Iravunk.com | Մեր մարդիկ՝ «Թատրոնի մարդ» միջազգային փառատոնում
Ուժեղ պայթյուններ են տեղի ունեցել Սլավյանսկայա ՋԷԿ-ում (ֆոտո) Չինաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա Վաղը 14:00-ին ուղիղ եթեր հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարհանի հետ Սահմանադրական դատարանում տարած հաղթանակի, հայկայան կարմիր խաչում տիրող իրավիճակի և այլ հարցերի շուրջ Դիլիջանում մարդիկ տներից դուրս են գալիս, ողջունում Բագրատ սրբազանին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան Համընդհանուր ու անսանձ համաճարակի է վերածվել օտար բառերի գործածությունը Հայաստանում. Այնթապլեան Գետը չտեսած բոբիկանալը անտեղի է, ոգևորությունը՝ նույնպես. Հովհաննես Ավետիսյան Գյումրին սգում է 3-րդ դասարանի աշակերտ Հայկի ողբերգական մահը. Սարսափազդու մանրամասներ Եթե Իսրայելն անմտորեն հարձակվի Իրանի վրա, այո՛, տարածաշրջանում մեծ պատերազմ կսկսվի. Իրանցի միջազգայնագետը փակագծեր է բացում Ձեր դիրքը կամ կենցաղը բարելավելու համար մի՛ զոհեք հայրենիքը. Յակոբ Այնթապլեան

Մեր մարդիկ՝ «Թատրոնի մարդ» միջազգային փառատոնում

Մշակութային

Օրեր առաջ Երեւանի մնջախաղի պետական թատրոնը երկու բեմադրությամբ՝  «Օֆլայնը» եւ «Դեպի ներսը» ներկայացումներով Չելյաբինսկում մասնակցեց «Թատրոնի մարդ» («Человек театра») 10-րդ միջազգային փառատոնին եւ ձեռնունայն չվերադարձավ: Ե՛վ «Օֆլայնը», ե՛ւ «Դեպի ներսը» ներկայացումներն արժանացան  փառատոնի դափնեկրի հատուկ մրցանակին: Այս մասին «Իրավունքը» զրուցել է Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆԻ հետ, որը նաեւ ժյուրի փորձագիտական խորհրդի կազմում էր:

— Լինելով «Թատրոնի մարդը» փառատոնի ժյուրիի ներկայացուցիչ՝ ի՞նչ տպավորություններով վերադարձաք:

— Փորձագիտական ժյուրիի խորհրդի կազմում լինել, նշանակում է, որ ցուցադրվող ներկայացումները բոլորը պետք է նայես եւ քննարկես: Այսինքն՝ դա մի քիչ ծանրաբեռնված աշխատանք էր ինձ համար, քանի որ մոտ 15 ներկայացում նայեցինք եւ քննարկեցինք ժյուրիի մյուս անդամների հետ միասին: Այլ երկրներից մասնակցում էին Ղազախստանի թատրոնը եւ մեր թատրոնը: Մնացածը Ռուսաստանի տարբեր քաղաքներից էին եկել՝ բավականին հետաքրքիր ծրագրով մասնակցելու փառատոնին: Եվ թեպետ շատ ծանրաբեռնված էի, բայց նաեւ բավականին ուսանելի էր, որովհետեւ նման փառատոներին, երբ ժյուրիում ես լինում, կարողանում ես տեսնել տվյալ երկրի թատրոնի մակարդակը: Եվ կարծում եմ, որ այդ դիտարկումները բավականին հետաքրքիր էին: Փառատոնին մենք խաղացինք երկու ներկայացում: Մեկը՝ ռեժիսոր, դերասանուհի Նաիրա Եդիգարյանի մոնոներկայացումն էր, որը կոչվում էր «Դեպի ներս», իսկ մյուսը՝ ռեժիսոր Արսեն Խաչատրանի «Օֆլայն» հոգեբանական դրաման էր, որտեղ դուետով հանդես եկան Կարեն Խաչատրյանը եւ Լուիզա Մելքոնյանը: Իրենք փոքր մետրաժով ներկայացումներ են՝ 35-40 րոպեանոց: Եվ մի փոքրիկ անտրակտով մենք այդ երեկոն ներկայացրինք: Վերադարձանք  բավականին լավ տպավորություններով: Ես նաեւ առաջարկ ստացա մեկ այլ փառատոնի նույնպես աշխատելու իրենց հետ՝ ժյուրիի կազմում:

— Պարոն Դադասյան, արձագանքներն ինչպիսի՞ն էին:

— Շատ հետաքրքիր արձագանքներ եղան: Նաեւ իրենց վերլուծություններն էլ էին բավականին հետաքրքիր: Իրենց համար անսպասելի էր մեր դերասանների փայլուն պլաստիկան, որովհետեւ նման դեպքերում մեր թատրոնը միշտ էլ ուշադրության կենտրոնում է լինում, քանի որ միակ թատրոնն է, որը պլաստիկ ժանրում է ներկայանում: Մնացած թատրոնները դրամատիկ են, եւ բնական է, որ ժանրային առանձնահատկությունն էլ իր դերն ունի: Եվ վերլուծության մեջ առանձնահատուկ շեշտվեց մեր արտիստների բարձր վարպետությունը: Անհամեստություն թող չլինի, եթե ասեմ, թե որքա՛ն գեղեցիկ էին մեր արտիստները բեմում: Եվ դա ասում էին բոլորը՝ ե՛ւ հանդիսատեսը, ե՛ւ ժյուրիի անդամները:

— Ռեժիսորն իր ներկայացումով փորձում է մեսիջ ուղարկել հանդիսատեսին, ո՞րն էր Ձեր ասելիքը:

— «Օֆլայն» ներկայացման մեջ արդեն վերնագիրն ամեն ինչ հուշում է: Մեր հասարակությունը, տարված լինելով նորագույն տեխնոլոգիաներով՝ գտնվում է միմյանց հետ վիրտուալ շփման՝ կախվածության մեջ: Եվ օնլայնում լինելով՝ կորցնում է օֆլայնում լինելու այդ հրաշալի զգացողությունը: Մեր հերոսները հիշում են իրենց մանկությունը, խաղերը, թե ինչքան ոգեւորություն, ուրախություն կար այդ ամեն ինչի մեջ՝ կենդանի շփման իմաստով: Իսկ հիմա այդ «գործիքը»՝ փոքրիկ հեռախոսն այնպես է արել, որ մարդկանց իրարից հեռացրել է: Իրար հետ պարում են, շփվում են, հարաբերվում են, բայց հեռախոսի միջոցով: Շատ ազդեցիկ է ներկայացման ավարտի տեսարանը, որովհետեւ վերջում մեր հերոսները մերկանում են, մնում՝ մարմնագույն ներքնազգեստով: Մերկանալով  բնության առջեւ՝ նրանք ասես վերադառնում են իրենց սկզբնաղբյուրին՝ Ադամին ու Եվային: Ու այդ ժամանակ հնչում է Կոմիտասի հրաշալի, օրիգինալ ձայնը, որը կարծես մարդկանց կանչում է դեպի հետ՝ իր արմատները:

Մյուս ներկայացումը, որը կոչվում է «Դեպի ներս» դա կնոջ ներաշխարհի թաքնված շերտերի, այդ շերտերի վերհանման եւ դրա հետ հարաբերվելու, դրա դեմ պայքարելու, դրան համակերպվելու, դրան հաղթահարելու, մյուս կողմից՝ նվիրվելու մասին է: Եվ Նաիրան կարողացել է կնոջ ներաշխարհն ամբողջովին վերհանել եւ տեսարանների միջոցով փորձել ներկայացնել այդ զգացողությունը՝ խորանալով դեպի ներս, որպեսզի կարողանա գտնել հուզող հարցերի պատասխանները: Առանձնահատուկ շեշտվեց Նաիրայի բարձր պրոֆեսիոնալիզմն այդ ներկայացման մեջ: Էքսպերտները նույնիսկ նրան նմանեցրին հռչակավոր Մեդեային: Բավականին ուսանելի էր մեզ համար փորձագետների եւ հանդիսատեսի կարծիքը ու նրանց բուռն ընդունելությունը:

— Փառատոնին մասնակցելու համար եղա՞վ պետական ֆինանսավորում:

— Այո, շնորհակալություն ԿԳՄՍ նախարարությանը մեր չորս արտիստների ճանապարհածախսը հոգալու համար, բայց խնդրում եմ՝ հետայսու եթե նման իրավիճակ լինի նաեւ ուրիշ թատրոնների, միջոցառումների ժամանակ ֆինանսավորումը ժամանակին տրամադրեն, որ պետական միջոցների վատնում չլինի: Չէ՞որ դա օրենքով նախատեսված տոմսերի գումարն է, եւ դու չես էլ կարող ուրիշ բանի վրա ծախսել: Ի դեպ, այդ խնդիրը նախկինում էլ կար: Պետք է մի ծրագիր մշակվի, որպեսզի նախօրոք գնվեն տոմսերը, որ պետական միջոցների անիմաստ վատնում չլինի: Այսինքն՝ թողնելով վերջին օրը՝ դու մեծ գումարով ես տոմս գնում: Այնինչ, եթե դա հատկացվեր ժամանակին, տոմսերն էժան ձեռք կբերվեին, եւ մնացորդն էլ կվերադարձվեր պետական բյուջե:

— Որքա՞ն ժամանակ առաջ են նրանք տեղյակ եղել եւ ե՞րբ են տրամադրել տոմսերի գումարը:

— Որ մենք պետք է մասնակցենք փառատոնին, ԿԳՄՍ նախարարությունը տեղյակ էր ամիսուկես առաջ, բայց տոմսերը ձեռք են բերվել մեր մեկնումից  4-5 օր առաջ՝ առանց ուղեբեռի: Իսկ մենք մեզ հետ ներկայացման դեկորներ էլ պետք է տանեինք, ինչը լրացուցիչ ծախսեր առաջացրեց թատրոնի համար: Արդյունքում մեր թատրոնի բյուջեի հաշվին մենք 160 հազար դրամ էլ ծախսել ենք օդանավակայանում՝ ուղեբեռ ձեռք բերելու համար, որպեսզի կարողանանք մեր ռեկվիզիտն ու դեկորը մեզ հետ տանենք:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



Ուժեղ պայթյուններ են տեղի ունեցել Սլավյանսկայա ՋԷԿ-ում (ֆոտո)Չինաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա, Սերբիա և ՀունգարիաՎաղը 14:00-ին ուղիղ եթեր հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարհանի հետ Սահմանադրական դատարանում տարած հաղթանակի, հայկայան կարմիր խաչում տիրող իրավիճակի և այլ հարցերի շուրջԴիլիջանում մարդիկ տներից դուրս են գալիս, ողջունում Բագրատ սրբազանինՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է ՀայաստանՀամընդհանուր ու անսանձ համաճարակի է վերածվել օտար բառերի գործածությունը Հայաստանում. ԱյնթապլեանԳետը չտեսած բոբիկանալը անտեղի է, ոգևորությունը՝ նույնպես. Հովհաննես ԱվետիսյանԳյումրին սգում է 3-րդ դասարանի աշակերտ Հայկի ողբերգական մահը. Սարսափազդու մանրամասներԵթե Իսրայելն անմտորեն հարձակվի Իրանի վրա, այո՛, տարածաշրջանում մեծ պատերազմ կսկսվի. Իրանցի միջազգայնագետը փակագծեր է բացումՁեր դիրքը կամ կենցաղը բարելավելու համար մի՛ զոհեք հայրենիքը. Յակոբ ԱյնթապլեանԴըմփ դըմփ-հուի պատճառով ընկանք կեղտահորը, տեսնենք այս քայլերթի հետևանքները ինչ հոր են նախապատրաստել. ԱՀ պատգամավորՍիրազրկվել ենք մեր ջրից ավելի արյուն տեսած երկրում. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆՍրբազանի շարժումը ռադիոտուն չի մտնում, էժան քայլ չի անում, փորձում են վարկաբեկել մեզ, չեն հաջողելու (տեսանյութ)Գործադիր իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դուրս է եկել իր սահմանադրական լիազորությունների շրջանակից. ՓաստաբանԱդրբեջանը թիրախավորում է Սրբազանին, նրան միացած հերոսածին ծնողներին, Եկեղեցուն, հասկանալի է՝ ինչու. Վարուժան ԳեղամյանՕրվա խորհուրդ. Մայիսի 5Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում մասնակցում է Սուրբ Պատարագի (ուղիղ)ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ«Էշություն» The Economist-ի՞ց, թե՞ փորձում են երկրորդ անգամ Մոսկվային «հարիֆացնել»ԿԱՅԱՑԵԼ Է ԽՍՀՄ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ, ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ ԳՆԵԼ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ Կառլովկա-Կրասնոգորովկա ուղղությամբ եւս ռուսական ակտիվ հարձակումը վերսկսված էՕչերետինոյի ուղղությունը. ռուսական ուժերը վերսկսել են հարձակումը (Քարտեզ)«Ատամի աճեցման դեղամիջոցը» մտնում է փորձարկումների փուլԱրեգակի վրա տեղի են ունեցել հինգ հզոր բռնկումՎրաստանում արեւմտյան հերթական հեղաշրջումը կարծես թե չի ստացվում (Տեսանյութ)Ֆրանսիացի կողոպտիչները հարձակվել են թանկարժեք քարերի մեծ բեռ տեղափոխող ավտոշարասյան վրա (Տեսանյութ, Ֆոտո)Ամերիկյան հերթական Abrams-ի եւ Bradley-ի ոչնչացման կադրերը (Տեսանյութ)Լեհաստանում տագնապի ահազանգ են հնչեցրել Ռուսաստանի զգուշացման պատճառովՊատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համարՄոսկվայի Սուրբ լճի մոտ պանթուրքիստական մինի պետությում է կառուցվում. Օլեգ ՑարևՊԱՏԻՎ և ՀԱՅՐԵՆԻՔ. Բագրատ Սրբազանի պայքարըԻ՞նչ ունեք իմ դեմ. Լեո Նիկոլյանն արդեն 14 օր է «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ է«Իրավունք»-ի լրագրողն արժանացել է պատվոգրի՝ «Արմմոնո»-յի կողմիցՈ՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքումՂազախստանը հայ-ադրբեջանական բանակցություններում ներկայանում է որպես չեզոք կողմ, բայց դա այդպես չէ. ԻգիթյանԻնչու տեղի չունեցավ կոմունիստերի մայիսմեկյան երթըՉարիքը Երեւանում է նստած. Սամվել ՆիկոյանԱմոթ բոլոր այն հայ տղամարդկանց ովքեր այսօր հոգևորականի կողքին չեն. ՇՊՌՈՏԻրանում ձկների անձրև է տեղացել (Տեսանյութ)Բագրատ Սրբազանը հանդիպեց իր շանը՝ Արքային (տեսանյութ)Դոնբասում ոչնչացված ՆԱՏՕ-ական զրահատեխնիկայի ցուցադրությունը հսկայական հետաքրքրություն է առաջ բերել (Ֆոտոշարք)ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել նաեւ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբՌԴ-ն «ռոզիսկ» է հայտարարել Զելենսկու նկատմամբՄայիսի 9-ին կլինենք Երևանում. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆՎրաստանի նախագահը կառավարող կուսակցությանը մեղադրել է Մոսկվային հաճոյանալու փորձի մեջԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏՈՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻ ՀԱՆԴԵՊ Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին. Միշել«ՀԱՃԱԽԵՑԻ ՍԱՄԲՈՅԻ, ՔԱՆԻ ՈՐ ՀԱՅՐՍ ԽՍՀՄ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ Է ԵՂԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐԹՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԹուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերություններըԱյս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան Հայաստանը. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода