Վստահում եմ կյանքս ձեզ… (Պրեմիերա)
Արխիվ 16-20Հանրության դատին է հանձնվել նոր երգի տեսահոլովակ` նվիրված բժիշկներին: Երգի երաժշտության հեղինակը երգահան Նիկ Եգիբյանն է, իսկ խոսքերը գրել է Գայանե Ավետիսյանը: Կատարում են երգիչներ Սոնան, Մհեր Արմենիան, Սոնա Շահգելդյանը, Ռուսլան Էլիազյանը եւ Անահիտ Շահբազյանը (մոնտաժ՝ Էդուարդ Մատենցյան/Էսքիզ ստուդիա, գործիքավորում՝ Արթուր Բուռնուչյան):
Տեսահոլովակի նկահանումներն իրականացվել են Երեւանում եւ Մոսկվայում՝ Լուսինե Մարտիրոսյանի ռեժիսուրայով (գլխավոր պրոդյուսեր՝ Վահե Հարությունյան): Ի դեպ, կադրերն իրական են` արված վիրահատությունների ընթացքում: Նկարահանումներն իրականացվել են մի քանի բժշկական հաստատությունում:
Տեսահոլովակի նկարահանման գործում աջակցություն են ունեցել լյարդաբան Հասմիկ Ղազինյանը, սրտաբան Միխայիլ Ադամյանը, վիրաբույժ Արմեն Քոչարյանը, վիրաբույժ Սեւակ Շահբազյանը, մանկաբարձ – գինեկոլոգ Աշոտ Սիրունյանը, վիրաբույժ Արմեն Վարժապետյանը, սրտաբան Կարեն Համբարձումյանը եւ վիրաբույժ Սիրակ Սիրականյանը:
Հավելենք, որ այս երգն առաջին անգամ հնչել է դեռեւս 2019 թվականին՝ «Որակի նշան» մրցանակաբաշխության ժամանակ: Իսկ որպես տեսահոլովակ կյանքի է կոչվել Հրաչյա Պողոսյանի ջանքերով: Նախագծի երաժշտական մասի պատասխանատուն Թագուհի Գեւորգյանն է, իսկ նախագծի պատասխանատուն՝ Հարություն Էքիզյանը: