Iravunk.com | «Մեդալը մարդու ձեռքից խլելը ամենաանշնորհակալ գործն է»
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են «Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան» Չինացիների պատասխանը Բլինկենին. Վաշինգտոնը չէ, որ պետք է Պեկինին պահանջ ներկայացնի Ռուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը Խարկովի մարզում Ապրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր) «ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ» Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացում Տավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայող Ռուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ) Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ)

«Մեդալը մարդու ձեռքից խլելը ամենաանշնորհակալ գործն է»

Մշակութային

Օրեր առաջ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը քննարկման էր դրել « ՀՀ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքի փոփոխությունների նախագիծ. որով առաջարկվում է չեղարկել մի շարք պատվավոր կոչումներ` ներառյալ ՀՀ վաստակավոր եւ ժողովրդական արտիստի, ՀՀ վաստակավոր եւ ժողովրդական նկարչի եւ այլն: Այս մասին «Իրավունքը» զրուցել է արվեստի եւ մշակույթի բնագավառի մի շարք ներկայացուցիչների հետ:

«Ո՞ՒՐ Է ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԹՈՂ ԻՐԵՆՔ ԱՅՍ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ ՄՏԱԾԵՆ»

Մեր զրուցակից ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԸ խիստ քննադատաբար արձագանքեց այս նախաձեռնությանը: Նա իր խոսքում, մասնավորապես, հետեւյալ կերպ բացատրեց այդ որոշման արատավորությունը.

-Նախքան մեր անցյալի ինչ-որ հատվածներ չեղարկելը, թող ԿԳՄՍ նախարարությունը օրինակ վերցնի մեր անցյալի Մշակույթի նախարարության վարքից, թե ինչպես կարելի է հոգատար լինել մշակութային արժեքների հանդեպ, որի բացակայությունն այսօր սպանում է մեր երկրի հոգեւոր դաշտը: Սա զրոյական նշանակության որոշում է, դրա փոխարեն թող այդ նախարարություն կոչեցյալը առաջին հերթին մտածի մշակութային հոգածությունը վերականգնելու ուղղությամբ, որպեսզի արվեստի ներկայացուցիչը պաշտպանված լինի պետության կողմից եւ կարողանա իրագործել իր մշակութային մտահղացումները: Առաջին հերթին պետք է մտածել Մշակույթի նախարարությունը վերաբացելու մասին, ոչ թե «էֆեկտիվ» որոշումներ կայացնելու, որոնք, իրականում, առոչինչ են: Եթե այսօր ինձնից խլեն իմ որեւէ կոչում, դրանից ոչինչ չի փոխվի, քանի որ իրական արժեքը մարդկանց հոգու մեջ է:Մեզ բոլորիս պետք է մտահոգի, թե ինչպես կարելի է մեր ժողովրդի իրական մշակութային դիմագիծը բարձրացնել, որպեսզի ոչ թե ինքնագործունեության վրա կառուցված պետություն ունենանք, այլ նպատակային պետական հոգածություն: Այ, սրա մասին պետք է մտածի համապատասխան նախարարությունը: Այսօր մեր աչքերի առաջ փլուզվում է մեր երկրի մշակութային դաշտը, եւ դրա գլխավոր պատասխանատվությունը հենց իրենց վրա է: Իսկ մեդալը մարդու ձեռքից խլելը ամենաանշնորհակալ գործն է:

- Պարոն Ամիրխանյան, ըստ Ձեզ, ո՞րը պետք է լիներ ԿԳՄՍ նախարարության այսօրվա անելիքը` նման որոշումներ կայացնելու փոխարեն:

- Եթե նրանք կուզեն` մենք պատրաստ ենք բարձրաձայն ասելու, թե ո՞րն է ընդհանուր առմամբ մեր երկրի անելիքը հիմա: Այսօր Երեւանի փողոցներում օտարազգիները անգլերեն կամ այլ լեզուներով երաժշտություն են միացնում, ես մոտեցել եմ նրանց ու ասել եմ` «ի՞նչ ես եկել ու իմ երկրի մեջ անորակ ու անճաշակ երաժշտություն ես միացրել»: Ո՞վ է հետեւում այս ամենին, ո՞վ է մտածում այն մասին, թե մեր ազգային ավանդույթներն ինչպես կարելի է պահպանել, ո՞ւր է մշակույթի նախարարությունը, թող իրենք այս հարցերի մասին մտածեն: Առաջարկել եմ բարձր ատյաններին, որ վերականգնեն Մշակույթի նախարարությունը: Այսօր Կոնսերվատորիա է կործանվում, իմ ստեղծած երաժշտական քոլեջը կործանվեց, որովհետեւ խնդիր ունեինք տաղանդավոր երեխաներին կրթության դաշտ մտցնելու, որ նրանք կարողանան շարունակել իրենց ուսումը, ոչ թե վազեին դեպի ռեստորաններ, այդ քոլեջն էլ փակվեց:

- Ձեր գնահատմամբ` ինչո՞ւ հենց մշակույթի նախարարությունը փակվեց:

- Մեզ նման հզոր մշակութային ժառանգություն ունեցող երկրում, պարզվում է, ավելի տեղին են համարել ստեղծել Շրջակա միջավայրի նախարարություն, բայց Մշակույթի նախարարությունը փակելը ձեռքբերում են համարում: Մշակույթի նախարարության վերաբացումը մեր երկրի հրատապ խնդիրների մեջ պետք է լինի: Սրանք պետք է կարողանան վերջապես ընկալել, թե ինչի՞ համար է մշակույթը, որպեսզի մենք մեր հոգեւոր արժեքները չկորցնենք, հակառակ դեպքում, մենք ժողովրդից վերածվում ենք ամբոխի:

«ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՆՍԵՄԱՑՆԵԼ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻՑ ՄՆԱՑԱԾ ՈՐՈՇ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ»

ՀՀ վաստակավոր արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ համար այսպիսի որոշումներն արդեն սովորական են դարձել.

- Ժամանակին մեկ անգամ արդեն չեղարկել են այդ կոչումները, հետո նորից վերականգնել: Այդպիսի որոշումը կատարյալ զավեշտ է, համապատասխան կառույցում, ստացվում է, համենայնդեպս, անհեթեթություններով են զբաղված: Ինձ մոտ տպավորություն կա, որ մեր երկրին այլեւս պետք չեն մշակութային արժեքավոր գործեր: Այս մարդիկ, կարծես թե, միտումնավոր, ամեն ինչ տանում են մի իրականության, որտեղ կատարյալ գորշ հավասարություն է: Եվ մի բան էլ` փորձում են այս անհեթեթությունը արդարացնել այն պատճառաբանությամբ, իբրեւ թե` Խորհրդային տարիներից մնացած արատավոր երեւույթ է, կամ աշխարհի որեւէ զարգացած երկրում այդպիսի կոչումներ չեն շնորհվում: Այս ամենից անգրագիտության հոտ է գալիս, որովհետեւ ուրիշ երկրներում հեղինակավոր մի շարք պարգեւներ կան,որոնք պետությունն է տալիս, օրինակ` Ֆրանսիայում կա «Պատվավոր լեգեոնի ասպետ» կոչումը: Կամ եթե փորձում են դա արդարացնել Խորհրդային ժառանգության մնացուկ պիտակով, արդյո՞ք անկախ պետական ժամանակաշրջանում իրենք կարողացել են որեւէ հեղինակավոր կոչում ստեղծել, ինչպես Խորհրդային ժամանակաշրջանի կոչումներն էին:

- Որքանո՞վ է կարեւոր Ձեզ համար վաստակավոր արտիստի կոչումը:

- Սա պետության գնահատականն է արվեստի գործչի, մտավորականի, մշակույթի գործչի հանդեպ: Երբ նրանք զուգահեռներ են փորձում անցկացնել տարբեր հեղինակավոր մրցանակաբաշխությունների միջեւ, մոռանում են,որ դրանք մասնագիտական պարգեւներ են, իսկ պետական պարգեւը ուրիշ է: Եվ սա ոչ այլ ինչ է, քան անտեղյակության արդյունք: Ամեն տեղ էլ կան պետական բարձր պարգեւներ, ուղղակի անվանումներն են տարբեր: Այսօր հետեւողականորեն փորձում են նսեմացնել Խորհրդային ժամանակներից մնացած որոշ երեւույթներ: Ի՞նչ է, սովետական ժամանակներում լավ բան չի՞ եղել: Ես ինչպես հասկանում եմ, սովետական կարգերի փլուզումից հետո` մեր երկրում մի տեսակ տրամադրվածություն կա բոլոր դրական օրինակները չեղարկել:

- Փաստորեն, նախ փակվեց մշակույթի նախարարությունը, հիմա էլ չեղարկվում է մշակութային կոչումները: Այսպես մինչեւ ո՞ւր:

- Ժամանակին նույնօրինակ անհեթեթության արդյունքում փակվեց մշակույթի նախարարությունը: Պատճառաբանում էին, իբր թե նախարարության աշխատակիցների մեծ մասը ամբողջ օրը սուրճ են խմում: Որոշեցին այն կցել Կրթության, Գիտության, Սպորտի նախարարությանը: Երբ թատրոնը լավը չի լինում, ի՞նչ են անում, թատրոնի շենքն ե՞ն քանդում: Ո՛չ, փոխում են թատրոնի գեղարվեստական ղեկավարին, դերասաններին: Հենց այսպես էին պարտավոր վարվել Մշակույթի նախարարության աշխատակիցների հետ` անպատասխանատու աշխատողներին հեռացնելով, նորերին բերելով: Այսպես են քարուքանդ արել մեր երկիրը, որովհետեւ իրենք լավը չեն բերում, իրենց երկրում քարը քարի վրա չեն դնում, իրենք միայն զբաղված են լավը քանդելու, վերացնելու գործով: Իսկ ինչո՞ւ մեկ անգամ չեն անդրադառնում աշխատավարձերին, որ Հայաստանում սովորական տրոլեյբուսի, ավտոբուսի վարորդը ավելի շատ աշխատավարձ է ստանում, քան ակադեմիական թատրոնի դերասանը, նույնիսկ ամենաբարձր դիրքի դերասանը:

ՌՈՒԶԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ



«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»Չինացիների պատասխանը Բլինկենին. Վաշինգտոնը չէ, որ պետք է Պեկինին պահանջ ներկայացնիՌուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը Խարկովի մարզումԱպրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր)«ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացումՏավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայողՌուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ)Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ)Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելառուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода