Iravunk.com | Ե՞րբ Ուկրաինան դարձավ թեժ կետ. The American Conservative
Ռուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ) Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա Հակոբյան Ադրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. Բալասանյան Ուկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ) Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակ Բանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ) Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերում Գրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանը Այսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. Լոքմագյոզյան Վախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. Բագրատյան

Ե՞րբ Ուկրաինան դարձավ թեժ կետ. The American Conservative

Միջազգային

Ուկրաինացիները միշտ պառակտված ազգ են եղել։ Հյուսիսարեւմտյան եւ Կենտրոնական Ուկրաինան, որը ժամանակին եղել է Ռեչ Պոսպոլիտայի, իսկ այնուհետեւ Ավստրո-Հունգարական կայսրության մաս, միշտ դեմքով շրջված է եղել դեպի արեւմուտք՝ դեպի Եվրոպա, Հարավ-արեւելք՝ Ռուսական կայսրության երկար հատվածին, միշտ շրջված է եղել դեպի արեւելք՝ դեպի Ռուսաստան: Պատմականորեն այնպես է դասավորվել, որ Արեւմտյան Ուկրաինան քվեարկել է նախագահի եվրոպական կողմնորոշում ունեցող թեկնածուների օգտին, իսկ Արեւելյան Ուկրաինան քվեարկել է ռուսամետ կողմնորոշում ունեցող թեկնածուների օգտին: Երկիրը հայտնվել է քաշքշուկի մեջ, խոցելի է դարձել մասնատվելու համար, գրում է The American Conservative-ը։

«Խզումը տեղի ունեցավ հանկարծ՝ 2014-ին ԱՄՆ-ի կողմից հովանավորվող եւ աջակցվող հեղաշրջումից հետո: Այս հեղաշրջումն ուղղված էր նրան, որ Ռուսաստանի հանդեպ բարյացակամ նախագահը ԱՄՆ-ի ընտրած նախագահով փոխարինվեր, եւ Ուկրաինան Եվրոպայի ու ՆԱՏՕ-ի անվտանգության ոլորտին մոտեցվեր։

ԵՄ առաջարկը դե ֆակտո ՆԱՏՕ-ին անդամակցելն էր՝ տնտեսական պատրվակով: Փրինսթոնի ռուսական հետազոտությունների պատվավոր պրոֆեսոր Սթիվեն Քոհենն ասում է, որ Եվրամիության առաջարկը նաեւ «ներառում էր «անվտանգության քաղաքականության» մասին դրույթներ, որոնք, հավանաբար, Ուկրաինան կենթարկեին ՆԱՏՕ-ին»: Դրույթները պարտավորեցնում են Ուկրաինային «հավատարիմ մնալ եվրոպական քաղաքականությանը «ռազմական գործերի եւ անվտանգության» ոլորտում։ Ուկրաինայի հետ ԵՄ ասոցացման համաձայնագրի 4-րդ հոդվածում ասվում է, որ համաձայնագիրը «կնպաստի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերում աստիճանական մերձեցմանը` եվրոպական անվտանգության տարածքում Ուկրաինայի էլ ավելի խորը մասնակցության համար»: 7-րդ հոդվածում ասվում է անվտանգության եւ պաշտպանության մերձեցման, իսկ 10-րդ հոդվածն ավելացնում է, որ «կողմերը պետք է ուսումնասիրեն ռազմատեխնիկական համագործակցության ներուժը»:

Դրան հաջորդած ԱՄՆ-ի հեղաշրջման ժամանակ ընտրեցին նախագահ, որը նայում էր դեպի Արեւմուտք, դեպի Եվրոպա եւ Ամերիկա: Այժմ, երբ Ուկրաինան ներքաշվել է ամերիկյան ոլորտ, Պուտինը դուրս է բերել Ռուսաստանին սառը պատերազմից հետո նրա զիջողական քաղաքականությունից եւ հակահարված է տվել ԱՄՆ-ի գլխավորած միաբեւեռ աշխարհին: Ռուսաստանը միացրեց Ղրիմը, եւ քաղաքացիական պատերազմ սկսվեց արեւելքում գտնվող Դոնբասի ու Կիեւի եւ Արեւմտյան Ուկրաինայի միջեւ:

Բայց Ուկրաինան դրանից շատ առաջ էր թեժ կետ դարձել։

Տեսականորեն միշտ էլ հայտնի է եղել, որ Ուկրաինան պոտենցիալ թեժ կետ է։ Այդ իսկ պատճառով 1991 թվականի ԱՄՆ-ի ներքին փաստաթղթի նախագծում առաջարկվում էր թողնել «ՆԱՏՕ-ի հաղորդակցության ծրագրին Ուկրաինայի միանալու հնարավորությունը ավելի ուշ ժամանակի»: 1993-ին Բրիտանիան զգուշացրեց Քլինթոնի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Էնթոնի Լեյքին, որ «Ուկրաինային ներառելու հաշվին ՆԱՏՕ-ի ընդլայնումը կանցնի Ռուսաստանի կարմիր գծերից ամենակարմիրը»: Ռիչարդ Հոլբրուքը, որն ագրեսիվորեն նպաստում էր ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, ասել է, որ ՆԱՏՕ-ն «դաշինք է, որին [Ուկրաինան] հավանաբար երբեք չի անդամակցի»:

Ավելի վաղ Ռուսաստանում ԱՄՆ-ի այն ժամանակվա դեսպան Ուիլյամ Բերնսը պատասխանել էր Քոնդոլիզա Ռայսին, որ «ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը ամենավառ կարմիր գիծն է ռուսական էլիտայի համար (ոչ միայն Պուտինի համար)… Ես դեռ չեմ գտել որեւէ մեկին, ով Ուկրաինան ՆԱՏՕ-ում կդիտարկեր» որպես այլ բան, քան ուղղակի մարտահրավեր Ռուսաստանի շահերին... Այսօրվա Ռուսաստանը կպատասխանի»։

2008 թվականին Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթաժողովում տեսությունն անցավ գործնական հարթություն: Նախագահ Բուշը, փորձելով արագացնել ՆԱՏՕ-ին Վրաստանի եւ Ուկրաինայի անդամակցությունը, գագաթաժողովին խնդրեց «ողջունել Վրաստանին եւ Ուկրաինային՝ «անդամակցության գործողությունների առումով»: Նրա փորձն արգելափակեցին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին։ Որպես փոխզիջում, Վրաստանին եւ Ուկրաինային երաշխավորվեց հնարավոր անդամակցությունը. «ՆԱՏՕ-ն ողջունում է Ուկրաինայի եւ Վրաստանի եվրաատլանտյան ձգտումները ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: Այսօր մենք համաձայն ենք, որ այդ երկրները դառնան ՆԱՏՕ-ի անդամ»։

Ռուսաստանի ղեկավարությունը հստակ հասկացրեց, որ այդ խոստման մեջ իրական սպառնալիք է տեսնում է։ Պուտինը նախազգուշացրեց, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի եւ Ուկրաինայի անդամակցությունը «ուղղակի սպառնալիք» է Ռուսաստանի անվտանգության համար։ Ջոն Միրշայմերը մեջբերել է ռուս լրագրողին, որը հաղորդել էր, որ Պուտինը «կատաղած է» եւ զգուշացրել էր, որ «եթե Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին, ապա առանց Ղրիմի եւ արեւելյան շրջանների։ Նա ուղղակի կփլուզվի»:

Դեռ դրանից առաջ Ուկրաինայի ներքին քաղաքականությունը սկսեց ազդարարել առաջիկա ճգնաժամի մասին: 2004 թվականի ընտրություններում Վիկտոր Յանուկովիչը, որին աջակցում էր ռուսամետ Արեւելքը, բախվեց Վիկտոր Յուշչենկոյի հետ, որի աջակցությունը ստացավ արեւմտյան տարածաշրջանը, որը շրջված էր դեպի ԱՄՆ եւ Եվրոպա: Յուշչենկոյի պլատֆորմը ներառում էր ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումը։

Պուտինը հասկացրեց, որ պաշտպանում է Յանուկովիչին։ Նա մեկնեց Կիեւ՝ աջակցելու նրա քարոզարշավին։ Նա հրապարակավ հաջողություն մաղթեց նրան։ Նա բարձր գնահատեց Յանուկովիչի կառավարության տնտեսական ցուցանիշները։ Ըստ Ֆիլիպ Շորթի «Պուտին» գրքի՝ «Կրեմլի քաղաքական ստրատեգ Գլեբ Պավլովսկին տեղափոխվել է Կիեւ՝ նախընտրական շտաբներին խորհուրդ տալու համար»:

Առաջին փուլն ավարտվեց 39,87 տոկոս ձայները 39,32 տոկոսի դիմաց բաժանմամբ՝ Յուշչենկոյի օգտին։ Ընտրություններն անցան երկրորդ փուլ։ Երկրորդ փուլում անզուսպ խարդախությամբ Յանուկովիչի ակնհայտ հաղթանակը չեղարկվեց Ուկրաինայի Գերագույն դատարանի կողմից:

Յուշչենկոյի գործերին ԱՄՆ-ի միջամտության մասին ավելի շատ բան հաղորդվեց, քան պուտինյան վարչակարգի մասնակցության մասին: Ֆիլիպ Շորթը հայտնում է, որ ընտրությունների տարում Ջորջ Բուշը, Հենրի Քիսինջերը եւ Ջոն Մաքքեյնը մեկնել են Ուկրաինա՝ պարզաբանելու ԱՄՆ-ի նախընտրած արդյունքը: Բուշը «Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռիչարդ Լուգարին ուղարկել է Կիեւ՝ որպես իր անձնական էմիսար»։ Նա հայտնում է, որ Զբիգնեւ Բժեզինսկին, որը Կարտերի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն է եղել, այնքան հեռուն է գնացել, որ կոչ է արել «պոկել Ուկրաինային Ռուսաստանի գրկից»:

2004 թվականի ընտրությունները վերածվեցին ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ քաշքշուկի։ Հենց այդ ժամանակ Ուկրաինան, թերեւս առաջին անգամ, դարձավ կրակի օջախ, որը կվերածվի նոր սառը պատերազմի: Նոր ընտրություններում հաղթեց Արեւմուտքի կողմից նախընտրելի թեկնածու Վիկտոր Յուշչենկոն։ Պուտինն ասաց. «Նրանք գողանում են Ուկրաինան»։

 



Ռուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ)Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելառուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԴԱՏԱԽԱԶԱ-ՔՆՆՉԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԳՈՒՑԵ ՆԱԽԱԴԵՊԸ ՉՈՒՆԵՑՈՂ ԴԵՊՔԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ«Տունը պահպանվել է այնպես, ինչպես Չարենցի կենդանության օրոք էր». Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода