Հայտնի վիրաբույժը նորագույն վիրահատական մեթոդների եւ հայրիկից ստացած պատգամի մասին
ՏեսանյութերԼեղապարկում և լեղածորաններում քարերի առաջացումը լեղաքարային հիվանդությունն է: Այն հիմնականում լիպիդների, կալցիումի և բիլիռուբինի նյութափոխանակության և խոլեդինամիկայի խանգարման արդյունք է:
Սկզբում տեղի է ունենում լեղու թանձրացում, ձևավորվում են միկրոբյուրեղներ, որոնք հետագայում միմյանց կպչելով՝ ձևավորում են մանր, ապա՝ մեծ քարեր:
Լեղաքարային հիվանդությունը ունի ընթացքի 3 տարբերակ.
Ասիմպտոմ, երբ կան քարեր, բայց չկան գանգատներ;
Սիմպտոմատիկ, երբ առաջանում են գանգատներ;
Բարդացած, երբ զարգանում են լեղաքարերով պայմանավորված բարդություններ:
Ո՞րն է հիմնական գանգատը այս դեպքում, հիվանդության տարածվածության, բուժման մեթոդների արդյունավետության այսօր «Բժշկի մոտ» հաղորդաշարի եթերում զրուցելու ենք ժամանակակից լապարոսկոպիկ վիրաբուժության հմտություններին լավագույնս տիրապետող, Էնդոկրին վիրաբույժ, վիրաբույժ-ուռուցքաբան բ.գ.թ. Հայկ Բալայանի հետ
Գրեք Ձեր հարցերը եւ ստացեք պատասխանները հաղորդաշարի եթերում