Ես լավ եմ, չկոտրված ու ամուր, բանտն ինձ չի կոտրել, ոչ էլ իշխանության կիրառած պատիժները. Տաթեւ Արցախ
Ներքաղաքական«Իրավունքն» ավելի վաղ գրել էր, որ այսօր նաեւ տնային կալանքից ազատվեց 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Վիրաբյանի քույրը՝ ՏԱԹԵՎ ԱՐՑԱԽԸ (Վիրաբյան):
«Բարեւ ազատություն», - դատարանի այսօրվա կայացրած որոշումից հետո՝ իր առաջին գրառումն է արել Տաթեւ Արցախը:
«Բարեւ բոլորին, վաղուց չենք հանդիպել: Ես լավ եմ, չկոտրված ու ամուր, բանտն ինձ չի կոտրել ոչ էլ իշխանության կիրառած պատիժները: Ինձ առաջին հարցերից մեկն ա՝ արդյոք ես պայքարը շարունակելու եմ: Կարճ պատասխան՝ ես չեմ էլ դադարել պայքարել... Եկել եմ իմ անչափ շնորհակալությունը հայտնեմ, եկել եմ ասեմ՝ ամենքին յուրովի շնորհակալ եմ, չգիտեմ շնորհակալությունների շարքը ումից սկսեմ ու ումով վերջացնեմ... Բառեր ու խոսքեր չկա իմ երախտիքը հայտնելու են մարդկանց, ովքեր իմ կողքին էին ու կան։ Շնորհակալ եմ, որ ինձ ավելի ուժեղ դարձրեցիք ... Ու շնորհակալություն պաշտպաններիս՝ Ռուդիկ Դոլունցին եւ
արդեն գիտեք բոլորդ Արսեն Բաբայանին: Արսեն Բաբայանին շնորհակալությունս առանձնակի եմ ասում, իրոք, նա ամենադժվար պահերին էր իմ կողքը ու իր գործում անթերի է ու, որպես մարդ, խոսքեր չեմ գտնում նրան բնութագրելու։ Նորից ու նորից շնորհակալ եմ բոլորիդ հուսամ էլ էսպես երկար ժամանակ չենք բաժանվի», - նշել է նա: