Iravunk.com | Ադրբեջանը խնդիր է դրել «միջանցք» անվան տակ վերցնել ամբողջ Սյունիքը. Բալասանյան
Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացում Տավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայող Ռուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ) Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ) Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա Հակոբյան Ադրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. Բալասանյան Ուկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ) Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակ Բանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ) Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերում

Ադրբեջանը խնդիր է դրել «միջանցք» անվան տակ վերցնել ամբողջ Սյունիքը. Բալասանյան

Տեսանյութեր

44-օրյա պատերազմից երկու տարի անց սահմանին իրավիճակը կրկին պատերազմական է: Ռազմական գործողությունների թեժացման վերաբերյալ «Իրավունքը» զրուցել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ:

«ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԹՄԲԿԱՀԱՐՎՈՂ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ ՉԲԱՑՎԱԾ` ՓԱԿՎԵՑ»

— Պարոն Բալասանյան, ինչպե՞ս կգնահատեք ստեղծված իրավիճակը, եւ ի՞նչ հետեւություններ պետք է անենք իրադրությունից:

— Սրանով Ադրբեջանը եւս մեկ անգամ ապացուցեց, որ այն երկիրը չէ, ում հետ հնարավոր է խաղաղության պայմանագիր ստորագրել կամ մտածել խաղաղ գոյակցության մասին: Նաեւ այն երկիրը չէ, ում կարելի է բանավոր պայմանավորվածությամբ տարածքներ հանձնել` հույսով, որ ռազմական գործողություններ չի սկսելու: Ռազմական փորձագետները նշում են, որ սկսված ռազմական գործողությունների թիրախային հարվածները հասցվում էին նաեւ այն դիրքերից, որոնք վերցրել էին Սեւ լճի շրջանում, Կապանի հատվածում եւ այլն: Այսինքն` հերթական անգամ հայկական դիվանագիտությունը, կարելի է ասել, ձախողվեց: Ավելին` Ադրբեջանի հետ խաղաղության եւ ընդհանրապես Եվրամիության կողմից թմբկահարվող խաղաղության դարաշրջանը, կարծես թե, չբացված` փակվեց:

— Անվտանգության խորհուրդը որոշում կայացրեց ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել ՀԱՊԿ-ին: Ի՞նչ կասեք այս մասին:

— Կարծում եմ` Հայաստանի ղեկավարությունը ճիշտ քայլ արեց` դիմելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Բայց, անկեղծ ասած, ես լսեցի Նիկոլ Փաշինյանի ելույթն Ազգային ժողովում, ու հասկանալի չդարձավ, թե որ հոդվածով են դիմել` երկրո՞րդ  թե՞ չորրորդ: Դատելով ՀԱՊԿ-ի քարտուղարության կողմից տարածված հաղորդագրությունից` դիմել են կոնսուլտացիաների համար: Համենայնդեպս, տպավորություն է ստեղծվում, որ երկրորդ հոդվածով են դիմել, որպեսզի կոնսուլտացիաներ սկսվեն: Սա ի՞նչ կարող է տալ Հայաստանին, այս պահին դժվարանում եմ պատասխանել, որովհետեւ կոնսուլտացիաներով գործն առաջ չի գնում: Ինչպես Ղազախստանի պարագայում, պետք էր դիմել հենց չորրորդ հոդվածով եւ ընդամենը հաշված ժամերի ընթացքում խաղաղապահ գումարտակ կկոչվեր, թե` ռազմախումբ կլիներ տեղում:

«ՊԵՏՔ Է ՕՊԵՐԱՅԻ ՇԵՆՔԸ ՊԱՅԹԵՑՎԻ՞ ԱԹՍ-ՈՎ, ՈՐՊԵՍԶԻ ԳԻՏԱԿՑԵՆՔ` ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՍԿԱՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՈՒԺԻ ԼԵԶՈՒՆ»

— Նիկոլ Փաշինյանը դիմել է նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին: Ի՞նչ կարող ենք ակնկալել այս կողմից:

— Ընդհանրապես չհասկացա համաշխարհային հանրությանը սպոնտան դիմելու նպատակը եւ տրամաբանությունը: Եթե դու դիմում ես ՀԱՊԿ-ին` որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, դիմում ես Ռուսաստանի Դաշնությանը` որպես ե՛ւ քո դաշնակից, ե՛ւ եռակողմ համաձայնագրի կողմ, այդ դեպքում հարց է առաջանում` Էմանուել Մակրոնին կամ, ասենք, Միացյալ Նահանգների պետքարտուղարին դիմելու շարժառիթները որո՞նք են, եւ ի՞նչ աջակցություն է ակնկալվում այս երկու ուժային կենտրոններից: Չէ որ ակնհայտ է, որ նրանք ուղղակի բավարարվելու են` կողմերին հանդարտության կոչ անելով:

— Թուրքիան հայտարարել է, որ լիովին սատարում է Ադրբեջանի գործողություններին եւ ընդգծել է, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության ու կայունության հնարավոր է հասնել միայն «Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ օրինական իրավունքների պահպանմամբ»: Փաստորեն, ամբողջ Արցա՞խն են ուզում:

— Կարծում եմ` Ադրբեջանը, տեսնելով միջազգային հանրության եւ նաեւ Հայաստանի որոշ պատասխանատու շրջանակների դանդաղկոտությունը կամ իրավիճակով ճիշտ չկողմնորոշվելը, չի բավարարվելու Արցախով: Նրանք խնդիր են դրել «միջանցք» անվան տակ վերցնել ամբողջ Սյունիքը: Այն թիրախային հարվածները, որոնք հասցվում է, միայն Արցախի հատվածը չէ: Մենք կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության արեւելյան սահմանը հյուսիսից դեպի հարավ գտնվում է հարձակման տակ: Այսինքն` Վարդենիսը, Մարտունին խնդիր են դրել, ըստ էության, կտրել Սելիմի լեռնանցքով եւ դուրս գալ դեպի Վայոց ձոր, որովհետեւ Արենի գյուղի վրա էլ են հարվածներ եղել: Ես հեռու եմ այն մտքից, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի հասկանում այդ քայլերի հաջորդականությունը, բայց ինձ համար առնվազն տարօրինակ է, որ արդեն որերորդ անգամ հարված ստանալով Ադրբեջանից եւ տեսնելով նրանց  ուխտադրուժ բնույթը` էլի Ազգային ժողովում խոսում են ինչ-որ համակեցության, խաղաղ գոյակցության մասին: Էլ ի՞նչ պետք է լինի` օպերայի շենքը պետք է պայթեցվի՞ իսրայելական արտադրության անօդաչու սարքերի միջոցով, որպեսզի գիտակցեն` Ադրբեջանը հասկանում է միայն ուժի լեզուն: Ադրբեջանի հետ կարելի է խաղաղ գոյակցել այն ժամանակ, երբ մենք իշխող դիրքեր կունենանք` Ադրբեջանի դիրքերի նկատմամբ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացումՏավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայողՌուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ)Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ)Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելառուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԴԱՏԱԽԱԶԱ-ՔՆՆՉԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԳՈՒՑԵ ՆԱԽԱԴԵՊԸ ՉՈՒՆԵՑՈՂ ԴԵՊՔԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода