Iravunk.com | Հաղթանակս նվիրում եմ մեր բոլոր զինվորներին, ընտանիքիս, բարեկամներիս, ընկերներիս
Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացում Տավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայող Ռուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ) Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ) Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա Հակոբյան Ադրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. Բալասանյան Ուկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ) Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակ Բանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ) Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերում

Հաղթանակս նվիրում եմ մեր բոլոր զինվորներին, ընտանիքիս, բարեկամներիս, ընկերներիս

Սպորտ

Վերջերս Լեհաստանում ընթացող Ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության ժամանակ, Մ15 տարեկան տղաների մրցապայքարում փայլուն հանդես եկավ 67 կգ քաշային ՎԱԼԵՐԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ։ Նա երկամարտի 254 կգ (120+134)կգ արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Վալերիկը սահմանեց Եվրոպայի ռեկորդ պոկում վարժությունում և արժանացավ նաև երկու փոքր ոսկե մեդալի։ Երկրորդ տեղը գրանցած ծանրորդին Վալերիկը հաղթեց 22կգ կիլոգրամով։ Մեզ հաջողվեց կապ հաստատել ՎԱԼԵՐԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ հետ ու բացառիկ զրույց ունենալ։ ֊ Շնորհավորում ենք Վալերիկ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու, ռեկորդ սահմանելու առթիվ։

֊Շնորհակալ եմ։ Հաղթանակից հետո մեծ հպարտություն զգացի,քանի որ առաջին անգամ էի մասնակցում նման միջազգային առաջնության, շատ աննկարագրելի զգացողություններ առաջացան, որ բառերով չեմ կարող պատմել։

Ռեկորդ սահմանեցի պոկում վարժությունից 120կգ և հրում վարժությունից 134կգ։ Այս առաջնությանը մասնակցում էին պատանի ծանրորդներ Բուլղարիայից, Ուկրաինայից, Իսպանիայից, Թուրքիայից, Ադրբեջանից, Վրաստանից։ Հաղթանակս նվիրում եմ մեր ողջ հայ ազգին։ 15 տարեկան եմ, ծնունդով Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանի Հայթաղ գյուղից եմ։ Վալերիկ, իսկ որտե՞ղ ես անցկացնում պարապմունքներդ, անձնական մարզիչդ ով է։ Գաղտնիք չէ, որ գյուղական համայնքներում մարզադպրոցները անմխիթար պայմաններում են գտնվում։ Քանի որ մեր գյուղում չկա մարզադպրոց, ուստի պարապմունքներս անցկացնում եմ մեր հարևան Գեղակերտ գյուղի մարզադպրոցում։ Այստեղ կան համապատասխան պայմաններ պարապմունքներ անցկացնելու համար։

֊ Իսկ ինչ խնդիրներ են եղել։

֊ Ունեցել եմ վնասվածքներ, ծնկների, մեջքի ցավ, սակայն այժմ ապաքինվել եմ։ Ուսումնամարզական հավաքների մասնակցում եմ Երևանում, Ծաղկաձորում և Աբովյանում։ Ամենամեծ երազանքս է, ինչպես յուրաքանչյուր մարզիկի, այնպես էլ իմ Օլիմպիական ոսկին նվաճելը։ Անձնական մարզիչս ԱՐԹՈւՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ է, նա հայ անվանի ծանրամարտիկ, Հայաստանի, Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեծահասակների առաջնությունների չեմպիոն, Աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն ԱՆԴՐԱՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հարազատ եղբայրն է։ Նշեմ, որ ես հենց Անդրանիկից եմ ոգեշչնվել, նկատելով նրա նվաճումները, ես էլ սկսեցի հաճախել այս մարզադպրոց  պարապել ծանրամարտով։ Անդրանիկի հետ միասին պարապում ենք շատ օգտակար խորհուրդներ է տալիս։ Անձնական մարզիչս Անդրանիկ Կարապետյանը ևս շատ խորհուրդներ է տալիս, շատ մեծ մոտիվացիա, նրա օգնությամբ եմ ես հասել այս ամենին։ Արդեն 5 տարի է ինչ պարապում եմ այս մարզաձևով։

Իսկ ահա Վալերիկի անձնական մարզիչ ԱՐԹՈւՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, մեծ հպարտությամբ բնութագրեց իր սանին. «Իմ սանը, Վալերիկ Մովսիսյանը, փայլուն հանդես եկավ Մ15 տարեկան տղաների մրցապայքարում։ Պոկում վարժությունում բարձրացնելով 120կգ ծանրաձողը, նա սահմանեց Եվրոպայի ռեկորդ, հրումում 134 կգ, իսկ երկամարտում 254 կգ։

Վալերիկին շատ փոքրուց եմ ճանաչում, մեր բակից է։ Շատ մեծ ձգտում ունի, նա իր ձգտումով շատ է տարբերվում իր տարիքայիններից։ Վալերիկը իր աշխատասիրության, նպատակասլացության, բնավորության գծերի շնորհիվ, առաջ անցավ մյուսներից ու հասավ նման մեծ հաջողության։ Հանդես եկավ 67կգ քաշային կարգում, նախկինում 61կգ էր հանդես գալիս։ Հայաստանի առաջնությունների ժամանակ վնասվածքներ ուներ։ Ճիշտն ասած, ես չէի սպասում նման մեծ նվաճման Եվրոպայի չեմպիոնի և ռեկորդակիր լինելու։ Սակայն նա միշտ ասում էր, խոստացել էր, որ ոսկե մեդալով է հայրենիք վերադառնալու և իր խոսքի տերը եղավ։ Առաջին անգամ մասնակցել միջազգային նման առաջնության Եվրոպայի չեմպիոն ու ռեկորդակիր դառնալ, հեշտ չէ, սակայն շատ ուրախալի է ու աննախադեպ Եվրոպայի պատանիների առաջնությունում։ Երկրորդ տեղը գրավեց վրացի մարզիկը, իսկ երրորդը թուրք մարզիկը։

֊ Իսկ ինչ խնդիրներ կան Ձեր մարզադպրոցում։

֊Խնդիրներ շատ կան, շատ անմխիթար վիճակում է գտնվում մեր Գեղակերտի ծանրամարտի մարզադպրոցը։ Միայն վերջերս, մեր համագյուղացի ռուսաստանաբնակ բարերար ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, իր անձնական միջոցներից շուրջ 20.000$ նվիրաբերեց մեր մարզադպրոցին, արդեն ընթանում են վերանորոգման աշխատանքները, ինչպես նաև մարզագույք է տրամադրել նա։Շատ շնորհակալ ենք նրանից։ Հանուն ճշմարտության ասեմ, որ ԿԳՄՍ նախարարության կողմից ևս, վերջերս ստացել ենք ծանրաձողեր։ Կուզենայի, որ պետական աջակցությունը ավելի շատ լիներ նման գյուղական համայնքների մարզադպրոցներին, որպեսզի գյուղերում ապրող երեխաները ևս տեսնելով լավ պայմաններ, շահագրգռվեն ու հաճախեն պարապմունքների, չեմպիոններ դառնան, մեր հայ ազգի պատիվը բարձր պահեն։ Մեր մարզադպրոցը Սևան ՀԿ ֊ի մեջ է մտնում, ֊եզրափակեց զրույցը մարզիչ Կարապետյանը։

Պատանի ծանրամարտիկ ՍԵՐՅՈԺԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ, ով ծնունդով Գեղակերտ գյուղից է, Մ15 տարեկան տղաների մրցապայքարում փայլուն ելույթով սահմանել է միանգամից 2 ռեկորդ։ Պոկում վարժությունում բարձրացնելով 111 կգ, հրումում 125 կգ, իսկ երկամարտում 236 կգ ծանրաձողը, որը նույնպես երկամարտի ռեկորդ է։Իսկ առանձին վարժություններում նա արժանացել է 2 փոքր ոսկե մեդալների։ Սերյոժան ևս դարձել է Եվրոպայի չեմպիոն, նվաճել ոսկե մեդալ։ Մեզ հետ բացառիկ զրույցում ՍԵՐՅՈԺԱՆ այսպես մեկնաբանեց իր նվաճումները. «Սահմանեցի սումոյի ռեկորդը երկամարտում 236կգ, դարձա Եվրոպայի չեմպիոն, անչափ ուրախ եմ։ Հաղթանակս նվիրում եմ մեր բոլոր զինվորներին, ընտանիքիս, բարեկամներիս, ընկերներիս։ 15 տարեկան եմ, անձնական մարզիչս հայրս է ԱՐԿԱԴԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ, նա 16 տարեկանում Եվրոպայի չեմպիոն է դարձել, սակայն ձեռքի վնասվածքի պատճառով էլ չի շարունակել, սակայն  զբաղվում է մարզչական գործունեությամբ։

Ես հայրիկիցս եմ ոգեշչնվել, այդպես շատ սիրեցի ծանրանարտը ու հենց նրա խորհրդով էլ սկսեցի հաճախել մարզադպրոց, պարապել ու հասնել նման մեծ հաջողությունների։ Ասեմ, որ սպորտում ամեն ինչ այդքան էլ հարթ չի անցնում։ Փետրվարին ոտքի ուժեղ վնասվածք էի ստացել, 130կգ ծանրաձողը ոտքիս էր ընկել, շուրջ 4 ամիս չէի կարողանում մարզվել,սակայն ապաքինվեցի։ Այս մրցաշարից առաջ 2 ամիս եմ պարապել։ Մրցաշարին մեկնել էի շատ տրամադրված, մարտական ու լարվածություն չկար» ։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ



Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացումՏավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայողՌուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ)Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ)Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելառուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԴԱՏԱԽԱԶԱ-ՔՆՆՉԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԳՈՒՑԵ ՆԱԽԱԴԵՊԸ ՉՈՒՆԵՑՈՂ ԴԵՊՔԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода