Iravunk.com | Երբեւէ ինձ ուժեղ մարդ չեմ համարել, բայց կարողացա չկոտրվել, կա կյանք քաղցկեղից հետո. Հասմիկ Սանամյան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում մասնակցում է Սուրբ Պատարագի (ուղիղ) ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ «Էշություն» The Economist-ի՞ց, թե՞ փորձում են երկրորդ անգամ Մոսկվային «հարիֆացնել» ԿԱՅԱՑԵԼ Է ԽՍՀՄ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ, ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ ԳՆԵԼ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ Կառլովկա-Կրասնոգորովկա ուղղությամբ եւս ռուսական ակտիվ հարձակումը վերսկսված է Օչերետինոյի ուղղությունը. ռուսական ուժերը վերսկսել են հարձակումը (Քարտեզ) «Ատամի աճեցման դեղամիջոցը» մտնում է փորձարկումների փուլ Արեգակի վրա տեղի են ունեցել հինգ հզոր բռնկում Վրաստանում արեւմտյան հերթական հեղաշրջումը կարծես թե չի ստացվում (Տեսանյութ) Ֆրանսիացի կողոպտիչները հարձակվել են թանկարժեք քարերի մեծ բեռ տեղափոխող ավտոշարասյան վրա (Տեսանյութ, Ֆոտո)

Երբեւէ ինձ ուժեղ մարդ չեմ համարել, բայց կարողացա չկոտրվել, կա կյանք քաղցկեղից հետո. Հասմիկ Սանամյան

Մշակութային

Անցնող տարում մոդելային ասպարեզում Հայաստանի ամենահնչեղ հաղթանակը Չինաստանի Շենչժեն քաղաքում անցկացվող ամենամյա «World Madam Competition 2023» հեղինակավոր մրցույթում էր: Հաղթող ճանաչվեց եւ Եռագույնը ծածանեց հայազգի մոդել ՀԱՍՄԻԿ ՍԱՆԱՄՅԱՆԸ՝ Ջեսսին։ Նա ոչ վաղ անցյալում կարողացել է հաղթահարել քաղցկեղը, իսկ մրցույթին մասնակցել է՝ ունենալով արտաքին մաշկային առանձնահատկություններ: Այս մասին է «Իրավունքը» զրուցել նրա հետ:

Քանի՞ երկիր էր մասնակցում «World Madam Competition 2023» մրցույթին, եւ որքանո՞վ հեշտ տրվեց Ձեզ այս հաղթանակը:

— Մրցույթին մասնակցում էին 40 կանայք, որոնց մի մասն աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ էին (օրինակ՝ Ֆրանսիա, Կանադա, Ավստրալիա, Ռուսաստան, Ուկրաինա, Լեհաստան եւ այլն), մյուս մասը՝ Չինաստանի տարբեր պրովինցիաներ ներկայացնող կանայք: Մի քանի օր շարունակ պատրաստվել ենք մրցույթին, անընդհատ փորձեր արել: Իհարկե, ցանկությունս մեծ էր հաղթելու, բայց իրականում հաղթանակն անսպասելի էր ինձ համար:

Դուք, իսկապես, Ձեր օրինակով ապացուցում եք, որ վիտիլիգոն դատավճիռ չէ, այլ նույնիսկ գեղեցիկ է ու յուրահատուկ: Դժվա՞ր էր հասնել այդ գիտակցմանը:

— Ինձ համար իսկապես բարդ էր հասնել այդ ընկալմանը: Տարիներ շարունակ բավականին լուրջ բարդույթներ եմ ունեցել վիտիլիգոյի հետ կապված, փորձել եմ ամեն կերպ թաքցնել այն հնարավորինս փակ հագուստ հագնելու, նաեւ կոսմետիկ միջոցներ օգտագործելու միջոցով:

Հանրային ընկալումն ինչպիսի՞ն է՝ հասարակությունը Ձեզ օգնո՞ւմ է էլ ավելի ինքնավստահ լինել, թե՞ դեռ պետք է դիմակայել Ձեզ ուղեկցող տարօրինակ հայացքների դեմ:

— Այժմ հասարակության վերաբերմունքն ու առհասարակ ընկալումը վիտիլիգոյի մասին շատ է փոխվել: Հիմա արդեն շատերից, այդ թվում՝ իմ բլոգի հետեւորդներից, դրական ու ոգեւորող կարծիքներ եմ ստանում: Բայց 14 տարի առաջ, երբ ինձ մոտ սկսվեց վիտիլիգոն, մարդկանց հայացքներն ինձ ամենացավեցնող բանն էին, քչերն էին այն ընկալում որպես յուրահատկություն կամ գեղեցկություն:

Ձեր ֆոտոշարքերը՝ խիստ կարճ սանրվածքով, նույնիսկ կասկածի տեղիք չեն տալիս, որ ոչ թե իմիջն է այդպիսին, այլ քաղցկեղի հետեւանքը: Ինչպե՞ս հաղթահարեցիք այն:

— Քաղցկեղի փուլն իմ կյանքի ամենաբարդ շրջանն էր: Իհարկե, թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն շատ բարդ էր, բայց ես համոզված էի, որ ամեն ինչ լավ է լինելու: Նաեւ ինքս ինձ բացահայտելու շրջան էր, քանի որ երբեւէ ինձ ուժեղ մարդ չեմ համարել, բայց կարողացա չկոտրվել ու հավատս չկորցնել: Շատ կանանց համար կրկնակի սթրեսային է վարսերի կորուստը, բայց հետաքրքիր էր, որ երկար վարսերի սիրահար լինելով հանդերձ՝ ինձ այդ փաստն առանձնապես չխանգարեց: 

Բացի այն, որ Ձեր օրինակով արդեն իսկ օգնում եք քաղցկեղ ու վիտիլիգո ունեցողներին եւ մոտիվացնում չդադարել պայքարել: Ի՞նչ խորհուրդ ունեք, ինչպե՞ս հաղթահարել այն ամենն, ինչի միջով անցել եք ինքներդ:

— Քաղցկեղի հաղթահարման հարցում ինձ համար ամենակարեւորը հավատն է, վստահությունը, որ դու կարող ես հաղթահարել այն: Բնական է, որ հաճախ կարող են լինել կոտրվելու պահեր, բայց պետք է փորձել ամուր պահել այն համոզմունքը, որ ամեն ինչ լավ է լինելու, եւ այդ փուլն ավարտվելու է: Ինչ վերաբերում է վիտիլիգոյին կամ առհասարակ տարբերվող արտաքին ունենալուն, շատ կարեւոր է փորձել ինքդ քեզ ընդունել ու սիրել հենց այդպիսին: Ես շատ լավ գիտեմ, թե դա որքան դժվար կարող է լինել, բայց ճիշտ վերաբերմունքի շնորհիվ հնարավոր է հասնել այն գիտակցմանը, որ բոլոր մարդիկ տարբեր են, եւ յուրաքանչյուրը գեղեցիկ է յուրովի:

Դուք հաղթեցիք հիվանդությանը, հաղթեցիք հեղինակավոր մրցույթում, հաջորդն ի՞նչ հաղթանակի եք ձգտում:

— Շատ կուզեի եւս մեկ անգամ ներկայացնել  Հայաստանը, բայց արդեն միջազգային մրցույթում, ինձ համար մեծագույն պատիվ կլինի Հայաստանի Հանրապետության դրոշը ծածանել ավելի մեծ բեմերում: Ինձ համար նաեւ շատ կարեւոր է եւս մեկ անգամ ցույց տալ բոլորին, որ քաղցկեղը դատավճիռ չէ, որ կա կյանք քաղցկեղից հետո: Նաեւ կարեւորում եմ ոգեւորել բոլոր նրանց, ովքեր ունեն արտաքին որոշակի առանձնահատկություններ՝ ցույց տալով, որ տարբերվող արտաքինը եւս գեղեցիկ է, եւ այն չպետք է բարդույթների հիմք հանդիսանա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ. Գ. - Վիտիլիգոն երկար ընթացք ունեցող հիվանդություն է, որի ժամանակ մաշկի որոշ հատվածներ գունազրկվում են: Մաշկի ախտահարված հատվածները ստանում են սպիտակավուն երանգ եւ սովորաբար ունեն կտրուկ արտահայտված եզրեր:



Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում մասնակցում է Սուրբ Պատարագի (ուղիղ)ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ«Էշություն» The Economist-ի՞ց, թե՞ փորձում են երկրորդ անգամ Մոսկվային «հարիֆացնել»ԿԱՅԱՑԵԼ Է ԽՍՀՄ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ, ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ ԳՆԵԼ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ Կառլովկա-Կրասնոգորովկա ուղղությամբ եւս ռուսական ակտիվ հարձակումը վերսկսված էՕչերետինոյի ուղղությունը. ռուսական ուժերը վերսկսել են հարձակումը (Քարտեզ)«Ատամի աճեցման դեղամիջոցը» մտնում է փորձարկումների փուլԱրեգակի վրա տեղի են ունեցել հինգ հզոր բռնկումՎրաստանում արեւմտյան հերթական հեղաշրջումը կարծես թե չի ստացվում (Տեսանյութ)Ֆրանսիացի կողոպտիչները հարձակվել են թանկարժեք քարերի մեծ բեռ տեղափոխող ավտոշարասյան վրա (Տեսանյութ, Ֆոտո)Ամերիկյան հերթական Abrams-ի եւ Bradley-ի ոչնչացման կադրերը (Տեսանյութ)Լեհաստանում տագնապի ահազանգ են հնչեցրել Ռուսաստանի զգուշացման պատճառովՊատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համարՄոսկվայի Սուրբ լճի մոտ պանթուրքիստական մինի պետությում է կառուցվում. Օլեգ ՑարևՊԱՏԻՎ և ՀԱՅՐԵՆԻՔ. Բագրատ Սրբազանի պայքարըԻ՞նչ ունեք իմ դեմ. Լեո Նիկոլյանն արդեն 14 օր է «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ է«Իրավունք»-ի լրագրողն արժանացել է պատվոգրի՝ «Արմմոնո»-յի կողմիցՈ՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքումՂազախստանը հայ-ադրբեջանական բանակցություններում ներկայանում է որպես չեզոք կողմ, բայց դա այդպես չէ. ԻգիթյանԻնչու տեղի չունեցավ կոմունիստերի մայիսմեկյան երթըՉարիքը Երեւանում է նստած. Սամվել ՆիկոյանԱմոթ բոլոր այն հայ տղամարդկանց ովքեր այսօր հոգևորականի կողքին չեն. ՇՊՌՈՏԻրանում ձկների անձրև է տեղացել (Տեսանյութ)Բագրատ Սրբազանը հանդիպեց իր շանը՝ Արքային (տեսանյութ)Դոնբասում ոչնչացված ՆԱՏՕ-ական զրահատեխնիկայի ցուցադրությունը հսկայական հետաքրքրություն է առաջ բերել (Ֆոտոշարք)ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել նաեւ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբՌԴ-ն «ռոզիսկ» է հայտարարել Զելենսկու նկատմամբՄայիսի 9-ին կլինենք Երևանում. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆՎրաստանի նախագահը կառավարող կուսակցությանը մեղադրել է Մոսկվային հաճոյանալու փորձի մեջԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏՈՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻ ՀԱՆԴԵՊ Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին. Միշել«ՀԱՃԱԽԵՑԻ ՍԱՄԲՈՅԻ, ՔԱՆԻ ՈՐ ՀԱՅՐՍ ԽՍՀՄ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ Է ԵՂԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐԹՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԹուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերություններըԱյս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան Հայաստանը. թյուրքագետ Վարուժան ԳեղամյանՍտեփանակերտի հերոսների պանթեոնն այլևս գոյություն չունիՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտնել է՝ ինչու Շուշի չի այցելումՌուսական հրետանին ծածկել է Արխանգելսկից փախչող ուկրաինական ուժերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆԵթե այդքան շատ եք ուզում Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, դրե՛ք մանդատները. Բաբկեն ՀարությունյանԱդրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱյս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան ՀայաստանըԻշխանությունը հասարակությանը դեպրեսիվ միջոցներով փորձում է լռեցնել. Արա ՊողոսյանԿրեմլը վտանգավոր է համարում Ռուսաստանին բրիտանական զենքով հարվածելու մասին հայտարարությունըՕդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանովՀնարավոր է լուրջ հարաբերությունների սկիզբ. մայիսի 4-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիերՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода