Ճաղատը դեղ ունենար,իր գլխին կքսեր. Էդուարդ Շարմազանով
ԹեմաՍխալ հաշվարկ է կարծել, թե ԵՄ դիտորդների տեղակայումը օգտակար կլինի Հայաստանի համար։
Այդ քայլով Փաշինյանն իրականացնում է հերթական կոպիտ սխալը՝ եւս մեկ սեպ խրելով հայ-ռուսական դաշինքի միջեւ։
Պատրանք է կարծել, թե Ռուսաստանը Հարավային Կովկասից գնալու է։
Իմ շփումները ցույց տվեցին ՝Ռուսաստանը դեռ շատ երկար է մտադիր մնալ գլխավոր խաղացողը Հարավային Կովկատում։
Իսկ Նիկոլի աշխարհաքաղաքական շրջադարձը դեպի ԵՄ ու ՆԱՏՕ որեւէ կիրառական դրական արդյունք չի տալու։
Կլինեն ականջահաճո «հայտարարություն-կտեր» միայն, ինչպես 100 տարի առաջ։
Եւ երեկ,եւ այսօր,եւ վաղը հայ-ռուսական պետական շահերի համադրմամբ իրական դաշինքն այլընտրանք չունի։
Այլընտրանքը՝ Արեւմուտքի «գիրկը թռնե՞լն է …
«Թռնողները» նոր տարածքներ եւ պետականություն են կորցնում։
Կամ,որ շատ ավելի վատ՝ թուրք-ադրբեջանական խամաճիկ դառնա՞լն է։
Արեւմուտքը հարց լուծո՞ղ է,թող ԵՄ անդամ Կիպրոսի տարածքի 38 տոկոսն ազատի թուրքական օկուպացիայից։
Թե բա՝ Արեւմուտքը կստիպի Ադրբեջանին դուրս գալ Հայաստանից։
Ինչպես ասում են՝ ճաղատը դեղ ունենար,իր գլխին կքսեր։
https://t.me/eduardsharmazanov/1211