Iravunk.com | Այս իրավիճակը թույլ չի տալիս խոսել մարդու իրավունքների լիարժեք պաշտպանության մասին.Բացառիկ զրույց ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ
Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա Հակոբյան Ադրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. Բալասանյան Ուկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ) Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակ Բանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ) Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերում Գրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանը Այսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. Լոքմագյոզյան Վախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. Բագրատյան Էրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմի

Այս իրավիճակը թույլ չի տալիս խոսել մարդու իրավունքների լիարժեք պաշտպանության մասին.Բացառիկ զրույց ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ

Հանդիպում

Հետպատերազմական Արցախում մարդու իրավունքների ինչպիսի՞ն խախտումների հետ առավել շատ գործ ունենք այս եւ այլ օրակարգային հարցերի շուրջը «Իրավունքը» զրուցել է Արցախի հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան ԳԵՂԱՄ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ:

-Պարոն Ստեփանյան, ո՞րն է եղել ամենաբարդ իրավիճակը, որին բախվել եք պաշտոնը ստանձնելուց հետո։

-Հետպատերազմական Արցախում հեշտ իրավիճակներ գրեթե չկան։ Ես պաշտոնը ստանձնել եմ 2021 թվականի մարտին, երբ մարդու իրավունքների պաշտպանության առումով բազմաթիվ մարտահրավերներ ու խնդիրներ կային, որոնց բախվում էր Արցախում ապրող մարդը առօրյա կյանքում։ Մեզ համար որպես առաջնահերթություն ընդունել ենք մարդասիրության կարևորագույն արժեքով առաջնորդվելու, մեր լիազորությունների շրջանակներում ցանկացած մարդու կողքին կանգնելու և իրավունքների պաշտպանության հարցում աջակից լինելու վարքագիծը, որով էլ առաջնորդվում ենք նաև այսօր։ Ունենք իրավիճակ, երբ ամեն օր ապրում ենք Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների դեմ ոտնձգությունների և հարուցվող սպառնալիքների ներքո, միևնույն ժամանակ ունենք հազարավոր տեղահանված անձինք, զոհված ազատամարտիկների ընտանիքներ, հաշմանդամ դարձած անձինք և այլ խոցելի խմբեր` իրենց առօրյա խնդիրներով։ Այս իրավիճակը թույլ չի տալիս խոսել մարդու իրավունքների լիարժեք պաշտպանության մասին։

Եթե առանձնացնելու լինեմ կոնկրետ ամենաբարդ իրավիճակները, ապա պետք է նշեմ, որ առավելագույն պատասխանատվություն և ուշադրություն պահանջող առաքելությունը, որը նաև էմոցիոնալ-հոգեբանական առումով էր ամենաբարդը, պատերազմից անմիջապես հետո զոհված զինծառայողների, գերեվարված և անհայտ կորած անձանց վերաբերյալ տվյալների և փաստերի հավաքագրման գործընթացն էր, ինչպես նաև պատերազմի հետևանքների վերաբերյալ փաստահավաք լայնածավալ աշխատանքը։ Հիմա, կարծես թե ՄԻՊ աշխատակազմի գործունեությունը վերադարձել է իր հուն, և մենք բնականոն իրականացնում ենք մեր սահմանադրական մանդատից բխող առաքելությունը։

-Պարոն Ստեփանյան, հետպատերազմական Արցախում մարդու իրավունքների ինչպիսի՞ն խախտումների հետ առավել շատ գործ ունենք և ի՞նչ է անում ԱՀ ՄԻՊ-ը այդ խնդիրների չեզոքացմանը միտված։

-Ինչպես տարբեր ոլորտներում, այդպես էլ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հետպատերազմական Արցախում իրավիճակը տարբերվում է նախապատերազմական իրավիճակից։

Մարդու իրավունքների ամենաշատ հանդիպող խախտումները ես կառանձնացնեի երկու հիմնական խմբերի մեջ՝ խախտումներ, որոնք առաջանում են ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով և խախտումներ, որոնք արձանագրում են Արցախի պետական մարմինների և պաշտոնատար անձանց գործունեության հետևանքով։

Նախորդ մեկուկես տարվա ընթացքում ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով խախտվել է Արցախի ժողովրդի տարբեր իրավունքներ, այդ թվում նաև կյանքի, ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության, սեփականության և այլ իրավունքներ։ ՄԻՊ աշխատակազմը իրավունքի խախտման յուրաքանչյուր դեպքով իրականացրել է ուսումնասիրություն, հանդես եկել հայտարարություններով և նամակներով դիմել տարբեր կառույցների, այդ թվում նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների։ Այս ուղղությամբ աշխատանքները իրականացվում են մշտապես։

Պատերազմի հետևանքով իրավունքների տեսանկյունից հասարակության՝ պաշտպանության կարիք ունեցող խոցելի անդամների թիվը ավելացել է, ինչով պայմանավորված նաև ՄԻՊ հաստատության աշխատանքի ծանրաբեռնվածությունն է ավելացել։ Հետապատերազմական Արցախում ամենասուր արտահայտված հարցը տեղահանված անձանց բնակարանային և սոցիալական ապահովության հարցն է և բնական է, որ հենց այս ոլորտին ուղղված ամենաշատ դիմումներ ենք ստանում։ 2021 թվականի ընթացքում մեր ստացած դիմումների 48 տոկոսը վերաբերում էր սոցիալական ապահովության իրավունքի իրացման հետ կապված խնդիրներին։

-Պարոն Ստեփանյան, պաշտպանի  մշտադիտարկման արդյունքում ի՞նչ խնդիրներ են երևան գալիս ծերերի և մանուկների շրջանում։

Երեխաների իրավունքների վերաբերյալ համապարփակ արտահերթ զեկույց ենք հրապարակել 2021 թվականի սեպտեմբերին, որում անդրադարձ ենք կատարել երեխաների իրավունքների պաշտպանության իրավիճակին և օրենսդրական կարգավորումներին։ Երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից կառանձնացնեի տեղահանված երեխաների կրթության, սոցիալական ապահովության պատշաճ մակարդակի երախավորման հետ կապված հարցը։ Շարունակվող խնդիրներից է մնում գերածանրաբեռնված դասարաններով դասապրոցեսների կազմակերպումը Ստեփանակերտի դպրոցներում և գերհագեցած մանկապարտեզներում։ Մանկապարտեզներում հասանելի տեղերի խիստ բացակայության պայմաններում մեծ թվով երեխաներ զրկված են այդ հնարավորությունից։ Շարունակվող խնդիրներից է նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար կրթության մատչելիության և հասանելիության ապահովման հետ կապված խնդիրները։ Երեխաների իրավունքների պաշտպանության ամբողջական պատկերը հասկանալու համար խորհուրդ կտայի ծանոթանալ մեր զեկույցին։

Ծերերի իրավունքների պարագայում առաջնային կարևորության հարց է շարունակում մնալ Ստեփանակերտի տուն ինտերնատի՝ ըստ նպատակի օգտագործման հարցը, որը պատերազմից հետո ծառայում է որպես ժամանակավոր կացարան տեղահանված անձանց համար։ Այս հարցի վերաբերյալ Կառավարության հետ քննարկումներ ունեցել ենք ու մեր դիրքորոշումն այն է, որ պետք է հնարավորինն արվի տուն ինտերնատի խնամյալների համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ։

Եվ իհարկե պետք է նշեմ, որ ադրբեջանական կողմից եկող սպառնալիքները առանձնահատուկ բացասական ազդեցություն են ունենում հասարակության հոգեբանորեն խոցելի խմբերի վրա, որոնց թվում են նաև մանուկները և տարեցները։

Զրույցը`  ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

 



Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելառուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԴԱՏԱԽԱԶԱ-ՔՆՆՉԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԳՈՒՑԵ ՆԱԽԱԴԵՊԸ ՉՈՒՆԵՑՈՂ ԴԵՊՔԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ«Տունը պահպանվել է այնպես, ինչպես Չարենցի կենդանության օրոք էր». Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը`նոր առողջական խնդրի, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու և սրտի փոխպատվաստման մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода