Iravunk.com | Կանգնելու կամ հետ քաշվելու լիմիտ Մոսկվան այլեւս չունի
Ապրիլի 27. Օրվա խորհուրդ Որոնք են մագնեզիումի դեֆիցիտի ախտանշանները, հնարավոր հետևանքներն ու խնդրից ազատվելու միջոցները Գնացել էինք պահի ազդեցության տակ. ՊՆ սպա Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆ Սա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ) Ռուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը «Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է «Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին «Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել» Ուկրաինայի ողջ տարածքն այս գիշեր ենթարկվել է հզոր օդային հարվածի. նախնական արդյունքները

Կանգնելու կամ հետ քաշվելու լիմիտ Մոսկվան այլեւս չունի

Վերլուծություն

Վա­շինգ­տո­նը շա­րու­նա­կում է ակ­տիվ փոր­ձե­րը՝ Կ­րո­կու­սի ա­հա­բեկ­չութ­յան հետ կապ­ված Ուկ­րաի­նա­յին հար­վա­ծի տա­կից դուրս բե­րե­լու ուղ­ղութ­յամբ: Եվ դա հաս­կա­նա­լի է. ե­թե հաս­տատ­վի, որ Կիեւն այս ա­հա­բեկ­չա­կան հար­ձակ­ման հար­ցում թե­կու­զեւ մի­ջանկ­յալ օ­ղա­կի դեր ու­նի, ա­պա մե­ղադ­րանք­նե­րի վեկ­տորն անմի­ջա­պես կուղղ­վի դե­պի Վա­շինգ­տոն եւ Լոն­դոն: Ու այս դեպ­քում նո­րից նա­խա­գահ դառ­նա­լու Բայ­դե­նի եւ նրա շրջա­պա­տի ծրագ­րե­րը հզոր հար­ված կստա­նան:

ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ

Այս­պես, ինչ­պես Ս­պի­տակ տու­նը, այն­պես էլ Պետ­քար­տու­ղա­րութ­յու­նը, ար­դեն ոչ այն­քան ԻԳԻԼ-ին են մե­ղադ­րում, որ­քան փոր­ձում են ա­ռաջ տա­նել թե­զը, թե Կիե­ւին մե­ղադ­րե­լու ո­րե­ւէ ա­պա­ցույց չկա: Պետ­քար­տու­ղա­րութ­յան մա­մու­լի քար­տու­ղար Մեթ­յու Միլ­լե­րի պաշ­տո­նա­կան հայ­տա­րութ­յու­նը նույ­նիսկ կա­րող է հա­վակ­նել «տար­վա զա­վեշտ», «տար­վա աբ­սուրդ» եւ նման բա­զում այլ մրցա­նակ­նե­րի: Ըստ խոս­նա­կի՝ Կ­րո­կու­սում տե­ղի ու­նե­ցած ա­հա­բեկ­չութ­յան մե­ղա­վո­րը հաս­տատ Ուկ­րաի­նան չէր, քա­նի որ Կիեւն է այդ­պես ա­սել. «Դուք տե­սաք, որ ուկ­րաի­նա­կան իշ­խա­նութ­յու­նը դա հստակ ա­սաց»։­ Ա­պա դրան գու­մար­վեց երկ­րորդ աբ­սուր­դը. «Ռու­սաս­տա­նը չի կա­րող ա­պա­ցույց­ներ ներ­կա­յաց­նել, քա­նի որ դրանք չկան»:

Այ­սինքն, ե­թե հիմ­նա­կան կաս­կած­յալն ա­սում է, թե ին­քը մե­ղա­վոր չէ, ա­պա դա, պարզ­վում է, որ Պետ­քար­տու­ղա­րութ­յան հա­մար ար­դեն իսկ լիար­ժեք հիմք է նրան ան­մեղ հռչա­կե­լու հա­մար: Կամ, ե­թե քննութ­յու­նը նոր միայն սկսվել է, ա­մեն ինչ խիստ գաղտ­նիութ­յան պայ­ման­նե­րում է, ա­պա Միլ­լերն այդ որ­տե­ղի՞ց գի­տի՝ Ռու­սաս­տանն ա­պա­ցույց­ներ ու­նի՞, թե՝ չու­նի: Չ­նա­յած, այս հարցն ան­տե­ղի է. Կիեւն է ա­սել, որ մե­ղա­վոր չէ, ըստ այդմ, Միլ­լե­րը գի­տի, որ Ռու­սաս­տա­նը, բնա­կա­նա­բար, չի կա­րող ա­պա­ցույց­ներ ու­նե­նալ:

Ի­հար­կե, այս­տեղ նույ­նիսկ ռուս­նե­րի օգ­տին մեկ շատ կա­րե­ւոր գոր­ծոն է հեր­թա­կան ան­գամ ցցվում. ե­թե Պետ­քար­տու­ղա­րութ­յու­նում «պլին­տու­սից ցած» մա­կար­դա­կով նման միլ­լեր­ներ են աշ­խա­տում, ա­պա Մոսկ­վա­յի հա­մար, առ­հա­սա­րակ, դա միայն ող­ջու­նե­լի փաստ է: Միայն թե կոնկ­րետ դեպ­քում Միլ­լե­րի կամ ա­մե­րիկ­յան մյուս չի­նով­նիկ­նե­րի հայ­տա­րա­րությ­ուն­ներն ար­դեն էա­կան չեն: Ինչ­պես որ, ար­դեն միայն ի­րա­վա­կան հե­տաքրք­րութ­յուն կա­րող է ներ­կա­յաց­նել ա­պա­ցույց­նե­րի բա­զան, թե այ, կոնկ­րետ այս­պես-այս­պես է տե­ղի ու­նե­ցել հար­ձա­կու­մը: Ն­կա­տի ու­նենք, որ նա­խօ­րեին Պու­տի­նը հան­դես ե­կավ հայ­տա­րա­րութ­յամբ, ո­րը միան­գա­մայն նոր մա­կար­դակ է տե­ղա­փո­խում այս ամ­բողջ պատ­մութ­յու­նը:

Բայց նախ հարկ է հի­շեց­նել Պու­տի­նի մեկ այլ հայ­տա­րա­րութ­յու­ն, ո­րը նա պաշ­տո­նա­պես հնչեց­րեց ա­հա­բեկ­չա­կան հար­ձա­կու­մից մի փոքր անց: Այն մա­սին, որ բո­լոր նրանք, ով­քեր ո­րե­ւէ մաս­նակ­ցութ­յուն ու­նեն այդ հար­ձակ­մա­նը, Պու­տի­նը հրա­պա­րա­կավ խոս­տա­ցավ հայտ­նա­բե­րել եւ պատ­ժել՝ ան­կախ նրանց ով լի­նե­լուց եւ դիր­քից: Սա չա­փա­զանց լուրջ հայ­տա­րա­րութ­յուն է, սրա­նով Պու­տի­նը սե­փա­կան ողջ հե­ղի­նա­կութ­յունն ու քա­ղա­քա­կան կշիռն է դնում ռիս­կի: Այ­սինքն, ե­թե մե­ղադր­յալ­նե­րը ողջ ծա­վա­լով չհայտ­նա­բեր­վեն, չպատժ­վեն, այն է՝ ռու­սա­կան լայն հան­րութ­յու­նը դա բա­վա­րար չհա­մա­րի, դա լուրջ հար­ված կդառ­նա ՌԴ նա­խա­գա­հի վար­կա­նի­շին: Ա­ռա­վել եւս, որ այս պա­հին հան­րութ­յունն ար­դեն իսկ ու­նի պա­տաս­խա­նի սպա­սող հար­ցեր: Օ­րի­նակ, թեեւ ա­հա­բե­կիչ­նե­րը հաս­տա­տութ­յու­նում են գտնվել 10-15 րո­պե, սա­կայն ու­ժա­յին­նե­րը Կ­րո­կուս մտան բա­վա­կա­նին ուշ: Ընդ ո­րում, եր­կար ժա­մա­նակ շեն­քի դի­մաց կանգ­նած, չգի­տես ինչ էին ա­նում, երբ ար­դեն ներ­սում ա­հա­բե­կիչ չկար: Ու ժա­մա­նա­կին մտնե­լու դեպ­քում քա­նի՞ կյանք հնա­րա­վոր կլի­ներ փրկել: Ձա­խող­վեց նաեւ անվ­տան­գութ­յան հա­մա­կար­գը, ո­րի գոր­ծը նման հար­ված­նե­րը կան­խելն է: Բա­զում հար­ցեր կան նաեւ հաս­տա­տութ­յան սե­փա­կա­նա­տե­րե­րի հետ կապ­ված եւ այլն: Սե­փա­կա­նա­տի­րոջ՝ Ա­ղա­լա­րո­վի թե­մա­յին դեռ կհաս­նենք: Այս պա­հին ֆիք­սենք՝ լրջո­րեն ձա­խող­վեց ներ­պե­տա­կան ու­ժա­յին եւ անվ­տան­գութ­յան հա­մա­կար­գը, եւ առ­կա է­մո­ցիո­նալ ֆո­նին, հան­րութ­յունն այս ուղ­ղութ­յամբ լու­ծում­ներ է սպա­սում նա­խա­գա­հից: Նաեւ լու­ծում­ներ, կապ­ված ռու­սա­կան հան­րա­յին այն բա­վա­կա­նին ստվար զանգ­վա­ծի հետ, որն ան­տար­բե­րությ­ուն, ան­գամ՝ բա­ցա­հայտ ծաղր էր դրսե­ւո­րում ա­հա­բեկ­չութ­յան զո­հե­րի եւ տու­ժած­նե­րի հան­դեպ: Նո­րից գլուխ բարձ­րաց­րեց միգ­րա­ցիոն խնդի­րը, եւ այս հար­ցում եւս Պու­տի­նից ար­մա­տա­կան քայ­լեր են սպա­սում: Բայց այս ֆո­նին, ա­մե­նա­մեծ սպա­սե­լիք­նե­րը, ակն­հայ­տո­րեն, Պու­տի­նի խոս­տա­ցա­ծի մա­սով է՝ գտնել եւ պատ­ժել բո­լոր մե­ղա­վոր­նե­րին անխ­տիր:

Ընդ ո­րում, նաեւ այն տպա­վո­րութ­յու­նը կա, որ հան­րութ­յու­նը նաեւ պատ­րաստ է ի­րե­նից հա­սա­նե­լիքն ա­նել: Ա­մե­նագլ­խա­վո­րը, գե­նե­րաց­վել պե­տութ­յան եւ նա­խա­գա­հի շուրջ, եւ այդ հա­մախմ­բումն այս օ­րե­րին պարզ տե­սա­նե­լի է: Ու հի­մա հեր­թը պե­տութ­յանն ու նա­խա­գա­հինն է՝ հան­րա­յին այդ հա­մախմ­բումն ուղ­ղոր­դել ան­հար­ժեշտ ուղ­ղութ­յամբ: Եվ շատ նման է նրան, որ այդ շարժն ար­գե­լա­կե­լը կամ չե­ղար­կե­լը հան­րութ­յան կող­մից կըն­կալ­վի` որ­պես դա­վա­ճա­նութ­յուն:

ՊՈՒՏԻՆԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ

Ա­հա հենց թվարկ­վա­ծին էլ ուղղ­ված էր Պու­տի­նի նա­խօ­րեի հայ­տա­րա­րութ­յու­նը: Այ­սինքն, ա­ռա­ջին հեր­թին տալ հար­ցի պա­տաս­խա­նը՝ ով­քեր են Ռու­սաս­տա­նի դեմ այս հար­ձակ­ման գլխա­վոր մե­ղա­վոր­նե­րը՝ պատ­վի­րա­տու­նե­րը, կազ­մա­կեր­պիչ­նե­րը, այ­սինքն, դե­պի ո՞ւր պետք է ուղղ­վի հան­րա­յին այդ հա­մախմ­բու­մը:

Այս­պես, Պու­տի­նի խոս­քով. «Մենք գի­տենք, որ հան­ցա­գոր­ծութ­յու­նը կա­տար­վել է ար­մա­տա­կան ​​իս­լա­միստ­նե­րի ձեռ­քով, գա­ղա­փա­րա­խո­սութ­յամբ, ո­րի դեմ դա­րեր շա­րու­նակ պայ­քա­րում է հենց իս­լա­մա­կան աշ­խար­հը։ Մենք նաեւ տես­նում ենք, որ ԱՄՆ-ը տար­բեր ու­ղի­նե­րով փոր­ձում է իր ար­բան­յակ­նե­րին  եւ­ աշ­խար­հի այլ երկր­նե­րին հա­մո­զել, որ ի­րենց հե­տա­խու­զա­կան տվյալ­նե­րի հա­մա­ձայն, Մոսկ­վա­յի ա­հա­բեկ­չութ­յան մեջ իբր Կի­եւի հետք չկա, որ ար­յու­նա­լի ա­հա­բեկ­չութ­յունն ի­րա­կա­նաց­վել է ծայ­րա­հե­ղա­կան իս­լա­մի հետ­եւորդ­նե­րի ՝ Ռու­սաս­տա­նում ար­գել­ված ԻԳԻԼ կազ­մա­կեր­պութ­յան ան­դամ­նեի կող­մից։ Մենք գի­տենք, թե ում ձեռ­քով է այդ վայ­րա­գութ­յու­նը կա­տար­վել Ռու­սաս­տա­նի  եւ ն­րա ժո­ղովր­դի նկատ­մամբ։ Մեզ հե­տաքրք­րում է, թե ով է պատ­վի­րա­տուն»։

Այ­սինքն, ԻԳԻԼ-ն­ է, թե՝ ով, դա չէ ա­մե­նա­կա­րե­ւո­րը, այլ այն, թե հրա­մանն ո՞վ է տվել, եւ, ըստ այդմ, ո՞ւմ է ուղղ­վե­լու հիմ­նա­կան պա­տաս­խան հար­վա­ծը: Եվ ա­հա, Պու­տի­նը տվեց նաեւ այդ հար­ցի պա­տաս­խա­նը. «Ան­մի­ջա­պես հարց է ծա­գում՝ ո՞ւմ է դա ձեռն­տու: Այս չա­րա­գոր­ծութ­յու­նը կա­րող է միայն մի օ­ղակ լի­նել 2014 թվա­կա­նից ի վեր նեո­նա­ցիս­տա­կան ​​­Կի­ եւի ռե­ժի­մի ձեռ­քով մեր երկ­րի դեմ պա­տե­րազ­մե­լու փոր­ձե­րի մի ամ­բողջ շար­քի։ Իսկ նա­ցիստ­նե­րը, ինչ­պես հայտ­նի է, եր­բեք չեն ար­հա­մար­հել ի­րենց նպա­տակ­նե­րին հաս­նե­լու հա­մար օգ­տա­գոր­ծել ա­մե­նա­կեղ­տոտ ու ան­մարդ­կա­յին մի­ջոց­նե­րը։ Ա­ռա­վել եւս այ­սօր, երբ նրանց գո­վազ­դած հա­կա­հար­ձա­կու­մը լիո­վին ձա­խող­վել է, դա բո­լո­րի կող­մից ճա­նաչ­ված է,  եւ չի վի­ճարկ­վում։ Ռու­սաս­տա­նի զին­ված ու­ժե­րը մար­տա­կան ​​շփման գծի ողջ եր­կայն­քով հան­դես են գա­լիս նա­խա­ձեռ­նութ­յամբ, իսկ ռազ­մա­ճա­կա­տի կա­յու­նաց­ման ուղ­ղութ­յամբ հա­կա­ռա­կոր­դի ձեռ­նար­կած բո­լոր մի­ջոց­նե­րը հա­ջո­ղութ­յուն չեն բե­րում։ Այս­տե­ղից էլ՝ մեր սահ­մա­նա­մերձ տա­րածք­ներ մտնե­լու եւ ամ­րա­նա­լու փոր­ձե­րը։ Հր­թի­ռա­կո­ծում, նե­րառ­յալ բազ­մա­կի հրթի­ռա­յին հա­մա­կար­գե­րի օգ­տա­գոր­ծու­մը խա­ղաղ թա­ղա­մա­սե­րի, քա­ղա­քա­ցիա­կան օբ­յեկտ­նե­րի, նե­րառ­յալ է­ներ­գե­տիկ են­թա­կա­ռուց­ված­քի, Ղ­րի­մի կամր­ջի կամ բուն թե­րակղ­զու վրա հրթի­ռա­յին հար­ձա­կում­ներ ի­րա­կա­նաց­նե­լու փոր­ձե­րը: Ա­հա­բեկ­ման ար­յու­նոտ ակ­տե­րը, ինչ­պի­սին է Մոսկ­վա­յում տե­ղի ու­նե­ցած ա­հա­բեկ­չութ­յու­նը, միան­գա­մայն տրա­մա­բա­նո­րեն տե­ղա­վոր­վում է այս շար­քի մեջ։ Ն­պա­տա­կը, ինչ­պես ար­դեն ա­սա­ցի, մեր հա­սա­րա­կութ­յան մեջ խու­ճապ սեր­մա­նելն է եւ սե­փա­կան բնակ­չութ­յա­նը ցույց տա­լը, որ Կի­եւի ռե­ժի­մի հա­մար ա­մեն ինչ կո­րած չէ։ Պար­զա­պես պետք է կա­տա­րես քո արեւմտ­յան կու­րա­տոր­նե­րի հրա­ման­նե­րը, կռվես մինչեւ վեր­ջին ուկ­րաի­նա­ցի­նե­րը, կա­տա­րես պատ­վեր­ներ Վա­շինգ­տո­նից  եւ­ ըն­դու­նես մո­բի­լի­զա­ցիա­յի մա­սին նոր օ­րենք, ստեղ­ծես Հիտ­լերյ­յու­գեն­դի պես մի բան՝ իր նոր տես­քով, եւ, ի­հար­կե, ձեռք բե­րես նոր զենք ու հա­վել­յալ գու­մար սրա հա­մար, ո­րի մի զգա­լի մա­սը կա­րող ես գո­ղա­նալ ու դնել, ինչ­պես սո­վո­րա­բար Ուկ­րաի­նա­յում, գրպանդ»:

Ա­ռա­վել քան թա­փան­ցիկ է աս­ված՝ կազ­մա­կեր­պիչն Ուկ­րաի­նան է, պատ­վի­րա­տուն՝ ա­րեւմտ­յան հայտ­նի օ­ղակ­նե­րը: Այ­սինքն, ան­կախ այն բա­նից, թե Ա­րեւ­մուտքն ինչ­պես կար­դա­րա­նա եւ կար­դա­րաց­նի Կիե­ւին, ԻԳԻԼ-ին կմե­ղադ­րի, թե «Ալ Քա­յի­դա­յին», սրա­նով Մոսկ­վան իր պաշ­տո­նա­կան տե­սա­կե­տը բո­լո­րին, այդ թվում՝ ռու­սաս­տան­յան հան­րութ­յա­նը ներ­կա­յաց­րեց՝ Կիե­ւը՝ կա­տա­րող, Ա­րեւ­մուտ­քը՝ պատ­վի­րա­տու: Ու դա ա­ռաջ­նա­յին օ­րա­կարգ բե­րեց բո­լոր մե­ղա­վոր­նե­րին պատ­ժե­լու մա­սին Պու­տի­նի հի­շա­տակ­ված խոս­տու­մը պրակ­տիկ կի­րառ­ման մեջ դնե­լու հար­ցը, ընդ ո­րում, այդ ուղ­ղութ­յամբ մին­չեւ վերջ գնա­լու հի­շա­տակ­ված հան­րա­յին պա­հան­ջով հան­դերձ: Ընդ ո­րում, հա­ջոր­դած՝ ՌԴ նա­խա­գա­հի խոս­նակ Պես­կո­վի հայ­տա­րա­րութ­յու­նը նման է եւս մեկ խոստ­ման, որ Պու­տի­նը պատ­րաստ է մին­չեւ վերջ այդ ուղ­ղութ­յամբ շարժ­վել: Այն է՝ ե­թե մինչ այս ուկ­րաի­նա­կան ի­րա­դար­ձութ­յու­ննե­րը պաշ­տո­նա­կան Մոսկ­վան ներ­կա­յաց­նում էր, որ­պես հա­տուկ ռազ­մա­կան օ­պե­րա­ցիա՝ ՀՌՕ, ա­պա Պես­կո­վի խոս­քով՝ «Մեն գտնվում ենք պա­տե­րազ­մա­կան վի­ճա­կում։ Նա­խա­գահն այս ներ­քին մո­բի­լի­զա­ցիան ու­նի վա­ղուց»։

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Ռազ­մա­կան ա­ռու­մով եւս ո­րո­շա­կի հե­տաքր­քիր դե­տալ­ներ կան: Այդ թվում, որ այս օ­րե­րին ռուս­նե­րի կող­մից նկատ­վում է ո­րո­շա­կի նոր (ուկ­րաի­նա­կան թա­տե­րա­բե­մի հա­մար) եւ ծան­րակ­շիռ զի­նա­տե­սակ­նե­րի կի­րա­ռում, այդ թվում՝ «Ցիր­կոն» հի­պեր­ձայ­նա­յին հրթիռ­նե­րի, ո­րոնց հա­մար­ ա­ռա­վե­լա­գույ­նը 3-4 րո­պե է պա­հանջ­վում ռու­սա­կան վե­րահս­կո­ղութ­յան տի­րույ­թից ուկ­րաի­նա­կան ա­մե­նա­հե­ռա­վոր տա­րածք­նե­րում թի­րախ­ներ խո­ցե­լու հա­մար, ընդ ո­րում, մնա­լով ՀՕՊ հա­մա­կար­գի հա­մար ան­խո­ցե­լի: Ընդ ո­րում, հար­ված­ներն ուղղ­վե­ցին ուկ­րաի­նա­կան ո­րո­շում­նե­րի ըն­դուն­ման կենտ­րոն­նե­րի վե­րին օ­ղակ­նե­րին, ին­չը եւս կա­րե­լի է նոր բան հա­մա­րել: Նո­րից ակ­տի­վա­ցել են նաեւ ռու­սա­կան ցա­մա­քա­յին խմբե­րը՝ մի շարք ուղ­ղութ­յու­նն­երում վերսկ­սե­լով գրոհ­նե­րը, եւ այլն:

Սա­կայն, ա­մե­նա­ռեալ ցու­ցի­չը, որ Ռու­սաս­տա­նը ան­վե­րա­դարձ կեր­պով կգնա ռազ­մա­քա­ղա­քա­կան կտրուկ գե­րակ­տի­վա­ցում­նե­րի, թե­րեւս, կա­ռա­վա­րա­կան հա­մա­կար­գի այն նոր կազմն է, ո­րը պետք է ձե­ւա­վոր­վի ընտ­րութ­յուն­նե­րից հե­տո: Ներ­քին ու­ժա­յին, անվ­տան­գա­յին, ռազ­մա­կան, ար­տա­քին քա­ղա­քա­կան ուղ­ղութ­յուն­նե­րում ի՞նչ փո­փո­խութ­յու­ններ կլի­նեն, թե­րեւս դա ցույց կտա, թե ինչ կոնկ­րետ քայ­լե­րի է պատ­րաստ­վում գնալ Մոսկ­վան: Ա­մեն դեպ­քում, մեկ բան հաս­տատ է՝ հետ քաշ­վել այս ան­գամ չի լի­նի, հնա­րա­վոր հե­տե­ւանք­նե­րը շատ լուրջ կա­րող են լի­նել:

 

 



Ապրիլի 27. Օրվա խորհուրդՈրոնք են մագնեզիումի դեֆիցիտի ախտանշանները, հնարավոր հետևանքներն ու խնդրից ազատվելու միջոցներըԳնացել էինք պահի ազդեցության տակ. ՊՆ սպաԷրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆՍա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ռուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»Ուկրաինայի ողջ տարածքն այս գիշեր ենթարկվել է հզոր օդային հարվածի. նախնական արդյունքներըՌուսական ուժերը գրավել են ամերիկյան նորագույն գրոհային զրահամեքենա (Տեսանյութ)«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացրի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»Չինացիների պատասխանը Բլինկենին. Վաշինգտոնը չէ, որ պետք է Պեկինին պահանջ ներկայացնիՌուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը Խարկովի մարզումԱպրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր)«ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացումՏավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայողՌուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ)Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ)Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցեր
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода