Տիգրան Բարսեղյանն իր հերթական գոլն է խփել Սլովակիայի առաջնության չեմպիոնական փուլի 6-րդ տուրի շրջանակներում կայացած «Սպարտակ»- «Սլովան» խաղում։
Հյուրերը հաղթել են 2:1 հաշվով, հայ ֆուտբոլիստն աչքի է ընկել հանդիպման 47-րդ րոպեին եւ իր հաշվին ունեցած 11 գոլով գլխավորել լավագույն ռմբարկուների ցուցակը։
«Սլովանը» վաստակել է 70 միավոր ու արդեն ապահովել չեմպիոնի տիտղոսը։