Iravunk.com | Կարդացե՛ք եւ տեսեք, որ պատմության ոլորապտույտները կրկնվում են ու ոչինչ չի փոխվում. Ալլա Հակոբյան
Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա Հակոբյան Ադրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. Բալասանյան Ուկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ) Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակ Բանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ) Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերում Գրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանը Այսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. Լոքմագյոզյան Վախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. Բագրատյան Էրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմի

Կարդացե՛ք եւ տեսեք, որ պատմության ոլորապտույտները կրկնվում են ու ոչինչ չի փոխվում. Ալլա Հակոբյան

Հասարակություն
«1806 թվականի դեկտեմբերին Թուրքիան, Ֆրանսիայի կայսր Նապոլեոնի դրդմամբ, պատերազմ է սկսում Ռուսաստանի դեմ: Ռուսական զորքերը հարկադրված էին կռվել թե Իրանի, թե Թուրքիայի դեմ... Անգլիան, որը Նապոլեոնի պարտությունից հետո սկսել էր ակտիվորեն միջամտել Պարսկաստանի ներքին գործերին, նրան ամեն կերպ հրահրում էր Ռուսաստանի դեմ: Ելնելով իր նվաճողական պլաններից, Անգլիան Պարսկաստանին, ինչպես նաեւ Թուրքիային զենք եւ ռազմամթերք էր մատակարարում, իր ռազմական մասնագետների միջոցով վերակազմում, սովորեցնում էր պարսկական բանակը եւ պատերազմի պատրաստում Ռուսաստանի դեմ... Անգլիական գործակալները, թյուրքական եւ պարսկական լրտեսների հետ, քայքայիչ աշխատանք էին կատարում նաեւ Անդրկովկասում եւ լեռնական ժողովուրդների մեջ...
 
Պարսկական թագաժառանգ Աբբաս-Միրզան, Անգլիայի դրդմամբ, խախտում է Գյուլիստանի պայմանագիրը եւ առանց պատերազմ հայտարարելու, 1826 թ. հուլիսին 60 հազարանոց բանակով ներխուժում է Ղարաբաղ... Պարսկական զորքերը պաշարում են Շուշիի բերդը: Այստեղ նրանց ուժեղ դիմադրություն են ցույց տալիս ռուսական փոքրաթիվ կայազորը եւ բերդում ապաստանած տեղական բնակիչները: Չկարողանալով գրավել բերդը՝ պարսիկներն այն թողնում են պաշարված վիճակում եւ արշավում դեպի Թիֆլիս... Հայերը ռուս զինվորների հետ ամրանալով Շուշիի բերդում՝ 48 օր պաշարված վիճակում կռվում են եւ չեն հանձնվում թշնամուն:
 
Նախիջեւանը եւ Աբբասաբադը կորցնելուց հետո՝ Աբբաս-Միրզան Պասկեւիչից խնդրում է զինադադար կնքել: Հուլիսի 20-ին Պասկեւիչն իր բանակում գտնվող դիվանագիտական աշխատակից Ա. Ս. Գրիբոեդովին ուղարկում է Կարազիադինի ճամբար՝ Աբբաս-Միրզայի հետ բանակցություններ վարելու: Պարզվում է, որ Աբբաս-Միրզան ոչ մի ցանկություն չունի հաշտություն կնքելու, նա աշխատում է սոսկ ժամանակ շահել՝ իր ցիրուցան ուժերը հավաքելու եւ հակահարձակման անցնելու համար: Եվ, իրոք, շատ չանցած՝ Աբբաս-Միրզան 30 հազար զորքով, Սարդարաբադի ուղղությամբ Արաքսն անցնելով, հարձակվում է Էջմիածնի վրա.
Էջմիածնում ռուսական կայազորը եւ հայ կամավորները հերոսական դիմադրություն են ցույց տալիս պարսիկներին: Գեներալ Կրասովսկին, որը, ամառվա շոգերից ու հիվանդություններից պատսպարվելու համար, իր դիվիզիայով բարձրացել էր Արագածի զով լանջերը, տեղեկանալով Աբբաս-Միրզայի ներխուժման մասին, շտապում է օգնության հասնել Էջմիածին:
 
Օգոստոսի 17-ին պարսկական զորքերը Օշականի մոտ, գերազանց ուժերով, հանկարծակի շրջապատում են ռուսական զորքերին: Սկսվում է անհավասար ճակատամարտ: Ռուսները կորցնում են իրենց զորամասի կեսից ավելին (1154 սպանված եւ 200 գերի): Պարսիկների կորուստը հնգապատիկ ավելի էր: Պարսիկները շատ անգթաբար էին վարվում իրենց ձեռքն ընկած ռուսների եւ հայերի հետ: Կտրում էին նրանց գլուխը, որովհետեւ Աբբաս-Միրզան խոստացել էր յուրաքանչյուր գլխի համար 5 ոսկի վճարել: Տեսնելով պարսիկների այդօրինակ գազանությունները եւ ռուսների ծանր կորուստները, պարսկական բանակում եղած անգլիական հրանոթից կրակող, փորձված ռմբաձիգ, երեւանցի Հակոբ Հարությունյանը մարտի թեժ ժամանակ հրանոթի փողը դարձնում է դեպի պարսիկները եւ կրակում նրանց վրա: Պարսիկները տեղնուտեղը բռնում են Հարությունյանին, հանում նրա աչքերը, կտրում լեզուն, քիթը, ականջները, կրունկները եւ նետում դիակների մեջ: Խոշտանգված հերոսը կենդանի է մնում: Կառավարությունը նրան տալիս է միանվագ տասը ոսկի եւ ցմահ տարեկան 100 ռուբլի թոշակ: 1834 թվականին Օշականի ճակատամարտի տեղում (Էջմիածնից 4 վերստ հեռու), օգոստոսի 17-ի նահատակների հիշատակին արձան է կանգնեցվում», - այս տողերը բերված են Վ. Պարսամյանի հոդվածից, որը տպվել է 1954 թ. Հայկական ՍՍՌ գիտությունների ակադեմիայի տեղեկագրի թիվ 10 համարում: (Պահպանված է բնագրի ուղղագրությունը):  Կարդացե՛ք եւ տեսեք, որ պատմության ոլորապտույտները կրկնվում են ու ոչինչ չի փոխվում... Պարզապես, այսօրվա տիրակալներն ավելի խորամանկ են եւ իրենց «ժողովրդական» են հորջորջում, այլ ոչ թե խան, կամ փաշա անվանում: Ցուցաբերելով աննախադեպ հետեւողականություն, նրանք այսօր էլ «Ֆրանսիայի կայսր Նապոլեոնի» պես Ռուսաստանի դեմ պատերազմի են դրդում ուրիշների՛ն եւ զոհաբերում ուրիշների՛ կյանքեր: Բոլորիս է հայտնի «պատերազմ մինչեւ վերջին ուկրաինացի» արտահայտությունը: Ամերիկաներն ու անգլիաները եւ առհասարակ հավաքական Արեւմուտքը, դարձյալ զենք, զինամթերք եւ մասնագետներ է ուղարկում պատերազմելու Ռուսաստանի դեմ: Դարձյալ ամեն ինչ արվում է, որպեսզի Ռուսաստանը ստիպված լինի պատերազմել մի քանի ճակատներում՝ արեւմուտք՝ Ուկրաինա, հյուսիս՝ Ֆինլանդիա, հարավ՝ Հայաստան: Եւ՝ ինչպես այն ժամանակ, այսօր դարձյալ տարբեր երկրների գործակալներ վխտում են ամենուր՝ իրենց քայքայիչ գործունեությամբ պառակտելով եւ քանդելով պետություններ... Այն ժամանակ «ամրանալով Շուշիի բերդում՝ 48 օր պաշարված վիճակում կռվում են եւ չեն հանձնվում թշնամուն»: Այն ժամանակ ոչ թե 44 օր, այլ 48 օր կռվում են պաշարված Շուշիում եւ ՉԵՆ ՀԱՆՁՆՎՈՒՄ, որովհետեւ նահանջի հրաման տվող չի եղել...», - գրել է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման կանանց խորհրդի նախագահ, գրող, հրապարակախոս ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ: 


Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելառուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԴԱՏԱԽԱԶԱ-ՔՆՆՉԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԳՈՒՑԵ ՆԱԽԱԴԵՊԸ ՉՈՒՆԵՑՈՂ ԴԵՊՔԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ«Տունը պահպանվել է այնպես, ինչպես Չարենցի կենդանության օրոք էր». Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը`նոր առողջական խնդրի, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու և սրտի փոխպատվաստման մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода