Iravunk.com | Ինչո՞ւ զոհված զինվորների դիերը հայտնվեցին նկուղում. ԱՆ ՊԱԳ նախկին պետը փակագծեր է բացում
Ապրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր) «ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ» Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացում Տավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայող Ռուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ) Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ) Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա Հակոբյան Ադրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. Բալասանյան Ուկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ) Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակ

Ինչո՞ւ զոհված զինվորների դիերը հայտնվեցին նկուղում. ԱՆ ՊԱԳ նախկին պետը փակագծեր է բացում

Տեսանյութեր

Ավելի քան մեկ տարի առաջ հանրությունը ցնցվեց համացանցում հրապարակված այն լուսանկարներից ու տեսանյութերից, որոնցում արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների դիերն ու մասունքներն անխնամ վիճակում հայտնվել էին պոլիէթիլենային տոպրակներում` «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի նկուղի հատակին: Այս եւ առողջապահական ոլորտում առկա այլ աղմկոտ պատմություններին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ՀՀ առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության նախկին պետ, «Առողջության իրավունք» կազմակերպության համանախագահ ԾԱՂԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:  Ըստ նրա` մի կողմից քովիդի համավարակը, մյուս կողմից պատերազմը պատճառ դարձավ կլինիկական քաոսի, մինչդեռ հենց այդ ժամանակ ուղղակի անհրաժեշտ էր ճիշտ կազմակերպվել:

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՕՐԵՐԻՆ ՉԻ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ ԱՌԿԱ ԴԻԱՀԵՐՁԱՐԱՆՆԵՐԻ, ՍԱՌՆԱՐԱՆՆԵՐԻ ԱՄԲՈՂՋ ՌԵՍՈՒՐՍԸ

 — Տիկին Վարդանյան, բայց ճիշտ կազմակերպվելու փոխարեն` մեր զինվորների դիերը հայտնվեցին նկուղում: Այսքան ժամանակ անց` ի՞նչ կասեք տեղի ունեցածի մասին:

— Ծանր էր այդ իրողությունը, եւ պատճառն առաջին հերթին խուճապն էր եւ ոչ ճիշտ կառավարումը: Իհարկե, գուցե կան բաներ, որոնց մասին որեւէ մեկս տեղյակ չենք, բայց, ըստ իս, խնդիրն այն էր, որ չենք կարողացել հստակ օգտագործել ՀՀ-ում առկա դիահերձարանների, սառնարանների ամբողջ ռեսուրսը: Թե ինչու չենք կարողացել, եղել է սթրեսի՞ արդյունք, հանկարծակի սկսած պատերազմի՞ հետեւանք, որ լավ չկազմակերպվեց, բայց սա փաստ է: Երբ մենք կարողությունները գնահատում ենք, ակնհայտ է դառնում, որ չպետք է ունենայինք նման իրավիճակ` անգամ այդ քանակի զոհերի ու քովիդից մահացածների դեպքում: Արտակարգ իրավիճակների ժամանակ կառավարումն իրականացվում է համապատասխան օրենքով սահմանված կարգով` արտակարգ իրավիճակների խորհրդի կողմից: Այնպես որ, մեկ անձի կամ մի կազմակերպության նշանակել մեղավոր, դա էլ ճիշտ չէ: Կարծում եմ` այստեղ եղել է համակարգային խնդիր: Սակայն եթե ունեցել ենք սխալներ, սա դեռ չի նշանակում, որ պետք է ուղղակի պաշտպանվենք: Դրա փոխարեն` գոնե հիմա պետք է հասկանանք ու վերլուծենք, թե ինչ քայլեր ենք անելու, որ այլեւս չլինի նման իրավիճակ: Որեւէ ձեւով ոչ ոք չի կարող մեզ այսօր երաշխավորել, որ այլեւս ՀՀ-ում պատերազմական իրավիճակներ չեն լինելու: Մեր երկրի շուրջ իրավիճակը եռում է պատերազմական վտանգներով, էլ չեմ ասում, թե ինչ կարող է լինել`  համավարակի հետ կապված:

— Հետեւապես, այս իրավիճակում «ճոխություն» չէ՞ ունենալ երկրում առողջապահությունը համակարգող նախարար, որը ոլորտի հետ որեւէ աղերս չունի:

— Շատ երկար եմ մտածել, բայց խնդիրը, երեւի թե, այդքան նա չէ, որքան այն իներտ վիճակը, որն ունի առողջապահական հանրությունն այսօր: Ինչ վերաբերում է կոնկրետ անձերի, այսօր տեսնում ենք, որ ընդհանուր  համակարգային մոտեցումն է այդպես: Ցավոք, միայն առողջապահությունում չէ այդ վիճակը: Թեպետ նույնիսկ այդ վիճակում, եթե կարողանար տվյալ անձն իր շուրջ համախմբել մարդկանց, ովքեր ունեին պրոֆեսիոնալ աշխատանքի հնարավորություններ, գուցե նա կդառնար հաջողված նախարար:

— Մինչդեռ իրականացվեց ճիշտ հակառակը` կադրային «ջարդ» նախարարությունում…

— Ուզում եմ բերել Չերչիլի օրինակը. նա ամենաթույլը եղել է մաթեմատիկայից եւ ամենաքիչն է իմացել ֆինանսական գործի մասին, բայց եղել է ամբողջ Անգլիայի պատմության մեջ ամենահաջողված ֆինանսների նախարարը: Երբ ուսումնասիրում ես, պարզվում է` նա ունեցել է լուրջ, տաղանդավոր օգնական, որը այդ բոլոր հաշվարկները, հաշիվները, կանխատեսումներն արել է պատերազմական այդ ծանր տարիներին: Ինչ վերաբերում է Ձեր ասած «ջարդին», խնդիրն այդքան սա չէ, ինչքան մոտեցումներն են այլ: Այն մարդիկ, ովքեր այդ մոտեցումներին համաձայն չեն, բնականաբար, իրենք էլ չեն կարող շարունակել աշխատել նախարարությունում: Բացի այդ, առողջապահությունը միայն նախարարությունը չէ,  կարելի է օգտակար լինել նաեւ քաղաքացիական հասարակության մեջ եւ այլ տեղերում: Պարզապես, ամեն հարցում պետք է ունենալ լսելու, ընկալելու եւ կոմունիկացիաներ ունենալու հատկություն, որը չկար, սա է ամենակարեւորը: Եթե կարողանային լսել, տարբեր կոմունիկացիաներ ունենալ, հասկանալ, թե ինչ են ասում այդ մարդիկ, ինչի համար են ասում, գուցե անձնական ամբիցիաները մի կողմ կդնեին, եւ կստացվեր, որ պատմության մեջ կունենայինք հաջողված ոչ բժիշկ կին առողջապահության նախարար: Ինչեւէ, թող պատմությունը դատի, չեմ ուզում ինչ-որ անհատներով գնահատել  առողջապահությունում այսօրվա իրավիճակը:

«ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ԱՊՏԱԿԵՑ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՏԵՎԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՄՈՌԱՑԵԼ ԷԻՆՔ ԻՆՖԵԿՑԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

— Կրկին նոր թափ է առնում կորոնավիրուսի համավարակը: Առողջապահության նախարարությունը, կարծես, զարգացումներին զուտ հետեւողի կարգավիճակում է: Կարո՞ղ է հերթական կոլապսի առաջ կանգնենք:

— Այն փորձությունները, որոնց միջով անցել ենք, պետք է լավ վերլուծվի եւ հստակ քայլեր արվի: Աժոտաժային, իրավիճակային բժշկությունից պետք է անցնենք պլանային բժշկության, ինչքան էլ ծանր են ժամանակները: Այստեղ այս հիվանդին ընդունենք, այնտեղ` մեկ ուրիշին, երեք անկողին այստեղ ավելացնենք, մի ուրիշ տեղ` չորս անկողին, այդպես չպետք է լինի: Սա կարող էր լինել առաջին ժամանակներում: Անկեղծ ասած, բնությունը մեզ ապտակեց, որովհետեւ արդեն տեւական ժամանակ մոռացել էինք ինֆեկցիաների մասին եւ հստակ վարում էինք ոչ վարակիչ առավել տարածված հվանդությունների` ինֆարկտի, ինսուլտի, ուռուցքաբանական խնդիրների բուժման հետ կապված քաղաքականություն: Սակայն, ինֆեկցիոն հիվանդությունները հիշեցրին իրենց մասին, որ դեռ կան եւ կարող են այսպիսի փոթորիկներ առաջացնել: Այո՛, նորից ակտիվացել է համավարակը ե՛ւ եվրոպական տարածաշրջանում, ե՛ւ տարբեր տեղերում: Թե ինչ կլինի ՀՀ-ում, եւ արդյոք նորից կընկնենք կոլապսի մեջ, կարծում եմ` Առողջապահության նախարարության ներկայացուցիչներն այս անգամ գոնե պետք է նախապատրաստական աշխատանքներ իրականացնեն արդեն իսկ ունեցած բազայի հիման վրա: Պետք է ազնիվ ու անկեղծ ասենք, որ ունեցել ենք թթվածնային կայանների խնդիր, նոր դեղորայքի սպասարկման ընդհանուր մոտեցումների տարբերություն, թե որն է ավելի ճիշտ քովիդով հիվանդի համար:

— Բացառո՞ւմ եք, որ հետագայում մութ պատմություններ ջրի երես դուրս կգան, օրինակ` պատվաստանյութերի ժամկետանց լինել-չլինելու վերաբերյալ: Մինչեւ հիմա հայտնի չէ, թե ժամկետանց պատվաստանյութերի ի՞նչ խմբաքանակ է ոչնչացվել:

— Վտանգ տեսնում եմ այլ տեղ: Պատվաստումն իրականացնում են առողջապահության առաջնային օղակում աշխատող բժիշկները, որոնց կոչ եմ անում որեւէ պատվաստանյութ ժամկետանց երբեք չօգտագործել: Իրենք հասկանում են, թե ինչ եմ ասում, կոռեկտ չէ ավելի բաց խոսելը: Եվ առհասարակ` ոչ միայն քովիդի կանխարգելման ուղղված պատվաստանյութերը, այլ ընդհանրապես որեւէ այլ պատվաստանյութ, այլ դեղ, որը ժամկետանց է, չի կարելի օգտագործել: Ինչ վերաբերում է մութ պատմություններին, կարող են լինել, բայց դրանք լինելու են էպիզոտիկ, իսկ տվյալների մասով անճշտությունները կառավարման թերություններն են: Ինչքանով է միտումնավոր արված, պետք է լուրջ հետաքննություն անել, բայց դրանք տեխնիկական խնդիրներ են: Օրինակ` ինքս հայտնաբերել էի, որ մարդը մահացել է, բայց նա դեռ դուրս գրված չէր համարվում: Հիմնականում նման խնդիրները նրանից է, որ ցայտնոտը շատ էր: Այնպես որ, հորդորում եմ անցած ճանապարհից վերլուծություններ անել: Իսկ անհատները` նախարար, փոխնախարար, անցողիկ մարդիկ են: Կարեւորը` մարդկանց առողջությունն է: Չմոռանանք, որ բժշկության թիվ մեկ օրենքը ոչ թե օգնելն է, այլ մի՛ վնասիրը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.



Ապրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր)«ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացումՏավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայողՌուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ)Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ)Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելառուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԴԱՏԱԽԱԶԱ-ՔՆՆՉԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԳՈՒՑԵ ՆԱԽԱԴԵՊԸ ՉՈՒՆԵՑՈՂ ԴԵՊՔ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода