Բրիտանիան ամենաուղիղ ձեւով նպաստեց Իրանի դեմ հակամարտության նման սրացմանը ու հիմա «թռնում» է
ՄիջազգայինԻրանի պաշտպանության նախարարը հայտնել է. «Ցանկացած երկիր, որն իր օդային տարածքը թողնում է Սիոնիստական ռեժիմի տրամադրության տակ՝ Իրանի վրա հարձակվելու համար, կբախվի Իրանի վճռական պատասխանին»:
Հասկանալի նախազգուշացում է: Բայց տարածաշրջանային երկրների հիմնական մասն արդեն հայտարարել են, որ անգամ նրանք, ովքեր իր տարածքում ունեն ամերիկյան բազաներ, թույլ չեն տա իրենց տարածքից հարվածել Իրանին: Նման պոտենցյալ ունեն նաեւ Թուրքիան եւ Ադրբեջանը: Թուրքիան հազիվ թե, իսկ ահա Ադրբեջանը չի՞ ուզենա օգնել իր Իսրայել եղբորը, դեռ կտեսնենք:
Ի դեպ, Իրանի դեմ հարձակման հարցում «կաղում» է նաեւ Բրիտանիան: Telegraph-ի փոխանցմամբ, Բրիտանական ռազմանավերը չեն մասնակցի ԱՄՆ ռազմածովային գործողություններին Իսրայելի ափերին՝ Իրանի հետ հարաբերություններում անկայունության պատճառով: Կարճ ասած, Բրիտանիան ամենաուղիղ, ամենատեսանելի եւ շոշափելի ձեւով նպաստեց Իրանի դեմ հակամարտության նման սրացմանը ու հիմա «թռնում» է: