Iravunk.com | ՆԵՐ­ՔԻՆ Ե­ՐԻՏ­ԹՈՒՐ­ՔԵ­ՐԸ ՎԵՐ­ՋԻՆ ՃԻ­ԳԵՐՆ ԵՆ ԳՈՐ­ԾԱԴ­ՐՈՒՄ
Ռուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ) Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա Հակոբյան Ադրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. Բալասանյան Ուկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ) Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակ Բանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ) Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերում Գրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանը Այսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. Լոքմագյոզյան Վախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. Բագրատյան

ՆԵՐ­ՔԻՆ Ե­ՐԻՏ­ԹՈՒՐ­ՔԵ­ՐԸ ՎԵՐ­ՋԻՆ ՃԻ­ԳԵՐՆ ԵՆ ԳՈՐ­ԾԱԴ­ՐՈՒՄ

Վերլուծություն

Այս­տեղ կամ այն­տեղ տե­ղադր­ված ռում­բե­րի մա­սին «ահա­զան­գերն» ար­դեն բնա­վո­րու­թյուն են դա­րձել: Սոց­ցան­ցե­րում նույ­նիսկ ա­նեկ­դոտ է շրջա­նառ­վում. «Նոր մե­կը զան­գեց, ա­սեց՝ ձեր բե­սեդ­կա­յում էլ եմ բոմբ դրել: Ա­սի՝ խի դու ով ե՞ս որ: Ա­սեց՝ միստր բոմ­բաս­տի­կը»: Այդ ա­մե­նը ծի­ծա­ղե­լի կլի­ներ, ե­թե ի­րա­կա­նում այս­քան տխուր ու տագ­նա­պա­հա­րույց չլի­ներ: Թար­սի պես այդ ա­հա­զանգ կո­չե­ցյալ­նե­րը «պա­տա­հա­բար» հա­մընկ­նում են այն պա­հե­րի հետ, երբ հարկ է ու­շադ­րու­թյու­նը շե­ղել ար­տա­քին և ներ­քին թուր­քե­րի հեր­թա­կան կա­պի­տու­լյա­ցի­ոն ստվե­րա­յին գոր­ծար­քից ու դրա աշ­խար­հա­քա­ղա­քա­կան շա­հա­ռու­նե­րի ստաց­վե­լիք ի­րադ­րա­յին օ­գուտ­նե­րից:

ԻՆ­ՉՈՒ ԵՆ ԱԿ­ՏԻ­ՎԱ­ՑԵԼ ԱՐ­ՍԵՆ­ԹՈ­ՐՈ­ՍՅԱՆ­ՆԵ­ՐԸ

Թե ին­չից են շե­ղում հի­մա` դա էլ է հայտ­նի: Կա­պի­տու­լյան­տի «կիրթ ըն­կե­րը» վերջ­նագ­րա­յին տես­քով պա­հան­ջել է ան­հա­պաղ հանձ­նել Բեր­ձո­րը, Ա­ղավ­նոն, ՀՀ-Արցախ ներ­կա­յիս մի­ջանց­քի այլ բնա­կա­վայ­րե­րը և եր­թև­ե­կու­թյու­նը տե­ղա­փո­խել դե­պի «նոր ճա­նա­պարհ», ո­րի զգա­լի մա­սը աս­ֆալտ էլ չու­նի: Պատ­գա­մա­վոր Տիգ­րան Աբ­րա­հա­մյանն էլ, ի գի­տու­թյուն տար­բեր մի­ֆե­րի հա­վա­տա­ցող­նե­րի, տե­ղե­կաց­նում է բա­վա­կա­նին զար­հու­րե­լի դե­տալ­նե­րի մա­սին. «Դե­պի Կոռ­նի­ձոր գնա­ցող հատ­վա­ծում, որ­տեղ մոտ 7 կմ հատ­ված զրո­յից պետք է ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը ճա­նա­պարհ կա­ռու­ցի, աշ­խա­տանք­ներ դեռ չեն սկսել, ին­չը ի­րա­վի­ճա­կը նա­և այդ ա­ռու­մով է բար­դաց­նում: Հեր­թա­կան ան­գամ Ադր­բե­ջա­նը խախ­տում է նո­յեմ­բե­րի 9-ի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը և շան­տա­ժի մի­ջո­ցով փոր­ձում է հաս­նել իր հեր­թա­կան հա­վակ­նու­թյան բա­վա­րար­մա­նը: Իսկ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյունն իր դե­րի մեջ է՝ դի­տոր­դի և գլխով ա­նո­ղի, ով վա­ղուց հա­մա­կերպ­վել է և հան­րու­թյա­նը նա­խա­պատ­րաս­տել է չդա­դա­րող զի­ջում­նե­րի»:

Եվ ա­հա ի հայտ է գա­լիս սա­տա­նիստ Ար­սեն Թո­րո­սյա­նի մի գար­շե­լի գրա­ռում, որ հա­մա­ցան­ցում և հան­րա­յին այլ հար­թակ­նե­րում դառ­նում է քննար­կում­նե­րի ա­ռար­կա: Armenian info տելեգ­րամ ա­լի­քը ար­ձա­նագ­րում է. «Մինչ հա­յաս­տա­նյան քա­ղա­քա­գետ­նե­րը, ռազ­մա­կան փոր­ձա­գետ­նե­րը, վեր­լու­ծա­բան­նե­րը գլուխ են ջար­դում՝ հաս­կա­նա­լու ադր­բե­ջա­նա­կան վեր­ջին ագ­րե­սի­ա­յի դրդա­պատ­ճառ­նե­րը, տո­տալ պա­տե­րազ­մի հա­վա­նա­կա­նու­թյունն ու այս ա­մե­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան խոր­քե­րը, իր թրքա­սի­րու­թյամբ հան­րահռ­չա­ված ու Նի­կո­լի ծա­ծուկ մտքե­րը հա­ճախ սե­փա­կան ֆեյս­բու­քյան պա­տին հանձ­նած Թո­րո­սյան Ար­սե­նը հեր­թա­կան «շե­դևրն» է երկ­նել՝ ար­տա­թո­րե­լով, ըստ է­ու­թյան, Նի­կո­լի ծա­ծուկ պահ­վող պատ­կե­րա­ցում­նե­րը՝ «անգին» խա­ղա­ղու­թյան մա­սին: Այս քայ­քա­յիչ տար­րը դա­տա­պար­տել է հա­յոց պատ­մու­թյան վեր­ջին դա­րե­րի ըն­թաց­քում մղված բո­լոր ա­զա­տագ­րա­կան պայ­քար­նե­րը, այն գոր­ծիչ­նե­րին ու ու­ժե­րին, ո­րոնք հա­յու­թյան մեջ սեր­մա­նել են հայ­րե­նի­քի գի­տակ­ցում ու ցույց տվել դրա ա­զա­տագ­ման ա­նայ­լընտ­րան­քայ­նու­թյու­նը, Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան մե­ղա­վոր է կար­գել հա­յու­թյա­նը, դա­տա­պար­տել 90-ական­նե­րի Ար­ցա­խի հա­մար մղված պա­տե­րազ­մում մեր ժո­ղովր­դի ձեռ­բե­րում­նե­րը...»:

Ան­շուշտ, Ար­սեն Թո­րո­սյա­նի պղծագ­րու­թյու­նը վրդով­մունք և նող­կանք է հա­րու­ցում, սա­կայն ՀՀԿ-ական Շի­րազ Խա­չատ­րյանն ի­րա­վամբ նկա­տում է. «Արսեն­թո­րո­սյա­նի կամ մեկ այլ քե­մա­լա­կա­նի կող­մից էս պա­հին կա­տար­ված հայ­տա­րա­րու­թյուն, գրա­ռում զուտ կեղծ օ­րա­կար­գեր են, որ գցվում են դաշտ: Մի պա­տաս­խա­նեք: Էս ան­բա­շար­նե­րը մի­այն մեկ բան են լավ ա­նում, ցան­կա­ցած ճգնա­ժա­մա­յին ի­րա­վի­ճա­կում փոր­ձում են ու­շադ­րու­թյուն շե­ղել ի­րենց ախ­մա­խու­թյուն­նե­րով, սկան­դա­լա­յին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով: Սրանք փոխ­վո­ղը չեն, չորս տա­րի շա­րու­նակ եր­կի­րը կա­ռա­վա­րե­ցին թեր­թա­յին տրա­մա­բա­նու­թյամբ, նույն ո­գով էլ շա­րու­նա­կում են, եր­կի­րը վե­րա­ծել են խմբագ­րու­թյան` ա­մեն վայր­կյան վատ­նե­լով բո­լո­րիս թանկ ժա­մա­նա­կը...»: Եվ ի­րոք, այս բա­ցար­ձակ թափթ­փուկ­նե­րի պղծագ­րու­թյուն­նե­րի վրա ժա­մա­նակ և հույ­զեր ծախ­սե­լը նշա­նա­կում է ռե­սուր­սի վատ­նում, քան­զի բո­լո­րը գի­տեն, թե սրանք ով են, և ո­րև­է մե­կին հարկ չկա հա­մո­զել, որ այ­սինչ վիժ­ված­քը ի­րոք վիժ­վածք է: Ի­զուր տե­ղը չէր, որ ընդ­դի­մու­թյան հան­րա­հա­վաք­նե­րի ժա­մա­նակ ի հայտ ե­կավ հե­տաքր­քիր ֆե­նո­մեն` Ֆրա­սի­ա­յի հրա­պա­րա­կից մեկ­նար­կած եր­թե­րին մաս­նակ­ցում են մի քա­նի ան­գամ ա­վե­լի շատ քա­ղա­քա­ցի­ներ, քան հրա­պա­րա­կում հռե­տոր­նե­րի ե­լույթ­նե­րը լսող­նե­րը: Այ­սինքն` քա­ղա­քա­ցի­ներն ու­զում են գոր­ծո­ղու­թյուն­ներ, այլ ոչ թե ճա­ռեր: Եվ ե­թե ընդ­դի­մա­դիր գոր­ծիչ­նե­րը չա­րա­շա­հեն պա­ու­զա­նե­րը, ա­պա ան­կան­խա­տե­սե­լի բա­ներ տե­ղի կու­նե­նան: PR-ի մաս­նա­գետ Հայկ Դեր­զյանն ի­րա­վա­ցի է, զգու­շաց­նե­լով ընդ­դի­մա­դիր­նե­րի պա­ու­զա­նե­րի ժա­մա­նակ ան­սահ­ման լպիր­շա­ցող նի­կո­լա­կան­նե­րին. «Ձեզ սա­ղիդ մա­տաղ են ա­նե­լու Վազ­գե­նի, Մոն­թե­ի ու մնա­ցա­ծի գե­րեզ­մա­նի մոտ: Գի­տեք բո­լո­րը մեր պես ցույ­ցե­րո՞վ են ձեզ հա­նե­լու: Մի օր մար­դիկ կպայ­թեն, տնով-տե­ղով ձեզ վա­րի կտան, ան­հայ­րե­նիք շներ»:

ԹԵ­ԺԱ­ՑՈՒ­ՄԸ ՍԵՊ­ՏԵՄ­ԲԵ­ՐԻ 2-Ի՞Ն, ԹԵ՞ Ա­ՎԵ­ԼԻ ՇՈՒՏ

Ար­դեն նախ­նա­կան հնչեց­վել է թեժ պայ­քա­րի վերսկս­ման ամ­սա­թի­վը` սեպ­տեմ­բե­րի 2-ը, մա­մու­լում էլ տե­ղե­կու­թյուն­ներ են շրջա­նառ­վում, որ հնա­րա­վոր է` ընդ­դի­մա­դիր պատ­գա­մա­վոր­նե­րը մի­ան­գա­մից բո­լո­րով մի­ա­սին հրա­ժար­վեն ման­դատ­նե­րից և փո­ղո­ցը դարձ­նեն պայ­քա­րի հիմ­նա­կան հար­թակ: Սա­կայն վեր­ջերս ակ­տի­վա­ցել են սե­փա­կան ար­շի­նով բո­լո­րին չա­փող­նե­րը, ով­քեր ընդ­դի­մա­դիր­նե­րին վե­րագ­րում են տար­բեր ա­նազ­նիվ նպա­տակ­ներ կամ ձգտում ներ­կա­յաց­նել այս կամ այն գլո­բալ կենտ­րո­նի գոր­ծա­կալ­ներ: Նի­կո­լա­կան ե­րիտ­թուր­քե­րին թո­ղած` ընդ­դի­մա­դիր դաշ­տում դա­վեր փնտրող­նե­րին էլ մի­ան­գա­մայն ող­ջա­միտ հոր­դոր է հղում պաշտ­պա­նու­թյան նախ­կին փոխ­նա­խա­րար, ՀՀԿ-ական Ար­տակ Զա­քա­րյա­նը. «Ընդդի­մու­թյան մի­տինգ­ներն ու բո­ղո­քի ակ­ցի­ա­նե­րը հեգ­նող­ներ, կող­քից հա­րև­ան­ցի նա­յող­ներ, ան­տար­բեր անց­նող­ներ. ձեր այդ կեց­ված­քի մա­սին չպատ­մեք ձեր ա­պա­գա թոռ­նե­րին ու ե­րե­խա­նե­րին:

Նրանք բո­լո­րը լի­նե­լու են Հա­յաս­տա­նի ար­ժա­նա­պա­տիվ քա­ղա­քա­ցի­ներ, պատ­վար­ժան ու հայ­րե­նա­սեր հա­յեր: Եվ ե­թե այդ­պես շա­րու­նա­կեք, չի բա­ցառ­վում, որ ձեր այ­սօր­վա վար­քը ա­մո­թի ար­ժա­նա­նա ձեր սե­րունդ­նե­րի կող­մից:

Ձեր ա­պա­գա ե­րե­խա­ներն ու թոռ­նե­րը ձեզ դա­սե­լու են Հայ­րե­նի­քի նկատ­մամբ դա­վա­ճա­նու­թյան կողմ­նա­կից­նե­րի շար­քե­րին:

Վի­ճակն ի­րոք բախ­տո­րոշ է: Ար­ցախն ու Հա­յաս­տա­նի հա­րա­վա­յին տա­րածք­նե­րի ա­պա­գան վտան­գի տակ է»:

Եվ Ար­ցա­խին ու Սյու­նի­քին սպառ­նա­ցող վտան­գը ա­ռա­վել քան ի­րա­կան է: Ի­զուր չէ, որ Ար­սեն Թո­րո­սյանն իր պղծագ­րու­թյու­նից հե­տո դար­ձավ ադր­բե­ջա­նա­կան մա­մու­լի դրա­կան հե­րոս: Ար­տա­քին թուր­քը պի­տի գո­վա­բա­նի ներ­քին ե­րիտ­թուր­քե­րին, բա էլ ինչ պի­տի ա­նի... Ար­ցախ­ցի ռազ­մա­կան փոր­ձա­գետ Վի­տա­լի Ման­գա­սա­րյա­նը տագ­նա­պով փաս­տում է. «Նո­յեմ­բե­րի 9-ի տխրահռ­չակ փաս­տաթղ­թում աս­վում է, որ կող­մե­րի հա­մա­ձայ­նու­թյամբ, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի և Հա­յաս­տա­նի մի­ջև կապն ա­պա­հո­վե­լու հա­մար ա­ռա­ջի­կա ե­րեք տա­րի­նե­րի ըն­թաց­քում պի­տի հաս­տատ­վի Լա­չի­նի մի­ջանց­քի եր­կայն­քով նոր եր­թու­ղու կա­ռուց­ման նա­խա­գիծ, ո­րից հե­տո ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մը կվե­րա­տե­ղա­կայ­վի այդ եր­թու­ղին պաշտ­պա­նե­լու հա­մար:

Հայ­կա­կան կող­մից ո՞վ է հաս­տա­տել այդ նա­խա­գի­ծը:

Կող­մե­րի հա­մա­ձայ­նու­թյուն ա­սա­ծը մե­րօ­րյա ի­րա­կա­նու­թյան մեջ այն­պի­սին է, որ պետք է ա­ղո­թենք, որ ռու­սա­կան կող­մը մեր օգ­տին ինչ-որ հար­ցում չհա­մա­ձայն­վի, թե չէ հայ­կա­կան կող­մը սպի­տակ դրո­շա­կը ձեռ­քը ֆռֆռում է, ով ինչ ա­սի, ոնց ա­սի հա­մա­ձայն­վում է:

Իսկ ռու­սա­կան կողմն ին­չո՞ւ պի­տի պայ­քա­րի մի բա­նի հա­մար, ո­րի հա­մար նույ­նիսկ հա­յե­րը չեն պայ­քա­րում: Նոր­մալ չի՞, որ այդ­պես է: Իմ կար­ծի­քով` շատ էլ նոր­մալ է:

Վեր­ջին հար­ցազ­րույ­ցում Նի­կոլ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րում էր, որ դեռ մի քա­նի տա­րի Լա­չի­նից դուրս չենք գա, եւ ընդ­ա­մե­նը 2 ա­միս անց պարզ­վում է, որ հաշ­ված ժա­մեր են մնա­ցել...»:

Փոր­ձա­գետ­նե­րը բա­ցատ­րում են, թե ինչ գին ենք վճա­րե­լու ներ­քին ե­րիտ­թուր­քե­րի «խա­ղա­ղու­թյան դա­րաշր­ջա­նի» մի­ֆի դի­մաց: Թուր­քի­ա­յի մա­սով՝ Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման գոր­ծըն­թա­ցից փաս­տա­ցի հրա­ժա­րում: Ադր­բե­ջա­նի մա­սով՝ «Ղա­րա­բա­ղը Ադր­բե­ջան է, և վե՛րջ»:

Նի­կոլն ա­սում է, որ մեզ ա­մուր նյար­դեր են պետք, որ­պես­զի երբ մեզ վրա թքում են, մենք ա­սենք՝ անձ­րև է գա­լիս, երբ մեզ սպա­նում են, մենք ա­սենք, որ դա խա­ղա­ղու­թյան նա­խան­շանն է: Այլ կերպ ա­սած՝ նա հայ ժո­ղովր­դին ա­ռա­ջար­կում է ա­վե­լի խա­ղա­ղա­սեր դառ­նալ Ադր­բե­ջա­նի ու Թուր­քի­ա­յի ա­ճող ագ­րե­սի­վու­թյան դի­մաց: Ու որ­քան շատ է պաշ­տո­նա­կան Ե­րև­ա­նը խո­սում խա­ղա­ղու­թյու­նից, այն­քան շատ է սկսում կրա­կել Բա­քուն, ու այն­քան կոշտ են դառ­նում Ան­կա­րա­յի նա­խա­պայ­ման­նե­րը:

«Խա­ղա­ղու­թյան դա­րաշր­ջա­նը» թարգ­մա­նա­բար նշա­նա­կում է պա­տե­րազմ, պար­տու­թյուն, կո­րուստ­ներ, մա­հեր: Կա­պի­տու­լյանտն ա­ռա­ջար­կում է ձեռ­քե­րը վեր ու բաց ձեռ­քե­րով ըն­դա­ռաջ գնալ պան­թուր­քիս­տա­կան օ­րա­կար­գին ու հու­սալ, որ թուր­քը բա­րի կգտնվի:

Եվ ցան­կա­ցած պա­հի կա­րող ենք կանգ­նել սոս­կա­լի փաս­տի ա­ռաջ: Ներ­քին ե­րիտ­թուր­քե­րի վեր­ջին ճի­գե­րը հենց դրան են ուղղ­ված...

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ



Ռուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ)Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելառուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԴԱՏԱԽԱԶԱ-ՔՆՆՉԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԳՈՒՑԵ ՆԱԽԱԴԵՊԸ ՉՈՒՆԵՑՈՂ ԴԵՊՔԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ«Տունը պահպանվել է այնպես, ինչպես Չարենցի կենդանության օրոք էր». Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода