Iravunk.com | Հայտնաբերվել է Գյումրիում մարտի 24-ին նախկին կնոջն ու նրա քրոջը դանակահարելու համար հետապնդվող երտասարդը
ՌԴ-ն Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման կողմնակից է. Պեսկովը՝ Կիրանցի դեպքերի մասին Մեկնարկել է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովը Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա Հայաստան ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբ «Իրավունք»-ի լրագրող Իլոնա Ազարյանն ամուսնանում է ԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզ Իսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա Ղազարյանխ Ապրիլի 27. Օրվա խորհուրդ Որոնք են մագնեզիումի դեֆիցիտի ախտանշանները, հնարավոր հետևանքներն ու խնդրից ազատվելու միջոցները

Հայտնաբերվել է Գյումրիում մարտի 24-ին նախկին կնոջն ու նրա քրոջը դանակահարելու համար հետապնդվող երտասարդը

Քրեական

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացվող քննությամբ պարզվել են Գյումրի քաղաքի բնակչի կողմից նախկին կնոջ ու նրա քրոջ նկատմամբ կատարված առերևույթ սպանության փորձի հանգամանքները։

2024 թվականի մարտի 24-ին՝ ժամը 14։48-ին Գյումրիի բնակչուհուց հաղորդում էր ստացվել այն մասին, որ քրոջ նախկին ամուսինը իրենց շենքի շքամուտքում դանակահարել է իրեն ու 26-ամյա քրոջը։ Ավելի ուշ, «Գյումրի» ԲԿ-ից հայտնել էին, որ հիշյալ բնակչուհիները մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վերքերով տեղափոխվել են հիվանդանոց։

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով պարզվել և հիմնավորվել է, որ առերևույթ դանակահարությունը կատարել է 27-ամյա երիտասարդ։

Նախաքննությամբ նաև փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս մինչև դեպքի օրը նախկին կնոջ ու նրա հարազատների հասցեին պարբերաբար հնչեցրել է սպանության, առողջությանը վնաս պատճառելու, խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքներ։

Մասնավորապես, պարզվել է, որ 27-ամյա երիտասարդի կողմից անձնական հարցերի հետ կապված վերջինիս և նրա նախկին կնոջ, քենու միջև եղել են լարված, անբարյացկամ փոխհարաբերություններ։

Այդ պատճառով երիտասարդը, մինչև դեպքի օրը շարունակաբար սպառնացել է նրանց, իսկ 2024 թվականի մարտի 24-ին' ժամը 14:45-ի սահմաններում վերջիններիս կյանքից զրկելու դիտավորությամբ գնացել է նրանց բնակության հասցե, սպասել շենքի բակում։

Նկատելով շենքին մոտեցող 32 և 27-ամյա քույրերին, երիտասարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, քայլել է նրանց հետևից, ապա ձեռքում պահած դանակով, միևնույն ժամանակ սպառնալիքներ հնչեցնելով, թիկունքից հարվածել է նախ նախկին կնոջ մեջքի, սրտի և աջ ոտքի տարբեր հատվածներին, ապա դանակով հարվածներ է հասցրել նաև նրա քրոջը՝ քույրերին պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Սակայն, այլ անձի միջամտության արդյունքում, երիտասարդը չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը, ինչից հետո դիմել է փախուստի։

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասով, 194-ի 2-րդ մասի 4-րդ կետով (2 դրվագ), 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 9-րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում և վարույթն իրականացնող մարմնի կողմից ոստիկանությանը հանձնարարվել է հայտնաբերել և ներկայացնել վերջինիս։

Մարտի 27-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Նրան առաջադրվել է մեղադրանք վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար։

Միջնորդություն է ներկայացվել դատարան երիտասարդի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 



ՌԴ-ն Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման կողմնակից է. Պեսկովը՝ Կիրանցի դեպքերի մասինՄեկնարկել է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովըՕդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան Գեղամյան«Իրավունք»-ի լրագրող Իլոնա Ազարյանն ամուսնանում էԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանխԱպրիլի 27. Օրվա խորհուրդՈրոնք են մագնեզիումի դեֆիցիտի ախտանշանները, հնարավոր հետևանքներն ու խնդրից ազատվելու միջոցներըԳնացել էինք պահի ազդեցության տակ. ՊՆ սպաԷրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆՍա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ռուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»Ուկրաինայի ողջ տարածքն այս գիշեր ենթարկվել է հզոր օդային հարվածի. նախնական արդյունքներըՌուսական ուժերը գրավել են ամերիկյան նորագույն գրոհային զրահամեքենա (Տեսանյութ)«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացրի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»Չինացիների պատասխանը Բլինկենին. Վաշինգտոնը չէ, որ պետք է Պեկինին պահանջ ներկայացնիՌուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը Խարկովի մարզումԱպրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր)«ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացումՏավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայողՌուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ)Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ)Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода