Ինչու է Քիմ Քարդաշյանը բաժանվել ֆուտբոլիստ Բեքհեմից
Ախ կանայքԱմերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը բաժանվել է ֆուտբոլիստ Օդել Բեքհեմից։ Մոդելը նոր սիրելիի հետ հարաբերությունները խզման մեջ մեղադրել է նախկին ամուսնուն՝ ռեփեր Քանյե Ուեսթին, գրում է «360»-ը։
Ինչպես լրագրողներին ասել է ինքը՝ Քարդաշյանը, ձախողված հարաբերությունների պատճառը մեծապես կապված է նախկին ամուսնու սկանդալային արարքների հետ։
Ֆուտբոլիստն իր հերթին ասել է, որ իրեն դու չի գալիս իրենց նկատմամբ հանրային չափազանց մեծ ուշադրությունը։ Նա նույնպես դժգոհել է Ուեսթի սադրիչ պահվածքից։
Քարդաշյանն սկսել է հանդիպել Բեքհեմ կրտսերի հետ 2023 թվականի աշնանը։ Փետրվարին զույգին միասին էին նկատել Լոս Անջելեսի գիշերային ակումբներից մեկում «Գրեմմի» մրցանակաբաշխության նախօրեին: Դրանից հետո մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ նրանց հարաբերությունները «լրջանում են»։