Iravunk.com | Մի բան ասում են, ուրիշ բան անում են. Վահան Բաբայան
Ուկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ) Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակ Բանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ) Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերում Գրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանը Այսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. Լոքմագյոզյան Վախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. Բագրատյան Էրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմի Գլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց... Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ Պետրոսյան

Մի բան ասում են, ուրիշ բան անում են. Վահան Բաբայան

Ներքաղաքական

Հայաստանը դեռեւս 2021 թվականի հունվարից ընդունել է խաղաղության պայմանագրի համար ռուսական առաջարկները, պարզապես դրա մասին չի խոսել` կոռեկտությունից ելնելով: Հիմա էլ այսպիսին է Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը, որը բարձրաձայնեց ԱԺ ամբիոնից: Ըստ նրա` Վալդայում ՌԴ նախագահի արած հայտարարությունը շատ կարեւոր ու էական է, եւ Հայաստանի քաղաքական դաշտում այդ մոտեցումների առումով գրեթե կոնսենսուսային վիճակ է: Այս մասին «Իրավունքը» զրուցել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ հետ:

— Պարոն Բաբայան, ռուսական տարբերակի շուրջ Նիկոլ Փաշինյանն ասում է` եթե ընդդիմությունը հիմա այլ կարծիքի է եւ համարում է, որ Հայաստանը պետք է մերժի Ռուսաստանի առաջարկները, ճիշտ կլինի, որ նրանք դրա մասին բարձրաձայն հայտարարեն: Այսինքն` ստացվո՞ւմ է, որ այս հարցում գնդակն ընդդիմության դաշտում է:

— Զարմանալի է, որ Փաշինյանը գնում է Մոսկվա կամ Սոչի եւ հայտարարություն է անում, որ ինքը կողմ է ռուսական կողմի առաջարկներին: Ավելին` կողմ է դեռեւս 2021 թվականից: Բայց փաստացի ասում է, որ Վաշինգտոնին են փոխանցել խաղաղության պայմանագրի իրենց առաջարկները: Ես չեմ հասկանում` եթե իրենք կողմ են ռուսական տարբերակին ու առաջարկություններին, Վաշինգտոնում ի՞նչ գործ ունեք, որ տեսակետ եք փոխանակում կամ առաջարկներ եք տալիս: Տրամաբանությունից չի բխում, որ եթե դու համաձայն ես ռուսական առաջարկներին, ապա խաղաղության պայմանագրի քո տեքստն ինչո՞ւ ես փոխանցում Վաշինգտոնին: Մի բան ասում են, ուրիշ բան անում են, ինչն ավելի շատ է վտանգում սահմանային անվտանգությունը: Սրանք խնդիրներ են, որոնց մասին մենք ոչ թե պետք է ուղղակի խոսենք, այլ նաեւ ելքեր առաջարկենք: Իշխանականը պարզ է արդեն, բայց, ցավոք, այսօր Հայաստանի ընդդիմադիր քաղաքական օրակարգում չկա կոնկրետ առաջարկ: Չկա սեղանին դրված կոնկրետ առաջարկ, չկա միասնական մոտեցում, չկա նաեւ միասնական առաջնորդ եւ այդ խնդիրներն առաջանում է հենց դրանից: Եթե ընդդիմությունը չունի միասնական ծրագիր, օրակարգ եւ առաջնորդ, հաջողություն չի լինելու: Չորս տարի է` դա ենք ասում:

— Կարծում եք` ընդդիմության` Ձեր նշած երեք նախապայմանը չունենա՞լն է պատճառը, որ առ այսօր Նիկոլ Փաշինյանը կառավարության ղեկին է:

— Տեսեք, ընդդիմությունն ասում է` բոյկոտում ենք, չենք ուզում իր դեմքը տեսնել: Բայց նա անարգել գալիս է խորհրդարան եւ հարցերի է պատասխանում, իսկ ընդդիմությունն իր հարցերը չի կարողանում նրա երեսին ասել: Հետո ասում են` չէ, գնալու ենք խորհրդարան մեր օրակարգով, որովհետեւ կան կարեւորագույն հարցեր: Չորս տարի է` Հայաստանի մեդիադաշտում մեկ մարդու անվան շուրջ է գնում բոլոր քննարկումները, չկան այլ քննարկումներ: Կա Նիկոլ Փաշինյան եւ իր շուրջ կատարվող խոսակցություններ, մեղադրանքներ, բամբասանքներ, հայհոյանքներ, փոխադարձ վիրավորանքներ եւ այլն: Եթե սա է հիմնական թիրախը կամ խոսակցության առարկան, բա ինչպե՞ս են գնում խորհրդարան ու չեն ուզում հարց տալ: Կա՛մ պետք է բոյկոտես, մանդատներդ դնես ու ասես` ես այստեղ գործ չունեմ անելու, լեգիտիմ չէ այս ամենը, դեմ եմ, կա՛մ էլ պետք է գնաս, բայց քո հարցերն էլ տաս, բանավեճ էլ անես: Սկզբում ասում էին` «օր ու արեւ չենք տալու», թող գնան այդ օր ու արեւը չտան: Ինչպե՞ս է ստացվում, որ գնում են, բայց օր ու արեւ են տալիս: Գնում են «կնոպկա» են սեղմում կամ մի ելույթ են ունենում ու թողում, դուրս են գալիս: Այդպես կիսահղի վիճակ չի լինում: Իհարկե, ընդդիմադիր խմբակցություններում կան հսկայական պոտենցիալ ունեցող անհատականություններ, սակայն այդ մարդիկ միայնակ ուղղակի չեն կարող այդ բեռն իրենց վրա վերցնել: Բայց, կներեք, եթե իրենք շարունակեն այս իրավիճակը, այն մարդիկ ովքեր իրենց ձայն են տվել, չեն հասկանա իրենց գործունեության արդյունքը եւ հետագա անելիքները: Այս առումով` հիասթափությունն ակնհայտ է: Ես կողքից չեմ եկել ու ասում, այս տարիներին ամեն ինչին մասնակցել եմ, ամեն ինչի մասին իմ կարծիքը շատ լավ ունեմ եւ, փառք Աստծո, չունեմ նման խնդիր` իմ կարծիքն ազատ արտահայտելու: Պետք է մարտավարություն փոխել, պետք է միասնականություն ստեղծեն, իսկ եթե չեն անելու, այդ դեպքում` էլ ումի՞ց են ինչ պահանջում:

— Ժողովրդից…

— Այսինքն` ժողովո՞ւրդն է մեղավոր, իհարկե` ոչ: Ժողովուրդը որեւէ մեղավորություն չունի այս հարցում: Ժողովուրդը հազարներով ոտքի էր կանգնել եւ մեծ հույսեր էր կապում ընդդիմության հետ: Շարժումների անունները փոխելով` հարթակում նույն մարդկանց կանգնեցնելով նպատակները, գաղափարներն ու արդյունքները չեն փոխվելու, սա պետք է հասկանալ: Միասնական թեկնածու առաջադրելու խնդիրը պետք է լուծվեր, բայց դա չկա: Շարքային մարդուն փողոցում կանգնացրեք եւ հարցրեք` ասում է չեմ ուզում, որ Նիկոլ Փաշինյանը լինի, թող հեռանա, բայց հետո հարցնում է` լավ, ո՞վ է լինելու: Պատասխան չկա: Դուք տեսե՞լ եք ընդդիմությունից մի մարդու, որն ասի` պատրաստ եմ ստանձնել այդ պատասխանատվությունը եւ ես եմ լինելու: Կարող է դրսում, իրենց «բիսեդկայում» կամ հարցազրույցներում շատերն ինչ-որ «նամյոկներ» անում են, իրենք իրենց թեկնածություններն են առաջադրում, բայց չկա ռեալ, լուրջ ինչ-որ մեկի շուրջ տեղի ունեցող գործընթաց: Լավ, այսօր չի ստացվում իշխանափոխությունը, բայց սա այսպես չի կարող շարունակվել, ինչ-որ մի պահի փոփոխվելու է իշխանությունը, ոչինչ հավերժ չի այս աշխարհում, հետեւապես մենք գաղտնի՞ ենք պահում ով է թեկնածուն: Չկա՞ նման մարդ, մի՞թե հայ ժողովրդի մեջ չկան մարդիկ, ովքեր կարող են ձեւավորել թիմ, կառավարություն եւ այլն: Յուրաքանչյուր նորմալ պետությունում բոլոր քաղաքական ուժերն ունենում են իրենց ցուցակները` առաջնորդներն ու մարդիկ, ովքեր պատրաստվում են պատասխանատվություն ստանձնել:ԱՄՆ-ում այսօրվանից արդեն 2024 թվականի առաջադրումների համար հայտարարություններ է արվում: Բայդենը հայտարարեց, որ մասնակցելու է, Թրամփը` եւս, նույնը Ֆրանսիայում է եւ այլ երկրներում: Իսկ մեր երկրում անհասկանալի է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Ուկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելառուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԴԱՏԱԽԱԶԱ-ՔՆՆՉԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԳՈՒՑԵ ՆԱԽԱԴԵՊԸ ՉՈՒՆԵՑՈՂ ԴԵՊՔԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ«Տունը պահպանվել է այնպես, ինչպես Չարենցի կենդանության օրոք էր». Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը`նոր առողջական խնդրի, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու և սրտի փոխպատվաստման մասին«Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода