Միջազգային հանրությունը մի ձեռքով մատ է թափ տալիս Ադրբեջանի վրա, մյուս ձեռքով ասում` շարունակիր. Հաջիյան
ՆերքաղաքականԱզատության հրապարակում կայացած արցախցիների առաջին հանրահավաքին ներկա էր նաեւ արցախցի որդեկորույս հայր, կրկնակի տեղահանված ՄԻՔԱՅԵԼ ՀԱՋԻՅԱՆԸ։ Ըստ նրա` միջազգային հանրությունը պետք է ի վերջո ուշքի գա, հասկանա այն` ինչ տեղի է ունեցել Արցախի հայության հանդեպ, որովհետեւ մի օր էլ ուղտն իր դռանն է չոքելու:
— Միջազգային հանրությունը մի ձեռքով մատ է թափ տալիս Ադրբեջանի վրա, իսկ մյուս ձեռքով ցույց է տալիս, թե` շարունակիր։ Մեր հանրահավաքը եւս մեկ պահանջ պետք է ներկայացնի միջազգային հանրությանը։ Պետք է Ադրբեջանի իրականացրած գործողությունները հայ ժողովրդի նկատմամբ որակվեն որպես ցեղասպանություն, որպես հանցագործության մարդկության դեմ։ Ես այն կարծիքին եմ, որ ՀՀ ԱԺ-ն պետք է ընդունի հայտարարություն` սեպտեմբերյան պատերազմի, բռնի տեղահանության, խոշտանգումների վերաբերյալ, որոնց ենթարկվել են մեր հայրենակիցները Արցախի` հատկապես ծայրամասային բնակավայրերում։ Վանք գյուղում փաստորեն երեխա են գլխատել, բռնաբարել են կանանց, դուք պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ է նշանակում։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ