Գալու է հատուցման պահը, վախեցե՛ք Աստծո պատժից. ՀՀ վաստակավոր արտիստ
Մշակութային«Իրավունք»-ի հետ զրույցում ՀՀ վաստակավոր արտիստ ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆՆ անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ ցավով նշեց.
«Վա՜յ քեզ, ո՜վ Հայոց աշխարհ, զավակներիդ օթեւան… Վեց տարի է դրսի եւ ներսի հրեշավոր թշնամիները կտոր-կտոր ծվատում են քեզ մեր չքնաղ հայրենիք:
Հրեշները խմեցին քո զավակների արյունը, քո սգի օրը թշնամիներդ անամոթաբար ոտք դրեցին եւ պղծեցին Հայոց սուրբ գերեզմանը, քայլում էին իրենցից շատ գոհ, քանզի մեր սգի նախօրյակին թուրքի կողմից լսվեցին գոհունակության շռայլ խոսքեր գլխավոր ազգադավ պատուհասին՝ վարչապետ կոչեցյալին անվանելով իրենց համար աստվածային պարգեւ:
Գլուխդ բարձր պահիր, ի՛մ Հայաստան, քանի որ գալու է հատուցման պահը: Իսկ դուք՝ ՔՊ-ական դավաճաններ, վախեցե՛ք Աստծո պատժից»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ