Iravunk.com | Политик, которого нет
Ուկրաինայի ողջ տարածքն այս գիշեր ենթարկվել է հզոր օդային հարվածի. նախնական արդյունքները Ռուսական ուժերը գրավել են ամերիկյան նորագույն գրոհային զրահամեքենա (Տեսանյութ) «Հրապարակ». Տավուշի մարզպետը հացրի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները «Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են «Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան» Չինացիների պատասխանը Բլինկենին. Վաշինգտոնը չէ, որ պետք է Պեկինին պահանջ ներկայացնի Ռուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը Խարկովի մարզում Ապրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր) «ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ» Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացում

Политик, которого нет

Ներքաղաքական

Այնպես, ինչպես որոշ քաղաքական ուժեր են փորձում փրկել հայ ժողովրդին, մնում է հաստատապես պնդել, որ դեպի անդունդ մեր գահավիժումն այլընտրանք չունի: Այո՛, ինչպես կասեր «Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ ՏԻԳՐԱՆ ԱՐԶԱՔԱՆՑՅԱՆԸ՝ որեւէ մեկը չի կարող մեր «անդունդը խանգարել»: Ասվածի վառ ապացույցն է հենց Տիգրան Արզաքանցյանի վերջերս կատարած այցը Մոսկվա: Հենց Կարմիր հրապարակից ստալինյան ինքնավստահությամբ՝ Արզաքանցյան Տիգրանն ազդարարեց, որ որդիների հետ գտնվում է ՌԴ-ում եւ սոցցանցում իր ուղիղ եթերով զգուշացրեց. «Այցն ինքնանպատակ չէ»:

Եվ մինչ հանրությունը քիչ էր մնում շունչը պահած սպասեր, որ հիմա-հիմա «Ուժը Հայրենյաց» գործի կդնի Տիգրան Արզաքանցյանն ու Պետդումայում կբարձրացնի հայկական հարցը, նա հայտնվեց ընդամենը Պետդումայի դիմացի մայթում: Ինչպես, երեւի թե, արդեն գուշակեցիք, Տիգրան Արզաքանցյանին հաջողվել էր ընդամենն այցելել Պետդումայի ուղիղ դեմուդեմ գտնվող «Страна, которой нет» ռեստորան: Սա քաղաքական կուլիսներում իսկական անեկդոտ է դարձել, ասում են՝ политик,  которого нет, հայտնվել է в стране, которой нет: Ի դեպ, այս հարցում ընդդիմությունն ու իշխանությունը լրիվ ներդաշնակ են, երկուսին էլ ուրախացնում է Տիգրան Արզաքանցյանը:

Այդուհանդերձ, Տիգրան Արզաքանցյանին հաջողվեց գոնե մի պաշտոնական հանդիպում ունենալ Մոսկվայում: Նա առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ: Չար լեզուներն ասում են, որ առանձնազրույցը գաղտնալսել փորձողներն ուղղակի «կանտուզիա» են ստացել՝ հաշվի առնելով Արզաքանցյանի եւ Աբրահամյանի ինչպես հայերենի, այնպես էլ ռուսերենի իմացությունը: Բայց մի շտապեք կարծիք կազմել այս հանդիպման վերաբերյալ, պարոնայք այդ հարցը հոգացել են ու հաղորդագրություն տարածել: Իզուր չէինք ասում, թե Արզաքանցյանը հայկական հարցի համար է գնացել Մոսկվա: Այսպիսով՝ ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերն անդրադարձ են կատարել նաեւ Հայկական հարցին ու Հայաստանի անվտանգային համակարգին: Ախր ինչպես չէր գլխի ընկել ժամանակին Խրիմյան Հայրիկը, որ Հայկական հարցը լուծելու հույսով ոչ թե պետք է գնալ, օրինակ, Բեռլինի վեհաժողով, այլ ռուսաստաններում հարստացած մի գործարարի մոտ, չէ՞ որ այնտեղ շերեփը ոչ թե թղթից կլիներ, այլ՝ ոսկեզօծ: Իհարկե, հումորը հումոր, բայց սա նաեւ ողբերգություն է, երբ երկրի համար օրհասական պահին ժողովուրդը կերակրվում է դեռ ճռճռան ուղիղ եթերներով ու «Я русский школ скончалься» ռուսերենի իմացությամբ հայկական հարց լուծողների խոստումներով: Ընդ որում՝ այն դեպքում, երբ Տիգրան Արզաքանցյանը նույնիսկ չի կարողացել իր ուսման հարցը լուծել Մոսկվայում, եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ կրթության մասին փաստաթղթերը կեղծելու դեպքի առթիվ գործ հարուցվեց նրա դեմ: Նա ներկայացրել էր, թե Մոսկվայի տեղեկատվատեխնոլոգիական համալսարան-Մոսկվայի ճարտարապետաշինարարական ինստիտուտում ուսումնառել է 2018 թվականից մինչեւ 2019 թվականն ընկած ժամանակահատվածում՝ այդկերպ օգտագործելով կեղծ փաստաթուղթ: Բայց դե հիմա ո՞վ է հիշում Արզաքանցյանի «մութ կրթական պատմությունը», չէ՞ որ նա դեռ կուսակցությունը չգրանցած, բայց արդեն տեղ էր գտել Նիկոլ Փաշինյանի գրպանային արտախորհրդարանական ուժերի կլոր սեղանի շուրջ: Ի դեպ, ասում են, թե հայկական հարցով այս օրերին զբաղված Տիգրան Արզաքանցյանը չի կարողանում լուծել նաեւ իր աշխատողներին ժամանակին աշխատավարձ վճարելու հարցը, մինչդեռ ընտանեկան «վոյաժների» համար միշտ գումար գտնվում է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Ուկրաինայի ողջ տարածքն այս գիշեր ենթարկվել է հզոր օդային հարվածի. նախնական արդյունքներըՌուսական ուժերը գրավել են ամերիկյան նորագույն գրոհային զրահամեքենա (Տեսանյութ)«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացրի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»Չինացիների պատասխանը Բլինկենին. Վաշինգտոնը չէ, որ պետք է Պեկինին պահանջ ներկայացնիՌուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը Խարկովի մարզումԱպրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր)«ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացումՏավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայողՌուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ)Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ)Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելառուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода