Իրավունք. Ռուսաստանի հետ բարեկամությունը նրա համար է, որ մեր թշնամին չդառնա. Բագրատյան
ՆերքաղաքականԱնգամ Հայաստանի նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆՆ է եկել այն եզրահանգման, որ չպետք է Ռուսաստանին դարձնել թշնամի:
— Ես ռուսամոլ չեմ, բայց մի բանում համոզված եմ՝ չպետք է շատացնել Հայաստանի թշնամիների թիվը: Եթե Հայաստանն ունի երկու թշնամի՝ Ադրբեջանն ու Թուրքիան, ապա ամենեւին էլ պարտադիր չէ Ռուսաստանին էլ դարձնել Հայաստանի թշնամի: Եթե մենք Ռուսաստանին ասում ենք գնա, դառնում է մեր թշնամին: Ես միշտ ասել եմ, որ Ռուսաստանի հետ բարեկամությունը նրա համար է, որ մեր թշնամին չդառնա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ