Վանաձորում բացվեց ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հուշաքարը
ՄշակութայինՄարտի 24֊ին Վանաձորի Ազատամարտիկների 20 հասցեում բացվեց ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր, երջանկահիշատակ Վահե Շահվերդյանի հուշաքարը։
Քանդակագործը Էդիկ Բոջուկյանն է։
Բացման խոսքով հանդես եկավ Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանը, այնուհետ ողջույնի եւ գնահատանքի խոսքեր ասացին ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը, ՀՀ ժողովրդական արտիստներ Հակոբ Ազիզյանը, Ռոզա Մխիթարյանը, բանասիրական գիտությունների դոկտոր Թերեզա Շահվերդյանը։
Շահվերդյանի թողած ահռելի ժառանգության մասին խոսեց Կարեն Ադամյանը։ Իսկ հուշաքարի բացման պատիվը վերապահվեց Վահե Շահվերդյանի որդուն՝ Սուրեն Շահվերդյանին եւ քանդակագործ Էդիկ Բոջուկյանին: