«Փաստ». ՀՀ պաշտպանության նախկին նախարարը կուսակցություն է հիմնում
Մամուլի տեսություն«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեռ մեկ ամիս առաջ նշել էինք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի ղեկավարած «Համահայկական ճակատ» շարժումը, մեր ունեցած տեղեկություններով, շուտով կհայտարարի կուսակցություն դառնալու մասին:
Հավելել էինք, որ Կարապետյանի «ճամբարից» ժամկետները ճշտել չէր հաջողվել: Եվ ահա, երեկ հայտնի դարձավ, որ իսկապես Արշակ Կարապետյանը շուտով կուսակցություն կհիմնադրի։ Կուսակցությունը կրելու է շարժման անվանումը` «Համահայկական ճակատ»։
Որպես «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադրման պատճառ՝ նշվում են շարժման նկատմամբ հայ հանրության օրեցօր աճող հետաքրքրությունը, քաղաքական պայքարի փուլ մտնելու պատրաստակամությունը և շարժմանն աջակցող և անդամագրված հազարավոր քաղաքացիների առաջարկները»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում