«Փաստ». Կլինեն ոչ պակաս «տպավորիչ» բացահայտումներ
Մամուլի տեսություն«Փաստ» օրաթերթը գրում է. «Մոտ 20 օր առաջ տեղեկացրել էինք, որ ՀՀ ՊՎԾ-ն վերահսկողական գործողություններ է իրականացնում հինգ տասնյակից ավելի վերահսկվող օբյեկտներում: Հղում տալով մեր աղբյուրներին՝ նշել էինք, որ սպասվում են լուրջ բացահայտումներ՝ չբացառելով նաև աղմկոտ ձերբակալությունները: Եվ ահա, ըստ պետական վերահսկողական ծառայության հաղորդագրության, Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերությունում կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ պետական պատվերի շրջանակներում ստացվել են ֆինանսավորումներ ՓԲԸ-ի կողմից այլ տնտեսվարողների հետ կնքված և արդեն իսկ վճարված ծառայությունների կանչի թերթիկների դիմաց:
Այդպիսով, ՀՀ առողջապահության նախարարությունից պահանջվել և ստացվել են լրացուցիչ չհիմնավորված ֆինանսական միջոցներ ընդհանուր՝ 23 267 750 ՀՀ դրամի չափով: Հաջորդ բացահայտումը վերաբերում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում