Զավեշտ ու ողբերգություն է Նիկոլի հանդիպումը Մյունխենի եւ հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ. Դանիելյան
Ներքաղաքական«Զավեշտ ու ողբերգություն է Նիկոլի հանդիպումը Մյունխենի եւ հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Անիմաստ ծախսերով եւ ազգադավ այցերով Նիկոլին ուղեկցած հերթական մարդաշատ պատվիրակությանը չհաշված` համայնքի հետ հանդիպմանը մասնակցել է 20 կամ 22 մարդ: Նրանց որոշ մասն, ըստ ամենայնի` ՀՀ քաղաքացի ուսանողներ են եղել: Գերմանահայ համայնքի իրազեկներն ասում են, որ մեծ ջանքեր է գործադրվել, սակայն պատշաճ հավաք-հանդիպում կազմակերպել այդպես էլ չի հաջողվել:
Մարդիկ հրաժարվել են մասնակցել հերթական խայտառակությանը: Նրանք չեն ցանկացել ասոցացվել մեկի հետ, ով հայկական Արցախը հանձնելով` աշխարհի խաղասեղանին ու թշնամու զոհասեղանին է դրել նաեւ Հայաստանը: Գիտակից եւ նորմալ մարդիկ ինչո՞ւ պետք է հանդիպման գնան Նիկոլի հետ... Մյունխենում 2000-ից ավելի հայ է բնակվում», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ: