Տարին մեկ-երկու անգամ եկեղեցի գնալն ու մոմ վառելը դեռ հայրենասիրություն չէ. Ռոբերտ Քոչարյան
Արխիվ 16-20Հայերեն խոսելը, տարին մեկ-երկու անգամ առաքելական եկեղեցի գնալն ու մոմ վառելը դեռ հայրենասիրություն չէ: Աջակիցների և համախոհների հետ առցանց հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Ցավոք, մեր ազգային ինքնության մեջ պետականությունը որպես բաղադրիչ շատ փոքր տեղ է զբաղեցնում, իսկ շատերի մոտ ընդհանրապես որևէ տեղ չի զբաղեցնում: Մի ստվար զանգված համարում է, որ հայերեն է խոսում, եկեղեցի է գնում, եթե դրսում է ապրում, ամռանը մեկ ամսով գալ ծիրան ուտելը, Գառնի-Գեղարդ գնալը հայրենասիրություն է, բայց դա չէ հայրենասիրությունը: Մենք պետք է անենք ամեն ինչ, որ մեր ազգային ինքնության մեջ մեր պետականությունը այնպիսի մի բաղադրիչ լինի, որը գերակշիռ տեղ պետք է ունենա այդ ամեն ինչում»: