Iravunk.com | «Մեր դիջեյներն աշխարհի մակարդակով նույնիսկ շատերից լավն են». DJ-ները նշում են մասնագիտական տոնը
Ադրբեջանը թիրախավորում է Սրբազանին, նրան միացած հերոսածին ծնողներին, Եկեղեցուն, հասկանալի է՝ ինչու. Վարուժան Գեղամյան Օրվա խորհուրդ. Մայիսի 5 Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում մասնակցում է Սուրբ Պատարագի (ուղիղ) ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ «Էշություն» The Economist-ի՞ց, թե՞ փորձում են երկրորդ անգամ Մոսկվային «հարիֆացնել» ԿԱՅԱՑԵԼ Է ԽՍՀՄ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ, ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ ԳՆԵԼ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ Կառլովկա-Կրասնոգորովկա ուղղությամբ եւս ռուսական ակտիվ հարձակումը վերսկսված է Օչերետինոյի ուղղությունը. ռուսական ուժերը վերսկսել են հարձակումը (Քարտեզ) «Ատամի աճեցման դեղամիջոցը» մտնում է փորձարկումների փուլ Արեգակի վրա տեղի են ունեցել հինգ հզոր բռնկում

«Մեր դիջեյներն աշխարհի մակարդակով նույնիսկ շատերից լավն են». DJ-ները նշում են մասնագիտական տոնը

Արխիվ 16-20

Մարտի 9-ը դիջեյների (DJ) միջազգային օրն է, որն արդեն 17 տարի է նշվում է շատ երկրներում: Այս առթիվ «Իրավունքը» զրուցել է DJ Ron-ի` ԱՐՏՈՒՇ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ:

- Դիջեյները, կարծես, առանձնանում են մնացած մշակութային գործիչներից եւ մասնագիտական որակումներից: Ի վերջո, ձեզ համար սա հոբբի՞ է, ապրուստի միջո՞ց, թե՞ մասնագիտական աշխատանք:

- Բոլորը մեկում` ե՛ւ ապրուստի միջոց է, ե՛ւ հոբբի, ե՛ւ սիրած աշխատանք: Իհարկե, այն մասնագիտություն է, բայց մենք դիջեյներով մեր աշխատանքին վերաբերում ենք նախեւառաջ` որպես սիրած գործ, որն անում ենք: Բնականաբար, եթե ձեռքի հետ էլ կկարողանաս փող աշխատել քո սիրած գործով, տուն էլ կպահես: Ասեմ, որ մասնագիտությունս սովորել եմ DJ Elf-ի`Արթուր Հովհաննիսյանի մոտ, որը կարող եմ հպարտորեն ասել, որ համարվում է Հայաստանի լավագույն դիջեյներից մեկը: Մինչեւ այսօր էլ իրար հետ համագործակցում ենք:

- Աշխարհի տարբեր երկրներում դիջեյներն ավելի մեծ հաջողություններ են ունենում, քան Հայաստանում: Ըստ Ձեզ, մեր դիջեյներն իրենց գործում զիջո՞ւմ են նրանց, թե՞ ազգային մոտեցման խնդիր է:

- Մեր դիջեյներն աշխարհի մակարդակով նույնիսկ շատերից լավն են` թե՛ իրենց ճաշակով, թե՛ մատուցած երաժշտությամբ: Ուղղակի, մեր հայ ազգը, մի քիչ ուրիշ կերպ է վերաբերում դիջեյների աշխատանքին: Շատերը չեն պատկերացնում այն աշխատանքը, որն անում է դիջեյը, այլ պահանջում են նրանից մատուցել այն երաժշտությունն, ինչ իրենք լսում են ռադիոյով: Եթե մեզ մոտ էլ ավելի շատ սկսեն հասկանալ, թե ինչ աշխատանք է կատարում դիջեյը, ամեն ինչ կլինի ավելի բարձր մակարդակի վրա: Ի վերջո, դիջեյը երաժշտություն ստեղծող է, այլ ոչ թե, այսպես ասած, երգ ներբեռնող ու միացնող: Դիջեյները նստում են օրերով երաժշտություն են գրում, իրենց ֆանտազիային են «զոռ տալիս», ինչ-որ նոր ձայներ են հորինում, որ հետաքրքիր երաժշտություն ստանան, իսկ մեր ժողովուրդը հաճախ չի գնահատում, իրենց ընդամենը պետք է ռեստորանի դիջեյ, որ իրենց ուզած երգերը միացնի:

- Գուցե սա նաեւ պայմանավորված է հայաստանյան ակումբների մակարդակո՞վ:

- Հայաստանում շատ քիչ ակումբներ ունենք, որը շատ ցավալի է: Կցանկանայի, որ ավելի շատ լինեին ու ավելի հետաքրքիր եւ բարձր մարկարդակի: Իհարկե, ունենք մակարդակով մի քանի ակումբներ, որոնք ունեն իրենց այցելուները: Կուզենայի, որ ակումբային վայրերը մեր քաղաքում շատ լինեին:

- DJ Ron-ին այսօր որտե՞ղ կարող են ունկնդրել ակումբային երաժշտություն գնահատողները:

- Սա մեծ խնդիր է, որովհետեւ հիմա ավելի շատ նախընտրում եմ կորպորատիվ երաժշտություն մատուցել, որովհետեւ մեր ակումբները, ինչպես ասացի, շատ քիչ են: Այսօրվա դրությամբ` մեզ մոտ դիջեյների քանակն ավելի շատ է, քան ակումբները: Մեր ակումբները հագեցած են դիջեյներով, բայց եթե ակումբներից է լինում հրավեր, նաեւ նվագում եմ այնտեղ: Այնպես որ, եթե ցանկանում են լսել DJ Ron-ին, թող զանգահարեն ինձ (ծիծաղում է, - հեղինակ):

- Ընդհանրապես` ակումբը Ձեզ համար աշխատանքի վա՞յր է, թե՞ Դուք էլ եք նախընտրում լիցքաթափվել այնտեղ:

- Միաժամանակ ե՛ւ լիցքաթափվելու, ե՛ւ աշխատելու, ե՛ւ ընկերներին տեսնելու վայր:

- Կարելի՞ է պատկերացնել վիճակ, որ ակումբում աշխատանքից հետո՝ Դուք եւս գնաք որեւէ ակումբ պարզապես լիցքաթափվելու:

- Հնարավոր է, եթե մեր ընկերներից մեկն է այնտեղ նվագում կամ, ասենք, ինչ-որ հետաքրքիր երաժշտություն կա այնտեղ, որին դեռ ծանոթ չեմ: Իհարկե, կարելի գնալ լսել ու լիցքաթավել: Ես սիրում եմ լավ երաժշտություն ու կարեւոր չէ, թե որտեղ է այն հնչում: Չունեմ նման հավակնություն ասելու, որ ամենալավ երաժշտությունը հնչում է միայն այնտեղ, որտեղ ես եմ նվագում: Բոլոր ակումբներն էլ ինձ համար հավասար են, կարծում եմ` այդպես են մտածում նաեւ իմ դիջեյ ընկերները:

- Ի դեպ, ակումբների մասին. հայկական նամուսն ու ակումբային կյանքը երբեմն փորձում են հակադրել միմյանց: Ձեր կարծիքով` ո՞վ իրավունք ունի զվարճանալ ակումբում:

- Ըստ իս, բոլորը, որովհետեւ ակումբը ժամանցի վայր է` նախատեսված ամենքի համար: Սա մի ուրիշ կյանք է, որտեղ մարդիկ կարող են թույլ տալ իրենց ամեն ինչ ու ամենակարեւորը` լսել լավ էլեկտրոնային երաժշտություն, որն իրենք ցանկանում են, այլ ոչ թե այն, ինչ առօրյայում միշտ լսում են ռադիոյով կամ հեռուստատեսությամբ: Բացի դրանից, ակումբային կյանքի մթնոլորտը մի քիչ ուրիշ է, բառերով չես կարող բացատրել: Սրճարան, ռեստորան, ուր էլ ուզում ես գնա, այդպես չես կարող լիցքաթափվել, ինչպես ակումբում:

- Ասում են` տղաներին ակումբում կարելի է ամեն ինչ, իսկ աղջիկը պետք է զվարճանալիս էլ լինի որոշակի սահմանների մեջ: Սա կարծրատի՞պ է, թե՞ պարտադիր պայման ակումբ հաճախող աղջիկների համար:

- Սա ուղղակի մեր հայկական մենթալիտետի հետ է կապված, այդքան մի բան: Բայց ոչ ոք էլ չպետք է իր չափը անցնի, ինչքան էլ ազատ միջավայրում գտնվի:

- Օրինակ, Ձեր կյանքի ուղեկից կընտրեի՞ք աղջկա, որը հաճախ է լինում ակումբներում:

- Ես սիրում եմ երաժշտությունը գնահատող ու սիրող աղջիկների ու ինձ համար տարբերություն չկա` ակումբ գնացող է, թե՝ չգնացող:

- Ինչպե՞ս եք պատրաստվում նշել Ձեր մասնագիտական տոնը:

- Աշխատանքի մեջ, ինչպես ամեն օր:

- Ի՞նչ կմաղթեք Ձեր գործընկերներին եւ նաեւ Ձեզ:

- Միայն հաջողություն, մեծ բեմեր ու լավ երաժշտություն: Ինձ թվում է` այդքանից հետո մնացածն արդեն ինքներս կստեղծենք:

Զրուցեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ



Ադրբեջանը թիրախավորում է Սրբազանին, նրան միացած հերոսածին ծնողներին, Եկեղեցուն, հասկանալի է՝ ինչու. Վարուժան ԳեղամյանՕրվա խորհուրդ. Մայիսի 5Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում մասնակցում է Սուրբ Պատարագի (ուղիղ)ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ«Էշություն» The Economist-ի՞ց, թե՞ փորձում են երկրորդ անգամ Մոսկվային «հարիֆացնել»ԿԱՅԱՑԵԼ Է ԽՍՀՄ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ, ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ ԳՆԵԼ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ Կառլովկա-Կրասնոգորովկա ուղղությամբ եւս ռուսական ակտիվ հարձակումը վերսկսված էՕչերետինոյի ուղղությունը. ռուսական ուժերը վերսկսել են հարձակումը (Քարտեզ)«Ատամի աճեցման դեղամիջոցը» մտնում է փորձարկումների փուլԱրեգակի վրա տեղի են ունեցել հինգ հզոր բռնկումՎրաստանում արեւմտյան հերթական հեղաշրջումը կարծես թե չի ստացվում (Տեսանյութ)Ֆրանսիացի կողոպտիչները հարձակվել են թանկարժեք քարերի մեծ բեռ տեղափոխող ավտոշարասյան վրա (Տեսանյութ, Ֆոտո)Ամերիկյան հերթական Abrams-ի եւ Bradley-ի ոչնչացման կադրերը (Տեսանյութ)Լեհաստանում տագնապի ահազանգ են հնչեցրել Ռուսաստանի զգուշացման պատճառովՊատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համարՄոսկվայի Սուրբ լճի մոտ պանթուրքիստական մինի պետությում է կառուցվում. Օլեգ ՑարևՊԱՏԻՎ և ՀԱՅՐԵՆԻՔ. Բագրատ Սրբազանի պայքարըԻ՞նչ ունեք իմ դեմ. Լեո Նիկոլյանն արդեն 14 օր է «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ է«Իրավունք»-ի լրագրողն արժանացել է պատվոգրի՝ «Արմմոնո»-յի կողմիցՈ՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքումՂազախստանը հայ-ադրբեջանական բանակցություններում ներկայանում է որպես չեզոք կողմ, բայց դա այդպես չէ. ԻգիթյանԻնչու տեղի չունեցավ կոմունիստերի մայիսմեկյան երթըՉարիքը Երեւանում է նստած. Սամվել ՆիկոյանԱմոթ բոլոր այն հայ տղամարդկանց ովքեր այսօր հոգևորականի կողքին չեն. ՇՊՌՈՏԻրանում ձկների անձրև է տեղացել (Տեսանյութ)Բագրատ Սրբազանը հանդիպեց իր շանը՝ Արքային (տեսանյութ)Դոնբասում ոչնչացված ՆԱՏՕ-ական զրահատեխնիկայի ցուցադրությունը հսկայական հետաքրքրություն է առաջ բերել (Ֆոտոշարք)ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել նաեւ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբՌԴ-ն «ռոզիսկ» է հայտարարել Զելենսկու նկատմամբՄայիսի 9-ին կլինենք Երևանում. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆՎրաստանի նախագահը կառավարող կուսակցությանը մեղադրել է Մոսկվային հաճոյանալու փորձի մեջԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏՈՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻ ՀԱՆԴԵՊ Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին. Միշել«ՀԱՃԱԽԵՑԻ ՍԱՄԲՈՅԻ, ՔԱՆԻ ՈՐ ՀԱՅՐՍ ԽՍՀՄ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ Է ԵՂԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐԹՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԹուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերություններըԱյս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան Հայաստանը. թյուրքագետ Վարուժան ԳեղամյանՍտեփանակերտի հերոսների պանթեոնն այլևս գոյություն չունիՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտնել է՝ ինչու Շուշի չի այցելումՌուսական հրետանին ծածկել է Արխանգելսկից փախչող ուկրաինական ուժերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆԵթե այդքան շատ եք ուզում Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, դրե՛ք մանդատները. Բաբկեն ՀարությունյանԱդրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱյս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան ՀայաստանըԻշխանությունը հասարակությանը դեպրեսիվ միջոցներով փորձում է լռեցնել. Արա ՊողոսյանԿրեմլը վտանգավոր է համարում Ռուսաստանին բրիտանական զենքով հարվածելու մասին հայտարարությունըՕդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանովՀնարավոր է լուրջ հարաբերությունների սկիզբ. մայիսի 4-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода