$ 396.02, 431.27, 5.71
Վրաերթի ենթարկված 11-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց «Այնտեղ իսկական դժոխք է». ուկրաինական ստորաբաժանումները սկսել են փախչել Բախմուտից (Տեսանյութ, 18+) Ձյուն և բուք․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Փետրվարի 5-ին «ձնառատ» լիալուսին է, ինչ չի կարելի անել այսօր Փետրվարին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կլինի նորմայից բարձր 1-2 աստիճանով Անհասկանալի է՝ պատերազմում պարտված իշխանությունն ինչպե՞ս է վերընտրվել ու նորից մանդատ ստացել․ ռուս սոցիոլոգ (Video) Հայաստանը թուրքերին կարող է օգտակար լինել միայն որպես նրանց վերահսկողության տակ գտնվող վիլայեթ, իսկ հայերը Ղարաբաղում բոլորովին պետք չեն Ամերիկայն ռազմանավը Թուրքիայից գաղտնի բե՞ռ է հանում «Վագների» ղեկավարը ինչու հորդորեց Զելենսկուն` շարունակել պայքարը Բախմուտի համար «նիկոլի հրամանով` իմ դեմ կարված քրգործի շրջանակներում դատական հերթական նիստը տեղի կունենա վաղը».ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻ

Եթե դու ընդդիմադիր ես, իշխանության հետ «ալիշ-վերիշների» մեջ չպետք է լինես. Մարգարիտ Եսայան

Ներքաղաքական

Հայաստանյան ներքաղաքական զարգացումների մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ հետ:

«ՆՍՏԵԼ ԻՐԱՐ ՄԵՋ ԻՆՉ-ՈՐ «ԲԱԶԱՐՆԵՐ» ԵՆ ԱՆՈՒՄ, ԵՍ ԱՅԴ «ԲԱԶԱՐՈՒՄ» ՉԿԱՄ»

— Իշխանության հետ ամեն ինչ պարզ է, իսկ ի՞նչ է կատարվում ընդդիմադիր դաշտում: ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարն ասում էր, որ իրենց օրակարգով են  վերադառնում խորհրդարան, բայց մասնակցեցին իշխանության հրավիրած արտահերթ նիստին, հիմա էլ իշխանությունն է այսօր մասնակցելու իրենց հրավիրած արտահերթ նիստին: Էլ չասենք ընդդիմադիր պատգամավորների կողմից մանդատներ վայր դնելու գործընթացի մասին:

— Շատ ցավոտ հարց եք տալիս: Մեկ ուզում եմ ասել, որ այդ հարցի պատասխանը չունեմ կամ իմը չէ, բայց մեկ էլ համարում եմ, որ ազնիվ չի լինի, եթե այս հարցին գոնե մասամբ չպատասխանեմ: Տեսեք, զուտ թվաբանություն եթե անենք, «Հայաստան» դաշինքից դուրս են գալիս մարդիկ, հետո մտնելու են այլ մարդիկ: Այսինքն` զուտ թվաբանորեն ընդդիմադիր խմբակցության կազմը, որպես այդպիսին, մնալու է նույնը: Բայց արդյոք ընդդիմադիր գործունեությունն ազգային ժողովում թվաբանությունն է: Այն նաեւ բարոյականություն է: Երբ խոսում ենք իշխանության բարոյականության մասին, պետք է խոսենք նաեւ ընդդիմադիր թեւի մասին եւս: Երբ հայտարարություն է արվում միտինգների, երթերի եւ այլնի  ժամանակ, որպես քաղաքական գործիչ, պետք է հասկանաք, որ այդ հայտարարությունն արեցիր, դրա հետեւից կարո՞ղ ես գնալ, քո քաշն այդքան հերիքո՞ւմ է, որ այդ ծանրաձողը բարձրացնես: Չի կարելի ուղղակի ամեն ինչ դարձնել իրականում ոչինչ: Մինչդեռ ամեն ինչ դարձել է ոչինչ: Ի պատիվ «Պատիվ ունեմ» խմբակցության իմ գործընկերների, ասեմ, որ խորհրդարանում, միջազգային հարթակներում, իրենց հարցազրույցներում եւ  հայտարարություններում, հենց ՀՀԿ-ական պատգամավորներն են, որ աշխատում են, որպես ընդդիմադիր պատգամավոր: «Հայաստան» դաշինքի մասով իմը չէ հարցի պատասխանը, սակայն այնտեղ խժդժություններ կան, ինչն ակնհայտ է: Կուսակցություններից են դուրս գալիս ինչ-որ մարդիկ, մանդատներն են դնում… Հույս ունեմ, որ պղտոր ջրերը կպարզվեն:

— Բայց չէ՞ որ ընդամենը վերջերս լայն քննարկման առարկա էր դարձել, որ իշխանական բուրգն է փլուզվում, ՔՊ-ականների շարքերում են խժդժությունները: Մինչդեռ հիմա նույնը քննարկում ենք ընդդիմության մասին:

— Իրականում ծուռ հայելիների, անբնական, շատ տարօրինակ շրջան ենք ապրում: Այս ամենի բացատրությունն իմ այն միտքն է, որը համոզմունք է դարձել, որ ինչ-որ բան կա մթնոլորտի մեջ, ինչը բոլորիս դարձրել է անկյալ, ոչ տրամաբանական: Էլ ի՞նչ է պետք անել, էլ ինչքա՞ն գիշերները չքնել, ինչքա՞ն սիրտդ ցավի, ու ինչպե՞ս ասես, որ այս վիճակից մեզ ելք է պետք: Այդ ելքը վիրահատական միջամտությունն է եւ այս իշխանությանն ուղղակի հեռացնելը: Հիմա նստել իրար մեջ ինչ-որ «բազարներ» են անում, ես այդ «բազարում» չկամ` որպես քաղաքացի ու քաղաքական գործիչ, բայց ես էլ որպես քաղաքացի չեմ ընդունում դրանք: Բայց իրենց գործն է, ես չեմ դատավորը, թեպետ դուք ճիշտ եք ասում: Իսկ ՔՊ-ն երբեք չի պառակտվելու, ինչն այնքան պարզ է, թե ինչու: Նրանք շահեր ունեն եւ հասկանում են, որ ոչինչից դարձել են ամեն ինչ, ժողովրդական խոսքով ասեմ` տկլոր ու չփլախ պատրաստ էին ցեխի ու կեղտի մեջ քայլել,  պառկել ցեխոտ մեքենաների ու տրակտորների անիվների տակ, իսկ այսօր լողացել են, ֆրանսիական օծանելիքներ են օգտագործում, մարդ են դարձել, եւ այս վիճակն ատամներով են պահելու: Իրենք ոչինչից դարձել են երկրի ԱԺ պատգամավոր, գործուղման են գնում, մազ են լվանում, մաքուր շորեր են հագնում: Գուցե թվա պարզունակ բան եմ ասում, բայց սա շատ կարեւոր է մարդկային հոգեբանության իմաստով: Հիշեք Նիկոլին մինչեւ պատգամավոր լինելը, հիշեք նրան պատգամավոր եղած ժամանակ եւ հիմա նայեք նրան ու իր կնոջը:

— Կարծում եք` այն, որ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին էին փորձում դատախազությունով «նեղել», զուտ որոշակի ֆո՞ն էին ստեղծում եւ իրականում ՔՊ-ականների շարքերում հակասություն չկա՞:

— Այդ քայլերն իրականում ինձ չեն հետաքրքրում, որովհետեւ գիտեմ, որ սրանք մանիպուլիացիաների  «մաստեր կլասս» կարող են անցկացնել: Ուղղակի աննկարագրելի են այդ իմաստով: Կարող են ադիբուդիի պես փքվել  այնպես, որ ճպճպոցը լսվի, հետո փսկում են: Սրանք ադիբուդիի քաղաքականություն են իրականացնում, հատկիները գցում են տաք կաթսայի մեջ, եռում է, ուռում են այնպես, որ կափարիչը բացվում ու թափվում է: Իսկ հետո փսկում են ու բոլորը մոռանում են, որովհետեւ հաջորդ օրվա ադիբուդին ոչ մեկ չի ուտում: Խաչատուր Սուքիասյանը, մյուսները հաջորդ օրվա «ադիբուդիներն» են դառնում, որոնք պայթել էին երեկ, բայց այսօր նրանց ոչ ոք չի հիշում: Այս րոպեական քայլերով մարդկանց զբաղեցնում են, շոուն ապահովված է, մարդիկ նայում են, թե` վա՛, տեսեք ինչ ասացին ու վերջ: Հաջորդ օրն արդեն նոր ադիբուդի են ճպճպացնում: Ավելի կարեւոր է, թե սրանք ինչ գործողություններ են անում մեր երկրի եւ պետականության դեմ, իսկ թե ում անունը կգցեն, ում կբռնեն, ում վրա քրեական գործ կհարուցեն, ստից մասկի շոուներ են: Ժողովրդին զբաղեցնում են նրանով, թե տեսա՞ք` Արմեն Աշոտյանին չթողեցին  գործուղման մեկնի: Բայց դրա համար աշխարհով մեկ են խայտառակ լինում, որովհետեւ եվրոպական կարեւոր ազգային կառույցներ հայտարարություն արեցին, թե Աշոտյանին ինչու չեք թողնում դուրս գալ երկրից:

«ԵԹԵ ՀՀ-ՈՒՄ ԿԱ ԻՐԱԿԱՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺ, ԱՊԱ ԱՅՆ ՀՀԿ-Ն Է»

— Ի դեպ, որոշ ընդդիմադիրներ տենդերներ են շահում կառավարությունից, ՀՀԿ-ն` քրեական գործեր: Սա որեւէ բացատրություն ունի՞:

— Չգիտեմ, թե ովքեր են տենդերներ շահում, բայց այդ դեպքում եկեք «ընդդիմադիրներ» բառը դնենք չակերտների մեջ, որովհետեւ եթե դու ընդդիմադիր ես, օրենքով պետք է, ինչպես կարգն է, իշխանության հետ «ալիշ-վերիշների» մեջ չլինես: Իսկ եթե դրա մեջ ես, ուրեմն` կներես, լուրջ պետք է կասկածեմ քո ընդդիմադիր լինել-չլինելու մեջ: Ինչ վերաբերում է նրան, թե ինչու է ՀՀԿ-ն այդ քրեական գործերը «շահում», այսօր իշխանությունը շատ լավ հասկանում է, որ եթե ՀՀ-ում կա իրական ընդդիմադիր քաղաքական ուժ, ապա այն ՀՀԿ-ն է, որն ունի ռեսուրսներ, կադրեր, անցած ճանապարհ եւ հաստատակամություն` երկիրն այս վիճակից հանելու: Ուզեն-չուզեն, տրաքեն-պայթեն, սիրեն-չսիրեն, ատեն կամ մերժեն, իրենց հոգու խորքում եւ առանձին մասնավոր զրույցներում կոնկրետ փաստերով եմ ասում, իրենք էլ են սա ընդունում: Հիմա իմ խոսքերն ում դուր կգան, ում չեն գա, ով կնեղանա, ով չի նեղանա, ինձ բացարձակ չի հետաքրքրում: ՀՀԿ-ն այսօր անում է իր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ: Ուղղակի, այս պահին կուսակցությունը զբաղված է իր տարածքային, շրջանային կառույցների ակտիվացմամբ, ինչը շատ կարեւոր է: Եթե ուզում ենք փոխել այս ամենը, պետք է փոխենք նաեւ մեր աշխատաոճը, մեր ծրագրերը եւ նախանշենք այն ճանապարհը, որով պատրաստվում ենք գնալ: Այս պահին բոլորս զբաղված ենք կուսակցության ներքին, շրջանային, տարածքային, սկզբնական կառույցների գույքագրմամբ: Եվ ասեմ, որ բավականին մարդիկ դիմում են ու ասում, որ ուզում են ՀՀԿ-ական դառնալ: Արդեն ինքս էլ երաշխավորել եմ մի քանի հոգու, հարցնում եմ` ինչո՞ւ եք ուզում դառնալ, ասում են. «Լա՛վ ենք անում, ջղայնացած ենք սրանց վրա»:

— Ժամանակը չէ՞, որպեսզի ՀՀԿ-ն փորձի առաջնորդել պայքարը, ոչ թե` ի նշան սոլիդարության, համաձայնի «Հայաստան» դաշինքի քայլերի հետ, որովհետեւ ակնհայտ է, որ նրանց օրակարգով համատեղ գործողություններն արդյունք չեն տալիս:

— Հույս ունեմ, որ այդ օրն էլ կտեսնենք, որովհետեւ էլի եմ ասում` եթե այսօր Հայաստանում կա իրական ընդդիմություն եւ իրական քաղաքական միավոր, որն ունի նպատակ փրկել պետականությունը, Արցախի խնդիրը լուծել հայնանպաստ, ՀՀԿ-ն է: Ուրիշ կուսակցությունների անունից երաշխավորված չեմ եւ ոչ էլ ուզում եմ ասել, բայց իմ կուսակցության մասով վստահ ասում եմ, որ որեւէ սեպարատ պայմանավորվածություն, որեւէ «նեյնիմ-մեյնիմ» այս հարցում մեր կուսակցությունը չի ընդունում: Մենք միանշանակ ենք եւ վճռական` պետք է փրկել պետականությունը ՀՀ-ում, պետք է հասնել նրան, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելի լինի աշխարհում, եւ պետք է կարողանանք ամեն ինչ անել, որպեսզի Արցախի եւ Հայաստանի ժողովրդի անվտանգությունը ապահովված լինի: Ամեն ինչ պետք է անենք, որ  մեր ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի հետ, ունենանք արժանապատիվ հարաբերություններ, ոչ թե պպզելով ու կոշիկը լիզելով հարաբերվենք, ինչպես սա է անում, իսկ հետո ասում, թե ՀԱՊԿ-ում այս-այս փաստաթղթերը չեմ ստորագրի: Սա ղիզիկություն է, իսկ մենք պետք է տղամարդավարի քաղաքականություն իրականացնենք մեր դաշնակիցների եւ գործընկերների հետ, որպեսզի հասնենք մեր նպատակին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ Facebook-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Հետևեք մեզ instagram-ում
Հետևեք մեզ OK-ում
Վրաերթի ենթարկված 11-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց«Այնտեղ իսկական դժոխք է». ուկրաինական ստորաբաժանումները սկսել են փախչել Բախմուտից (Տեսանյութ, 18+)Ձյուն և բուք․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումըՓետրվարի 5-ին «ձնառատ» լիալուսին է, ինչ չի կարելի անել այսօրՓետրվարին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կլինի նորմայից բարձր 1-2 աստիճանովԱնհասկանալի է՝ պատերազմում պարտված իշխանությունն ինչպե՞ս է վերընտրվել ու նորից մանդատ ստացել․ ռուս սոցիոլոգ (Video) Հայաստանը թուրքերին կարող է օգտակար լինել միայն որպես նրանց վերահսկողության տակ գտնվող վիլայեթ, իսկ հայերը Ղարաբաղում բոլորովին պետք չենԱմերիկայն ռազմանավը Թուրքիայից գաղտնի բե՞ռ է հանում«Վագների» ղեկավարը ինչու հորդորեց Զելենսկուն` շարունակել պայքարը Բախմուտի համար«նիկոլի հրամանով` իմ դեմ կարված քրգործի շրջանակներում դատական հերթական նիստը տեղի կունենա վաղը».ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻՌուսական բանակը հարձակվում է ողջ ռազմաճակատով. Ուկրաինայի ԳՇԼեհաստանն իր 40 հազար զինվորներին կուղարկի Ռուսաստանի հետ պատերազմին. ռազմական փորձագետՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ փետրվարի 6-ից փետրվարի 12-ըՌուսական բանակը մտադիր է 2-3 ամսում վերահսկողություն հաստատել Դոնեցկի ողջ շրջանի վրա. ԱրեստովիչF-16-ը զիջում է Սու-27-ին. ուկրաինացի օդաչու (Տեսանյութ)Ղրիմի հարվածների դեպքում «կվառվի ամբողջ Ուկրաինան». ՄեդվեդևՌուս դառնալու արագացված դասընթաց նեգրերի համար (Տեսանյութ)Ուկրաինական պատերազմում կիրառվող ամենամահաբեր զենքը (Տեսանյութ)Չինական օդապարիկի թեման դեռ փակված չէ. Պեկինն ամերիկյան քաղաքացիական արբանյակները ոչնչացնելու հիմքեր ստացավԱմերիկյան F-22 կործանիչին վերջապես հաջողվեց ոչնչացնել չինական օդապարիկը (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)Արտյոմովսկը շրջապատվում է. «Վագները» հարձակվում է հյուսիսից (Քարտեզ)Սա արդեն քաղաքական կարճատեսություն չէ, այլ բոլորովին այլ ախտորոշում. ՍլուցկիՎազքի մարաթոնի չէ, որ րոպե շուտ հայտարարենք ընտրություններին մասնակցելու մասին. ՄանրիկյանՎալենտինը կեղծանուն տոն է. Տեր Համբարձում քահանա ԴանիելյանՀայաստան է տեղափոխել խիստ վտանգավոր հարուցիչներ, որոնք կարող են տուլարեմիայի բռնկման պատճառ դառնալ. ԱյվազյանՌԴ ՊՆ-ի հայտարարությունըՌԴ-ն, ԱՄՆ-ն կամ Ֆրանսիան չեն բռնելու Փաշինյանի ձեռքը, եթե մենք չենք բռնում. ՇարմազանովՀողը, հայրենիքը, ընտանիքը պահում են ուժով, համբերությամբ ու տոկունությամբ․ Սերժ ՍարգսյանՓարիզը մտահոգված է Լաչինի միջանցքի փակմամբ և կոչ է անում բացել այն. Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակՍպասվում է ձյուն և մառախուղԵՄ-ի և Ադրբեջանի միջև գազային համաձայնագրի նախագիծը դանակի հարված է հայերի թիկունքին․ ֆրանսիացի սենատորՈւկրաինական պատերազմում կիրառվող ամենամահաբեր զենքը (Տեսանյութ)Ինչո՞վ է վտանգավոր կետոդիետանԵռաբլուրի մուտքը՝ անմխիթար վիճակում․ ահազանգՍուրեն Պապիկյանն այցելել է N ուսումնական զորամաս․ նպատակն է տեղում ծանոթանալ ծառայության կազմակերպման ընթացքինՋերմաստիճանը կբարձրանա, կտեղա ձյուն․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀՀ ԱԺ պատգամավորները Վոլգոգրադում մասնակցել են Ստալինգրադի ճակատամարտի 80-ամյակին նվիրված միջոցառումներին Ես թշնամիների համար աղոթում եմ երբ նախ հայի փամփուշտի, կրակի համը կերած են, ու երբ հանգիստ ու չէզոք պառկել են գետնին.Սերոբ ԱզարյանՊԵԿ-ը 2023-ի հունվարին ապահովել է 166.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետտուրքերՍուրբ Սարգիսն ազգությամբ հայ չէ, ոչ էլ նահատակվել է Հայաստանում, Զորավարը հայ ժողովրդի ամենասիրելի սրբերից մեկն է․ Տեր Շահե քահանան՝ Սբ․ Սարգսի վերաբերյալ աշխատությունների ու տոնի խորհրդի մասինՄի երկու «յառմրկա» էլ, որ Գռզոն փակի, Նիկլոի վերջը կգա ու է՛լ ոչ մի «ֆեյք» նրա դարդին դարման չի անի.Armenian infoԱնդրեն և սիրելին Սուրբ Սարգսի տոնի առթիվ համատեղ հոլովակ են հրապարակելԱՄՆ-ն եթե ցանկանա, կարող է «մի մատի հպումով» վերջ տալ Ուկրաինայի հակամարտությունը. ՄեդվեդևՀերթական երկրաշարժը՝ ԻրանումՀիմա մեր անելիքներից մեկը նաև Արցախի թեման համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելն է. Ռուբեն ՎարդանյանՀԱՊԿ-ը պատասխանել է խաղաղապահ գործողությունների իրավական հիմքերի մասին հարցադրմանըԱրտակարգ դեպք. հայտնաբերվել է տղամարդու դիՀայտնի է, թե ով է երեկ կալանավորված «օրենքով գողը»ԵՊՀ նախկին ռեկտորի դուստրերն ու կինը հրավիրվել են ԴատախազությունՌոնալդուն` «Ալ Նասրի» կազմում առաջին գոլի մասին

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$ 396.02 431.27 5.71
Ереван погода