Թերևս Փաշինյանն անհանգստանում է, որովհետև տապալել է երկրի կառավարումը. Անահիտ Ամատունի
ԹեմաԿհարցնեք, թե ինչո՞ւ են լրատվամիջոցները բոյկոտում Փաշինյանի ասուլիսը։ Պատասխանը շատ պարզ է, ժամանակին Փաշինյանը խոստանում էր թափանցիկ, անմիջական ու հաշվետու կառավարում իրականացնել, սակայն հիմա խուսափում է շփվել լրատվականների ներկայացուցիչների հետ' թաքնվելով էկրանի հետևում։ Թերևս նա անհանգստանում է, որովհետև տապալել է երկրի կառավարումը։