Ռուսական բանակը մտավ արմատական փոփոխությունների փուլ Սրբազանի շարժումը կարո՞ղ է Ալիեւին մղել նոր պատերազմի Իշխանությունն այսօր ոչ մի ուժ չունի՝ բացի ռեպրեսիվ մեխանիզմներից․Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը պետք է դառնա այն գործիքներից մեկը, որը կսովորեցնի խաղաղ ապրել. Փաշինյան Ադրբեջանում դատարանը ևս 5 ամսով երկարացրել է օկուպացված Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետը Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին Զարմանք Լինել, թե՞ չլինել. սա է Նիկոլի խնդիրը Մահափորձ վարչապետի դեմ․ կրակել են կրծքին, փորին․ Վիրավոր է Հորինվածք է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ-ից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը

Արցախցիներին տրվող այդ 100 հազար դրամը հավերժ չէ. Գրիգորի Այվազյան

Ներքաղաքական

«Իրավունքի» զրուցակիցն է «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ:

— Արցախցիների կարգավիճակի հարցը ինչպե՞ս պետք է կարգավորել, արդյո՞ք նրանց պետք է դիտարկել` որպես փախստականների, թե, այդուհանդերձ, նրանք պետք է համարվեն ՀՀ քաղաքացիներ:

— Այս հարցադրումը բավականաչափ նուրբ է, ըստ փաստաթղթերի, այս մարդիկ ՀՀ քաղաքացիներ են, դա նաեւ Սահմանադրությամբ է ամրագրված, որի հիմքն է Անկախության մասին հռչակագիրը, ընդ որում` հռչակագրի մեջ նշված է նաեւ, որ Հայաստանը պետք է հետամուտ լինի, ոչ միայն այս հարցով, այլեւ՝ Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում հայերի ցեղասպանության ճանաչմանը: Այստեղ քաղաքական մոտեցում կա: Փախստականի կարգավիճակը անժամկետ է, այն դադարեցվում է միայն մի քանի դեպքերում: Եթե դու մեկնել ես երրորդ երկիր եւ այնտեղ ես ապաստան հայցել, եթե ինտեգրվել ես ու ստացել ես ՀՀ քաղաքացիություն, եւ այն հանգամանքները, ինչի պատճառով մեկնել ես՝ արդեն դադարել է գոյություն ունենալ: Դա հիմնականում մարդու հոժար կամքով է տեղի ունենում: Մյուս կողմից ասում են, որ եթե դուք Հայաստանի քաղաքացի չեք, ապա չեք ստանալու թոշակ, նպաստներ, քանի որ օգտվում եք ժամանակավոր ապաստանի տրված հնարավորություններից, գումարի մասով եմ ասում, բայց այդ օժանդակությունը մի քանի ամսով է լինելու: Փախստականը բացի ընտրելուց, ընտրվելուց եւ կուսակցություն հիմնելուց, բոլոր իրավունքներից է օգտվում, ինչ-որ` ՀՀ քաղաքացին, այն է նաեւ սոցիալական ապահովության առումով: Տպավորություն է, որ փորձում են ճնշել, որպեսզի մարդիկ քաղաքացիություն ձեռք բերեն կամ հրաժարվեն Արցախում ունեցած-չունեցածից: Մյուս կողմից` արդյո՞ք իմաստ կար այդպիսի քաշքշուք ստեղծել, եթե հիմնվելով Սահմանադրության վրա` նրանց կարելի էր որպես հենց քաղաքացի ընդունել: Այս գործընթացը բոլորովին անիմաստ է ու ավելորդ  քաշքշուկ է ե՛ւ պետության, ե՛ւ այդ մարդկանց համար:

— Իսկ Արցախից տեղահանվածների բնակարանային հարցը ինչպե՞ս պետք է լուծվի, ամսական 100 հազար դրամով նրանք կարո՞ղ են այդ հարցին լուծում տալ, եթե, օրինակ, 180 հազար դրամից էժան վարձով բնակարան կոնկրետ Երեւանում չկա:

— Այդ 100 հազարն էլ հավերժ չէ, եւ պետք է հիշել, որ այդ գումարն էլ ինչ-որ չափով գոյանում է նաեւ արտասահմանից ուղարկված միջոցներից, որոնք տրվում են համապատասխան մարմիններին, ովքեր բաշխում են այդ գումարը կարիքավորների միջեւ: Հարցին պետք է հիմնական լուծում տրվի, դրա համար անհրաժեշտ է ուղղակի հայեցակարգ ունենալ: Նախ պետք է պատասխանել այն հարցին` արդյո՞ք Արցախի հարցը փակված է մեզ համար, եթե` ոչ, ապա պետք է այլ ուղիով գնանք: Եթե` այո, ապա` ուրիշ ձեւով: Օրինակ` անհրաժեշտ է ստեղծել վտարանդի կառավարություն, որը միջնորդ կհանդիսանա եւ ներկայացուցիչ, անգամ իշխանությունների, պետական մարմինների ու արցախցիների միջեւ շփումների համար: Ամեն մեկը չի կարող բարձրաստիճան պաշտոնյաների դուռը թակել, պետք է համախմբել այդ մարդկանց, որ չցրվեն աշխարհով մեկ, մյուս առումով նույն նրանց իրավունքները ներկայացնել տարբեր արտասահմանյան պատվիրակների մոտ, ովքեր այցելում են Հայաստան եւ, ինչու ոչ, բանակցություններ վարել, նույն արտասահմանայան տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ, որոնք չեն զլանում ասել, որ Ադրբեջանը պարտավոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որ մարդիկ արտասահմանյան դիտորդների ու խաղաղապահ ուժերի ներկայությամբ, ցանկանան վերադառնալ նախկին բնակավայր, եթե դա հնարավոր լինի:

— Ի դեպ, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ստեղծել է «Գարդման-Շիրվան-Նախիջեւան» անունով համահայկական միություն` Ադրբեջանի իշխանությունների կողմից բռնության ենթարկված հայության իրավունքների պաշտպանության, փաստացի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրների վերհանման եւ հայ փախստակաների խնդիրների արդարացի ու շուտափույթ կարգավորմանը նպաստելու նպատակով: Նման միությունները որքանո՞վ կարող են օգտակար լինել արցախահայերի խնդիրների կարգավորման համար:

— Նպատակադրումից է կախված, եթե կոնկրետ նպատակադրում կա, դա մի հարց է, եթե փորձ կա այդ հարցը որոշակի առումով լղոզել, ուրիշ հարց է: Չէ որ ադրբեջանահայ փախստականների կազմակերպություններ արդեն գոյություն ունեն, փորձ ու գիտելիք ունեն: Ի՞նչ կարիք կա ստեղծել ինչ-որ նոր, թվով 400-րդ կազմակերպությունը: Իհարկե, ողջունելի է , որ կազմակերպության ղեկավարը գոնե ֆորմալորեն Ադրբեջանում ծնված մարդ է եւ 90-ականներին է եկել: Չեմ էլ ցանկանում անդրադառնալ անվանմանը, որտեղ բազմաթիվ ոչ ճշգրիտ ձեւակերպումներ են տրված: Չեմ կարծում, որ ո՛չ ընդդիմության, ո՛չ իշխանության ներկայացուցիչների, ինչպես ասում են, առաջին շարքում գործունեության մեջ  ներգրավված դեմքերի, որպես շարժման ղեկավար լինելը, կարող է դրական ընկալվել: Դա, աշուշտ, թիրախ է դառնալու ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ ընդդիմության կողմից ու ամբողջությամբ այս հարցում տուժողը դառնալու են ադրբեջանահայ փախստականները, որոնք առանց այդ էլ բավականաչափ տուժել են, որպեսզի ներքաղաքական գզվռտոցում որպես գործիք ներգրավվեն ցանկացած մի քաղաքական ուժի կողմից:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



Ռուսական բանակը մտավ արմատական փոփոխությունների փուլՍրբազանի շարժումը կարո՞ղ է Ալիեւին մղել նոր պատերազմիԻշխանությունն այսօր ոչ մի ուժ չունի՝ բացի ռեպրեսիվ մեխանիզմներից․Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը պետք է դառնա այն գործիքներից մեկը, որը կսովորեցնի խաղաղ ապրել. ՓաշինյանԱդրբեջանում դատարանը ևս 5 ամսով երկարացրել է օկուպացված Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետըՏիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասինԶարմանքԼինել, թե՞ չլինել. սա է Նիկոլի խնդիրըՄահափորձ վարչապետի դեմ․ կրակել են կրծքին, փորին․ Վիրավոր էՀորինվածք է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ-ից ռուս սահմանապահների դուրսբերման հարցըԱյսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ ՍրբազանԱյնտեղ գտնվողները մենք՝ բոլորս ենք, այդ անարգանքը բոլորիս վրա է․ Բագրատ ՍրբազանՌԴ ՆԳ նախարարը կոչ է արել ուժեղացնել պայքարը միգրանտներին կեղծ սերտիֆիկատ տրամադրելու դեմԱռինջում հայտնաբերվել են դանակահարված հնդիկ ամուսիններին. կասկածյալը ազգությամբ հնդիկ էՍլովակիայի վարչապետի դեմ մահափորձ է կատարվել (+ ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)Տեսեք՝ ինչ վախի մեջ են ապրում, մարդ, որ հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա տասնյակ շարքերով ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է․ Բագրատ ՍրբազանՈստիկանական մեծ ուժեր են կուտակվել Օպերայի բակում՝ ուղիղՈստիկանությունը պատրաստվում է արցունքաբեր գա՞զ կիրառելՍպերցյանը վաղուց հասունացել է Եվրոպա տեղափոխելու համար. ԿամոցիՓլուզվող իշխանության պատկերը. Լիլիթ ԳալստյանԵրևան են բերվել ոստիկաններ Հայաստանի գրեթե բոլոր մարզերից (տեսանյութ)Շնորհակալ եմ ոստիկաններին, որ քաղաքացիների փոխարեն իրենք են ճանապարհ փակել. Բագրատ ՍրբազանՀայաստանի դեպքում՝ քար լռություն է, Վրաստանի դեպքում՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ամեն օր հարձակվnւմ են իշխանությունների վրա. ԶախարովաՀԻՄԱ. Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հյուսիսային պողոտայից շարժվում է դեպի ՕպերաՕպերան փակվել է մետաղյա արգելապատնեշներով, դրվել են մետաղորսիչ սարքեր (տեսանյութ)Հայ Ազգային Ռամկավար կուսակցությունն իր լիակատար զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» համաժողովրդական շարժմանը. հայտարարությունԿոտայքի փոխմարզպետը ուզում է գործից հանել ընդդիմության հավաքների մասնակից ուսուցիչներին. Դանիել ԻոաննիսյանՈՒՂԻՂ․ Սրբազանի կոչով քաղաքացիները շրջափակում են Օպերան, որտեղ Փաշինյանն է գտնվումԵրանի կյանքում էլ դառը վիճակները հնարավոր լիներ այդպես հեշտ ջնջել, վրձնի մի քանի հարվածով իմաստափոխել, երանգափոխել.ՆԱՆԵՌԴ-ն չի առաջարկել ՀՀ-ին դուրս հանել սահմանապահներին Իրանի և Թուրքիայի սահմաններից. Զախարովա (տեսանյութ)Սրբազան պայքարին միացած՝ Արյունաբանական կենտրոնի բժիշկ Գևորգ Թամամյանն ազատման դիմում է գրել ԱՄՆ-ը հաստատել է Լաս Վեգասում այլմոլորակայինների մասնակցությամբ տեսանյութի իսկությունըՌուսական զորքերը դուրս են եկել Լիպցի` Խարկովից 20 կմ հեռավորության վրաՇՏԱՊ. Գործող իշխանությունները տագնապի մեջ են. 15:30-ին լինել նշված վայրերում` խաղաղ երթով շարժվելով Ազատության հրապարակ. հայտարարությունՓաշինյանը ելույթ է ունենալու. ի՞նչ են պատրաստվում անելԴեռ որդի չունեմ, հերիք է չճշտված լուրեր տարածեք. ԱնդրեՀայ առաքելական կուսակցություն հիմնեք և պատրաստվեք հերթական ընտրություններին. Արսեն ԹորոսյանՄեզանից խլել են մեր անցյալը, հիմա էլ սպառնում են, թե փողոց դուրս գալու դեպքում հնարավոր է ինչ-ինչ աջակցություններց զրկեք.Վահան ԲադասյանԱրյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատվել է, քանի որ ողջագուրվել է Բագրատ Սրբազանի հետԲագրատ Սրբազանի հայտարարած հավաքին ընդառաջ ոստիկանությունը հայտնում է, որ սահմանափակելու են մարդկանց տեղաշարժըՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կինը հայտարարագիր չի ներկայացրել․ «Ժողովուրդ»Անահիտ Ավանեսյանը պարտվել է դատարանում․ «Հրապարակ»Բլինկենը երգել է Կիևի բարերից մեկում (Տեսանյութ)Ձեզ կեղեքել են, չեն թողել կրթվեք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 207. «Ժողովուրդ»Անհնազանդության ակցիաները շարունակվում են. քաղաքացիները փողոցներ են փակել«Հրապարակ». Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում«Ժողովուրդ». Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հասել է դատարան. հայց քաղաքապետարանի եւ ՆԳՆ-ի դեմ«Հրապարակ». Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են«Ժողովուրդ». Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանաՓաշինյանը Ռիչարդ Մուրի հետ հանդիպումից հետո սկսեց յոթմղոնանոց քայլերով կործանել Հայաստանը. Սեմյոն Բաղդասարով
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода