Iravunk.com | «Հայ Առաքելական եկեղեցու դեմ ցանկացած միջոցառում դատապարտելի է»
ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա Հայաստան ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբ «Իրավունք»-ի լրագրող Իլոնա Ազարյանն ամուսնանում է ԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզ Իսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա Ղազարյանխ Ապրիլի 27. Օրվա խորհուրդ Որոնք են մագնեզիումի դեֆիցիտի ախտանշանները, հնարավոր հետևանքներն ու խնդրից ազատվելու միջոցները Գնացել էինք պահի ազդեցության տակ. ՊՆ սպա Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆ Սա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)

«Հայ Առաքելական եկեղեցու դեմ ցանկացած միջոցառում դատապարտելի է»

Ներքաղաքական

Այն, ինչ հնարավոր եղավ կանխել Էջմիածին քաղաքում հանրային ճնշմամբ, ընդդիմադիր ավագանու հստակ դիրքորոշմամբ եւ քաղաքապետարանի «զադնի» դնելու արդյունքում, տեղի ունեցավ Երեւանում՝ տեղի ավագանու հենց քթի տակ:

Պարզվում է՝ երբ Էջմիածնի (Վաղարշապատի) քաղաքապետարանը հետ կանչեց իր թույլտվությունը, որպեսզի իրենց քաղաքում տեղի ունենա հակաեկեղեցական հանրահավաք, հակաեկեղեցական հայտարարություններ անող, հոգեւորականների հասցեին ապատեղեկատվություն տարածող ԱՆԴՐԱՆԻԿ (ԹՈՆԻ) ԴՈՎԼԱԹՅԱՆԸ դեռեւս փետրվարի 16-ին իրազեկում է ներկայացրել Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որ փետրվարի 24-ին՝ ժ.14.00-20.00-ն, Երեւանում` Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում հավաք է անցկացնելու: Այն ընդունվել է ի գիտություն, եւ հանրահավաքն էլ արտոնվել: Սա, իհարկե, կարող էր սպրդել շարքային երեւանցու աչքից, իսկ ինչո՞ւ էին լռում Երեւանի ավագանու անդամները:

Ինչեւէ, վերադառնանք հակաեկեղեցականների անփառունակ հանրահավաքին: Նախ ուշագրավ է, որ Ա. կամ Թ. Դովլաթյանը դիմել է Տիգրան Ավինյանին՝ ներկայանալով, իբրեւ Հայաստանյայց թեմի Հայ Առաքելական եկեղեցու ձեռնադրված դպիր: Այսինքն՝ մեր մայրաքաղաքն այն կարգի որբի գլուխ է դարձել, որ եթե անգամ ինքնակոչ մեկը դիմեր քաղաքապետարանին եւ ասեր, որ ինքը ձեռնադրված Հռոմի պապն է, էլի կթույլատրվեր նրան՝ սրտի ուզած հավաքն անել: Այդուհանդերձ, հատկանշական է, որ թեպետ Դովլաթյանը դիմել էր 100 հոգանոց ու 4 կարգադրիչով հավաք անցկացնելու համար, բայց հազիվ 10 հոգու ներկայություն էր ապահովել: Իսկ իրենից առաջ դեպքի վայրում ցցել էին մեծ դինամիկներ: Ի պատիվ ոստիկանության՝ այդ դինամիկներն, իհարկե, հեռացվեցին, քանի որ իրազեկման մեջ նշված էր միայն, որ պետք է լինի «բլութութ բարձրախոս»: Իսկ ելույթներ չեղան ընդհանրապես՝ ո՞ւմ համար, եթե կողմնակիցներ չկային, միայն ոստիկաններն էին եւ մի քանի մարդ, ովքեր ուղղակի սպասում էին, որ բերանները բացեն, եւ այն ունենար իրենց համար ծանր հետեւանքներ: Այսպիսով՝ դեռ նախանշված ժամը չլրացած՝ հակաեկեղեցականները քոռ ու փոշման հեռացան:

Իսկ ո՞ւր էին Հայ Առաքելական եկեղեցու աջակիցները, նրանք Մայր Աթոռում էին՝ լուսանկարվում էին եւ արձանագրում, որ պաշտպանեցին եկեղեցուն, բայց ումի՞ց, այդպես էլ ոմանք նույնիսկ չիմացան: Եվ միայն քաղաքացի ԱՐՄԻՆԵ ՍՆԴՈՅԱՆՆ էր, որ Երեւանում Դովլաթյանի հենց երեսին շխկացրեց, որ նա զբաղված է զրպարտությամբ, եւ նաեւ հերթով պայթեցրեց այդ անձի բոլոր ստերը:

Վերոնշյալի վերաբերյալ «Իրավունք»-ը պարզեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության քարտուղար ՄԵՍՐՈՊ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ տեսակետը:

«Նախ առաջին անգամ եմ լսում, որ այդ ակցիան տեղի է ունեցել, տեղյակ չէի: Հայ Առաքելական եկեղեցու դեմ ցանկացած միջոցառում անընդունելի է եւ դատապարտելի: Չի՛ կարելի պառակտել մեր եկեղեցին: Հայ ազգի թիվ մեկ բրենդն այն է, որ մենք ընդունել ենք քրիստոնեությունն առաջինը: Եվ տարիներ ի վեր, որ գոյատեւել է մեր ազգը` հենց Հայ Առաքելական եկեղեցու շնորհիվ է: Հետեւապես, ցանկացած նման քայլ իմ կողմից խիստ դատապարտելի է` կլինի թույլտվություն տալն այդպիսի հավաքներին, թե նման միջոցառում կազմակերպելը», - շեշտեց Մանուկյանը:

Երեւանի նախորդ գումարման «Լույս» խմբակցության ղեկավար ԴԱՎԻԹ ԽԱԺԱԿՅԱՆԸ, ով ժամանակին հայտարարել էր, որ հանդես է գալու, որպես մունիցիպալ օմբուդսմեն, մեզ հետ զրույցում ասաց, որ չի հետեւել բուն ընթացակարգերին, թե իրավական իմաստով ինչպես է այդ իրազեկման ընդունումը տեղի ունեցել:

«Ընդհանրապես հանրային հավաքների մասին օրենսդրությունը բացառիկ դեպքերում է թույլ տալիս քաղաքապետարանին արգելել որեւէ ցույց կամ հավաք: Եվ եթե մենք հիմա սա մեկնաբանենք այն իմաստով, որ Տիգրան Ավինյանն իրավունք ուներ` խոչընդոտելու, թույլ չտալու, հետագա ընդդիմադիր հավաքների դեպքում եւս նա կարող է օգտագործել այդ իրավունքն, ինչն իրականում մեր օրենսդրությամբ չունի: Միեւնույն ժամանակ, պետք է ասեմ, որ հակաեկեղեցական հավաքներն ինձ համար հասկանալի չեն` որպես հայ քրիստոնյայի: Ավելին` մեր Սահմանադրության մեջ առանձնահատուկ դեր է տրվում Հայ Առաքելական եկեղեցուն, ինչն իմ կարծիքով` ոչ մի կերպ չի հակասում աշխարհիկ պետության կառուցվածքին: Այդուհանդերձ, այդ բացառիկ դերը պետք է հարգի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, ավելին` դա պետության պարտավորությունը պետք է լինի` հարգել եւ ամեն ինչ անել, որ եկեղեցու դեմ ոտնձգություններ, որպես այդպիսին, չլինեն», - նշեց Խաժակյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան Գեղամյան«Իրավունք»-ի լրագրող Իլոնա Ազարյանն ամուսնանում էԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանխԱպրիլի 27. Օրվա խորհուրդՈրոնք են մագնեզիումի դեֆիցիտի ախտանշանները, հնարավոր հետևանքներն ու խնդրից ազատվելու միջոցներըԳնացել էինք պահի ազդեցության տակ. ՊՆ սպաԷրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆՍա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ռուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»Ուկրաինայի ողջ տարածքն այս գիշեր ենթարկվել է հզոր օդային հարվածի. նախնական արդյունքներըՌուսական ուժերը գրավել են ամերիկյան նորագույն գրոհային զրահամեքենա (Տեսանյութ)«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացրի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»Չինացիների պատասխանը Բլինկենին. Վաշինգտոնը չէ, որ պետք է Պեկինին պահանջ ներկայացնիՌուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը Խարկովի մարզումԱպրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր)«ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացումՏավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայողՌուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ)Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ)Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода