Ռուսները ի՞նչ նոր «տարօրինակ» հրթիռ փորձարկեցին (Տեսանյութ)
ՄիջազգայինԵրեկ երեկոյան համացանցը ողողվեց անհայտ հրթիռի թռիչը պատկերով տեսանյութերով: ՌԴ ՊՆ-ն հանդես ակավ պարզաբանմամբ, որ փորձարկել է նոր բալեստիկ հրթիռ:
Բայց ահա փորձագետների մոտ այդ հրթիռը ամենատարբեր հարցերի տեղիք տվեց` կապված նրա տարօրինակ ուղեծրի հետ: Ամենակարեւորը, որ հրթիռը շատ երկար ժամանակ է գտնվել տեսանելիության գոտում: Ընդ որում, դա շատ մեծ աշխարհագրություն է զբաղեցնում. արձակումը եղել է Կապուստին Յարից, սակայն հրթիռի թռիչքը տեսել եւ ֆիքսել են Ռուսաստանի կենտրոնական հատվածում, Ուրալում, ապա նաեւ, որն ամենաուշագրավն է, Իրանից` Կասպից ծովի հարակից գոտում (քարտեզի վրա): Դա, մեղմ ասած, յուրահատուկ չէ բալեստիկ հրթիռ ացվածին. «իրեն հարգող» ամեն մի նման հրթիռ պետք է դուրս գա մերձակա տիեզերք արձակումից հաշված րոպեպեր անց, ապա սահմանված կուրսով շարունակի թռիչքը տիեզերական գոտում, եւ վերջին հարվածի թիրախին: Ընդ որում, հիմնականում լինելով աչքի համար անտեսանելի: Իսկ ահա ռուսական այս նոր հրթիռը, որը ՌԴ ՊՆ-ն ֆիքսեց, որպես բալեստիկ, «իրեն հարգող» հրթիռների պես իրեն չպահեց` մնալով տեսանելի եւ մի քանի անգամ կուրսը փոխելով:
Ոչ բալիստիկ նման պտույտները ավելի յուրահատում են «Ավանգարդին», սակայն նման չէ, առավել եւս, «Ավանգարդը» բալեստիկ հրթիռ չէ:
Ամեն ինչ խոսում է նոր տիպի հրթիռի մասին` լինելով էության բալեստիկ, նա կարող է կառավարելի ձեւով մանեւրել ինչպես հորիզոնական հարթությունում, այնպես էլ` ուղղահայաց` մոտավորապես 60-70-ից 100 կմ բարձրությունենրում: Կարճ ասած, նման է կառավարելի բալեստիկ հրթիռի, որը նոր բան է եւ նման հրթիռը միանգամայն անխծեցելի կմնա ամեն մի ՀՕՊ-ի համար: