Iravunk.com | Մինչեւ մեզնից չվախենան` այս տարածաշրջանում, խաղաղություն չենք ունենալու. Գրիգորյան
Ռուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը Խարկովի մարզում Ապրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր) «ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ» Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացում Տավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայող Ռուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ) Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ) Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա Հակոբյան Ադրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. Բալասանյան Ուկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)

Մինչեւ մեզնից չվախենան` այս տարածաշրջանում, խաղաղություն չենք ունենալու. Գրիգորյան

Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի տաղավարում «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ հայտարարեց, որ իշխանական աթոռներին նստած հայրենադավերն ու իրենց պարագլուխը միայն մի հարցում են հետեւողական` հայկական պետականության ապամոնտաժում իրականացնելով եւ հայկական շահերի դեմ գնալով` հօգուտ  հայերի գոյաբանական թշնամիների: Ըստ նրա` իշխանությունն այնպիսի կարմիր գծեր է անցել, որ նրանց համար ներում-բեկում չի լինելու:

— Ինչպե՞ս եք պատկերացնում այդ գործընթացի կասեցումը: Դուք օրերս հայտարարեցիք, որ քաղաքական շարժում եք ձեւավորում, որի առաջին նպատակներից է այս իշխանության հեռացումը:

— Այո, ես եւ իմ համախոհ գործընկեր Ստեփան Հասան-Ջալալյանը նախաձեռնել ենք շարժում: Առաջ Աստված, մենք այն հասցնելու ենք իր տրամաբանական ավարտին: Բոլոր հասանելի ճանապարհներով պայքարելու ենք, որովհետեւ այսօր, ցավոք, հայտնվել ենք մի իրավիճակում, երբ մեր ժողովրդի մի ստվար զանգված վերջին օրերին կրկին խոր հիասթափություն ապրեց` տեսնելով, որ իրենց ընդդիմադիր հռչակած ուժերը վերադարձան խորհրդարան: Անձամբ ես մինչեւ վերջին պահը հույս ունեի եւ հավատում էի, որ նրանք դա չեն անի: Բայց փաստացի եղավ այն, ինչ եղավ: Հետեւելով  հանրության տրամադրություններին թե՛ համացանցում, թե՛ առհասարակ` տեսնում եմ, որ հիասթափություն են ապրում նույնիսկ նրանք, ովքեր բառի բուն իմաստով ատամներով փորձում էին նրանց պաշտպանել եւ նրանց բացթողումներին ու եթե այլ բան չասեմ` անտրամաբանական քայլերին բացատրություն գտնել:

— Բայց խորհրդարանական ընդդիմությունն էլ է նույնն ասում, ինչ` Դուք, որ բոլոր հասանելի ճանապարհներով պայքարելու են այս իշխանության դեմ` լինի Ազգային ժողովով, թե` փողոցով:

— Գիտեք, ասելը մի բան է, անելը` այլ բան: Նրանք ունեին բազմաթիվ հնարավորություններ գոնե վերջին ամսիների ընթացքում: Մի ստվար զանգված մեր հայրենակիցներից` վճռական տրամադրված եւ ազնիվ մղումներով, դուրս էին եկել փողոց: Այդ հնարավորությունը նրանց բազմիցս տրվել է: Տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց եւ այսօր խոսել այն մասին, թե այդ հնարավորությունը չի եղել եւ այլն, մեղմ ասած, ոչ անկեղծ եմ համարում, եթե չասեմ, որ մանիպուլիացիա է եւ փորձ` արդարացնելու սեփական ամլությունը:  Ամենացավալին իրենց խորհրդարան վերադառնալու մեջ այն է, որ իշխող հայրենադավների խմբավորումից մի էակ ամիսներ առաջ ասում էր` խելոք կգան, կնստեն Ազգային ժողովում: Հասկանում եք, եթե նույնիսկ ահավոր շատ ցանկություն կար գնալու, եթե նույնիսկ սեղմում էին հանգամանքները, միայն այդ արտահայտությունը բավարար էր, որ այլ ուղիներ գտնեին եւ մի ուրիշ մարտավարական քայլ անեին: Փաստացիորեն, այդ էակի բարբաջանքը ճիշտ դուրս եկավ: Իսկ մի ստվար զանգված մեր ազնիվ հայրենակիցների ստացվեց, որ սխալվեցին:

— Ուզում եք ասել, որ այն, ինչ չհաջողվեց տիտղոսային ընդդիմությանն իրականացնել փողոցում, Ձե՞զ է հաջողվելու:

— Ես իրենց հաջողություն եմ մաղթում խորհրդարանական աշխատանքում: Ցանկություն չունեմ որեւիցե մեկին վիրավորելու: Ես չեմ չարախնդում, որովհետեւ սա իմ ցավն էլ է: Ես, իմ համախոհներն ու գործընկերներն էլ էինք ուզում, որ իրենք հաջողեն: Բայց օր շուտ, ժամ շուտ, րոպե շուտ մենք պետք է երկիրը ազատենք այս հայրենադավներից: Եթե մեկին թվում է, թե մենք ուրախանում ենք նրանց ձախողմամբ, ամենեւին էլ այդպես չէ: Եթե ինչ-որ մեկին այդպես է թվում, իր անձնական որակների մասին է խոսում, թե ինչպես նա կաներ: Ավելին ասեմ` բավական երկար ժամանակ մենք աջակցել ենք, այսպես կոչված, ընդդիմությանը: Մասնակցել ենք ցույցերի, երթերի, ամեն ինչով փորձել ենք աջակցել, բայց եկավ մի պահ, երբ զգացինք, որ ամեն ինչ այդպես պարզ չէ եւ արդար չէ, ինչպես ներկայացնում են: Ինչ վերաբերում է, թե ինչ ճանապարհով ենք մենք հեռացնելու այս իշխանությանը, ինձ թվում է` իմ կողմից անզգույշ կլիներ բարձրաձայնել այդ մասին:Միայն էլի կշեշտեմ` բոլոր հասանելի ճանապարհներով ենք հասնելու դրան` Աստծո օրհնությամբ ու մեր ժողովրդի վստահությամբ: Եթե չլինի մեր ժողովրդի վստահությունը, որեւիցե մի ուժ չի կարող ոչինչ անել: Մենք վճռականությունը, որն անհրաժեշտ է, ունենք եւ այդ կամքն էլ ունենք:

— Ճանապարհային քարտեզ չեք ասում, գոնե ասեք, թե ու՞մ հետ եք իրականացնելու իշխանափոխություն: Չէ որ իշխանափոխությունն էլ ինքնպատակ չէ:

— Իհարկե, իշխանափոխությունը չի կարող ինքնանպատակ լինել: Մեր գերագույն եւ համար մեկ նպատակը Արեւելյան Հայքի` այն է այսօրվա Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության դե յուրե սահմանների վերականգնումն է ու մեր սուրբ հողի, ջրի եւ օդի հուսալի պաշտպանությունը կազմակերպելն է: Դու չես կարող դիվանագիտությամբ հետ բերել այն, ինչ բռի, կոպիտ, ագրեսիվ եւ ահաբեկչական ուժով քեզնից կորզում են: Այսօր թշնամին փորձում է մեզ թալանել, սպանել, ոչնչացնել: Նմանների հետ չեն խոսում դիվանագիտորեն: Մենք պետք է խոսենք ուժի տեսանկյունից: Մինչեւ մեզնից չվախենան այս տարածաշրջանում, խաղաղություն չենք ունենալու: Թող չսիրեն, թող ատեն, թող զզվեն, բայց պետք է վախենան: Մեզ մոտ շատ են զանազան եւ զարմանազան իրենց քաղաքական գործիչ համարողներն ասում` «քաղաքակիրթ աշխարհը»: Բայց մենք այդ աշխարհում չպետք է իզգոյի կարգավիճակ ունենանք: Ես պատրաստ եմ նույնիսկ Կիմ Չեն Ընի (Հյուսիսային Կորեայի գերագույն առաջնորդ) հետ երկխոսության, եթե իմանամ, որ մեր երկիրը կունենա միջուկային զենք: Վերադառնալով Ձեր հարցին` ասեմ, որ` այո՛, մենք գնում ենք իշխանափոխության, բայց այն ընդամենը միջոց է լինելու: Այսօր Հայաստանը գտնվում է ռազմական դրության մեջ, թշնամին օկուպացրել է հայկական հողը, սպառնում է հայ ազգին ու հայի ապագային: Եվ մենք ունենք հայկական երազանք, որով շարժվում ենք: Պարտվողականությունը բացարձակապես տեղ չունի մեր մոտեցումներում: Արցախի սահմանները պետք է վերականգնվեն այն սահմաններով, որոնք ամրագրված են արցախյան սահմանադրությամբ: Դեռեւս դե յուրե գոյություն ունեցող  ՀՀ սահմաններից թշնամին պետք է դուրս շպրտվի: Իսկ դրա համար մենք ունենք թիմ: Մենք էականորեն տարբերվում ենք նրանով, որ մեր թիմում ներգրավված են բարձրակարգ ոլորտային մասնագետներ, ոչ թե մարդիկ, որոնք, պարզապես, ուսանողական աթոռից ցատկ են կատարել դեպի պատգամավորական աթոռի վրա կամ քայլել են, եւ նրանց ամբողջ կենսագրությունը սկսվում եւ վերջանում է դրանով: Լինելու են մարդիկ, ովքեր անցած ուղի ունեն եւ մինչ մեր նախաձեռնությանը միանալը, եղել են կայացած մասնագետներ իրենց ոլորտում:

— «Հայաստան» դաշինքի ՀՅԴ-ական պատգամավոր Իշխան Սաղաթելյանն էլ էր «Դիմադրություն» շարժման հարթակից հայտարում, որ ունեն 200 մասնագետ, որոնք կհամալրեն ապագա կառավարությունը, բայց նրանց անուններն այդպես էլ չլսեցինք:

—Ես զերծ կմնամ մեկնաբանել այն, ինչ նա ասել է, որովհետեւ առհասարակ անլուրջ եմ համարում այս պահին այդ հայտարարությունները մեկնաբանել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Ռուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը Խարկովի մարզումԱպրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր)«ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացումՏավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայողՌուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ)Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ)Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելառուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода