iPhone-ների վաճառքը Չինաստանում կրճատվել մոտ 20%-ով․ ի՞նչն է պատճառը
ՀասարակությունApple-ի սմարթֆոնների վաճառքը Չինաստանում 2024-ի առաջին եռամսյակում նվազել է գրեթե մեկ հինգերորդով։ Այս մասին ասվում է Counterpoint Research վերլուծական ընկերության եռամսյակային զեկույցում։ Բացի դրանից՝ չինական շուկայում iPhone-ի պահանջարկի նվազման հետևանքով գրա գինը թողարկումից ի վեր նվազել է մոտ 25 տոկոսով։
Չինական շուկայում iPhone-ների վաճառքը նվազել է 19,1%-ով, իսկ Apple-ի մասնաբաժինը 19,7%-ից նվազել է 15,7%-ի։ Ամերիկյան ապրանքանիշին հաջորդել են Oppo և Vivo ընկերությունները, որոնք նույնպես վաճառքի անկում են գրանցել՝ համապատասխանաբար 15,5%-ով և 0,4%-ով։
2024-ի առաջին եռամսյակում ամենամեծ աճը գրանցել է չինական Huawei-ը՝ 69,7%։ Ընդ որում, այս տվյալները տրամադրվում են նախքան դրոշակակիր Huawei Pura 70 շարքի սմարթֆոնների թողարկումը, որն, ըստ ամենայնի, բավական տարածված է Չինաստանում։ Վաճառքի դրական դինամիկա են գրանցել նաև Honor-ը (11,5%) և Xiaomi-ն (8,6%)։
https://tech.news.am/arm/news/3369/iphone-neri-vatcharqy-chinastanum-krtchatvel-mot%C2%A020-ov%E2%80%A4-inchn-e-pattchary.html