ՇՏԱՊ. «Globbing»-ը, «Onex»-ը և Ber-Ber-ը մոլորեցրել են հասարակությանը. հարուցվել են վարույթներ (տեսանյութ).Starnews.am
ՀասարակությունStarnews.am-ը գրում է.
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն արտասահմանից ՀՀ առաքման ծառայություններ մատուցող «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ի (Globbing), «Օնէքս» ՍՊԸ-ի (ONEX) և «Հայփոստ» ՓԲԸ-ի (Ber-Ber ծառայություն) նկատմամբ հարուցել է վարույթներ առերևույթ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներով:
ՄՊՀ-ից հայտնում են, որ վարույթները հարուցվել են այն առերևույթ հիմքով, որ գործնականում հիշյալ ընկերությունների կողմից իրականացված առաքումների ժամկետները գերազանցել են հայտարարված ժամկետները։
Նյութի աղբյուր`https://starnews.am/1-2579/