Iravunk.com | ԻՆՉՈՒ ԵՆ ՀԱՆՑԱԿԻՑՆԵՐՆ ԻՐԱՐ ՈՒՏՈՒՄ
Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացում Տավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայող Ռուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ) Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ) Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա Հակոբյան Ադրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. Բալասանյան Ուկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ) Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակ Բանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ) Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերում

ԻՆՉՈՒ ԵՆ ՀԱՆՑԱԿԻՑՆԵՐՆ ԻՐԱՐ ՈՒՏՈՒՄ

Արխիվ 16-20

Ինչպես հայտնի է, Նիկոլն առանց Ֆեյսբուքի նույնն է, ինչ ձուկն առանց ջրի: Եվ իր սիրելի հարթակում ձախողակ բռնապետիկն այժմ փորձում է ձեւավորել հոգատար ղեկավարի իմիջ, մասնավորապես. «Խնդրում եմ բոլորին, որպեսզի մեզնից յուրաքանչյուրն առանձնահատուկ ուշադրությամբ վերաբերվի բնական գազի օգտագործման կանոններին»: Եվ դա ասում է նա, ով Հայռուսգազարդի վրա քսի էր տվել բոլոր տեսակի քննչական եւ ստուգող մարմիններին, արդյունքում կրճատվեցին հարյուրավոր տեսուչներ, եւ բանը հասավ գազի աղետաբեր պայթյունների: «Ֆեյսբուքավարչապետի» այդ ջանքերի առնչությամբ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նկատել է. «Ո՛չ ֆեյսբուքի, ո՛չ էլ Հայաստանի իշխանությունների նոր դիզայնը բանի պետք չի»:

 

 

ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՈՒ «ԺԵՐՏՎԱ» ՏՎԵՑԻՆ ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ

Օրակարգային սկանդալն է առողջապահության մահարար Արսեն Թորոսյանի արձակուրդ գնալը, որից, ասում են, նա չի էլ վերադառնա: Լրատվական դաշտում մեկը մյուսից գունագեղ մանրամասներ են շրջանառվում «Դոկտոր Մահ»-ի եւ «թավիշենֆյուրեր» Նիկոլի միջեւ, բայց փաստ է, որ կառավարության վերջին նիստին Թորոսյանը չկար, իսկ Նիկոլը հայտարարել էր. «Կառավարության նիստի սկզբում անդրադառնում ենք նաեւ կորոնավիրուսի հետ կապված վիճակին: Պետք է բոլորս մաքսիմալ նախանձախնդիր լինենք հակահամաճարակային կանոնների պահպանման հարցում»:

Ինչեւէ, անդրադառնանք առանցքային սորոսական Արսեն Թորոսյանի «զոհաբերման» նախապատմությանը: Դեռեւս օգոստոսի 12-ին Ազգային ժողովում արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տ. Ավինյանը հայտարարեց, որ «աշխատանքներ են տարվում Ռուսաստանի հետ սահմանները երկկողմանի բացելու ուղղությամբ»: Իսկ Ռուսաստանը հայտարարում է, որ կվերսկսի ԱՊՀ երկրների մեծամասնության հետ ավիահաղորդակցությունը սեպտեմբերի 1-ից: Թե ինչ բովանդակություն էին կրում ՌԴ-ի հետ տարվող աշխատանքները, եւ ինչ նախապայմաններով կվերսկսվի չվերթները, կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրներն ուշագրավ մանրամասներ հայտնեցին: Պարզվում է` ռուսական կողմից հստակ ակնարկել են, որ սահմանները երկկողմանի կարող են բացվել միայն այն դեպքում, երբ Հայաստանը պատրաստակամություն հայտնի կիրառել ռուսական պատվաստանյութն ընդդեմ Covid 19-ի: Ինչեւէ, վերադառանալով սահմանները բացելու հետ կապված հայ-ռուսական բանակցություններին` հավելենք, որ կառավարության պատերի ներսում շշուկներ են շրջանառվում, թե սա ուղիղ կապ ունի ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի առեղծվածային արձակուրդի եւ տեսադաշտից չքվելու հետ: Խնդիրն այն է, որ առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հլու-հնազանդ Արսեն Թորոսյանը կտրականապես դեմ է ռուսական պատվաստանյութի կիրառմանը, քանի որ ունի ստանձնած պարտավորություններ եւ խոստացված ծրագրեր ԱՀԿ-ի հետ: Մինչդեռ Տ. Ավինյանն ու Ն. Փաշինյանը ստիպված են եղել ընդունել ՌԴ-ի նախապայմանները: Ուստի` ոչինչ չէր մնում անել, քան «ժերտվա» տալ հենց Արսեն Թորոսյանին:Բայց միաժամանակ մյուս առանցքային սորոսանախարար Արայիկ Հարությունյանն առանձնահատուկ ջանասիրությամբ շարունակում է դպրոցը պղծելու ազգադավ գործը, եւ կարծես թե Նիկոլը չի շտապում նրանից ազատվել: «Թավշյա դդում» մականունով մեկ ժամ ոչինչ չասող տխուր ուղիղ եթերում լսեցինք. «Մենք հայ եկեղեցու պատմությունը դարձրել ենք հայ ժողովրդի պատմություն եւ դրանով իսկ ավելի ենք արժեւորել եկեղեցին»: Փաստորեն, ինչպես չէինք կռահել, որ դրա համար են հանել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, ահա որտեղ է թաքնված կրթական բարեփոխումների «հանճարը»£ Այդ ո՞ր վստահությամբ է Հարությունյանը հայտարարում, թե իրենք կարող են մեր երեխաների մեջ ազգասիրություն եւ հավատք սերմանել, երբ ամբողջ օրը փնովում ու վատաբանում են բոլոր բնագավառի մասնագետներին:

 

ԻՆՉՊԵՍ ՏԱԿԱՌՈՒՄ ՓԱԿՎԱԾ ԱՌՆԵՏՆԵՐԸ

Սակայն վերադառնանք Արսեն Թորոսյանի պատմությանը: Ամենից շատ շրջանառվում է այն լուրը, որ ԱԱԾ-ի «հեղափոխական կոմիսար» Արգիշտի Քյարամյանը Նիկոլի սեղանին էր դրել Թորոսյանի ֆեյսբուքյան նամակագրությունը, որը պարունակում էր շատ վատ բնորոշումներ Նիկոլի հասցեին, եւ ուր Թորոսյանն իր ընկերներին ասում էր, որ մտադիր չէ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալած «այդ հոգեկան հիվանդի» քավության նոխազը լինել: Մինչդեռ փաստ է, որ վիրուսի առավել քան 1100 զոհերի մեղավորը երկուսն են, գումարած պարետը, եւ երկուսն էլ դրա հանցակիցներն են: Պարզապես հիմա հոշոտում են իրար, ինչպես տակատում փակված սոված առնետները: Այս ամենի մեջ ամենակարեւորը սա է` ԱԱԾ-ն ազգային անվտանգությամբ զբաղվելու փոխարեն որպես թիվ 1 առաջադրանք է ստացել հրամանքը` հետեւել, թե ինչի մասին են գաղտնի խոսում թիմակիցները, այդ թվում` առանցքային թիմակիցները: Դա արդեն անվստահության գերագույն, մանիակալ դրսեւորում է, որից բխում է, որ նախ` Նիկոլն իր թիմից ցանկացածին շատ էժան կծախի, եւ երկրորդը` նույնն էլ Նիկոլի հանդեպ կանի ցանկացած թիմակից... Եվ այս վիճակով պատգամավորներն ու մարզպետները ՔՊ-ից հանձնարարություն են ստանում շատ շփվել ժողովրդի հետ, պատրաստվել ՏԻՄ ընտրությունների: Իսկ խոշոր հաշվով` պատրաստվել թեժ աշնանը: Իսկ որ աշունը թեժ է լինելու` դա հաստատ: Սերժ Սարգսյանի հաջորդ մեծ ասուլիսը նվիրված է լինելու Արցախի հարցին, եւ դա մահացու է ազգադավ խունտայի համար: Եվ այդտեղ չեն օգնի սեփական կենսագրությանն անհարիր անազնիվ խաղեր տվող գործիչները, օրինակ` Սամվել Բաբայանի թիմը...

Թեժ աշնանը պատրաստվում է եւ Ռոբերտ Քոչարյանը: Տնտեսական վերլուծաբանների եւ տնտեսական թեմաներ լուսաբանող լրագրողների հետ նա շեշտեց. «Աշխարհում ոչ մի հեղափոխություն չի վերցրել մեկից տվել մյուսին: Եթե վերցրել է, ապա վերջում փոշիացրել է եւ ոչ մեկին փայ չի հասել: Մեկից վերցնել մյուսին տալը պոպուլիստական բանաձեւ է, որը կիրառվում է եւ, ցավոք, մեր ժողովրդի մի մասն ընկալում է դա ու ընդունում է որպես ճշմարտություն»: Անդրադառնալով կորոնավիրուսային համաճարակին, Քոչարյանն ասել է. «Ամենից վատն այն է, որ այս ամենը ներկայացվում է որպես այս մարդկանց լավություն անելու քայլ: Դուք լավություն չեք անում, դուք ձեր պարտքն եք կատարում որպես կառավարություն: Եթե այս պայմաններում այդ քայլերը չանեք, ապա ինչո՞վ պիտի զբաղված լինեք ընդհանրապես»:

Աստիճանաբար ակտիվանում են եւ ԲՀԿ կառույցները, ՀՀԿ կառույցները առավել քան ակտիվ են լրատվական դաշտում եւ Նիկոլի սիրած Ֆեյսբուքում: Ակտիվ հանդիպումների մեջ է Արթուր Վանեցյանի շուրջ ձեւավորված ալիանսը: Ակտիվ եւ հակասորոսական «Վետո» նախաձեռնությունը, միտինգային սեզոնի բացումն էլ անելու են Ռեֆորմիստները: Նաեւ ակտիվացել են հայտնի եւ անհայտ տարբեր կուսակցություններն ու ՀԿ-ները: Նման է, որ որ Նիկոլի դեմ են ե՛ւ Արեւմուտքը, ե՛ւ Ռուսաստանը: Եվ Նիկոլը դեռ չընկած` «դանակավորների» պակաս չկա:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացումՏավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայողՌուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ)Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ)Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելառուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԴԱՏԱԽԱԶԱ-ՔՆՆՉԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԳՈՒՑԵ ՆԱԽԱԴԵՊԸ ՉՈՒՆԵՑՈՂ ԴԵՊՔԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода