Iravunk.com | «ՏԱՔՍԻ-ՏԱՔՍԻ» ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՄԻՑ ԴՈՒՐՍ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ Է
ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբ «Իրավունք»-ի լրագրող Իլոնա Ազարյանն ամուսնանում է ԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզ Իսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա Ղազարյանխ Ապրիլի 27. Օրվա խորհուրդ Որոնք են մագնեզիումի դեֆիցիտի ախտանշանները, հնարավոր հետևանքներն ու խնդրից ազատվելու միջոցները Գնացել էինք պահի ազդեցության տակ. ՊՆ սպա Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆ Սա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ) Ռուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը

«ՏԱՔՍԻ-ՏԱՔՍԻ» ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՄԻՑ ԴՈՒՐՍ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ Է

Վերլուծություն

Այս օր­հա­սա­կան պա­հին կա­րե­լի է ապ­շել` տես­նե­լով` ին­չով են զբաղ­վում ­Հա­յաս­տա­նի ձա­խո­ղակ ու չա­րա­բաս­տիկ իշ­խա­նութ­յուն­նե­րը: ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տութ­յան նա­խա­գահ կո­չեց­յալ ­Վա­հագն ­Խա­չատր­յա­նը, թե ­Խա­չա­տուր­յա­նը փո­ղոց­նե­րով վազվ­զում է, որ­պես­զի ար­տա­սահ­ման­յան զբո­սաշր­ջիկ­նե­րին նստեց­նի տաք­սի: ­Հա­վա­նա­բար, այդ կերպ նրան թվում է, որ նա ձեռք է բե­րում ժո­ղովր­դա­կա­նութ­յուն: Կամ գու­ցե հույս ու­նի ի­րեն այս­պի­սի ծաղ­րա­ծո­ւա­կան կեր­պա­րի մեջ դրսե­ւո­րե­լով` խու­սա­փել այն պա­տաս­խա­նատ­վութ­յու­նից, ո­րը կրե­լու են ­Նի­կո­լի ա­վա­զա­կախմ­բի բո­լոր ան­դամ­նե­րը:

­Սա­կայն ի­զուր է ­Խա­չա­տուր­յա­նը փայ­փա­յում նման հույ­սեր: Ըստ սահ­մա­նադ­րութ­յան` նա հենց այդ սահ­մա­նադ­րութ­յան ե­րաշ­խա­վորն է եւ պար­տա­վոր է կան­խել ­Նի­կո­լի կող­մից սահ­մա­նադ­րութ­յան ա­մե­նա­խայ­տա­ռակ եւ կոպ­տա­գույն խախ­տում­նե­րը: ­Սա­կայն «տաք­սի բռնող» նա­խա­գա­հը ոչ միայն չի կան­խում ­Նի­կո­լի հա­կա­սահ­մա­նադ­րա­կան քայ­լե­րը, այ­լեւ հա­վա­նութ­յան է դրանց ար­ժա­նաց­նում:

­Նի­կո­լի մեկ այլ հան­ցա­կից` Ա­լեն ­Սի­մոն­յա­նը, նույն­պես կաշ­վից դուրս է գա­լիս ցույց տա­լու հա­մար իր նվիր­վա­ծութ­յու­նը հայ­կա­կան հո­ղե­րը բա­ժա­նե­լու ­Նի­կո­լի քա­ղա­քա­կա­նութ­յան կուր­սին: ­Սա­կայն այդ նվիր­վա­ծութ­յու­նը նա ներ­կա­յաց­նում է ոչ միայն Նի­կո­լին, այ­լեւս ­Հա­յաս­տա­նի ա­րեւմտ­յան կար­գադ­րիչ­նե­րին` այս կերպ նշմա­րե­լով, թե անհ­րա­ժեշ­տութ­յան պա­հին կա­րող է եւ փո­խա­րի­նել հենց նույն ­Նի­կո­լին: Այս ան­գամ էլ Ա­լե­նը ցի­նիզ­մով գե­րա­զան­ցեց նույ­նիսկ ինքն ի­րեն, երբ հայ­տա­րա­րեց, թե փնտրում է այն մարդ­կանց, ովքեր կա­պա­ցու­ցեն, որ ­Տա­վու­շի չորս գյու­ղե­րը հայ­կա­կան հող են: Այ­սինքն, մենք` հա­յերս, պետք է ա­պա­ցու­ցենք, որ ապ­րում ենք մեր հո­ղում եւ ա­պա­ցու­ցենք ոչ թե թուր­քե­րին կամ մի­ջազ­գա­յին հան­րութ­յա­նը, այլ ՀՀ իշ­խա­նութ­յուն­նե­րին, ո­րոնք սնվում, ապ­րում ու, ի­րենց բա­ռա­պա­շա­րով ա­սած, «կայ­ֆա­վատ» են լի­նում մեր քրտին­քի հաշ­վին:

Ան­հաս­կա­նա­լի է` Ադր­բե­ջա­նին ին­չի՞ է պետք գրա­վել հայ­կա­կան հո­ղե­րը, ե­թե նա ար­դեն իսկ գրա­վել է ­Հա­յաս­տա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րին եւ նրանք հլու-հնա­զանդ կա­տա­րում են Ա­լիե­ւի բո­լոր հրա­հանգ­ներն ու ցու­ցում­նե­րը: ­Ժա­մա­նա­կին պար­սից ար­քան Ա­րե­ւել­յան ­Հա­յաս­տա­նում նշա­նա­կում էր ադր­բե­ջան­ցի խա­նե­րին ­Հա­յաս­տա­նը կա­ռա­վա­րե­լու հա­մար: Ա­հա այս­պի­սի ադր­բե­ջա­նա­կան դրա­ծո­նե­րի դեր են խա­ղում այ­սօր ­Նի­կո­լը, Ա­լե­նը եւ այ­լք:

ԱՂԱ ՋԱՆ, ՉԲԱՐԿԱՆԱՍ ՀԱՆԿԱՐԾ

Այն, որ ­Նի­կո­լը խու­ճա­պին հասն­ող սար­սա­փի մեջ է Ա­լիե­ւից եւ Ա­լիե­ւին չբար­կաց­նե­լու հա­մար պատ­րաստ է իսպառ մո­ռա­նալ ­Ցե­ղաս­պա­նութ­յունն ու Ար­ցա­խը, ցույց է տա­լիս նրա հիս­տե­րի­կան Ար­ցա­խի նա­խա­գահ ­Սամ­վել ­Շահ­րա­ման­յա­նի այն խոս­քից, թե. «Ե­րե­ւա­նում գտնվում են Ար­ցա­խի նա­խա­գա­հի գրա­սեն­յա­կը եւ դա­տա­կան ու օ­րենս­դիր կա­ռույց­նե­րի գրա­սեն­յակ­նե­րը: ­Խորհր­դա­կան­նե­րը կա­րող են հավ­աք­վել այս­տեղ քվեար­կե­լու հա­մար: ­Հոկ­տեմ­բե­րին ստո­րագ­րել եմ հրա­մա­նա­գիր, ո­րով սահ­ման­վում է, որ կա­ռա­վա­րութ­յան բո­լոր նա­խա­րար­նե­րը մնում են ի­րենց պաշ­տոն­նե­րում կա­մա­վոր հիմ­ունք­նե­րով»,- ա­սել է ­Շահ­րա­ման­յա­նը ֆրան­սիա­կան Le Figaro պար­բե­րա­կա­նին:

Այս խոս­քե­րը ­Նի­կո­լի մոտ ա­ռա­ջաց­րել են վա­խի նո­պա: ­Նա կա­ռա­վա­րութ­յան նիս­տի ժա­մա­նակ շտա­պել է հա­վաս­տիաց­նել իր ադր­բե­ջա­նա­կան ու թուր­քա­կան վե­րա­կա­ցու­նե­րին, թե Ար­ցա­խի մա­սին մե­կընդ­միշտ մո­ռա­ցել է: «Հայ­տա­րա­րում են ինչ-որ վտա­րան­դի կա­ռա­վա­րութ­յուն­նե­րի եւ այլ­նի մա­սին: Ես ու­զում եմ շատ հստակ հայ­տա­րա­րել, որ ՀՀ-ում կա մի կա­ռա­վա­րութ­յուն, եւ այդ կա­ռա­վա­րութ­յունը նստած է այս դահ­լի­ճում: Ու­զում եմ, որ այս ու­ղեր­ձը շատ հստակ ար­ձա­նագ­րենք…»: Ո՞ւմ է ուղղ­ված ­Նի­կո­լի այս «ու­ղեր­ձը»: Բ­նա­կա­նա­բար, եվ­րո­պա­ցի­նե­րին, ո­րոնք ­Նի­կո­լին հանձ­նա­րա­րել էին Պ­րա­հա­յում հրա­ժար­վել Ար­ցա­խից, ինչ­պես նաեւ Էր­դո­ղա­նին ու Ա­լիե­ւին, ո­րոնց նա խոս­տա­ցել է այ­լեւս եր­բեք չհի­շա­տա­կել Ար­ցա­խը: Ա­վե­լին, ­Նի­կո­լը սպառ­նում է «ձեռ­նար­կել հա­մա­պա­տաս­խան մի­ջոց­ներ»: «Պե­տութ­յան նկատ­մամբ նման գոր­ծո­ղութ­յուն­նե­րը չեն կա­րող ա­նար­ձա­գանք մնալ» սպառ­նում է ­Նի­կո­լը ար­ցախ­ցի­նե­րին ու միա­ժա­մա­նակ խոս­տա­նում իր թուրք-ա­րեւմտ­յան հրա­հան­գիչ­նե­րին, որ կլու­ծի ար­ցախ­ցի վտա­րան­դի կա­ռա­վա­րութ­յան եւ այլ պե­տա­կան մար­մին­նե­րի հար­ցը:

­Նի­կոլն ինքն ի­րեն բա­ցա­հայ­տում է, որ Ա­լիե­ւին խոս­տա­ցել է այ­լեւս եր­բեք Ար­ցա­խի մա­սին չխո­սել եւ վեր­ջի­նիս կող­մից նա­խազ­գու­շաց­վել է, ե­թե հան­կարծ թույլ տա ­Հա­յաս­տա­նում Ար­ցա­խի թե­մա­յի ար­ծար­ծու­մը, ա­պա կպատժ­վի: Դ­րա վկա­յութ­յունն է Նի­կո­լի այն խոս­քը, որ «ար­տա­քին ու­ժե­րը» կա­րող են այս ա­մե­նը «ՀՀ անվ­տան­գութ­յան հա­մար սպառ­նա­լիք օգ­տա­գոր­ծեն»:

ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԻ, ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԻ

Ա­հա այս­պես, քայլ առ քայլ բա­ցա­հայտ­վում է տե­ղի ու­նե­ցած դա­րի դա­վա­ճա­նութ­յու­նը: Ի­հար­կե, մի­ջին կլա­սի ՔՊ-ա­կան­նե­րը հաս­կա­նում են, որ այս ա­մե­նը ջարդ­վե­լու է ոչ թե ­Նի­կո­լի կամ Ա­լե­նի գլխին, ո­րոնք կհասց­նեն ժա­մա­նա­կին թռնել ­Հա­յաս­տա­նից, այլ հենց տար­բեր տե­սա­կի ՔՊ-ա­կան պատ­գա­մա­վոր­նե­րի, նա­խա­րար­նե­րի, փոխ­նա­խա­րար­նե­րի եւ այլն: Ս­րանք են, որ պա­տաս­խան են տա­լու` ի­րենց հա­մար լա­վա­գույն դեպ­քում դա­տա­րա­նում: Եվ ա­հա լու­րեր են տա­րած­վում, որ ՔՊ-ա­կան պատ­գա­մա­վոր ­Գուր­գեն Ար­սեն­յա­նը կա­մաց-կա­մաց ո­րո­շել է հե­ռա­նալ ՔՊ-ա­կան խմբակ­ցութ­յու­նից: ­Հայտ­նի է, որ Ար­սեն­յա­նի սիր­տը ՌԴ-ում դես­պա­նի պաշ­տոն էր ու­զում, սա­կայն ­Ռու­սաս­տա­նը չի մո­ռա­ցել Ար­սեն­յա­նի հա­կա­ռու­սա­կան հայ­տա­րա­րութ­յուն­ներն ու գոր­ծու­նեութ­յու­նը: Արդ­յուն­քում` Ար­սեն­յա­նը, որն, ի դեպ, շատ ու շատ ՔՊ-ա­կան­նե­րի նման ­Ռու­սաս­տա­նում ու­նի բիզ­նես, ո­րո­շեց, որ քա­նի դեռ ­Ռու­սաս­տա­նը ի­րեն չի հայ­տա­րա­րել ան­ցան­կա­լի անձ, պետք է տա­րան­ջատ­վել ՔՊ-ից:

Իսկ ­Մոսկ­վան մեկ այլ օ­րի­նա­կով ցույց է տա­լիս, որ ­Ռու­սաս­տա­նի դեմ գոր­ծած ան­ձինք այ­սու­հետ պետք է պա­տաս­խան տան ի­րենց ա­սած­նե­րի ու ա­րած­նե­րի հա­մար: Այս­պես, Ար­ցա­խում ­Փա­շին­յա­նի «ա­գենտ» աշ­խա­տած ու հա­կա­ռու­սա­կան գոր­ծու­նեութ­յուն ծա­վա­լած ­Տիգ­րան ­Պետ­րոս­յա­նին ընդ­միշտ ար­գել­վեց մուտ­քը ՌԴ: ­Հի­շեց­նենք, որ սույն սո­րո­սա­կան ե­րե­ւույ­թը գոր­ծում էր ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ­նե­րի դեմ, դրա­նով իսկ դա­վա­ճա­նե­լով իր իսկ ծննդա­վայր Ար­ցա­խը: ­Հե­տաքր­քիր է, որ դրա հետ մեկ­տեղ ­Տիգ­րան ­Պետ­րոս­յա­նը Ար­ցա­խի կա­ռա­վա­րութ­յու­նից ստա­ցավ պաշ­տոն` հա­կաճգ­նա­ժա­մա­յին կո­մի­տեի նա­խա­գահ: Ա­հա այս­պես էր Ար­ցա­խի ղե­կա­վա­րութ­յու­նը մո­տեց­նում Ար­ցա­խի վախ­ճա­նը: ­Սա­կայն ­Փա­շին­յա­նի կող­մից 2020 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 9-ի հայ­տա­րա­րագ­րի վի­ժեց­ման հա­տուկ օ­պե­րա­ցիան, եւ նրա­նում դե­րա­կա­տա­րութ­յուն ու­նե­ցող բո­լոր ան­ձինք ման­րակ­րկիտ հաշ­վառ­ված են ՌԴ-ում, եւ այս փաս­տը նույն­պես խու­ճապ է ա­ռա­ջաց­նում ՔՊ-ա­կան շար­քե­րում:

ՔՊ-ա­կան մեկ այլ պատ­գա­մա­վոր` ­Հա­կոբ Աս­լան­յա­նը նույն­պես ո­րո­շել է տա­րան­ջատ­վել ­Նի­կո­լի դա­վա­ճա­նա­կան հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից եւ իր հար­ցազ­րույց­նե­րում նշում է, թե մեկ-մե­կու­կես տա­րի հե­տո «ամ­բող­ջութ­յամբ կկա­րո­ղա­նանք մեջք­ներս ուղ­ղել եւ թուր­քի հետ ու­րիշ ձե­ւով կխո­սենք»: Իր հրա­պա­րա­կա­յին խոս­քում այս պատ­գա­մա­վո­րը նաեւ հայ­տա­րա­րում է, թե լա­վա­գույն թուր­քը մա­հա­ցած թուրքն է եւ այլն: Այս­քա­նով հան­դերձ, նա շա­րու­նա­կում է մնալ ՔՊ-ի խմբակ­ցութ­յու­նում: Այ­սինքն` հա՛մ ու­զում է հայ­րե­նա­սեր ե­րե­ւալ, հա՛մ էլ օգտ­վել իշ­խա­նա­կան խմբակ­ցութ­յան պատ­գա­մա­վո­րի ար­տո­նութ­յուն­նե­րից:

Այս օր­հա­սա­կան պա­հին ԱԳՆ-ն ­փո­խա­նակ զբաղ­վի դի­վա­նա­գի­տա­կան հար­թութ­յան մեջ հա­մընդ­հա­նուր տա­պա­լում­նե­րի ու բաց­թո­ղում­նե­րի կար­կա­տու­մով, ո­րո­շել է կա­նո­նա­կար­գել ՀՀ պե­տա­կան դրո­շի տե­ղադր­ման հար­ցե­րը: ­Մաս­նա­վո­րա­պես` ի՞նչ եր­կա­րութ­յան պետք է լի­նի ձո­ղը, ի՞նչ չա­փե­րի դրո­շը եւ որ­տեղ կա­րե­լի է, իսկ որ­տեղ չի կա­րե­լի այն բարձ­րաց­նել: ­Մի՞­թե Ա­րա­րատ ­Միր­զո­յա­նը չի հաս­կա­նում, որ ե­թե այս­պես վրա-վրա բա­ժա­նեն հայ­կա­կան հո­ղե­րը, ա­պա շատ շու­տով հայ­կա­կան դրո­շը դնե­լու հա­մար ո­րե­ւէ տեղ չի մնա:

Իսկ ­Նի­կո­լի տի­կի­նը նույն­պես կար­ծես թե կտրվել է ի­րա­կա­նութ­յու­նից կամ էլ ձեւ է տա­լիս, որ կտրվել է ու չի հաս­կա­նում ի­րա­կան վտանգ­նե­րը, ո­րոնք սպառ­նում են հա­յոց պե­տա­կա­նութ­յա­նը: Ան­նա ­Հա­կոբ­յա­նը իր հետ ընթ­րե­լու «մեծ պա­տի­վը» գնա­հա­տել է ո՛չ ա­վել, ո՛չ պա­կաս մեկ մի­լիոն դրամ: Ընդ ո­րում, հա­վաք­ված գու­մա­րը տրվե­լու է ոչ թե նաեւ Ան­նա ­Հա­կոբ­յա­նի ջան­քե­րով Ար­ցա­խից փախ­ստա­կան դար­ձած մարդ­կանց, այլ իբր մար­զե­րում գոր­ծա­րար կա­նանց: Մ­նում է միայն ճշտել, թե Ան­նա ­Հա­կոբ­յա­նը եւ ­Նի­կոլ ­Փա­շին­յա­նը ՀՀ մար­զե­րից ո՞ր մասն են նվի­րե­լու Ադր­բե­ջա­նին, որ այդ­տեղ գոր­ծա­րար կա­նայք ձեռ­նար­կա­տի­րութ­յուն չնա­խա­ձեռ­նեն, թե չէ` Ար­ցա­խին ու ՀՀ սահ­մա­նա­մերձ գյու­ղե­րին օգ­նե­լու նպա­տա­կով 30 տա­րի ամ­բողջ հա­յութ­յամբ հա­վաք­վում էին գու­մար­ներ, սա­կայն արդ­յուն­քում ա­մեն ինչ ­Նի­կո­լը նվի­րեց թուր­քե­րին: ­Հի­մա մին­չեւ մեկ մի­լիոն տա­լը հայ գոր­ծա­րար կա­նանց օգ­նե­լու ան­զուսպ մղում ու­նե­ցող գոր­ծա­րար­նե­րին ա­ռա­ջար­կում ենք պա­հան­ջել Ան­նա­յից իր ա­մուս­նու կող­մից Ա­լիե­ւին խոս­տա­ցած գյու­ղե­րի ու ճա­նա­պարհ­նե­րի հո­ղե­րի ցան­կը:

ՀԻՄԱ ՄԻԱՍԻ՞Ն, ԹԵ՞ ԱՌԱՆՁԻՆ-ԱՌԱՆՁԻՆ

­Միայն հայ­կա­կան ի­րա­կա­նութ­յան մեջ կա­րող է լի­նել այս­պիս ա­նեկ­դո­տա­յին ի­րա­վի­ճակ, երբ ի­րա­րից ա­ռան­ձին-ա­ռան­ձին գոր­ծում են եր­կու «Միա­սին» շար­ժում­նե­րը: ­Մի տեղ «Միա­սին» են տխրահռ­չակ ­Նա­րի­նե ­Դիլ­բար­յա­նը եւ ժա­մա­նա­կին ­Հա­յաս­տա­նում ան­ցկաց­ված ազ­գա­կործ­ան սե­փա­կա­նաշ­նորհ­ման կնքա­հայր Հ­րանտ ­Բագ­րատ­յա­նը: Մ­յուս «Միա­սի­նում» քա­ղա­քա­կա­նութ­յան մեջ ան­հայտ եւ դե­ռեւս ո­րե­ւէ շո­շա­փե­լի հա­ջո­ղութ­յան չհա­սած գոր­ծա­րար Մ­հեր Ա­վե­տիս­յանն է: Այս եր­կու «Միա­սին­նե­րը» ա­ռան­ձին-ա­ռան­ձին տար­բեր շոու­ներ են կազ­մա­կեր­պում: ­Մե­կը վեր­ջերս հայ­տա­րա­րեց, թե ­Փա­շին­յա­նին վերջ­նա­գիր է ներ­կա­յաց­րել, հա­կա­ռակ դեպ­քում` ե­ռօր­յա բո­ղո­քի ցույց կա­նի, ո­րը պետք է որ պար­զա­պես սար­սա­փեց­նի ­Փա­շին­յա­նին եւ ստի­պի հրա­ժա­րա­կան տալ: Ամ­բողջ բանն այն է, որ «Միա­սի­նի» հետ միա­սին ցույ­ցե­րի են գա­լիս շուրջ հինգ հար­յուր հո­գի, ո­րոնց ճնշող մա­սը ար­ցախ­ցի­ներ են, իսկ հայտ­նի ընդ­դի­մա­դիր քա­ղա­քա­կան գոր­ծիչ Ար­թուր ­Վար­դան­յա­նը հայ­տա­րա­րել էր, որ ան­գամ գու­մար­ներ են տրա­մադր­վում մարդ­կանց հան­րա­հավա­քի բե­րե­լու հա­մար:

­Նույն ըն­թաց­քում մյուս «Միա­սի­նը» նա­խա­ձեռ­նել էր «Հա­յաս­տան-ԲՌԻԿՍ» ժո­ղո­վը, սա­կայն օ­րերս հայ­տա­րա­րութ­յու­նը այդ ժո­ղո­վը նա­խա­ձեռ­նե­լու մա­սին ան­հե­տա­ցել է: ­Հա­վա­նա­բար, այս մյուս «Միա­սի­նի» մեջ մտնող գոր­ծա­րար­նե­րին ՀՀ իշ­խա­նութ­յուն­նե­րը պարզ բա­ցատ­րել են, որ ՀՀ-ի օ­րա­կար­գում ­Ռու­սաս­տա­նին մոտ կան­գած ԲՌԻԿՍ-ի հետ «սի­լի-բի­լի» ա­նե­լու թե­մա չկա: Եվ քա­նի որ երկ­րորդ «Միա­սի­նը», ի տար­բե­րութ­յուն ա­ռա­ջին «Միա­սի­նի», ­Նի­կո­լի հրա­ժա­րա­կա­նը ոչ միայն չի պա­հան­ջում, այլ խու­սա­փում է խիստ ար­տա­հայ­տութ­յուն­նե­րից ՀՀ իշ­խա­նութ­յուն­նե­րի հաս­ցեին, ա­պա հա­վա­նա­բար գոր­ծա­րար­նե­րը ո­րո­շե­ցին բզե­զի բու­նը չքան­դել, թե չէ բզե­զը` ի դեմս ՊԵԿ-ի, կա­րող է եւ հե­տաքրքր­վել նրանց ծաղ­կուն բիզ­նես­նե­րով:

­Հա­յոց միաս­նա­կա­նութ­յան ա­ռաջ­նոր­դի կոստ­յու­մը իր վրա քա­շող մեկ այլ գոր­ծիչ, ոչ վաղ անց­յա­լում ­Նի­կո­լի ՊՆ նա­խա­րար, իսկ ներ­կա­յումս «Հա­մա­հայ­կա­կան ճա­կա­տի» փա­ռա­պանծ ա­ռաջ­նորդ, գե­նե­րալ Ար­շակ ­Կա­րա­պետ­յա­նը հեր­թա­կան ան­գամ ո­րո­շեց փո­խել իր քա­ղա­քա­կան գոր­ծու­նեութ­յան մար­տա­վա­րութ­յու­նը: Ե­թե մի եր­կու շա­բաթ ա­ռաջ նա ո­րո­շել էր շար­ժու­մը վե­րա­ծել կու­սակ­ցութ­յան, ա­պա օ­րերս ընդ­հա­կա­ռա­կը` ո­րո­շեց կու­սակ­ցութ­յուն չստեղ­ծել, այլ պահ­պա­նել շար­ժու­մը: ­Սա­կայն այս­տեղ կա մի մեծ բայց. վե­րո­հիշ­յալ շարժ­ման հա­մա­հիմ­նա­դիրն էր հաս­ար­ակա­կան գոր­ծիչ ­Գե­ւորգ ­Գե­ւորգ­յա­նը, սա­կայն շարժ­ման հիմ­նադ­րե­լուց շատ չան­ցած հա­մա­հիմ­նա­դիր­նե­րի ճա­նա­պարհ­նե­րը բա­ժան­վե­ցին, ո­րից հե­տո «հա­մա­հայ­կա­կան» բա­ռը շարժ­ման ան­վան­ման մեջ կար­ծես թե մի փոքր չա­փա­զան­ցութ­յուն է:

 Եվ վեր­ջա­պես, հա­յոց ընդ­դի­մութ­յան ներ­կա­յիս վի­ճա­կը լա­վա­գույնս ներ­կա­յաց­րեց Վազ­գեն ­Մա­նուկ­յա­նի կո­չը միաս­նա­կա­նութ­յան ու պայ­քա­րի: Ամ­բողջ խնդիրն այն է, որ երբ ու որ­տեղ «հան­կարծ» հայտն­վում է ­Վազ­գեն ­Մա­նուկ­յա­նը, հա­մա­ժողովր­դա­կան շարժ­ման ա­լի­քը ա­րա­գո­րեն նվա­զում է, իսկ ընդ­դի­մութ­յան միաս­նա­կա­նութ­յու­նը` պա­ռակտ­վում: Որ­պես ցայ­տուն օ­րի­նակ` 16 կու­սակ­ցութ­յուն­նե­րի միաս­նա­կան ֆոր­մա­տը ա­րա­գո­րեն քայ­քայ­վեց հենց այն պա­հից, երբ ­Ռո­բերտ ­Քո­չար­յա­նի ձե­ռամբ ­Վազ­գեն ­Մա­նուկ­յա­նը հռչակ­վեց ընդ­դի­մութ­յան վար­չա­պե­տի միաս­նա­կան թեկ­նա­ծու:

­Մի խոս­քով` բռա­վո:

ԱՐ­ՄԵ­ՆԱԿ ­ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻՍ­ՅԱՆ



ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան Գեղամյան«Իրավունք»-ի լրագրող Իլոնա Ազարյանն ամուսնանում էԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանխԱպրիլի 27. Օրվա խորհուրդՈրոնք են մագնեզիումի դեֆիցիտի ախտանշանները, հնարավոր հետևանքներն ու խնդրից ազատվելու միջոցներըԳնացել էինք պահի ազդեցության տակ. ՊՆ սպաԷրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆՍա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ռուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»Ուկրաինայի ողջ տարածքն այս գիշեր ենթարկվել է հզոր օդային հարվածի. նախնական արդյունքներըՌուսական ուժերը գրավել են ամերիկյան նորագույն գրոհային զրահամեքենա (Տեսանյութ)«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացրի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»Չինացիների պատասխանը Բլինկենին. Վաշինգտոնը չէ, որ պետք է Պեկինին պահանջ ներկայացնիՌուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը Խարկովի մարզումԱպրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր)«ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացումՏավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայողՌուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ)Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ)Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի Մասունքարանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода