)Բագրատ Սրբազանը հանդիպեց իր շանը՝ Արքային (տեսանյութ)Դոնբասում ոչնչացված ՆԱՏՕ-ական զրահատեխնիկայի ցուցադրությունը հսկայական հետաքրքրություն է առաջ բերել (Ֆոտոշարք)ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել նաեւ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբՌԴ-ն «ռոզիսկ» է հայտարարել Զելենսկու նկատմամբՄայիսի 9-ին կլինենք Երևանում. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆՎրաստանի նախագահը կառավարող կուսակցությանը մեղադրել է Մոսկվային հաճոյանալու փորձի մեջԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏՈՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻ ՀԱՆԴԵՊ Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին. Միշել«ՀԱՃԱԽԵՑԻ ՍԱՄԲՈՅԻ, ՔԱՆԻ ՈՐ ՀԱՅՐՍ ԽՍՀՄ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ Է ԵՂԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐԹՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԹուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերություններըԱյս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան Հայաստանը. թյուրքագետ Վարուժան ԳեղամյանՍտեփանակերտի հերոսների պանթեոնն այլևս գոյություն չունիՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտնել է՝ ինչու Շուշի չի այցելումՌուսական հրետանին ծածկել է Արխանգելսկից փախչող ուկրաինական ուժերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆԵթե այդքան շատ եք ուզում Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, դրե՛ք մանդատները. Բաբկեն ՀարությունյանԱդրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱյս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան ՀայաստանըԻշխանությունը հասարակությանը դեպրեսիվ միջոցներով փորձում է լռեցնել. Արա ՊողոսյանԿրեմլը վտանգավոր է համարում Ռուսաստանին բրիտանական զենքով հարվածելու մասին հայտարարությունըՕդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանովՀնարավոր է լուրջ հարաբերությունների սկիզբ. մայիսի 4-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիերՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացրել է ATAGS հրետանային համակարգըՎրաստանի նախագահը վետո է դրել «օֆշորների մասին» օրենքի վրա«Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը ԼՂ-ից ավելի քան 100 հզ․ էթնիկ հայ տեղահանվեց»․ Պետդեպի զեկույցը«Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Օրվա խորհուրդ. մայիսի 4Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ չի բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ. ՊՆԻնչ է կատարվում Օչերետինոյի ճակատում«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանողԻսրայելի հետ առեւտուրը դադարեցնելու մասին Էրդողանի խոսքը սովորական բլեֆ է. իրանական աղբյուրՌուսական բանակը հզոր հարձակում է սկսել Չասով Յարի հյուսիսային թեւում. ուկրաինական աղբյուրներ«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը«Ժողովուրդ». Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվելԽարկովի քաղաքապետին մեղադրել են ռուսական զորքերին աջակցելու մեջԱմերիկան ​​կորցրել է իր հեգեմոնական կարգավիճակը. Ժոզեպ ԲորելԵրեւանում «ջրհեղեղ» էՉի կարելի ասել պայքարն ավարտվել է, սա դեռ կուլմինացիոն կետը չէ. Անահիտ ՄութաֆյանՇտապ. Հենց այս պահին Մաշտոցի 7 հասցեում վերջին հարկի բնակիչների տանը «ռոմանտիկ» երեկո են անցկացնումԵրեխաներին մի՛ վանեք ձեզնից, մի՛ տվեք մանկատուն, սա ուղղակի սարսափելի է. Սարգիս Շողունց
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода