Պատգամավորական անձեռնմխելիության եւ աշխատավարձերի տակ մի՛ պախկվեք. Լեւս Դավթյան Վստահեցնում եմ` գալիք ընտրություններին մասնակցելու ենք, պատրաստվում ենք դրան. Խուդավերդյան Լիանա Անթառանյանն իր նոր բեմադրությամբ միավորեց ռուս Մալվինային՝ իտալացի Պինոկկիոյի հետ 1955 սրտի զարկ՝ մեկ բեմում. Կասկադը շնչեց հայկական պարով Երկու միջուկային տերությունների միջև մարտեր. պայթյուններ և կրակոցներ որոտում են բոլոր կողմերից Հնդկաստանի և Պակիստանի սահմանին (Տեսանյութ) Թուրքասիրությու՞ն, թե՞ «խաղաղության» մոլորություն Տեղեկությունն իրական է` Աննա Հակոբյանը սպառնացել է ամուսնուս ԳԼՈԲԱԼԻՍՏՆԵՐԸ ՎԱ ԲԱՆԿ ԵՆ ԳՆՈՒՄ ԹՇՆԱՄԱԿԱՆ ԴՐՈՇԻ ԱՌԱՋ ԾՆԿԻ ԳԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ Լավրովը խոսել է ռուս-ամերիկյան շփումների մասին

Եվրաինտեգրում 2024. Հայաստանը փրկօղակո՞ւմ, թե՞ թակարդում

Ներքաղաքական

«Իրավունքի» զրուցակիցն է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, ԵՊՀ Քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԳԱՐՈՎԸ:

— Եվրախորհրդարանը ընդունել է ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկելու բանաձեւը: Ի՞նչ է սա նշանակում Հայաստանի համար:

— Սա նշանակում է 2021-22թթ.-ից հետո սկսված բավականին արագացվող քաղաքական եւ միջազգային գործընթացների շրջանակներում տեղի է ունենում արտաքին քաղաքական դիրքորոշումների հստակեցում եւ նորացում Հայաստանի կողմից, արտաքին դերակատարողների դիրքորոշման փոփոխում, ադապտացում տարածաշրջանի երկրների նկատմամբ: Եվրամիությունն իր հռչակագրային պատրաստակամությունն է հայտնում դիտարկել Հայաստանի՝ ավելի խորը եվրաինտեգրման քաղաքականության հնարավորությունները: Հայաստանի պաշտոնյաները պաշտոնապես հայտարարել են այս ուղիով ինտեգրացիոն եւ արտաքին քաղաքական գործընթացների շարունակության մասին, որն, ըստ էության, հնչում է որպես ազդանշան իշխանությունների մոտ պատրաստակամության առկայության մասին՝ դիտարկելու ավելի խորը եվրաինտեգրման հնարավորությունները, որոնք, իհարկե, հանդիպելու են համապատասխան պայմանավորվածությունների եւ դիրքորոշումների հետ, որոնք արտահայտվում են այդ թվում նաեւ Եվրամիության կողմից: Դրա ականատեսը մենք եղել ենք նաեւ նշված փաստաթղթի մեջ, որտեղ մասնավորապես հստակ նշված է, որ Հայաստանը, ունենալով բավականին խորը կապեր Ռուսաստանի հետ, գործընթացի ժամանակ պետք է հաշվի առնի այս հանգամանքը:

— Արդեն տեւական ժամանակ է Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական բավականին զգայուն կարգավիճակում, եվրաինտեգրումը մեր անվտանգային հարցերի վրա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ:

— Ինչպես հիշում եք, եվրաինտեգրումը  քաղաքական եւ ավելի քիչ անվտանգային գործընթացի հետ կապվող հարց է, բայց պետք է հաշվի առնել, որ եվրաինտեգրման խորացումը հնարավոր է հատկապես այն պայմաններում, երբ երկիրը ներգրավված չէ այս կամ այն կոնֆլիկտների մեջ, երբ երկրի սահմանները հստակ նշված են, եւ երկիրը համապատասխանում է այն պահանջներին, որը Եվրամիությունը դնում է պոտենցիալ կամ պոտենցիալ անդամ պետությունների առջեւ: Եվրոպական գործընկերները փորձում են տրամադրել որոշակի երաշխիքներ անվտանգության համար, որոնք չեն կրում միասնական բնույթ, այլ կրում են անհատ պետությունների կողմից տրամադրվող խոստումների, պայմանագրերի, զենքի տրամադրման էլեմենտները, որն արտացոլում է օրվա իրավիճակը, ինչքանով այն ամբողջական եւ համակարգային բնույթ կարող է կրել Հայաստանի անվտանգության ապահովման համար: Սա հարց է, որը կարիք ունի հետագա ավելի խորքային ուսումնասիրության եւ ավելի խորքային անվտանգային երաշխիքների առկայության: Առայժմ, երբ մենք անդրադառնում ենք անվտանգային խնդիրներին, պարզ է որ դրանք վերաբերում են ե՛ւ առաջին հերթին հայ-ադրբեջանական, ե՛ւ հայ-թուրքական հարաբերություններին, եւ այս պարագայում պարզ է, որ խնդիրը ոչ միայն «խաղաղության պայմանագրի» մասին է, այլ նաեւ ադրբեջանական զորքերի հեռացման՝ այն տարածքից, որը հանդես է գալիս, որպես ՀՀ սուվերեն տարածք: Իսկ դրանից հետո խոսքը բանակցային գործընթացի մասին է, որը պետք է հաշվի առնեն երկրի ազգային, այդ թվում՝ անվտանգային շահերը՝ դելիմիտացիոն, դեմարկացիոն գործընթացների իրականացման համար, ինֆրակառուցվածքային, ճանապարհային խնդիրների քննարկման եւ սահմանների բացման ժամանակ:

— Իշխանությունները մի կողմից խոսում են «խաղաղության պայմանագրից», հայ-թուրքական սահմանի բացումից, իսկ այդ ընթացքում Ալիեւը շարունակում է պահանջներ ներկայացնել Հայաստանի սուվերեն տարածքից: Նիկոլ Փաշինյանն էլ խոսում է, որ Տավուշի մարզից անհապաղ պետք է Ադրբեջանին հանձնել 4 գյուղ: Ի՞նչ սպասել այս ամենից:

— Խոսքն այն մասին էր, որ Տավուշում չկան համապատասխան տարածքներ, եւ այս գյուղերը չէին պատկանում Հայաստանին, եթե մենք դրանք դիտարկենք, որպես հիմք, անհրաժեշտ է ուղղակի բացել քարտեզը ու տեսնել, թե որտե՞ղ են գտնվում այս գյուղերը, եւ արդյո՞ք այդ գյուղերով անցնում է այն միջպետական ճանապարհը, որը կապում է Հայաստանը Վրաստանի հետ: Եթե մենք խոսում ենք հիմքերի մասին, ինքը իրենով հանդիսանում է այն հայտարարությունը, որտեղ Հայաստանը ճանաչում է Ալմա Աթայի հռչակագիրը, որպես հիմք հետագայի համար, չնայած առանց ավարտելու դեմիլիտացիոն ու դեմարկացիոն գործընթացը՝ սցենարները կարող են տարբեր լինեն: Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, այն պետք է շարունակվի, որովհետեւ բանակցային գործընթացի այլընտրանքը դասականորեն ոչ թե կոշտ հայտարարույթուններն են ադրբեջանական կողմից, այլ կոշտ ռազմական գործողությունները, ինչն էլ պարզ է, որ ցանկալի սցենար չէ: Սցենարները պետք է առաջին հերթին լինեն այնպիսին, որպեսզի բանակցությունների ժամանակ պաշտպանվի ու պահպանվի Հայաստանի ազգային անվտանգային շահերը, որը ներառում է պոտենցիալ դիտարկումն այն ճանապարհների, որոնք ունեն ինստիտուցիոնալ բնույթ Հայաստանի համար՝ ոչ միայն հյուսիսային ուղղությամբ, այլ նաեւ դեպի հարավ:

— Ալիեւը չի հրաժարվում «Զանգեզուրյան միջանցքից», ի՞նչ եք կարծում՝ ի վերջո ռազմական գործողություննե՞ր կսկսվեն այս միջանցքի բացման համար:

— Հայաստանի դիրքորոշումը բազմիցս արտահայտվել է, խնդիրն այն է, թե արդյո՞ք այդ դիրքորոշումը հնարավոր կլինի կյանքի կոչել բանակցություններից, փաստաթուղթը ստորագրելուց հետո, որտեղ խոսքը նրա մասին է, որ միջազգային տրամաբանությունն անընդունելին է: Պարզ է, որ այն անընդունելի է ոչ միայն իր ձեւով, այլ նաեւ պոտենցիալ վտանգներով: Եվ համապատասխանորեն այն առաջարկը, որն անհրաժեշտ է պաշտպանել, ավելի շատ կայանալու է նրանում, որ պետությունը պահպանելու է ինքնիշխանությունն իր տարածքի նկատմամբ եւ այդ տարածքով անցնող բոլոր ճանապարհների ու սահմանների նկատմամբ: Եթե մենք դիտարկում ենք ընդամենը մեկ հարցով, դա թույլ չի տալիս ստեղծել համալիր պատկերացում՝ ամբողջ գործընթացի մասին: Հնարավոր չէ դիտարկել միայն մեկ հարցը՝ անջատ ուրիշ հարցերից, որոնք կազմում են համալիրը, որը կազմում է ե՛ւ դեմիլիտացիոն, ե՛ւ սահմանների բացման, ե՛ւ հումանիտար խնդիրը, որը ներառում է գերիների հարցը: Այս ամենը պետք է դիտարկված լինի համազգային ձեւով, եւ էլի ինչպես նախկինում եղել է հարց, մենք փորձում ենք լուծում ստանալ՝ փաթեթայի՞ն, թե՞ փուլային ձեւով: Այժմ, երեւի, պետք է ստանալ փաթեթային լուծում, որտեղ բոլոր խնդիրները մեկ փաստաթղթում կփորձենք ներկայացնել եւ ստանալ համակարգային լուծումներ՝ հարեւանների հետ համապատասխան գործընթացը ու առաջընթացը ապահովելու համար:

— Ալիեւն ասում է, որ եթե միջանցքը չբացենք, ադրբեջանական կողմը ուժ կկիրառի, սպասե՞նք առաջիկայում նոր էսկալացիայի:

— Ասել, որ մենք կարող ենք բացարձակապես բացառել ամեն ինչը, այդպիսի հարեւանների հետ՝ բարդ է, բայց նորից եմ ասում, Ալիեւը պատրաստ է օգտագործել նաեւ ուժը: Մենք տեսնում ենք, որ այս բառերը որոշ ժամանակահատվածներում նաեւ օժանդակված են եղել գործընթացներով, եւ ադրբեջանական զինվորականները մասնակի տարածքներ են զբաղեցրել ու չեն պատրաստվում այնտեղից դուրս գալ, ինչն էլ անհրաժեշտություն է բանակցային գործընթացի մեջ, որպեսզի այն պահանջներից մեկը դառնա: Իսկ ինչ վերաբերում է ուժային սցենարին՝ չբացառելով այն եւ հասկանալով, որ տվյալ պարագայում ինքը դիտվելու է երկիր ագրեսոր՝ համապատասխան բոլոր հետեւանքներով, որը կարող է նրան պոտենցիալ ցնցումների բերել, Ալիեւն առայժմ փորձելու է հասնել սեփական ցանկություններին բանակցությունների միջոցով՝ շեշտադրելով նաեւ այն ուժային ռեսուրսը, որով ինքը օժտված է՝ ներառյալ համագործակցությունը թուրքական կողմի հետ:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ






Պատգամավորական անձեռնմխելիության եւ աշխատավարձերի տակ մի՛ պախկվեք. Լեւս ԴավթյանՎստահեցնում եմ` գալիք ընտրություններին մասնակցելու ենք, պատրաստվում ենք դրան. ԽուդավերդյանԼիանա Անթառանյանն իր նոր բեմադրությամբ միավորեց ռուս Մալվինային՝ իտալացի Պինոկկիոյի հետ1955 սրտի զարկ՝ մեկ բեմում. Կասկադը շնչեց հայկական պարովԵրկու միջուկային տերությունների միջև մարտեր. պայթյուններ և կրակոցներ որոտում են բոլոր կողմերից Հնդկաստանի և Պակիստանի սահմանին (Տեսանյութ)Թուրքասիրությու՞ն, թե՞ «խաղաղության» մոլորություն Տեղեկությունն իրական է` Աննա Հակոբյանը սպառնացել է ամուսնուսԳԼՈԲԱԼԻՍՏՆԵՐԸ ՎԱ ԲԱՆԿ ԵՆ ԳՆՈՒՄԹՇՆԱՄԱԿԱՆ ԴՐՈՇԻ ԱՌԱՋ ԾՆԿԻ ԳԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸԼավրովը խոսել է ռուս-ամերիկյան շփումների մասինՀեռախոսային խարդախության նոր ձև է տարածվում. ինչպե՞ս խաբեության զոհ չդառնալՉԼ. «Արսենալ»-ՊՍԺ. Մեկնարկային կազմեր Մխիթարյանը` ՉԼ կիսաեզրափակիչի` «Բարսելոնայի» դեմ խաղի մասինՎարդան Ղուկասյանի (ԴՕԿ) անհետացման օպերացիան. Էդմոն ՄարուքյանՑանկացած շահարկում համարժեք պատասխան է ստանալու. «Հանրապետություն» խմբակցությունը հայտարարություն է տարածել Վարդան Ղուկասյանի շնորհիվ ավագանի դարձան, նոր հասկացա՞ն, որ նա հայհոյում է. Անուշ ԳինոսյանՓաշինյանի ապազգային խոսքերը վտանգավոր են մեր ժողովրդի և պետության համար. Գառնիկ ԴանիելյանԽորհրդային կենցաղային տեխնիկա. ինչպիսի՞ն էին դրանք և ինչո՞ւ անհետացանԴարչինը կարող է թուլացնել դեղամիջոցների ազդեցությունը. Food ChemistryՈւժգին պայթյուն Իրանում. ինչ է տեղի ունեցելՍահմանապահ զինվորի մահվան գործով կա ձերբակալված․ զինվորին ինքնասպանության են հասցրել․ բացառիկ մանրամասներԻնչ հավաք է կազմակերպել Մեծ Բրիտանիայի դեսպանն իր հյուրատանը. «Իրավունք»Եվրասիան պետք է դառնա խաղաղության և կայունության տարածք. ՊուտինԲեռլինում «Անմահ գնդի» երթի ժամանակ արգելել են գեորգիևյան ժապավեններն ու ցանկացած դրոշԱդրբեջանի ազդանշաններն այնքան էլ խաղաղության մասին չեն. ադրբեջանագետԻնչպես են կատուները ընտրում, թե որ տիրոջ հետ քնել, և ինչն է ազդում նրանց որոշման վրաՄեդվեդևը զգուշացրել է՝ Զելենսկուն «տխուր ճակատագիր» է սպասվում Շինհրապարակում տղամարդ է 6-րդ հարկից ընկելԱնցյալ տարի Բայդենը արտաբերել էր, «ցեղասպանություն» եզրույթը, մեկ տարվա մեջ ի՞նչ փոխվեց. ԲալասանյանԱՄՆ-ն շատ թեթեւ քայլերով ուկրաինական կոնֆլիկտից դուրս է գալիս. ԲալասանյանՍահմանապահ զինծառայողի կյանքից զրկվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է1 ժամում` 20 կլինիկական մաh. Ռուբեն Մաթևոսյանը`կյանքի դեմ մղած պայքարի մասին.starnews.amԱնաստաս Միկոյանի թոռը՝ Ստաս Նամինը, և նրա ընտանիքը Հայաստանի քաղաքացիություն են ստացելՈրոշ մտքեր և դատողություններ խիստ սուբյեկտիվ են և վերագրելի չեն Եկեղեցուն. Մայր Աթոռի արձագանքը՝ Վազգեն սրբազանինՄակրոնը խոստացել է առաջիկա 8-10 օրվա ընթացքում ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրաՄինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիությունը փոխելու համար բազային տուրքը դարձնել 15 մլն դրամ. օրենսդրական նախաձեռնությունՔաշմիրում նոր ճգնաժամ. Հնդկաստան-Պակիստան լարվածությունը նոր փուլում էԲացահայտվել է Ուկրաինայում ռազմական գործողությունների վերջնական դադարեցման ԱՄՆ-ի ծրագիրըՍկանդալ. Արայիկ Հարությունյանը շենքը 800 հազար դոլարով գրավադրել էր ԱրցախբանկումՍԴ որոշման հիման վրա դատախազությունը պետք է անհապաղ ձեռնարկի հետևյալ քայլերը. Դավիթ ՀարությունյանՄասկն անվանել է Չինաստանի ամենամեծ երկարաժամկետ խնդիրըՀնդկաստանը մտադիր է փակել օդային տարածքը Պակիստանի համար. ETԱրամ Զավենիչի սիրտը եվրոփոխվարչապետի պաշտո՞ն է ուզում. «Իրավունք»Ռադայում բացահայտել են Զելենսկու վերաբերյալ Թրամփի ծրագիրըԱրթուր Չախոյանը Նոր Նորքի թաղապետի մոտ է՝ իրեն ուղղված հայհոյանքի համար պարզաբանում ստանալուՈւնենք մոտ 50 չարացած և ագրեսիվ հայրենակից, ովքեր մեզանում դեռևս շատ բարձր են պահում տգիտության պատիվը. Աննա ՀակոբյանՈղբերգական վթար, վիրավորներից մեկը մաhացել էԺաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել պարի միջազգային օրվա կապակցությամբԱվարտվել է Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ 14 անձի մասով քրեական վարույթի նախաքննությունըՇՏԱՊ.Արտուշ Գաբրիելյանին գետնին տապալելով, ձեռքերը ոլորելով բերման են ենթարկել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top