«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ Քոչարյան
ՀասարակությունՀեղափոխությունից հետո միակ բանն, ինչում ՔՊ-ականները մրցակցությունից դուրս են, կարճ հիշողությունն է, որով աչքի են ընկնում հեղափոխական պաշտոնյաները: Վերջիններս այսօր կարող են հայտարարել մի բան, իսկ դիցուք մեկ շաբաթ կամ մեկ ամիս անց պնդեն հակառակը՝ առանց աչքն իսկ թարթելու և իրենք իրենց հարց տալու, թե ինչպես է այդպես ստացվում և ինչպես հանրությունը պետք է կոչի այդ երևույթը:
Օրինակ՝ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը 2020 թվականին հայտարարում էր, որ ադրբեջանցիները մեզնից ուզում են այն, ինչ մենք չենք կարող տալ․ նրանք պահանջում են Արցախը, Քարվաճառը: Ենթադրվում է, որ այն ժամանակ Մելքոնյանն Արցախի հայկական պատկանելիությունը կասկածի տակ չէր դնում: Ավելին՝ իր ասելով չոքացնում էր թշնամուն մարտի դաշտում։