Iravunk.com | Միլիարդավոր դրամներ հափշտակած ավտոներկրողի հակաեկեղեցական «արկածները». Տեր Պողոսը փակագծեր է բացում
Երեւան-Սեւանը ճանապարհին մարդիկ մեքենաներով միանում եմ երթին. Արթուր Վարդանյան Սի Ցզինպինը եվրոպական շրջագայության շրջանակներում ժամանել է Ֆրանսիա (Տեսանյութ) Ես ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Միքայել Սրբազան Չինաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա Նիկոլի սարքած պառակտվածությունը աչքի առաջ վերանում է (Տեսանյութ) ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ ՇԱՐԺՈՒՄԸ ՀԱՍԱՎ ՍԵՎԱՆ (ՕՐ 2) Ֆրանսիացի զինվորականներն արդեն Ուկրաինայում են. ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի նախկին օգնական Ուժեղ պայթյուններ են տեղի ունեցել Սլավյանսկայա ՋԷԿ-ում (ֆոտո) Վաղը 14:00-ին ուղիղ եթեր հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանի հետ Սահմանադրական դատարանում տարած հաղթանակի, հայկայան կարմիր խաչում տիրող իրավիճակի և այլ հարցերի շուրջ Դիլիջանում մարդիկ տներից դուրս են գալիս, ողջունում Բագրատ սրբազանին

Միլիարդավոր դրամներ հափշտակած ավտոներկրողի հակաեկեղեցական «արկածները». Տեր Պողոսը փակագծեր է բացում

Հասարակություն

Օրերս «Հանցանքի հետքով» հաղորդաշարի թողարկումներից մեկում հետաքրքիր բացահայտում արձանագրվեց. ըստ որի՝ «Ավտոներկրողներ եւ ավտոներկրողների միություն» ընկերությունների փաստացի ղեկավար ու սեփականատեր Տիգրան Հովհաննիսյան անունով անձը պետությունից միլիարդավոր դրամներ է հափշտակել խաբեության միջոցով: Անդրադառնալով վերոնշյալին՝ Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ Արժանապատիվ ՏԵՐ ՊՈՂՈՍ քահանա ՄԻՔԱՅԵԼՅԱՆՆ առավել ուշագրավ մանրամասներ է ներկայացնում:

«Պարզվում է նաեւ, որ սույն անձը 2018 թ. Հայոց Եկեղեցու դեմ նախաձեռնված «Նոր Հայաստան, նոր հայրապետ» տխրահռչակ շարժման աչքի ընկնող ներկայացուցիչներից էր, որը Երեւանի Սուրբ Աննա եկեղեցու բակում հանիրավի եւ անհիմն զրպարտանքներ էր հնչեցնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հասցեին՝ հանրությանը ներկայանալով իբրեւ ազգի եւ եկեղեցու ապագայով մտահոգ մեկը: Երեսպաշտության խորքը չափելու համար կարող եք լսել այս «ազգասեր հավատացյալի» ելույթը… Զուգադիպություն չէ բնավ, որ պետությանը խաբեության միջոցով ահռելի վնաս հասցրած մեկը պիտի հայտնվեր հակաեկեղեցական շարժման առանցքում կամ թե իր սնամեջ քննադատությամբ անցնող-դարձողին հորդորեր միանալ Հայոց Եկեղեցու դեմ սանձազերծված դարի մեծագույն ապազգային դավադրությանը:

Այո, Հայոց Եկեղեցու հավատացյալ ձեւացող Տիգրան Հովհաննիսյանը, որ հավանաբար ամեն հաջողված խաբեության առիթով ի նշան շնորհակալության մի մոմ է վառել եկեղեցում, կամ մի քանի հարյուր դրամ ողորմություն շռայլել փողոցում կանգնած մուրացկանին, որ այս անգամ էլ չբռնվեց, որ Ամենակարող Տերն ընդունելի է համարում հարստանալու իր ցանկությունը, ամենայն հավանականությամբ լուրջ չէր ընդունել Ղուկասի Ավետարանում հանդիպող Հիսուսի այն խոսքերը, թե «Նախ դուք ձեզ զգույշ պահեցեք փարիսեցիների խմորից, որ կեղծավորությունն է, որովհետև չկա ծածուկ բան, որ չհայտնվի, և գաղտնի բան, որ չիմացվի, քանի որ ինչ որ խավարի մեջ ասեք, լսելի պիտի լինի լույսի մեջ. և ինչ որ շտեմարաններում փսփսաք ականջների մեջ, պիտի քարոզվի տանիքների վրա» (Ղուկ․ 12։1-3): Եթե, իհարկե, Հովհաննիսյանը երբեւէ իր կյանքում նեղություն է քաշել բացել Սուրբ Գիրքը:

Պետությանն ավելի քան մեկ տասնյակ միլիարդի վնաս հասցրած Տիգրան «բարեպաշտը», ով խորապես ըմբռնել էր Բենջամին Ֆրանկլինին վերագրվող «ժամանակը փող է» թեւավոր խոսքի նրբին իմաստները, բնականաբար, իր թանկ ժամանակը հենց այնպես չէր վատնի հակաեկեղեցական ցույցերում, եթե…Այո, ակամայից «երեսուն արծաթի» պատմությունն են հիշեցնում այս անձնավորության «անհավանական արկածները» Նոր Հայաստանում: Պարտության ամենակործանարար տեսակն ազգի պառակտումն է: Այս իմաստով մեր պարտության սկիզբը դրվեց այն պահից ի վեր, երբ ազգադավ տիգրանհովհաննիսյանները ժամանակին չկանչվեցին պատասխանատվության, երբ համարժեք ձեւով պատկան մարմինները չանդրադարձան մեր պետականության կարեւորագույն խորհրդանիշ հանդիսացող Հայոց Եկեղեցու դեմ թույլատրված անարդար այդ արշավին: Եվ իրոք, ինչպե՞ս հայ մարդը կարող էր քար նետել Հայոց Եկեղեցու կողմը: Այն եկեղեցու, որի շնորհիվ այսօր գոյություն ունենք իբրեւ ազգ եւ շարունակում ենք պայքարել մեր լինելության համար՝ հակառակ բոլոր տեսակի փորձությունների: Հայ մարդը երբեք չի անի նման բան, ով-ով, բայց ոչ հայը…

Մենք երբեք չենք դառնա ուժեղ ազգ քանի դեռ տիգրանհովհանիսյանականությունը չենք թոթափել մեզանից, քանի դեռ հրաժարվելով չենք հրաժարվել նրա տեսակին հատուկ բոլոր խաբեություններից, դավերից, նրա խորհուրդներից, նրա ճամփաներից, նրա չար կամքից և նրա ողջ չար զորությունից…Վստահ եմ, որ ժամանակի ընթացքում բացահայտվելու են Հայոց Եկեղեցու, որ նույնն է, թե հայ ազգի, հայ երկրի ու պետականության դեմ մեղանչած բոլոր մյուս կեղծավորների դեմքերը, ովքեր ծածուկ կամ հայտնի կերպով աջակցել են հակաեկեղեցական այդ շարժմանը: Նաեւ նրանց դեմքերը, ովքեր արտաքինից քննադատում էին, բայց ներքուստ շարունակում խարխլել հայ ինքնության միջնաբերդը՝ Հայոց Եկեղեցին», - ընդգծել է Տեր Պողոսը:



Երեւան-Սեւանը ճանապարհին մարդիկ մեքենաներով միանում եմ երթին. Արթուր ՎարդանյանՍի Ցզինպինը եվրոպական շրջագայության շրջանակներում ժամանել է Ֆրանսիա (Տեսանյութ)Ես ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Միքայել ՍրբազանՉինաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա, Սերբիա և ՀունգարիաՆիկոլի սարքած պառակտվածությունը աչքի առաջ վերանում է (Տեսանյութ)ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ ՇԱՐԺՈՒՄԸ ՀԱՍԱՎ ՍԵՎԱՆ (ՕՐ 2)Ֆրանսիացի զինվորականներն արդեն Ուկրաինայում են. ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի նախկին օգնականՈւժեղ պայթյուններ են տեղի ունեցել Սլավյանսկայա ՋԷԿ-ում (ֆոտո)Վաղը 14:00-ին ուղիղ եթեր հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանի հետ Սահմանադրական դատարանում տարած հաղթանակի, հայկայան կարմիր խաչում տիրող իրավիճակի և այլ հարցերի շուրջԴիլիջանում մարդիկ տներից դուրս են գալիս, ողջունում Բագրատ սրբազանինՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է ՀայաստանՀամընդհանուր ու անսանձ համաճարակի է վերածվել օտար բառերի գործածությունը Հայաստանում. ԱյնթապլեանԳետը չտեսած բոբիկանալը անտեղի է, ոգևորությունը՝ նույնպես. Հովհաննես ԱվետիսյանԳյումրին սգում է 3-րդ դասարանի աշակերտ Հայկի ողբերգական մահը. Սարսափազդու մանրամասներԵթե Իսրայելն անմտորեն հարձակվի Իրանի վրա, այո՛, տարածաշրջանում մեծ պատերազմ կսկսվի. Իրանցի միջազգայնագետը փակագծեր է բացումՁեր դիրքը կամ կենցաղը բարելավելու համար մի՛ զոհեք հայրենիքը. Յակոբ ԱյնթապլեանԴըմփ դըմփ-հուի պատճառով ընկանք կեղտահորը, տեսնենք այս քայլերթի հետևանքները ինչ հոր են նախապատրաստել. ԱՀ պատգամավորՍիրազրկվել ենք մեր ջրից ավելի արյուն տեսած երկրում. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆՍրբազանի շարժումը ռադիոտուն չի մտնում, էժան քայլ չի անում, փորձում են վարկաբեկել մեզ, չեն հաջողելու (տեսանյութ)Գործադիր իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դուրս է եկել իր սահմանադրական լիազորությունների շրջանակից. ՓաստաբանԱդրբեջանը թիրախավորում է Սրբազանին, նրան միացած հերոսածին ծնողներին, Եկեղեցուն, հասկանալի է՝ ինչու. Վարուժան ԳեղամյանՕրվա խորհուրդ. Մայիսի 5Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում մասնակցում է Սուրբ Պատարագի (ուղիղ)ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ«Էշություն» The Economist-ի՞ց, թե՞ փորձում են երկրորդ անգամ Մոսկվային «հարիֆացնել»ԿԱՅԱՑԵԼ Է ԽՍՀՄ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ, ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ ԳՆԵԼ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ Կառլովկա-Կրասնոգորովկա ուղղությամբ եւս ռուսական ակտիվ հարձակումը վերսկսված էՕչերետինոյի ուղղությունը. ռուսական ուժերը վերսկսել են հարձակումը (Քարտեզ)«Ատամի աճեցման դեղամիջոցը» մտնում է փորձարկումների փուլԱրեգակի վրա տեղի են ունեցել հինգ հզոր բռնկումՎրաստանում արեւմտյան հերթական հեղաշրջումը կարծես թե չի ստացվում (Տեսանյութ)Ֆրանսիացի կողոպտիչները հարձակվել են թանկարժեք քարերի մեծ բեռ տեղափոխող ավտոշարասյան վրա (Տեսանյութ, Ֆոտո)Ամերիկյան հերթական Abrams-ի եւ Bradley-ի ոչնչացման կադրերը (Տեսանյութ)Լեհաստանում տագնապի ահազանգ են հնչեցրել Ռուսաստանի զգուշացման պատճառովՊատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համարՄոսկվայի Սուրբ լճի մոտ պանթուրքիստական մինի պետությում է կառուցվում. Օլեգ ՑարևՊԱՏԻՎ և ՀԱՅՐԵՆԻՔ. Բագրատ Սրբազանի պայքարըԻ՞նչ ունեք իմ դեմ. Լեո Նիկոլյանն արդեն 14 օր է «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ է«Իրավունք»-ի լրագրողն արժանացել է պատվոգրի՝ «Արմմոնո»-յի կողմիցՈ՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքումՂազախստանը հայ-ադրբեջանական բանակցություններում ներկայանում է որպես չեզոք կողմ, բայց դա այդպես չէ. ԻգիթյանԻնչու տեղի չունեցավ կոմունիստերի մայիսմեկյան երթըՉարիքը Երեւանում է նստած. Սամվել ՆիկոյանԱմոթ բոլոր այն հայ տղամարդկանց ովքեր այսօր հոգևորականի կողքին չեն. ՇՊՌՈՏԻրանում ձկների անձրև է տեղացել (Տեսանյութ)Բագրատ Սրբազանը հանդիպեց իր շանը՝ Արքային (տեսանյութ)Դոնբասում ոչնչացված ՆԱՏՕ-ական զրահատեխնիկայի ցուցադրությունը հսկայական հետաքրքրություն է առաջ բերել (Ֆոտոշարք)ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել նաեւ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբՌԴ-ն «ռոզիսկ» է հայտարարել Զելենսկու նկատմամբՄայիսի 9-ին կլինենք Երևանում. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода