Iravunk.com | «Քանի դեռ չենք ապաշխարել հայ կինոյի հիմնադիր հայրերի դեմ գործած փոքրոգի դավաճանությունների համար, չենք կարող խոսել կինոյի լուսավոր ապագայի մասին».ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼՍՏՅԱՆ
Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակ Բանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ) Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերում Գրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանը Այսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. Լոքմագյոզյան Վախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. Բագրատյան Էրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմի Գլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց... Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ Պետրոսյան Ականի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից

«Քանի դեռ չենք ապաշխարել հայ կինոյի հիմնադիր հայրերի դեմ գործած փոքրոգի դավաճանությունների համար, չենք կարող խոսել կինոյի լուսավոր ապագայի մասին».ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼՍՏՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ:

— Այս տարի լրանում է հայկական կինոյի 100-ամյակը: Հայկական կինոյի պատմության ընթացքում ամենացավալի իրավիճակներն ամենաշատը ե՞րբ են եղել:

— Հայ կինոյի ամենաամոթալի շրջանը սկսվել է 1937-38թվականներին եւ ձգվել է մինչեւ 50-ականների կեսերը: Այդ քստմնելի շրջանի հիմնական դերակատարները հանդիսացել են հենց հայ, թող ներվի ասել, կինոգործիչները, որոնց կոտրած ձեռքով գրված դանոսների արդյունքում բռնաճնշումների զոհ են դարձել հայ կինոյի հիմնադիր հայրերը՝ Դանիել Դզնունին եւ Համո Բեկնազարյանը: Դզնունին աքսորվել է, իսկ Բեկնազարյանը լքել է Հայաստանը, տեղափոխվելով Միջին Ասիա՝ նկարելով Ադրբեջանում եւ Թուրքմենստանում: Այդ շրջանի ավարտը է՛լ ավելի ամոթաբեր է եղել: 1951թ.-ին (Երեւանից գրված աղեկտուր դանոսների շնորհիվ) առգրավվել եւ ոչնչացվել է Բեկնազարյանի «Երկրորդ քարավան» ֆիլմի նկարահանված ամբողջ նյութը: Այս շրջանը խարանի պես դաջված է հայկական կինոյի ճակատին, եւ քանի այն ամբողջովին մաքրված չէ, քանի չենք ապաշխարել մեր կինոյի հիմնադիր հայրերի դեմ գործած փոքրոգի դավաճանությունների համար, պիտի պատրաստ լինենք այսպիսի բաների կրկնության:

Բարեբախտաբար, այս ողբերգական շրջանին նախորդել եւ հաջորդել են հայկական կինոյի վերելքի շրջանները: Հայաստանում կինոյի ստեղծումից՝ 1923թ. մինչեւ Դզնունուն կալանավորելը, ունեցել ենք շատ լուսավոր, կայացման փուլ, որի առանցքում եղել են Բեկնազարյանի, Մարտիրոսյանի եւ այլոց ֆիլմերը, իսկ 60-ականներին՝ ազգային ինքնագիտակցության զարթոնքի շնորհիվ, սկսել է մեր կինոյի աննախադեպ վերելքի շրջանը: 60-ականներից մինչեւ ԽՍՀՄ փլուզումը մենք աշխարհին տվել ենք մեկ տասնյակ փառահեղ ֆիլմեր եւ ռեժիսորներ, որոնք պատիվ կբերեին ցանկացած ազգային կինեմատոգրաֆի՝ Մալյան, Դովլաթյան, Փարաջանով, Մկրտչյան, Հովհաննիսյան, Մանարյան, Կեսայանց, էլի շատ անուններ:

90-ականներից հետո ունեցանք մեծ անկում, իսկ հիմա՝ 2017թ.-ից սկսած, ապրում ենք 1938թ.-ի մինի ռեինկարնացիան՝ կեղտոտ ինտրիգների, դավաճանության, դանոսների ու թայֆայականության ֆոնին որակյալ ֆիլմերի իսպառ բացակայության եւ տաղանդավոր մարդկանց հանդեպ բռնաճնշումների տեսքով: Այս գարշելի իրականության դրսեւորումներից են պետության կողմից ֆիլմեր փակելու, ըմբոստ կինեմատոգրաֆիստների դեմ կեղծ մատնություններով քրեական գործեր հարուցելու փաստերը: Բավական է հիշել իմ երկու կոլեգաների անժամանակ ողբերգական մահերը: Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացավ հենց դատարանի դահլիճում, իսկ կինոռեժիսոր Գագիկ Հարությունյանը մահացավ՝ ներքաշված լինելով մի նողկալի դատավարության մեջ: Երբ մատնիչները պատիժ չեն կրում, պատմությունը կրկնում է ինքն իրեն: Հուսանք` այս ամոթալի շրջանին կհաջորդի հայ կինոյի նոր վերելքը:

— Պարոն Գալստյան, այսօրվա կինոն ինչպիսի՞ վիճակում է գտնվում:

— Կինոն բացառիկ արվեստ է, որն ունի արտադրական հստակ շղթա՝ ֆինանսավորում, արտադրություն, վաճառք: Շղթան աշխատում է այսպես. ֆինանսավորողը՝ մեր դեպքում պետությունը, հարկատուների ֆինանսական միջոցները տալիս է արտադրողին՝ պրոդյուսերին, որը կազմակերպում է ստեղծագործական թիմի, հիմնականում ռեժիսորի մտքի իրականացումը: Արդյունքում ստեղծվում է կինեմատոգրաֆիական ստեղծագործություն՝ ֆիլմ, որը ներկայանում է սպառողին՝ հանդիսատեսին, ով վճարում է այդ ստեղծագործությունը վայելելու համար: Այդ վճարը վերադառնում է այնտեղ, որտեղից սկսել էր իր ճանապարհը՝ պետական բյուջե: Մնացածը՝ փառատոները, ցուցադրությունները, կրթական համակարգը եւ այլն, սպասարկում են այդ շղթան ու դրա անխափան աշխատանքի համար են: Եթե այս շղթայում մի օղակ բացակայում է, մենք չունենք կինոարտադրություն: Չունենք կինո:

Այսօր կինոն զավթված է գավառական քաղքենիների մի խմբակի կողմից: Մարդկանց, որ երբեք չեն եղել նկարահանման հրապարակում, երբեք չեն կառավարել այդ հրապարակը, սակայն չափազանց լավ են տիրապետում չինովնիկական ամենակարեւոր՝ իշխանությանը հաճոյանալու, քծնելու կարողությանը: Ա՛յ, հենց այս պահին, մենք զրուցում ենք կինոյից, ու ես այստեղից գնալու եմ հանդիպման մեր նոր կինոնախագիծը ֆինանսավորող կառույցի հետ, իսկ հայկական կինոյի կառավարիչ կոչվածներն այս պահին շրջագայում են: Ի՞նչ գործ ունեն չինովնիկները կինոփառատոնում, եթե այդ փառատոնում Հայաստանը նոր ֆիլմեր չունի: Այս հարցը այսօրվա համընդհանուր բարդակի մասին է եւ չունի պատասխան:

— Ըստ Ձեզ, այսօր մենք ունե՞նք տաղանդավոր ռեժիսորներ: Եվ արդյո՞ք դա ընդունվում է:

— Երբ ինձ ասում են՝ այս մարդը տաղանդավոր ռեժիսոր է, իսկ ես նրան չեմ ճանաչում, մտածում եմ` դա բլեֆ է: Կինոն ամենազանգվածային արվեստն է, եթե մարդը տաղանդավոր է, ես պետք է ճանաչեմ նրան: Այլ հարց է, որ իմ նշած գավառական քաղքենիներն ամեն ինչ անում են, որ տաղանդավոր մարդիկ ստվերում մնան, չնկարեն: Ինչո՞ւ էին հայ կինոգործիչները դանոսներ գրում Բեկնազարյանի դեմ: Որովհետեւ այդ հսկա լեռան առկայությունն ընդգծում էր նրանց թմբիկ լինելը: Մանկության տարիներին մենք թքում էինք հողի վրա, ապա ափով շփելով ստանում էին փոքրիկ կոշտուկ՝ ալամբուջիկ: Այդ մարդիկ զգում էին, որ Բեկնազարյանի ֆոնին իրենք ալամբուջիկ են, ողբերգականորեն չհասկանալով, որ եթե Բեկնազարյանին տապալեն, իրենք չեն դադարի ալամբուջիկ լինել: Ազգը, որ ծնել է Մամուլյան, Բեկնազարյան, Փարաջանով, Զաիլյան, Էգոյան, Մալյան, Բալայան, Փելեշյան, Դովլաթյան… չի կարող հանկարծ մի օր դադարել ծնել տաղանդավոր ռեժիսորներ: Ինչու նրանք չկան, դա հարցրեք այն գավառական քաղքենի խմբակին, որ տզրուկի պես ծծում է կինոյի պետական ռեսուրսները:

— Ի՞նչ կասեք ներկայիս հայկական սերիալների մասին:

— Մի քանի տարի առաջ, մի ընդունելության ժամանակ մեր երկրի ղեկավարներից մեկն ինձ այս նույն հարցը տվեց: Ես ասացի, որ ավելի սարսափելի բան երբեք չեմ տեսել: Իսկ նա ասաց՝ «Ինչո՞ւ եք այդպես ասում, չե՞ք տեսնում սերիալների դերասանները  ինչ շքեղ մեքենաներ են վարում, մի՞թե դա վատ է»: Անցավ մի քանի տարի, ու այդ սերիալների մեքենաներ վարող դերասաններն ու նրանց տխմար լսարանը մերժեցին այդ ղեկավարին ու քանդեցին այս երկիրը, որովհետեւ դաստիարակվել էին այդ սերիալների վրա: Ես չեմ տեսել ավելի արդար հատուցում, քան սա: Ողբերգությունն այն է, որ բոլորս մնացինք տգետների իրականացրած այս ավերի տակ:

— Այս էլ քանի տարի քրեական պատմությունների մեջ էիք: Այն ի՞նչ ավարտ ունեցավ:

— Ես այն երջանիկ կինեմատոգրաֆիստն եմ, ում վրա նրա կոլեգաները դանոս են գրել, որի հիմքով հարուցվել է քրեական գործ: Սա իմ անուրանալի հաջողության հիմնական ապացույցն է: Ակնհայտ է, որ հայ կինոգործիչները շան հոտառությամբ են զգում տաղանդը ու երբեք չեն ներում դրա համար: Այնպես որ՝  ես ուրախ եմ: Իմ դեմ հարուցվել է երկու քրեական գործ: Մեկը հարուցվել է կոլեգաների դանոսով, որոնց մեջ «երեւելի» գործիչներ կան, նրանց անունները կհնչեցնեմ իմ «Բեքսթեյջ» ֆիլմի պրեմիերայի օրը: Այդ գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով, այսինքն` դա զրպարտություն էր: Երկրորդ գործը վերաբերվում է Կաննի կինոփառատոնում իմ ֆիլմի գումարներից ծախսված 5 միլիոն դրամին, որի հետեւից երեւում են մի շարք չինովնիկների երկար ականջները: Այս քրեական գործով ես անցնում եմ որպես տուժող, այսինքն` գործը ուղղվել է այն բացողների դեմ: Կարծես կան շահագրգիռ մարդիկ, որ ցանկանում են այս գործը մոռացության մատնել, բայց ես հիմա իմ ֆեյսբուքյան էջում հրապարակում եմ փաստեր, որոնք թույլ չեն տա դա անել: Այս քրեկան գործը դեռ նախաքննության փուլում է, եւ ես ամեն ինչ անելու եմ այն հրապարակային դարձնելու համար: Ես չեմ թաքցնում, որ ատում եմ կաշառակեր, խաբեբա, դավաճան չինովնիկներին, նրանք իմ դասակարգային թշնամիներն են, որովհետեւ ամենացավոտ ու աններելի հարվածներն են հասցրել իմ սիրելի գործին՝ կինոյին: Ու ես այս հարցում անգամ կես քայլ չեմ նահանջելու:

— Ի՞նչ կարծիքի եք այն մասին, որ այս տարի  պետական մակարդակով որոշել են շքեղ նշել հայ կինոյի 100-ամյակը:

— Ոչ մի կարծիք: Նրանք տապալելու են այս ամյակը: Չի լինում ամյակ առանց նոր ֆիլմերի, իսկ ես կարող եմ Ձեզ հետ գրազ գալ, այս տարվա ամենանշանակալի, ամենաազդեցիկ ու սպասված կինոիրադարձությունը լինելու է իմ «Բեքսթեյջ» ֆիլմի համաշխարհային, ապա երեւանյան պրեմիերան: Հենց այն ֆիլմի, որի դեմ 11 հայ մտավորական դանոս է գրել, որի դեմ քրեկան գործ է հարուցվել, եւ որը զրկվել է պետական ֆինանսավորումից: Այդ ֆիլմը այսօրվա կինոիրականության ախտորոշումն է: Այդ ֆիլմն է այն միակ գրավականը, որ հայ կինոն ոչ թե թանգարանային նմուշ է, հարյուրամյա մումիա, այլ կենդանի, գործող առողջ մարմին:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 



Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելառուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԴԱՏԱԽԱԶԱ-ՔՆՆՉԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԳՈՒՑԵ ՆԱԽԱԴԵՊԸ ՉՈՒՆԵՑՈՂ ԴԵՊՔԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ«Տունը պահպանվել է այնպես, ինչպես Չարենցի կենդանության օրոք էր». Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը`նոր առողջական խնդրի, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու և սրտի փոխպատվաստման մասին«Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода